Monday, October 22, 2012

Իրանական նավթն ու «թուրքական» ոսկին

MONDAY, 22 OCTOBER 2012 15:47



Իրանից ստացած գազի դիմաց` Թուրքիան վճարում է «մաքուր ոսկով», որը գնում է Ադրբեջանը Լոնդոնի թանկարժեք մետաղների բորսայից
Համաձայն Թուրքիայի վիճակագրական ծառայության տվյալների, Թուրքիայի և Իրանի միջև նավթի , գազի և նավթամթերքների արտաքին առևտրի ծավալները 2012թ-ի առաջին կիսամյակում կազմել են 4 մլրդ 35 մլն դոլար:Թուրքիան 2012թ-ի մարտից դադարել էր օգտագործել Իրանի հետ SWIFT դրամական փոխանցումների համակարգը և վճարումը կատարում էր ոսկու ձուլակտորներով: 2012թ-ի մայիս, հունիս, օգոստոս ամիսներին Թուրքիան նավթամթերքների դիմաց Իրանին է փոխանցել 60 տոննա ոսկի:
Գործարքը կատարվում էր հետևյալ կերպ. Թուրքական Հալք բանկում կուտակվում են ֆինանսական միջոցները , բանկն այն վերածում է ոսկու ձուլակտորների և փոխադրում Իրան , այն հանձնելով Իրանի Կենտրոնական բանկին:
Սակայն 2012թ-ին երկրորդ կիսամյակում Թուրքիան դադարեցրեց Իրանից գնված գազի դիմաց ոսկու քանակի ուղիղ տեղափոխումը Իրան: Թուրքիան ընտրել էր Աբու Դաբին , որտեղ էլ «միջնորդ» բակային համակարգի միջոցով սեպտեմբեր ամսին կատարվել է 12 տոննա ոսկու քանակի հանձնում Իրանին: Սակայն Թուրքիայից Անբու Դաբի տեղափոխվող ոսկու քանակական կտրուկ աճը և Իրանի ակտիվությունն այդ երկրի շուկայում չեն վրիպել ԱՄՆ-ի «աչքից»:
Թուրքիան զգալով իր հիմնական դաշնակցի կակածները, գտել է այլ ճանապարհ Իրանի գազի դիմաց վաճարում կատարելու համար: Այժմ Թուրքիայի Հալք բանկը դոլարային փոխանցում է կատարում Ադրբեջանի Պետական նավթային հիմնադրամին (SOFAZ), որն էլ իր հերթին Լոնդոնի բորսայից գնում է ոսկի և այն տեղափոխվում Իրան:
Թուրքիայի պատվերով և վճարով Ադրբեջանի նավթային հիմանադրամն անցյալ շաբաթ Լոնդոնի թանկարժեք մետաղների բիրժայից գնել է 10 տոննա ոսկի, որը փոխադարձ համաձայնությամբ ժամանակավորապես պահվում է «ՋՓՄորգան» (JP Morgan) բանկի պահոցներում, Ադրբեջան, այնուհետ` Իրան տեղափոխելու նպատակով:
Տեղափոխումը կիրականացվի Թուրքիայի և Իրանի միջև հոկտեմբեր ամսվա դիմաց գազի մատակարարման ծավալների հաշվարկների և ճշտումներից հետո, երբ Ադրբեջանը նաև որոշում կկայացնի ոսկու այդ քանակը մաքսային վճարից ազատելու մասին: Թուրքիայի , Ադրբեջանի և Իրանի միջև Թուրքիա մատակարարվող գազի դիմաց ոսկու բազմաքայլ «կոմբինացիայի» վերաբերյալ համաձայնությունը կայացել էր Բաքվում վարչապետ Էրդողանի և նախագահ Ահմադինեժադի միջև:
Որպեսզի Իրանի հասնելիք «թուրքական» ոսկին ներմուծման ժամանակ հարկման չենթարկվի և մաքսային արժեք չգանձվի, Ադրբեջանի կառավարությունը հոկտեմբերի 22-ին իր թիվ 238 և 239 որոշումներով` մաքսային վճարից ազատել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության կողմից ներմուծվող ոսկու քանակը:



AWN վերլուծական կենտրոն
armweeklynews.am

No comments:

Post a Comment