Friday, February 4, 2011

Հայոց այբուբենը՝ որպես լեզուների նախահիմք... Հայրենաճանաչողություն...



Գրել է Լուսանցք   
04-02-2011
Հայոց այբուբենը՝ որպես լեզուների նախահիմքԼեզուն միայն լեզվաբանների գործը չէ


 
Յուրաքանչյուր հայի համար հայոց այբուբենն ազգային անսպառ գանձ է եւ հպարտություն: Այն նաեւ ինքնություն է, մշակույթ, գրակա-նություն եւ ամենից առաջ՝ աստվածային երեւույթ: Դեռ կան շատ չբացահայտված եւ չվերծանված իրողություններ, որոնք ուսումնասիրության կարիք ունեն ոչ միայն լեզվաբանական, այլեւ՝ տարատեսակ հայտնի, անհայտ գիտությունների տարբեր բնագավառներում: Նախամաշտոցյան գրերը հաստատող 2 կարգի փաստեր են հիշատակվում՝ լեզվական-իրական, ենթադրյալ-կարծեցյալ:
Առաջին խմբում են հայագիր եւ օտարագիր աղբյուրները: Բնական է, որ գիր, գրականություն չունեցող ազգը չէր կարող ունենալ Տիր աստծո պաշտամունք (եգիպտական աղբյուրներում այդ աստծո անունը պահպանվել է՝ Թօդ): Ուշագրավ է պատմահայր Խորենացու տեղեկությունը Արամ նահա-պետի մասին, ով տիրել էր Տիտանյանների նվաճած հայկական տարածքներին՝ հրամայելով տեղի բնակչությանը «ուսանել զխօսս եւ զլեզուս հայկական» («սովորել հայոց խոսքն ու լեզուն»): Հույն սոփեստ եւ հռետոր Լուցիոս Փլավիոս Փիլոստրատոսը (2-3-րդ դդ.) «Ապոլոն Տիանա-ցու վարքը» երկում ներկայացնում է, որ Հայկական Տավրոսից Արեւմուտք՝ Պամփյուլիա փախած մի հովազի ոսկե վզնոցին հայերեն տառերով գրված էր. «Արշակ արքան՝ Նյուսիա աստծուն»: Իսկ Հիպպոլիտոսը (3-րդ դ.) արմեններին հիշատակել է գիր ունեցող ժողովուրդների շարքում (լատի-նացիներ, սպանացիներ, հույներ, մարեր): Ասորի գիտնական Բարդածանը (13-րդ դ.) վկայում է, որ վերծանել եւ թարգմանել է հայ հեթանոսական մատ-յանները: Վարդան Արեւելցին (12-13-րդ դդ.) վկայում է, որ Կիլիկիայի տարածքում գտնվել է Հեթում արքայի ժամանակաշրջանում պահպանված դրամ՝ Հայկազյան թագավորների անուններով՝ հայատառ գրությամբ: Երկրորդ խմբում ենթադրյալ-կարծեցյալ փաստերն են: Դրանցից մեկն այն է, որ քրիստոնեությունն ընդունելուց հետո ոչնչացվեցին հեթա-նոսական մեհյանները, կուռքերը, պաշտամունքի առարկաները, ճարտարապետական կոթողները, այդ թվում՝ նաեւ բնահայկական գիրն ու գրականությու-նը:Եվ, ի վերջո, բոլորիս հայտնի Ոսկեդարը չէր կարող ներկայանալ այդքան հասուն եւ բեղմնավոր, եթե հայն արդեն իսկ չունենար բնահայկական գիր:Վերոթվարկյալ պատմագրական, բացահայտ փաստերը (որոնք նմանատիպ այլ փաստերի մի մասն են միայն), ցավոք, այսօր լեզվագետներին եւ հայագետ-ներին չեն մղում ճիշտ եզրահանգումների, մինչդեռ ամբողջ աշխարհում ընդունված է հիմնվել բնական գիտությունների ճշգրիտ տվյալ-ների վրա: Հայոց գրերի բազմամյա ուսումնասիրությամբ զբաղվող շահագրգիռ անհատներ ներկայացնում են բացահայտ, ճշգրիտ, բնական փաս-տեր, որոնք հաստատում են հայոց այբուբենի համապարփակ, բազմաբնույթ գիտական լուրջ ուսումնասիրության անհրաժեշտությունը: Այս գործին նախանձախնդիր, Կրասնոդարից հայրենիք ժամանած Արմեն Բուրանյանը ներկայացնում է ֆիզիկոս, բնագետ, 35 տարի հայոց տառերի բուն էությունը վերծանող Արծվի Ալեքսանյանի հայտնաբերումները: Զարմանալի է, որ, ծանոթանալով դրանց, լեզվաբաններն ու գիտնականները լրջո-րեն չեն զբաղվում այդ ամենով: Գիտությունների ակադեմիայում եւ հայագիտական տարբեր կենտրոններում լսվել, սակայն անուշադրության եւ քար անտարբերության են մատնվել այդ իրողությունները: Իսկ Երեւանի թիվ 30 ավագ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Լիլիթ Միրիբյանը կազմակերպեց հանդիպում-միջոցա-ռում, որը կրում էր «Հայոց այբուբենի վերծանումները» խորագիրը: Ներկայացնելով Արծվի Ալեքսանյանի բազմամյա տարիների ուսումնա-սիրության ընդհանուր պատկերը՝ Ա. Բուրանյանը երեխաներին առաջարկեց լսել, վերլուծել, համադրել, բայց առաջնորդվել սեփական տրամաբա-նությամբ: Նա փաստեց, որ հայոց այբուբենը բոլոր լեզուների նախահիմքն է: Հետաքրքրական էր անդրադարձը հայերենի ձայնավորներին եւ դրանց համադրմանը Ր տառի հետ, եռաշարք, երկշարք եւ միաշարք բաղաձայնական հա-մակարգին՝ նորովի մեկնաբանությամբ, ինչպես նաեւ ԱՐ-ի՝ առ այսօր չհասկացված գաղափարին (կարծում ենք՝ ուսուցչուհին նկատի ունի ԱՐ-ի ի-մաստի զանգվածային չհասկացվածությունը: Գոնե «Լուսանցքը» այդ բացը լրացրել եւ լրացնում է տարիներ շարունակ,-խմբ.): Ներկաները հա-մոզվեցին, որ մինչ այժմ եղած այն կարծրատիպը, թե հայոց աշխարհում նախ խոսքն է եղել, հետո մեսրոպյան տառը, սխալ է: Հայոց աստվածա-տուր լեզվում, ի տարբերություն այլ լեզուների, խոսքն ու գիրը միաժամանակ են արարվել ու տրվել մարդուն: Արծվի Ալեքսանյանի հայտնագործությունը թույլ է տալիս եզրակացնել, որ այբուբենով պետք է զբաղվեն տարբեր մասնագետներ (լեզվաբաններ, էպոսագետներ, պատմաբաններ, փիլիսոփաներ, հոգեբաններ, մաթեմատիկոսներ, ֆիզիկոսներ, աստղագետներ, քիմիկոսներ, բուսաբաններ, երաժի-շտներ եւ այլք), քանզի հայոց այբուբենն անմիջականորեն առնչվում է մեզ հայտնի եւ անհայտ բոլոր գիտություններին:
Նոնա ՆարինյանՀայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի
* * *Հայրենաճանաչության բացակայությունը մեզ շատ մեծ արհավիրքների է հասցնելու
«Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» ՀԿ-ի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը խոսելով հայրենաճանաչության համար կոնկրետ քայլեր իրականացնելու անհրաժեշտության մասին, նշել է, որ մենք պետք է մեր հայրենիքը ճանաչենք, որ սիրենք այն: «Ես կար-ծում եմ, որ մեր ազգի նկարագիրը պահելու եւ հայրենիքին տեր կանգնելու, նույնիսկ անհրաժեշտության դեպքում հայրենիքի համար զոհվելու հիմքում ընկած է հայրենաճանաչությունը: Անհատն այնքանով է տեր կանգնում իր հայրենիքին, որքանով ճանաչում է այն»,- ասել է նա եւ հավելել, որ ճանաչողությունն է իր հետ բերում կապվածություն, սեր եւ նվիրում հայրենիքին:Ըստ հուշարձանագետի, այն կոչերով, թե պետք է սիրել հայրենիքը, հնարավոր չէ այն սիրել, հայրենիքը սիրելու եւ ճշմարիտ նկարագրով քա-ղաքացի լինելու միակ պայմանը հայրենիքը ճանաչելն է: Շատ կարեւոր է, որ մանկապարտեզներում ու դպրոցներում հայրենաճանաչության դասեր անցկացվեն, որի արդյունքում մենք կունենանք հայրենասերներ: Այսօր հանրակրթական դպրոցներում և նույնիսկ համալսարաննրում հայրենաճանաչության վերաբերյալ դասընթացները շատ վատ հիմքերի վրա են: Այս ամենը վտանգավոր հետեւանքներ կունենա, եթե ամեն ինչ այս կերպ շարունակվի…Ս. Կարապետյանը նշել է, որ հայրենաճանաչության բացակայությունը մեզ շատ մեծ արհավիրքների է հասցնելու: «Վերջին 10-20 տարիների արտագաղթը ոչ մի տնտեսական հիմք չունի, արտագաղթի հիմքում հայրենաճանաչության բացակայություն է: Եթե քաղաքացին սիրում է իր եր-կիրը, ապա աշխատում է իր երկրում եւ չի հեռանում, արդյունքում շահում է պետությունը: Փաստ է, թե որքան աղետների դուռ կփակի եւ մեզ հետ կպահի տարբեր փորձանքներից, եթե հասարակությունը հայրենաճանաչ լինի»,- ասել է նա:
Սեփ. լրատվություն «Լուսանցք» թիվ 4 (180), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

No comments:

Post a Comment