Friday, February 18, 2011

Հայոց Տրնդեզ

http://www.hayary.org/index.php?option=com_content&task=view&id=1895&Itemid=56

Գրել է ՀԱՄ   
13-02-2011
    
Տիեզերքի Արարչին ընդառաջ

Փետրվարի 13-ին, ժամը 08:00-ին հինավուրց Մեծամորի տարածքում կայացավ Հայոց Տրնդեզի ծիսական ու տոնական արարողություն: Արարողութ-յանը մասնակցեցին Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) Գերագույն Խորհրդի անդամները՝ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորութ-յամբ:
ՀԱՄ Հոգեւոր Հանձնախմբի ընտրյալ քրմի թեկնածուները վառեցին Ծիսական Կրակը՝ Արեգակի խորհրդանիշը Երկրում, եւ կատարեցին հայարիա-կան-հեթանոսական ծիսակարգ՝ ուղղված Տիեզերքի Արարչին՝ Ամենայն Ստեղծիին:
Հայ արիականները փառաբանեցին Տիեզերքի իրական Տիրոջը՝ Արարչին՝ Տիեզերքն Արարողին, նաեւ՝ Հայ Աստվածներին ու Հայոց փառահեղ նախնյաց… Ծեսից հետո եղավ նաեւ տոնական միջոցառում ու հայկական ուտեստների համտեսում:


* * *
ՀԱՅԱ` որ ՀԱՅ էս  
Արարման խորիմաստ մի խորհուրդ
Տիեզերածնության Երկունքից
Դրոշմվեց Տիեզերքի Ակունքին. –

Արարիչն արարեց Աստվածներ…
…………………………………………………

Խորիմաստ խորհուրդն արարչական
Կերտեց նախահիմքն աստվածային`
Որից ՀԱՅ կոչվեց Ծագումն Առաջին. –

Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ (ՀԱՅ)…
…………………………………………………………...

Աստվածային համակարգը Հայկական
Դարձավ յուրայինն Արարչի,
Եվ Մեծ Աստվածն էր` Հայր Արա-ն (Ար-Ա). –

Արարող (Ար) Արմատը (Ա) Երկնային (Արա)…

……………………………………………………………….

Եվ արդ` թույլ տուր ինձ Արարիչ,
Ես էլ կոչեմ Քեզ` ՀԱՅԱ. –
Ակունքը` Հավերժող Առաքելության Յուրաբնույթ (ՀԱՅ-Ա),

Զի Ակունքն ես Դու ամենայն
                                               եւ Արմատն ես ամենայնի…

……………………………………………………………………….

Արմեն Ավետիսյան,
Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) առաջնորդ


* * *
Նույն օրը, ժամը 12:00-ին Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) անդամները Տրնդեզի միջո-ցառում կազմակերպեցին նաեւ Երեւանում, Հայոց ռազմի ու զորության Վահագն Աստծո արձանի մոտ:
Ծիսական արարողությունը կատարեցին ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը, ՀԱՀ Խորհրդի անդամներ՝ քուրմ Մանուկը (Սերգեյ Մանուկյան) եւ քրմի թեկնածու Աշոտ Բադալյանը:
Ծեսից հետո եղավ տոնական միջոցառում ՀԱՄ կենտրոնական գրասենյակում:

* * *
Նույն օրը, ժամը 15:00-ին Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) անդամները ՀԱՄ առաջնորդ Ար-մեն Ավետիսյանի եւ «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Արմենուհի Մելքոնյանի հետ մասնակցեցին «Հայ խոհարարական ավան-դույթների զարգացման եւ պահպանման» կազմակերպության նախաձեռնած Տրնդեզի տոնական միջոցառմանը, որին մասնակցեցին նաեւ պարի եւ երգի ազգային խմբեր:
«Արվասար», «Արարատ հոլ» եւ այլ ռեստորանների խոհարարները ներկայացրել էին իրենց ազգային ուտեստները, որը մասնակիցները վայելե-ցին միջոցառումից հետո:

ՀԱՄ լրատվական կենտրոն
13.02.2011թ. Մեծամոր-Երեւան

* * *
Ձոն Արարչին
- ՏԵՐ

Ամենաստեղծ եւ Ամենազոր,-
Մեր կյանքի Ակունք-Արարչաբնույթ,
Երազների կուռք-երազ արթմնի…
Նու՜րբ եթերական, բայցեւ իրակա՛ն,
Ահե՛ղ, զորավո՛ր Հա՛յր մեր փառավո՜ր,
Յուրաքանչյուրիս Գենի արձագանք,
Ների՛ր մեզ Դու Տեր, Արարի՛չ Բարի,
Իմաստ տու՛ր նորից ու Քե՛զ ուղղորդի,-
                       - Կանչը մեր հոգու,
                       - Զարկերը՝ սրտի,
                       - Միտքը՝ ուղեղի,
                       - Փա՜ռքն ու աղոթքը՝ կյանքի ու մահի…
- Տե՛ր Ամենայնի:

* * *
Իմ մե՞ջ փնտրեմ Քեզ Տեր
Սիրու՜մ եմ Քեզ Տե՜ր,-
Քո աներեւույթ Մարմինն ու Հոգին
Կարծես տեսնում եմ հոգուս մտքի մեջ…
Որի ներսում էլ գոյատեւում եմ
Ու կրում Գենը Տիեզերային…
Բայց, ների՛ր Դու Տե՛ր՝
Արարիչ-Հա՜յր իմ,-
Քո զավակին փոքր-ինչ համարձակ,
Որ կարծում է՝ թե Դու իր մեջ ես,
                          Ինչպես նա՝ Քո մեջ…
Մի տարբերությամբ սիրասուն Տե՜ր իմ,-
Որ ապրելով Քո Շնչող Մարմնում՝
Ես Քեզ կրում եմ իմ փոքրիկ Գենում,
Մտքիս մեջ, հոգում ու… երազներում,-
Անծայր Մարմինդ՝ իմ փոքրիկ մարմնում…
Փա՜ռք Քեզ Արարիչ, ես Քե՛զ եմ փնտրում նաեւ
                          Տիեզերքի հեռաստաններում…

ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան
     

No comments:

Post a Comment