Sunday, April 8, 2012

Ադր­բե­ջա­նից Հա­յաս­տան եւ... Ի­րա­նից էլ Թուր­քիա ու Իս­րա­յել

Գրել է Լուսանցք



Գա­բա­լա­յի ռա­դիո­լո­կա­ցիոն կա­յա­նի թե­ման մերթ ընդ մերթ ար­ծարծ­վում է Ադր­բե­ջան-Ռու­սաս­տան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում: Անս­պա­սե­լիո­րեն այն ար­ծարծ­վեց նա­եւ  Հա­յաս­տա­նում: Վար­չա­պետ Տիգ­րան Սար­գս­­յա­նը հայ­տա­րա­րել է, որ Ե­րե­ւա­նը կա­րող է իր հա­մա­ձայ­նութ­յու­նը տալ երկ­րի տա­րած­քում ռու­սա­կան ՌԼԿ ­կա­ռու­ցե­լու հա­մար, ե­թե Մոսկ­վան եւ Բա­քուն Գա­բա­լա­յի ՌԼԿ­-ի վար­ձա­կա­լութ­յան պայ­ման­նե­րի վե­րա­բեր­յալ հա­մա­ձայ­նութ­յան չգա­ն:



Ռու­սաս­տան­յան զլմ-­նե­րը ա­րագ ար­ձա­գան­քել են ՀՀ ­վար­չա­պե­տի հայ­տա­րա­րութ­յոա­նը: Հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան հե­տա­զո­տութ­յուն­նե­րի կենտ­րո­նի տնօ­րեն Վլա­դի­միր Եվ­սեե­ւը նշել է, որ հա­յաս­տան­յան ա­ռա­ջար­կը ռու­սա­կան կող­մին կա­րող է հե­տաքրք­րել. «Ես կար­ծում եմ, հար­ցը կա­րե­լի է այն­պես դնել, որ շատ բան կախ­ված լի­նի ադր­բե­ջա­նա­կան կող­մի դիր­քո­րո­շու­մի­ց, ­ներ­կա­յիս դիր­քո­րո­շումն ա­ռայժմ հնա­րա­վո­րինս կա­ռու­ցո­ղա­կան չէ եւ այդ պատ­ճա­ռով, երբ խո­սում ենք վար­ձավ­ճա­րի մա­սին, ար­ժե­քը պետք է հա­մա­պա­տաս­խա­նի այն ա­ռա­ջադ­րանք­նե­րին, ո­րոնք կա­տա­րում է կա­յա­նը»:



Եվ, օ­րի­նակ, ե­թե Գա­բա­լա­յի ՌԼԿ­-ի վար­ձավ­ճարն այն­քան է լի­նե­լու, որ­քան Ղրղզ­ս­տա­նի «Մա­նա­ս» տրանս­պոր­տա­յին բա­զա­յի­նը, ա­պա փոր­ձա­գետ­նե­րի կար­ծի­քով, շատ բնա­կան է, որ Մոսկ­վան ցան­կութ­յուն չի ու­նե­նա օգ­տա­գոր­ծել այդ­պի­սի օբ­յեկ­տը: Ե­թե ադր­բե­ջա­նա­կան կող­մը Ռու­սաս­տա­նին ներ­կա­յաց­նի չա­փից ա­վե­լի պա­հանջ­ներ, Մոսկ­վան «Վո­ռո­նեժ-Դ­­Մ» կա­յա­նը կտե­ղա­կա­յի Հա­յաս­տա­նում: Հա­մոզ­մունք կա, որ տա­րած­քա­յին ա­ռու­մով ի­րա­տե­սա­կան է գտնել վայ­րեր, որ­տեղ հնա­րա­վոր է տե­ղա­կա­յել այդ կա­յա­նը եւ ուղ­ղել այն դե­պի այն տա­րա­ծաշր­ջա­նը, ո­րը հե­տաքրք­րում է Ռու­սաս­տա­նին իր անվ­տան­գութ­յան ա­պա­հով­ման տե­սանկ­յու­նից:



Ե­րե­ւա­նում կար­ծում են, որ այդ­պի­սի կա­­յա­նի տե­ղադ­րու­մը Հա­յաս­տա­նում ար­դա­րաց­ված է: Այն պար­տա­դիր չէ, որ ուղղ­ված լի­նի Ի­րա­նի կողմ, այն կա­րող է ուղղ­ված լի­նել նաեւ այլ պե­տութ­յուն­նե­րի կողմ, ինչ­պես ա­սենք՝ Թուր­քիա­յի: Վլա­դի­միր Եվ­սեե­ւի կար­ծի­քով, այդ գո­տում կա­րող է հայտն­վել նաեւ Իս­րա­յե­լը, որն այժմ գտն­­վում է միջ­մայր­ցա­մա­քա­յին հե­ռա­հա­րութ­յան հրթիռ­նե­րի ստեղծ­ման ճա­նա­պար­հին: «Ես կար­ծում եմ, որ Ռու­սաս­տա­նի հա­մար ցան­կա­լի կլի­ներ կա­յան տե­ղադ­րել, ո­րը կաշ­խա­տի ոչ թե Ի­րա­նի ուղ­ղութ­յամբ, այլ դե­պի հա­րավ-ա­րեւ­մուտք՝ Թուր­քիա­յի եւ Իս­րա­յե­լի տա­րածք­նե­րի դի­տարկ­ման դաշ­տում պա­հե­լու նպա­տա­կո­վ»,- հայ­տա­րա­րել է փոր­ձա­գե­տը:



Զլմ-­նե­րը նշել են, որ Գա­բա­լա­յում տե­ղա­կայ­ված ռա­դիո­լո­կա­ցիոն կա­յա­նը ԽՍՀՄ ­ժա­մա­նակ­նե­րից ե­ղել է հա­կահր­թի­ռա­յին պաշտ­պա­նութ­յան հա­մա­կարգ: Ադր­բե­ջա­նի ան­կա­խութ­յան ձեռք­բե­րու­մից ի վեր, Ռու­սա­ս­­տա­նը ա­ռա­ջար­կել է օգ­տա­գոր­ծել այդ կա­յա­նը եւ վար­ձա­կալ­ման վե­րա­բեր­յալ պայ­մա­նա­գի­րը կնքվել է 2002թ., իսկ ժամ­կե­տը լրա­նում է 2012թ ­դեկ­տեմ­բե­րի 24-ին: Բա­նակ­ցութ­յուն­ներն ա­վար­տին կհաս­նեն այս տար­վա ­հու­նի­սին: ՌԴ ՊՆ եւ ԱԳՆ հայ­տա­րա­րութ­յա­ն ­հա­մա­ձայն, Ադր­բե­ջա­նը պա­հան­ջում է բարձ­րաց­նել Գա­բա­լա­յի ՌԼԿ­-ի վար­ձա­կա­լութ­յան վճա­րը՝ տա­րե­կան 7 մլն ­դո­լա­րից հասց­նե­լով 300 մի­լիոն դո­լա­րի:



Իսկ ՌԼԿ­-ի հիմ­նա­կան խնդի­րը բա­լիս­տի­կա­կան հրթի­ռա­յին ար­ձա­կում­նե­րի հայ­տ­­նա­բե­րումն է: Այդ հա­մա­կար­գը թույլ է տա­լիս ոչ միայն հայտ­նա­բե­րել հրթի­ռա­յին ար­ձա­կում­ներ, այլ նաեւ հե­տե­ւում է նրա թռիչ­քի հե­տագ­ծին ու նա­խօ­րոք ներ­կա­յաց­նում տվյալ­ներ այն կան­խե­լու հա­մար:



 



Ար­տակ Հա­յոց­յան


«Լու­սանցք» թիվ 12 (233), 2011թ.



Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

No comments:

Post a Comment