skip to main |
skip to sidebar
Պաշտոնապես շահագործման է հանձնվել Ստեփանակերտի օդանավակայանը: Այս մասին տեղեկացնում է PanARMENIAN.Net-ը՝ հղում անելով Լեռնային Ղարաբաղի կառավարությանը կից քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադաբաշյանին:
Ըստ պաշտոնյայի՝ սեպտեմբերի 28-ին Ստեփանակերտի օդանավակայանին հանձնվեց հավաստագիր, որի համաձայն այն լիովին համապատասխանում է միջազգային պահանջներին, այդ թվում անվտանգության չափանիշներին, ինչպես նաև իրավունք ունի ընդունել և իրականացնել օդանավերի թռիչնքեր:
Ըստ Ադաբաշյանի, առաջին չվերթի հստակ ամսաթիվը դեռ հայտնի չէ: Նա բացատրեց դա նրանով, որ առկա են որոշ ներքին տեխնիկական, կազմակերպչական և իրավական հարցեր:
Այնուամենայնվ, Լեռնային Ղարաբաղի կառավարությանը կից քաղաքացիական ավիացիայի վարչության պետը նշեց, որ ենթադրաբար, առաջին չվերթը կկայանա հոկտեմբերին:
Հիշեցնենք, որ օդանավակայանի բացումը նախատեսված էր ավելի վաղ, սակայն մի շարք խնդիրների պատճառով պարբերաբար հետաձգվում էր:
01.10.12, 16:08
No comments:
Post a Comment