Monday, October 8, 2012

ՐԱՖՖԻ





Ո’վ հայրեր, Ո’վ պապեր, այս գավաթը խմում եմ, բայց առանց նվիրելու ձեր ոսկորներին: Եթե դուք այս վանքերի տեղը, որոնցով լիքն է մեր երկիրը, բերդեր շինեյիք, եթե դուք սուրբ խաչերի և անոթների փոխարեն, որ սպառեցին ձեր հարստությունը, զենքեր գնեյիք, եթե դուք այն անուշահոտության տեղ, որ խնկում են մեր տաճարներում, վառոդ ծխեյիք, այժմ մեր երկիրը բախտավոր կլիներ:
Մեր երկիրը չէին քանդի, մեր որդիքը չէին կոտորվի և մեր կանանց չէին հափշտակի…
Վանքերի’ց ծագեց մեր երկրի կործանումը, նրանք խլեցին մեր սիրտն ու քաջությունը, նրա’նք ձգեցին մեզ ստրկության մեջ, սկսած այն օրից, երբ Տրդատը թողեց ին սուրը և թագը, վերցրեց խաչը և մտավ Մանիա այրը` ճգնելու…
Ո’վ հայոց հին աստվածներ, ո’վ Անահիտ, ո’վ Վահագն, ո’վ Հայկ, նվիրում եմ այս բաժակը Ձեր սուրբ հիշատակին, դուք փրկեցեք մեզ…

ՐԱՖՖԻ

No comments:

Post a Comment