“Աստվածաշու՞նչ”, թե՞ “Բիբլիա”
Ո՞րն է Աստծո շունչը – 1
(վերլուծական հարցեր եկեղեցուն)
Հայ եկեղեցին իրեն կոչում է առաքելական V-րդ դարից (Քաղկեդոնի տիեզերաժողովից հետո): Վերջին հարյուրամյակներում այն ավելի շատ դարձել է կաթոլիկ, բողոքական, ավետարանական եւ ”այլ տիպի հայեր”-ից զատվելու միջոց: Առաքելական կրոնն ու կրոնականները եկեղեցու հոգեւոր քաղաքականությունը, Լեոի ”Հայ կղերական դիվանագիտություն” պատմական աշխատության վերլուծականներին համարժեք, դարձրել են արդի աշխարհիկ քաղաքականության մի մասը: Եթե ծավալվենք, ապա կարող ենք հանդիպել նաեւ մերօրյա ”բիզնես”-ի տիպիկ տարրերի… Տիպիկ է նաեւ այս կամ այն կուսակցության ու կառույցի պես՝ ”ով մեզ հետ չէ, նա հայ չէ” մեկնաբանությունը շահարկելը:
Ահա այսպես կրոնական ու հետո նաեւ կուսակցական պատկանելության ահեղ դրդմամբ մենք ոչ թե զտարյուն հայ ենք, այլ՝ քրիստոնյա (իր տեսակներով եւ աղանդներով), դաշնակցական, համայնավարական, հանրապետական, ընկերվարական, ազատական ու այլ հայեր ենք… Ծագումը՝ Գենն ու Արյունը մի կողմ ենք դրել եւ (հիմնականում՝ ապազգային) կրոնով ու գաղափարախոսությամբ ենք որոշում մեր հայ լինելը. ահա թե ինչ աստիճանի մանր խնդիրներ ենք արծարծում ներկայումս՝ օտարածին հոգեւոր-գաղափարական ներմուծությունների թելադրմամբ ու պարտադրմամբ:
Կղերականներն ասում են՝ էլ ի՞նչ հայ, եթե քրիստոնյա չես, դաշնակցականներն էլ կես կատակ-կես լուրջ ավելացնում են՝ մենք նախ դաշնակցական ենք, հետո՝ հայ, համայնավարները պատրաստ են հայ լինելն ուրանալ հանուն միջազգային բանվորա-գյուղացիական համերաշխության, իսկ ազատականները՝ հանուն աշխարհայնացման… Վա՜յ քեզ, հայություն, եթե շուտափույթ չազատվես այս կարգի փրկիչներից, ովքեր ազգն ու ծագումը, հայրենիքն ու առաքելությունը ստորադասում են իրենց նեղանձնական (նեղկազմակերպական) եւ շատ հաճախ էլ՝ այլազգիների շահերին: ”Դե ե՛կ վարդապետ ու մի խենթացիր”…
Այս հոդվածում կանդրադառնանք աստվածաշնչյան մի շարք անհեթեթությունների, որոնց պատճառով թեկուզ այս գիրքը չի կարող ”սուրբ” կոչվել: Նախ, ամբողջ ”Հին կտակարան”-ը ”աստվածային” կեղծիքներով լի պատմության ժողովածու է, հրեական անհիմն ընտրյալության, ”ռասիզմի, ֆաշիզմի եւ շովինիզմի” աննախադեպ դրսեւորումներով, անառակություն ու խարդախություն քարոզող անհեթեթ հեքիաթներով եւ սարսափազդու եհովականությամբ համեմված… Հետո, բոլոր ազգերը օգտագործում են ”Բիբլիա” (գիրք) տերմինը եւ ”չգիտես” ինչու մեզանում այն թարգմանվեց որպես ”Աստվածաշունչ”: Ո՞ւմ թույլտվությամբ, Աստծո՞… Այդ դեպքում ո՞ր Աստծո… Եթե մի ”Գիրք” գրվում է մի քանի դար ու այն գրում ու վերարտադրում են տարբեր մարդիկ, ի՞նչ Աստծո շնչի մասին է խոսքը:
Մի՞թե այսքան կույր են եղել մեր պապերը, եւ արդյո՞ք ավելի կույրը հիմա մենք չենք: Թե՞ պարտադրանքի թմրեցուցիչ լծից չենք ցանկանում ազատագրվել, ժողովուրդն ասում է՝ էշ նստելը մի ամոթ է, էշից իջնելը՝ մի այլ: Ա՛յ այսպես էլ ապրում ենք, սակայն, ցավոք, արդեն էշին մեր ուսերին տանելով… Քանզի կուրությունը կամ կուրություն խաղալը նույնն են ըստ էության:
Քրիստոնեությունը եթե միայն բռնությամբ մտնելով բավարարվեր, մի կերպ կարելի էր հաշտվել այդ եղելության հետ, սակայն, հիմնահատակ ավերվեց հայոց հինավուրց մշակույթն ու հայոց բազմահազարամյա արձանագրված պատմությունը: Այս ամենն արվեց, որպեսզի հայության խորքից հիմնահատակ դուրս հանվի նրա պատմական հիշողությունը: Բայց փա՜ռք Արարչին, Հայ Աստվածներին, որ անջնջելի պահեցին հայի գենետիկ հիշողությունը… Ոչ մի երկրում քրիստոնեությունը այսպես բարբարոսաբար ու դաժանորեն չի գործել, եւ դա անհնար է մոռանալ… Սա դեռ քիչ համարելով՝ մի շարք ծախու պատմաբանների միջոցով էլ փորձեցին ամրագրել, որ մենք որպես ազգ ձեւավորվել ենք քրիստոնեությունն ընդունելուց հետո, կարծելով, թե այլեւս անհնար է վերականգնել հայոց պատմությունը: Տխմարություն, տգիտություն եւ դավաճանություն. ավելի մեղմ որակում հնարավոր չէ տալ…
Հույներն ու հռոմեացիները քրիստոնեություն, իսկ պարսիկներն ու եգիպտացիները մահմեդականություն ընդունելիս չավերեցին իրենց անցյալը, ու հիմա հպարտանում, ամուր հենվում են իրենց ակունքներին, այդ ակունքները պահեցին նաեւ հնդիկները՝ բուդդայականության անցման ժամանակ: Մեզանում քրիստոնեությունը որպես վրիժառություն մտավ, եւ արդեն շատերի համար գաղտնիք չէ, որ Գրիգոր Լուսավորիչ կոչեցյալը հիմնականում Խավարիչ (մեր շատ մեծերի բնորոշմամբ) դարձավ ու խամրեցրեց հայոց փառապանծ անցյալը: Սակայն, միայն խամրեցրեց: Այն վերստին հառնում է, եւ շատ շուտով ամենաբարձր ամբիոններից կխոսեն այս եւ ավելի սարսափելի եղելությունների մասին…
Մենք առիթով նույնպես կանդրադառնաք այս կարեւորագույն թեմային…
Ինչեւէ, Հայ եկեղեցին, այնուամենայնիվ, կառուցվեց հին ավանդույթների, տոների ու ծեսերի վրա (նաեւ՝ տաճարների ավերակների, քանզի դրանք կառուցված էին հզոր էներգետիկ տարածքներում)՝ պահպանելով ազգային որոշակի արժեքներ, միայն օտար մեռելները սկսեցին մեզ համար չգիտես (՞) ինչու սրբանալ… Եվ մի անգամ էլ հայ եկեղեցին լուրջ հերոսություն արեց, ու Քաղկեդոնի տիեզերաժողովից (451թ.) հետո հնարավորինս պահպանեց իր ինքնուրույն դեմքն ու ազգային նկարագիրը: Այո՛, մեր եկեղեցին համեմատական կարգով որոշակիորեն ազգային է աշխարհի բոլոր նմանատիպ եկեղեցիների շարքում: Այժմ էլ այն կարող է մեծագույն սխրանք գործել՝ ազգայնանալով վերջնականապես, դառնալով հիրավի համահայկական կառույց, ու դրա համար շատ բան պետք չէ, անհրաժեշտ է դեն շպրտել ջհուդա-հրեական ”Հին կտակարանը”՝ տեղը դնելով Հայոց պատմությունը՝ ի սկզբանե՝ իր ծագումնաբանությամբ, որը հուրախություն մեզ ամեն դեպքում պատառիկներով պահպանվել ու գտնվել է եւ՛ մեզանում, եւ՛ այլ հին ազգերի մոտ… Երբ եկեղեցին որպես ակունք հենվի այն տաճարի իմաստնությանը, որի վրա ինքն է կառուցված, ապա ամեն հայ, անխոս կխոնարհվի իր պատմության ու առաքելության առջեւ, իր ազգի ու հայրենիքի անցյալի ու գալիքի առջեւ: Հային ի վերուստ ծանոթ է փրկչության ու օծյալության խորիմաստ խորհուրդը եւ, դրանք խարսխելով մեր պատմությանը, տիեզերածին հավատքին, մենք իսկապես հայկականորեն կբռնենք Արարչի հետ մերձեցման ուղին՝ մեզ համար միա՛կ ճշմարիտ ուղին:
Եվ մինչ մեր հոգեւորականներն ու հանրությունը այս մասին լրջորեն կմտորեն, մենք կներկայացնենք խոստացած աստվածաշնչյան ”մանրապատումները”…
- (Ծննդոց, գլ. ԺԲ) – ”Եւ Եհովան ասեց Աբրամին. Գնա քո երկրիցը, եւ քո ազգականներիցը, եւ քո հօր տանիցն այն երկիրը, որ ես քեզ ցոյց կ՛տամ: Եւ ես քեզ մեծ ազգ պիտի շինեմ, եւ քեզ օրհնեմ, եւ քո անունը մեծացնեմ եւ դու օրհնեալ կ՛լինիս: Եւ քեզ օրհնողներին կ՛օրհնեմ եւ քեզ անիծողներին կ՛անիծեմ. եւ երկրի բոլոր ազգերը քեզանով կ՛օրհնուին”: – Ահա, այսպես միշտ սեփական օրրանն ու նախնյաց լքելով, հրեաները տիրում են ուրիշ ազգերի հայրենիքներին (ներկայումս՝ $-եհովայով) ու սրբություններին, որովհետեւ դա հուդազունների եւ քրիստոնյաների Եհովա աստվածն է ասել, որը չգիտես ինչու եւ ինչպես նրանց ընտրյալ ազգ է հռչակել, եւ ով ընդդիմանա՝ հուր-հավիտյան կանիծվի… Ապուշության, գուցե թե ապուշացման յուրօրինակ ու բացարձակ դրսեւորում, հայրենալքության, ծավալապաշտության դասական օրինակ: Եվ հայը, որը նախանձախնդրորեն պաշտում է իր Ազգն ու Բնօրրան-Հայրենիքը, աղոթում է հանուն այս տխմարության իրականացմա՞ն…
- (Ծննդոց, գլ. ԺԲ) – ”Եւ այն երկրումը սով եղավ, եւ Աբրամն իջաւ Եգիպտոս այնտեղ պանդխտութեամբ բնակուելու համար, որովհետեւ սովը սաստիկ էր այն երկրումը: Եւ եղաւ երբ որ նա Եգիպտոսը մտնելու մօտեցաւ, իր կնոջը՝ Սարային ասեց. Ահա գիտեմ որ դու մի գեղեցիկ տեսքով կին ես: Եւ անպատճառ երբ Եգիպտացիք քեզ տեսնեն, ասելու են՝ Սա նորա կինն է. եւ ինձ կ՛սպանեն, բայց քեզ ողջ կ՛թողնեն. Ասիր թէ դու իմ քոյրն ես. որպէս զի քո պատճառովն ինձ համար լավ լինի, եւ քո պատճառովն իմ անձն ապրի: Եւ եղաւ երբոր Աբրամը Եգիպտոս մտաւ, Եգիպտացիք տեսան այն կինը, որ շատ գեղեցիկ էր: Եւ Փարաւօնի իշխաններն էլ տեսան նորան եւ գովեցին նորան Փարաւօնի առաջին. եւ կինը տարուեցաւ Փարաւօնի տունը: Եւ նա նորա պատճառովը Աբրամին բարիք արավ. եւ նա ոչխարներ եւ արջառներ եւ էգ էշեր եւ ուղտեր ունեցաւ: Եւ Եհովան մեծ հարուածներով պատժեց Փարաւօնին եւ նորա տունը Աբրամի կնոջ Սարայի համար: Եւ Փարաւօնը կանչեց Աբրամին, եւ ասեց. Այս ի՞նչ է որ արիր ինձ. ինչու՞ ինձ չ՛յայտնեցիր, թէ նա քո կինն է: Ինչու՞ համար ասացիր, թէ իմ քոյրն է. եւ ես նորան ինձ համար կին էի առնում. բայց հիմա ահա քո կինը, առ և գնա: Եւ Փարաւօնի մարդկանցը պատուիրեց նորա մասին, եւ նորանք ճանապարհ դրին նորան եւ նորա կնոջը եւ նորա բոլոր ստացուածքը”: – Այս դրվագում արդեն բացահայտվում է Եհովայի ու նրա ընտրյալ հրեաների նախահոր ի ծնե ստոր եւ խարդախ լինելու հանգամանքը: Խաբեությունը, անբարոյականությունը (կնոջը հանուն անձնական բարեկեցության ուրիշին տալը (կավատության դասական օրինակ)) օրենքի ուժ են ստանում: Ուստի, այլեւս զարմանալի չէ, որ Եհովան պատժում է ոչ թե տականք Աբրամին, այլ՝ Փարավոնին, որին ստորաբար խաբել են, եւ որը ասպետաբար ներում է հայցում, չնայած դիմացինը այլասերվածի մեկն է: Իսկ սա ոչ միայն չի զղջում, այլեւ՝ իր ”տանիք” Եհովայի օգնությամբ իր հետ տանում է խարդախությամբ ստացած ընծաները: Ճիշտ նույն կերպ է վարվում Աբրամը նաեւ հետագայում՝ ”հարավային երկիրը գնալուց, Կադէսի եւ Սուրի մէջ բնակուելուց եւ Գերարումը պանդուխտ լինելուց” հետո: Ժողովուրդն ասում է. – ”Օձը տաքացնողին է կծում”: – ”Եւ Աբրամը հարուստ էր անասուններով, արծաթով եւ ոսկիով…”: – Ահա՛ ”գերագույն աստծո եւ նրա ընտրյալ ժողովրդի” գերնպատակը, ազգային արժեքային համակարգը, որն անփոփոխ է նաեւ այսօր: Այո՛, հրեաները պահպանում են իրենց օրենքները, իսկ մե՞նք…
- (Ծննդոց, գլ. ԺԵ) – ”Եւ նա ասաց. Ով Տէր Եհովայ ինչո՞վ գիտենամ թէ ես նորան կ՛ժառանգեմ: Եւ նա ասաց նորան. ինձ համար մի երեք տարեկան երինջ, եւ մի երեք տարեկան այծ, եւ մի երեք տարեկան խոյ, եւ մի տատրակ, եւ մի աղաւնու ձագ առ: Եւ նա այս բոլորն առաւ նորա համար, եւ նորանց մէջտեղիցը կտրտեց, եւ ամեն մէկ կտորը միւս կտորի դէմ ու դէմ դրաւ. բայց թռչունները չ՛կտրեց: Եւ կտրած դիերի վերայ գիշատիչ թռչուններն իջան, բայց Աբրամը ետ քշեց նորանց: Եւ երբոր արեւը մար էր մտնում, Աբրամի վերայ մի խոր քուն եկաւ, եւ ահա նորա վերայ մի մեծ խաւարի սոսկում ընկաւ: Եւ Եհովան ասեց Աբրամին. Ստոյգ գիտենաս, որ քո սերունդը մի երկրում, որ իրանցը չէ, պանդուխտ կ՛լինի, եւ ծառայութիւն կ՛անեն, եւ նորանց չորս հարիւր տարի կ՛չարչարեն: Բայց այն ազգն էլ, որին արդէն կ՛ծառայեն, ես կ՛դատեմ. եւ նորանցից յետոյ մեծ ստացուացքով դուրս կ՛գան: Եւ դու խաղաղութեամբ քո հայրերի մօտ կ՛գնաս. լաւ ծերացած կ՛թաղուիս”: – Դե ինչ, դադարենք այլեւս զարմանալ, քանզի ”սուրբ” գիրքը ողողված է նման ”սուրբ պատմություններով”: Եվ այսպես, Եհովայի ու Աբրամի շուկայական հարաբերություններից հետո Եհովան որոշում է Աբրամի ցեղին տանել օտար երկիր ստրկության եւ 400 տարի ծառայելուց հետո խոստանում է մեծ ունեցվածք (մազոխիզմի դասական օրինակ): Այնուհետեւ, ”արդարագույն աստված Եհովան” պատժում է այն ազգին, որն իր իսկ պատվերով շահագործել է հրեաներին (սադիզմի դասական օրինակ): Այնպես որ, այս աստծուն (մեր պարագայում գուցեեւ՝ չաստծուն) ծառայեք, թե չծառայեք, միեւնույնն է պատժվելու եք, հայ քրիստոնյա եղբայրներ ու քույրեր, դու՛ք չէ, որ Եհովայի ընտրյալն եք…
- (Ծննդոց, գլ. ԺԶ) – ”Եւ Աբրամի կինը Սարան չէր ծնում նորա համար, եւ նա մի Եգիպտացի աղախին ունէր անունը Հագար: Եւ Սարան ասեց Աբրամին. Ահա Եհովան ինձ արգիլեց ծնելուց, ուրեմն աղախնիս մօտ մտիր. գուցէ նորանից որդի ստանամ: Եւ Աբրամը Սարայի ձայնին լսեց: Եւ Աբրամի կինը Սարան իր Եգիպտացի աղախին Հագարն առաւ, Աբրամը Քանանի երկրում տասը տարի բնակելուց յետոյ, եւ տուաւ նորան իր մարդին Աբրամին՝ որ նորան կին լինի: Եւ նա մտաւ Հագարի մօտ, եւ նա յղացաւ. եւ երբոր տեսաւ թէ յղի է, իր տիկինը իր աչքի առաջին անարգուեցաւ: Եւ Սարան ասեց Աբրամին. Իմ անիրաւութիւնը քեզ վերայ լինի. ես իմ աղախինը քո գիրկը տուի, եւ երբոր տեսաւ թէ յղի է, ես նորա աչքի առաջին անարգուեցայ. Եհովան իմ ու քո մէջտեղը դատաստան անէ: Եւ Աբրամն ասեց Սարային. Ահա քո աղախինը քո ձեռքին է, արա նորան ինչ որ հաճոյ է քո աչքին. եւ Սարան նեղեց նորան, եւ նա փախաւ նորա երեսիցը: Եւ Եհովայի հրեշտակը գտաւ նորան անապատումը ջրի աղբիւրի մօտ Սուրի ճանապարհի վերայ լինող աղբիւրի մօտ. Եւ ասեց. Ով Սարայի աղախին Հագար, ո՞ր տեղից ես գալիս, եւ ու՞ր ես գնում: Եւ նա ասեց. Ես իմ տիկին Սարայի երեսիցը փախչում եմ: Եւ Եհովայի հրեշտակն ասեց նորան. Ետ դարձիր քո տիկնոջ մօտ, եւ նորա ձեռքի տակ խոնարհուիր…”: – Այստեղ պատմությունը դադարեցնելով՝ մի համեմատություն անենք: Երբ Եվան ”բարին ու չարը” ճանաչելու համար Ադամին ”արգելված ծառի” պտուղն է ուտեցնում, Եհովան աներկբա պատժում է նրանց, իսկ երբ իր կողմից ”ծնելն արգիլելը” խախտվում է, նա ոչ միայն չի պատժում փոխադարձ կավատներ Աբրամին եւ Սարային, այլեւ՝ անարգված Հագարին ստիպում է խոնարհվել իրեն պղծողների առջեւ, որը հետ գալուց հետո, հետագայում ավելի մեծ անարգանքի է ենթարկվում ու այնուհետեւ վտարվում: Այո՛, երբ Ադամն ու Եվան փորձում են իմաստնանալ, իսկապես մերձենալ իրական Արարչին (եւ ոչ թե Աստծո գործերին խառնվել), ինքնակոչ աստված Եհովան անմիջապես պատժում է լուսավորության այդ ձգտումը, իսկ ահա, անբարոյականությունը, խավարն ու տգիտությունը, սնոտիապաշտությունը նրա կողմից պաշտելի ու պաշտպանելի են, եւ սա նույնպես հասկանալի է: Իսկ հայի առաքելությունը լույս սփռե՛լն է, եւ ոչ՝ խավարապաշտությունը:
Մեր Աստվածները մեզ ոչ թե թողնում են օգտվել ”ծառի պտուղից”, այլ իրենք են լցնում մեր հոգիները սիրո, գիտության, լույսի ու իմաստնության պտուղներով… Իսկ որ Եհովան հենց ինքը խավարն է, ապացուցում է հետեւյալ դրվագը.
- (Ծննդոց, գլ. ԼԲ) – ”Եւ Յակոբը մինակ մնաց, եւ մի մարդ գոտեմարտում էր նորա հետ մինչեւ արշալոյսի ծագելը: Եւ տեսաւ որ չկարողացաւ նորան յաղթել, նորա զըստի ամոլաջլին դիպաւ. եւ Յակոբի ամոլաջիլը թուլացաւ նորա գոտեմարտած ժամանակը: Եւ նա ասեց. թող տուր ինձ, որովհետեւ արշալոյսը ծագեց. եւ Յակոբն ասեց. – Չեմ թողիլ քեզ՝ մինչեւ որ ինձ չօրհնէս: Եւ նա ասեց նորան, Ի՞նչ է անունդ. նա էլ ասեց. Յակոբ է: Եւ նա ասեց. Այլ եւս քո անունը Յակոբ չասուի, այլ Իսրայել, որովհետեւ Աստուծոյ հետ եւ մարդկանց հետ մարտնչեցիր եւ յաղթեցիր: Եւ Յակոբը հարցրեց եւ ասեց. Աղաչեմ՝ անունդ ասիր: Եւ նա ասեց. Ինչու՞ ես իմ անունը հարցնում. եւ նա օրհնեց նորան այնտեղ: Եւ Յակոբն այն տեղի անունը Փանուէլ դրաւ, որովհետեւ ասեց. Դեմ առ դեմ տեսայ Աստուծոյն, եւ իմ անձը ողջ մնաց”: – ”Իսրայել” նշանակում է Աստծո (իմա՝ Եհովայի) հետ գոտեմարտող: Այստեղ առավել քան ակնհայտ է, որ Եհովան, որը մարդու տեսքով մարտնչում է Հակոբի հետ, չի կարողանում հաղթել նրան. ա՜յ քեզ աստված… Այդ նույն Եհովան չարքի պես վախենում է արշալույսից, եւ քանզի երեւակվող արեւածագը նրա համար մահ է նախապատրաստում, նա իրեն պարտված է համարում, եւ խնդրում է Արեւից փախչելու թույլտվություն՝ օրհնելով Հակոբին: Իսկ ո՞վ է փախչում Արեգակի լույսից… Պարզից էլ պարզ է:
“Աստվածաշու՞նչ”, թե՞ ”Բիբլիա”
Ո՞րն է Աստծո շունչը – 2
(վերլուծական հարցեր եկեղեցուն)
…Մի շատ կարեւոր դրվագ էլ ներկայացնենք ինքնակոչ աստծո վերաբերյալ, որ բազմաթիվ զեղծարարություններից եւ ”սրբագրություններից” հետո էլ, որպես ճշմարիտ վկայություն այդ ինքնակոչության, մնացել է:
- (Ծննդոց, գլ. Զ) – ”…Եւ Աստուած խօսեց Մովսէսի հետ եւ ասեց նորան. Ես եմ Եհովան: Եւ երեւեցայ Աբրահամին, Իսահակին եւ Յակոբին Ամենակարող Աստուծոյ անունով, բայց իմ Եհովայ անունովը նորանց չ՛յայտնուեցայ, որ նորանց տամ Քանանի երկիրը ուր որ պանդխտացան… Եւ ձեզ ինձ համար ժողովուրդ վեր կ՛առնեմ, եւ ձեզ համար Աստուած կ՛լինիմ. եւ պիտի գիտենաք որ ես եմ Եհովան ձեր Աստուածը՝ ձեզ Եգիպտացիների ծանր գործքերի տակիցը հանողը…”: – Այստեղ Եհովան խոստովանում է, որ ինքն Ամենակարող Աստվածը չէ եւ ստորաբար ստելով է Արարչի անունից հանդես եկել: Իսկ իր ընտրյալ ժողովրդին պարզաբանում է, որ նրանց եգիպտացիներից կփրկի, եթե իրեն ճանաչեն որպես Աստված, եւ որ ինքն ընդամենը խավարասեր Եհովան է: Ահա թե ում են ապավինում միլիոնավոր մարդիկ՝ ”Հայր Աստված” կանչելով, թախանձագին ”Տեր ողորմե՜ա” ձայնակցելով, ահա թե ինչու է մարդկությունը խելահեղորեն գահավիժում դեպի կործանում, անդունդ՝ խավարի իշխանություն, ընդ որում, այդ անկման մեջ առաջատարը առավելապես մենք՝ հայերս ենք… Ու դեռ շարունակում ենք հպարտանալ, որ առաջինը մենք ենք…
Ականջդ կանչի Ագաթանգեղոս, որ նկարագրեցիր այդ վայրագությունները, որոնք քրիստոնեական մուտքի աննախադեպ ”սիրո” դրսեւորումներից էին մեր ազգի հանդեպ:
- (Ծննդոց, գլ. ԺԹ) – ”Եւ Ղովտը Սեգովրից վեր գնաց եւ սարումը բնակուեց, եւ իր երկու աղջկերքն իր հետ. որովհետեւ վախենում էր Սեգովրումը բնակուելու եւ բնակուեց մի այրում ինքը եւ իր երկու աղջկերքը: Եւ մեծն ասեց պզտիկին. Մեր հայրը ծեր է, եւ երկրիս մէջ մարդ չ՛կայ մեզ մօտ գալու համար ինչպէս ամեն երկրի սովորութիւնն է: Եկ մեր հօրը գինի խմեցնենք, եւ նորա հետ պառկենք, եւ մեր հօրիցը սերունդ յարուցանենք: Եւ այն գիշերը իրանց հօրը գինի խմեցրին, եւ մեծ աղջիկը գնաց եւ իր հօր հետ պառկեց. եւ Ղովտը չիմացաւ նորա պառկելը եւ վեր կենալը: Եւ եղաւ որ միւս օրը մեծ աղջիկը պզտիկին ասեց. Ահա երէկ գիշեր հօրս հետ պառկեցի, այս գիշեր էլ նորան գինի խմեցնենք, եւ դու գնա հետը պառկիր, եւ մեր հօրիցը սերունդ յարուցանենք: Եւ այն գիշերն էլ իրանց հօրը գինի խմեցրին, եւ պզտիկ աղջիկը վեր կացաւ նորա հետ պառկեց, եւ Ղովտը չիմացաւ նորա պառկելը եւ վեր կենալը: Եւ Ղովտի երկու աղջկերքը իրանց հօրիցը յղացան: Եւ մեծը որդի ծնեց եւ անունը Մովաբ դրաւ. նա է Մովաբացիների հայրը մինչեւ այսօր: Եւ պզտիկն էլ որդի ծնեց, եւ նորա անունը Բենամմի դրաւ. սա է Ամմոնի մարդկանց հայրը մինչեւ այսօր”: – Սա, իհարկե, ավելին է, քան պոռնկությունը… Եվ այստեղ էլ Եհովան, իր բնույթի համաձայն, վարձատրում է անառակ քույրերին, չնայած կարող էր մի երկու որձ ուղարկել՝ այդ երկու վիժվածքին հանգստացնելու համար (ներողություն եմ հայցում ընթերցողներից, բայց այլ բնութագրում չունեմ – Ա.Ա.), սակայն նա այլ կերպ է վարվում, անառակների ժառանգներին նախահայրեր է դարձնում… Սրբազան պոռնկության դասական օրինակ:
- (Ծննդոց, գլ. ԻԷ) – ”Եւ եղաւ երբոր Իսահակը Յակոբին օրհնեց վերջացրեց, եւ եղավ հէնց որ Յակոբը դուրս եկաւ իր հօր Իսահակի առջեւից, նորա եղբայր Եսաւը եկաւ որսիցը: Նա էլ խորտիկներ շինեց եւ բերաւ իր հօր մօտ, եւ ասեց հօրը. Վեր կաց, հայր իմ, եւ կեր քո որդու որսիցը, որ քո հոգին ինձ օրհնէ: Եւ նորա հայրը Իսահակը ասեց նորան. Դու ո՞վ ես: Եւ նա ասեց. Ես քո անդրանիկ որդի Եսաւն եմ: Եւ Իսահակը մեծ սարսափով սաստիկ սարսափեց եւ ասեց.Ապա նա ո՞վ էր, որ որս էր որսել եւ բերել ինձ համար, եւ ես ամենիցը կերայ քո գալուց առաջ եւ օրհնեցի նորան. նա օրհնուած էլ կ՛մնայ: Եւ երբ որ Եսաւը լսեց իր հօր խոսքերը, մեծ եւ դառն աղաղակով սաստիկ լաց եղաւ, եւ ասեց իր հօրը, Ինձ էլ օրհնիր, հայր իմ, ինձ էլ: Եւ նա ասեց. Քո եղբայրն եկաւ նենգութեամբ եւ առաւ քո օրհնութիւնը: Միթե՞ նորա անունը Յակոբ չեն ասում. եւ ահա սա երկու անգամ է որ ինձ խաբել է. իմ անդրանիկութիւնն առաւ, եւ հիմա էլ ահա օրհնութիւնս առաւ, եւ ասեց. Ինձ համար օրհնութիւն չե՞ս թողել: Եւ Իսահակը պատասխանեց եւ ասեց Եսաւին. Ահա նորան քեզ վերայ իշխան դրի, եւ իր բոլոր եղբայրները տուի նորան ծառաներ լինելու համար.եւ ցորենով ու գինով հաստատեցի նորան. եւ հիմա քեզ ի՞նչ անեմ, որդիս…”: – Եհովայի ու իսահակների համար կարեւորը արդարության վերականգնումը չէ, այլ խաբեբային առաջ մղելը, սին առաքինությունը եւ կեղծ աստվածապաշտությունը հովանավորելը: Ահա այսպես էլ առաջնորդվելով ցայսօր՝ խարդախությամբ ու նենգությամբ, Եհովայի ընտրյալները տիրում են այլոց անդրանիկությանը, օրհնությանը, առաքելությանն ու երկրներին, սակայն, դրանով նրանք կատարելության չեն հասնում (հասկանալով դա), բայց լուծում են շատ կարեւոր խնդիր՝ խաչ են քաշում այլոց առաքելություններին (նույնն է՝ խաչին են հանում ամբողջ ազգերի)… Իսկ մենք սա հասկանու՞մ ենք: Ե՞րբ ենք գիտակցելու, որ մեր սրբազան լեռնաշխարհում մեր սրբազան ծագումը խլված է մեզնից…
Իհարկե, կարող ենք էլի տասնյակ օրինակներ բերել, թե ինչպես է Եհովան ջհուդա-հրեական ցեղերին ուղարկում այս կամ այն երկիրը թալանելու, ավերելու, սրբապղծելու, դավադրելու, սպանելու եւ ուրիշ այլանդակությունների համար, այսպես կոչված հին կտակարանում չկա մի էջ, որը պղծությամբ պարուրված չլինի… սակայն, դա այս դեպքում զուտ ժամանակի վատնում կլինի, պարզապես բավարարվենք այսքանով եւ որպեսզի խորապես ծանոթանաք այդ ”Աստվածաշունչ”-ին (կրկին՝ ափսո՜ս անվանում), նախ այն առանց նախապաշարումների կարդացեք, որից հետո խորհուրդ կտանք ընթերցել Տաքսիլի ”Զվարճալի ավետարան”-ը, Հոլլբախի ”Սրբերի պատկերասրահ”-ը, հայ պատմաբան Լեոի ”Հայ կղերական դիվանագիտությունը”, Վոլոդյա Գրիգորյանի ”Մերկ ու տկլոր. Անհեթեթ Ավետարաններ-ժողովրդախժռ տերեր”, Արամ Հովհաննիսյանի ”Զարհուրելի Եհովան”, Հակոբ Սանասարյանի ”Համակարգված դավադրություն”, Լեւոն Սողոմոնյանի ”Գրիգոր լուսավորի՞չ, թե՞ խավարիչ” աշխատությունները եւ այլն (նաեւ՝ համաքրիստոնեական ”Էկումենիկ ուղեգիծ” փաստաթուղթը), ու ձեզ համար առավելագույնս կբացահայտեք քրիստոնեության ու վերջինիս հռչակած սրբերի իրական դեմքը… խե՜ղճ Հիսուս Քրիստոս, ու՞մ եւ ինչի՞ համար խաչվեցիր…
Նաեւ փոքր-ինչ ուշադրություն դարձրեք ”սուրբ” գրքում ամրագրված թվաբանական պարզագույն սխալներին (ընդհուպ՝ Սեմի, Քամի ու Հաբեթի պարագայում…), որը հաստատապես հիմնավորում է այն ճշմարտությունը, որ այս գիրքը, դարեդար գրվելով (որում ”չգիտես” ինչու չեն ներառվել Հուդայի, Հովհաննեսի եւ այլոց ”պարականոն Ավետարանները”), պարբերաբար կեղծվել է, իսկ այն կցկտուր տվյալներն էլ, որոնք աշխարհի հնագույն ազգի ու պետության՝ հայերի եւ Հայաստանի մասին թողնվել են, ոչ մի պատկերացում չեն տալիս մարդկության օրրանի եւ փրկության երկրի մասին: Միտումն ավելի քան ակնհայտ ու հասկանալի է: Իսկ ինչ վերաբերում է տասը պատվիրաններին, դրանցից եւ ոչ մեկը Եհովան ու նրա ընտրյալները չեն կատարում, դրանք գրված են այլ ազգերի համար, որպեսզի նրանց խաբելն ու շահագործելը հեշտ լինի…
Ամեն դեպքում մեկ անգամ էլ առավել սթափ նայեցեք ”քրիստոնեական” կոչվող աշխարհին ու նրա դերակատարներին եւ անփոփոխ կտեսնեք ”Հին կտակարան”-ի պոռնկություններն ու խարդախությունները, ավերածությունները, ”հոգեւոր եւ աշխարհիկ” մարդկանց աներեւակայելի այլանդակությունները: Ո՛չ, սա շեղում չէ, որը հաճախ կոծկվում է ”արեւմտյան արժեքներ” անվամբ, այսպես եղել է, այդպես էլ շարունակվում է, այդպես գրված է ”սուրբ” գրքում… Իսկ այժմ, եթե ցանկություն ունեք, խաչակնքե՜ք, բայց միեւնույնն է՝ ոչի՛նչ չի փոխվելու…
Մենք ենք մեր կյանքը փոխելու: Մեկ ուղի կա. մեր առաքինությամբ ու առաքելությամբ՝ ”Փոքր Մհերին”-ին ”քարանձավից”՝ մեր փակված հոգուց դուրս բերելով……
Հ.Գ. – Մենք չենք առաջարկում քրիստոնյաների պես՝ ջարդուփշուր անելով վերջ տալ քրիստոնեությանը, այն 1700-ամյա մշակութային արժեք է, այլ պահանջում ենք վերանայել այնտեղ արծարծվող սին եւ օտար արժեքները, բարքերը, հայության հետ բացարձակապես կապ չունեցող ստահոդ պատմությունները, ինչը միանշանակ թույլ կտա միավորել հայկական տարբեր եկեղեցիները, նաեւ դիմագրավել՝ համաշխարհային տարաբնույթ կրոններին ու աղանդներին: Այլ կերպ՝ հայերը պետք է ծունկի գան զուտ Հայկական Օծյալության (քրիստոնեության) գաղափարախոսության, Ճշմարիտ Փրկչության երեւույթի առջեւ: (Պատահական չէ, որ միջնադարյան Հայաստանում լայն ծավալում ստացած Թոնդրակյան շարժումը, որի հետեւորդները շեշտում էին իրենց՝ ”Արամյան ազգի որդիներ” լինելը, նույնպես հորդորում էին հրաժարվել ”Հին կտակարան”-ից։) Ժամանակին, մինչեւ հայոց հավատքին անցնելը, առաջարկվել է նաեւ ստեղծել այսպես կոչված անցումային արիա-քրիստոնեություն՝ ”Հին կտակարան”-ի դուրս շպրտումով, տեղը Հայոց պատմության-ծագումնաբանության ամրագրումով, սակայն, մենք վստահ ենք, որ միայն ամբողջապես թոթափելով այլապաշտության լուծը եւ առաջնորդվելով Հայկականությամբ՝ մենք՝ հայերս, կընթանանք մեր Առաքելության արահետով՝ հավերժության ճանապարհով…
Պետք է վերջապես բացահայտ խոսել, որ Նոյը (որպես մարդկության հավաքական կերպար) իր տապանով Համաշխարհային Ջրհեղեղից փրկվել է Հայկական Լեռնաշխարհում, նրա հսկա բնիկների՝ Հայերի՝ Աստծո-Որդիների՝ Մարդ-Աստվածների կողմից: Նույնիսկ ”Բիբլիա”-ն է վկայում Աստծո եւ մարդկանց որդիների գոյությունը: Մենք որպես Արարչական տարածքի՝ Արարատյան լեռնաշխարհի բնիկներ, ոչ մի կասկած չպիտի ունենանք մեր ծագման հետ կապված, թող այլոք որոնեն իրենց հայրենիքն ու ծագումը…
”(Ծննդոց, գլ. Զ) – Եւ եղաւ երբոր մարդիկ սկսեցին շատանալ երկրի վերայ, եւ աղջկերք ծնեցին իրանց. Աստուծոյ որդիքը տեսնելով մարդկանց աղջկերանցը (ընդգծումը-Ա.Ա.), որ գեղեցիկ էին, ամեն իրանց հավանածներիցը իրանց համար կանայք էին առնում: Եւ Եհովան ասաց. իմ հոգին մարդի վերայ միշտ չ՛մնայ, այն պատճառով որ նա մարմին է. այլ նորա օրերը հարիւր քսան տարի լինին: Եւ հսկաները կային այն օրերը երկրի վերայ. եվ այնուհետեւ էլ որ բոլոր Աստուծոյ որդիքը մարդկանց աղջկերանց մօտ էին մտնում, եւ նորանք նորանց համար ծնում էին. նորանք այն զօրաւորներն էին, որ վաղուց անուանի մարդիկ էին: Եւ Եհովան տեսաւ որ շատացել էր մարդկանց չարութիւնը երկրի վերայ, եւ նորանց սրտի խորհուրդների գաղափարները չար էին ամեն օր. Այն ժամանակ Եհովան զղջաց, որ երկրի վերայ մարդ ստեղծեց, եւ իր սրտի մեջ տրտմեց: Եւ Եհովան ասեց. Երկրի երեսիցը ջնջեմ մարդը որ ստեղծեցի, մարդից մինչեւ անասունը, մինչեւ սողունը եւ մինչեւ երկնքի թռչունը, որովհետեւ զղջում եմ որ նորանց ստեղծել եմ: Բայց Նոյը Եհովայի առաջին շնորհք գտաւ…”:
Ցավոք, մեր գենը մեր դեմ ելավ ու խախտվեց տիեզերակարգը՝ Հսկա Հայկը մարտնչեց Տիտանյան Բելի դեմ, Սասնա ծուռ Դավիթը՝ Մսրա Մելիքի, եւ այսպես շարունակ…
Մի հարցի էլ ուշադրություն դարձնենք, Հայ Աստվածները, ոչ թե ջրհեղեղով կամ հրով ոչնչացրին հայերին՝ իրենց լքելու համար, այլ իրենք հեռացան… ու կվերադառնան փոխադարձ սիրո ու հավատի պայմաններում: Աստված չի կարող չար լինել ու Հայոց դիցարանը չունի չարի ու պատժի աստված…
Արամ Ավետյան
No comments:
Post a Comment