Գրել է ՀԱՄ | |
09-02-2011 | |
ՀԱՄ Գերագույն Խորհուրդը եւ Հոգեւոր Հանձնախումբը նախաձեռնել էին հեթանոս Քրմական դասի ձեւավորման գործընթաց, ինչը հաջո-ղությամբ ընթանում է: Քաղաքամայր Երեւանում եւ այլ քաղաքներում արդեն կան մեկ տասնյակից ավելի քրմի թեկնածուներ, ովքեր արդեն ծեսեր են անցկացրել (Գառնո տաճարում, Զվարթնոց, Մեծամոր, Էրեբունիում, Կարմիր Բլուրում, Էլար-Դարանի եւ այլ հնավայրերում…) եւ նախապատրաստվում են Հայոց Հավատի (Հայարիական-հեթանոսական) հոգեւոր քարոզիչները դառնալուն: ՀԱՄ Հոգեւոր Հանձնախմբի ընդլայնված նիստերին արդեն մասնակցում են ոչ միայն Երեւանի, այլեւ ՀՀ մարզերի տարբեր բնակավայրերի (Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Կապան, Գորիս, Արարատ, Վեդի, Գյումրի, Վանաձոր, Սեւան եւ այլ բնակյավայրեր) քրմի թեկնածուները: Ըստ անհ-րաժեշտության մասնակցում են նաեւ Արցախի, Ջավախքի եւ սփյուռքի (մասնավորապես՝ Վրաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի, Իրանի, Ռուսաստանի, Լի-բանանի եւ այլն) քրմի թեկնածուները: Վերջին նիստում ՀԱՄ Գերագույն Խորհուրդը եւ Հոգեւոր Հանձնախումբը հայտարարեցին հեթանոս-արիադավան համայնքների ստեղծման մասին:Երեւանի հեթանոս-արիադավան համայնքի պատասխանատուներն են Արամ Դավթյանը, Վրեժ Մեսրոպյանն ու Արտակ Մեխակյանը (նրանց կաջակցեն քուրմ Մանուկն (Սերգեյ Մանուկյան) ու քրմի թեկնածու Աշոտ Բադալյանը):Մարզերում հեթանոս-արիադավան համայնքների պատասխանատուներն են՝ Կոտայքի մարզ՝ Անդրանիկ Աթոյան, Շահեն Ծատուրյան եւ Վլադիմիր Խա-չատրյան, Արարատի մարզ՝ Հայրապետ Վարդանյան եւ Նվեր Առաքելյան, Գեղարքունիքի մարզ՝ Վարուժան Սեդրակյան եւ Լեւոն Նազարյան, Շիրակի մարզ՝ Վահագն Մանասյան եւ Լեռնիկ Դանիելյան, Լոռու մարզ՝ Արամայիս Ոսկանյան եւ Գեղամ Սիմոնյան, Տավուշի մարզ՝ Մհեր Ասատրյան եւ Արգամ Նավասարդյան, Սյունիքի մարզ՝ Դավիթ Լեւոնյան եւ Ժիրայր Թեւանյան, Վայոց Ձորի մարզ՝ Արիս Բաղրամյան եւ Ջիվան Մանգասարյան, Արագածոտնի մարզ՝ Մերուժան Գասպարյան եւ Բաբկեն Կարապետյան եւ Արմավիրի մարզ՝ Իշխան Ենոքյան եւ Գնել Իսպիրյան:Արցախի հեթանոս-արիադավան համայնքի պատասխանատուն է Արմեն Պետրոսյանը, իսկ Ջավախքում՝ Կարապետ Արիստակեսյանը:Սփյուռքի հեթանոս-արիադավան համայնքների պատասխանատուները դեռ ընտրվում են:Հայոց Հավատի եւ համայնքների վերահաստատման նախաձեռնություններից բացի, կրկին քննարկվել են Համաարիական համագործակցության խնդիրներ՝ Իրանի, Ռուսաստանի (ալան-օսերի եւ առհասարակ սլավոնական ուղղության՝ ռուսական, ուկրաինական, բելոռուսական, սերբական, չե-խական, բուլղարական եւ այլն), Հնդկաստանի, Տաջիկստանի եւ Հունաստանի արիների հետ կապերի ամրապնդման ուղղությամբ, ինչպես նաեւ արա-բական որոշ երկրներում բնակվող (Լիբանան, Սիրիա, Եգիպտոս, Թունիս, Լիբիա եւ այլն), նաեւ ԱՄՆ-ի ու եվրոպական մի շարք երկրների արի-ների հետ հարաբերությունների ամրապնդմանն առնչվող հարցեր:Սա կդյուրացնի նաեւ Երեւանում Համաարիական Համաժողով անցկացնելու հարցը:Փա՜ռք Հայ Աստվածներին եւ Հայությանը: ՀԱՄ լրատվական կենտրոն09.02.2011թ. – ք.Երեւան |
Friday, February 18, 2011
Վերականգնվում են նաեւ հայոց հավատի համայնքները
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment