Գրել է ՀԱՄ | |
Ապրիլի 20-ին, Գարնանային օրահավասարին՝ Լուսնի լրման օրվա կիզակետին, Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների համախմբման անդամները Մեծամորի (Մեծամոր - Մեծ Մոր - Աստվածամոր - Մայր Անահիտի) պատմական տարածքում նշել են ավանդական Զատիկի տոնը:
ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմերն ու քրմի թեկնածուները կատարել են ծիսական արարողություն եւ փառաբանել են Մայր Անահիտին, ով իր Աստվածային գործառույթով ապահովում է բնության գունագեղությունն ու ծաղկունքը: Մայր Անահիտը նաեւ բերքատվության եւ ամենայն բերրրիության, պտղաբերության եւ մայրանալու Աստվածուհին է, եւ հայ արիներն ու ազգայնականները Աստվածամորն են դիմել՝ բազմազավակ ու բարգավաճ ընտանիքներ ունենալու ակնկալությամբ:
Եվ Զատիկի տոնը արիական հայերը նշում են նաեւ որպես Մայր Անահիտի հրաշագործության տոն:
Հայ արիներն ու ազգայնականները ծիսական արարողությունից եւ կրակի վրայով երազանքներ պահած թռչելուց հետո, գույնզգույն ներկված ձվերով ձվախաղ կազմակերպեցին, որն ավարտվեց ազգային երգ ու պարով, գինեձոներով, ծիսական փառաբանումներով՝ վասն եւ ի փառս Հայ Աստվածների եւ Տիեզերքի Արարչի: Վասն ազգի բարգավաճման եւ ծաղկունքի:
Հայ Արիական Միաբանության
Լրատվական կենտրոն
20.04.2012թ.
|
Saturday, April 21, 2012
Հայ արիները նշեցին Զատիկը եւ Աատվածամայր Անահիտի հրաշագործության տոնը
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment