Sunday, April 22, 2012

Դարձ՝ դե­պի Հա­յոց ար­մատ­նե­րը



Գրել է Լուսանցք   


ՀԱՄ կարգախոս. -

Հայ Ա­րի­նե­րը եր­բեք չեն ա­ռաջ­նորդ­վում ընդ­դեմ մտա­ծո­ղութ­յամբ:

- Չեն գոր­ծում ընդ­դեմ ո­րե­ւէ ազ­գի կամ մար­դա­տե­սա­կի, պե­տութ­յան կամ հան­րութ­յան, գա­ղա­փա­րի կամ տե­սութ­յան, կրո­նի կամ հա­վատ­քի, մշա­կույ­թի կամ լեզ­վա­քա­ղա­քա­կա­նութ­յան կեն­սա­կեր­պի կամ.




Հայ Ա­րի­նե­րը միշտ ա­ռաջ­նորդ­վում են հա­նուն Հա­յի ու Հա­յաս­տա­նի:

- Գոր­ծում են հա­նուն հայ տե­սա­կի բնա­կան հատ­կա­նիշ­նե­րի եւ կա­րո­ղութ­յուն­նե­րի վե­րա­կանգն­ման, հա­նուն հայ­կա­կան ար­ժե­քա­յին հա­մա­կար­գի վե­րա­հաս­տատ­ման, հա­նուն ազ­գի ու հայ­րե­նի­քի միաս­նութ­յան եւ հա­րա­տեւ­ման®

Մեր հա­նուն-բնա­տուր նպա­տակ­նե­րին ընդ­դեմ գոր­ծող­ներն ան­գամ մեզ չեն կա­րող շե­ղել մեր ա­րա­րող կեն­սա­կեր­պից՝ դե­պի ա­վե­րող եւ ընդ­դեմ գոր­ծե­լա­կեր­պի®



Հայ ա­րի­նե­րն­ այս տա­րի, ՀԱՄ 18-ամ­յա­կին նվեր ստա­ցան Հայ-Ա­րիա­կան տո­նա­ցույ­ցը, մշակ­ված ՀԱՄ Հո­գե­ւոր հանձ­նախմ­բի Քրմա­կան դա­սի կող­մից, ո­րում ա­ռա­ջին ան­­գամ նշված են բո­լոր Հայ Աստ­ված­նե­րի տո­նե­րը:

Մեզ շատ քիչ բան է թողն­ված ու­սում­նա­սի­րութ­յան հա­մար, քան­զի 301 թի­վը ող­բեր­գա­կան ե­ղավ հա­յութ­յան հա­մար ոչ միայն հա­վատ­քի անկ­ման տե­սանկ­յու­նից, այ­լեւ՝ հա­յոց հայ­րե­նի­քի ու ար­ժեք­նե­րի կոր­ս­տ­յան... Եվ հա­ճախ ստպված ենք լի­նում ու­սում­նա­սի­րել ոչ միայն մեզ թողն­ված պա­տա­ռիկ­նե­րը, այ­լեւ այ­լազ­գի­նե­րի նա­խաք­րիս­տո­նեա­կան հա­վատ­քա­յին գրքերն ու տար­բեր հի­շա­տա­կում­նե­րը: Կա­տար­վել են նաեւ պա­տ­­մա-գի­տա­կան եւ հո­գե­ւոր-ի­մաս­տա­­սի­րա­կան ու­սում­նա­սի­րութ­յուն­ներ, եւ նո­ր­­օր­յա Հա­յ­-Ա­րիա­կան տո­նա­ցույ­ցում ա­ռա­ջին ան­գամ նե­րա­ռվել են բո­լոր Հայ Աս­տ­­վա­ծ­­նե­րին նվիր­ված տո­նե­րը, նաեւ մին­­չ­ այժմ նշված տո­նա­կա­տա­րութ­յուն­նե­րը:

Ու­սում­նա­սի­րութ­յուն­նե­րը դեռ շա­րու­նակ­վում են, ին­չը կա­րող է տո­նե­րի օ­րե­րը դեռ մաս­նա­կի փո­փո­խութ­յուն­նե­րի են­թար­կ­­ել, նաեւ տո­նա­ցույ­ցը հարս­տաց­նել: Հի­րա­վի դժվար է վե­րա­կանգն­ման գոր­ծ­­ըն­­թա­ցը, քան­զի օ­տա­րա­դա­վան հա­յե­րն­ ա­վե­րել եւ ոչն­չաց­րել են գրե­թե ա­մեն բան... Հայտ­նի է, որ Գրի­գոր խա­վա­րի­չի (լու­սա­վո­րիչ հոր­ջոր­ջ­­յալ) հրա­մա­նով քրիս­տո­նեաց­ված հա­յե­րը վե­րաց­նում էին ոչ միայն Հա­յաս­տա­նում գտնվող քրմա­կան մատ­յան­ներն ու գրքե­րը, այ­լեւ՝ այլ երկր­նե­րում հայտն­ված, ան­գամ Ե­գիպ­տո­սի Ա­լեք­սանդ­րիա­յի հռչա­կա­վոր գրա­դա­րա­նից են վերց­րել հայ­կա­կան կամ հա­յոց հա­վա­տի մա­սին այ­լա­գիր գրքեր՝ իբր ու­սում­նա­սի­րե­լու հա­մար, եւ այ­րել են...

Յու­րա­քանչ­յուր տոն նո­րո­գու­մի խոր­հուրդ ու­նի եւ վե­րած­նում-վե­րա­նո­րո­գում-վե­րա­կանգ­նում է կա­պը Տիե­զե­րա­կան Ի­րա­կա­նութ­յան եւ Օ­րի­նա­չա­փութ­յուն­նե­րի հետ: Իսկ Բնա­կան Ազ­գե­րի հա­մար Ծի­սա­կան Տո­նե­րը կյան­քի ան­բա­ժան մաս են կազ­մում:

Հայ­կա­կան Աստ­վա­ծա­յին Հա­մա­կար­գը ա­վե­լի պատ­կե­րաց­նե­լի լի­նե­լու հա­մար ՀԱՄ ա­ռաջ­նորդ Ար­մեն Ա­վե­տիս­յա­նը այն ան­վա­նել է Մե­կա­րար­չա­կան Աստ­վա­ծա­յին (Բազ­մաստ­վա­ծա­յին) Հա­մա­կարգ: Ե­թե հա­մաշ­խար­հա­յին կրոն­նե­րում, այդ թվում՝ քրիս­տո­նեա­կան, Մե­կաստ­վա­ծա­յին Հա­մա­կարգ է՝ բազ­մա­թիվ Աստ­ծո որ­դի­նե­րով, հրեշ­տակ­նե­­րով, սրբե­րով ու մար­գա­րե­նե­րով... եւ բա­ցա­կա­յում է Տիե­զեր­քի Ա­րա­րի­չը, Ով «փո­խա­րին­վել» է ըն­դա­մե­նը մի Աստ­ծով, ա­պա հա­յ­ ա­րիա­դա­վան-հե­թա­նո­սա­կան հա­վա­տում Տիե­զեր­քի Ա­րա­րիչն իր տե­ղում է՝ Ա­մե­նայն Ա­րա­րի, Աստ­ված­ներն ի­րենց տե­ղե­րում են, Աստ­վա­ծա­մար­դիկ էլ՝ ի­րենց...

Հա­յոց հա­վա­տը հեն­ված է ազ­գի հա­վա­քա­կա­նութ­յան՝ Գե­նե­տիկ-Ծի­նա­բա­նա­կան Զո­­րութ­յուն­նե­րի վրա: Հա­վատ­նե­րը առ­հա­սա­րակ հեն­ված են Բնա­կան Ազ­գե­րի Ծա­գում­նա­բա­նութ­յան վրա, իսկ կրոն­նե­րը ան­հա­տա­կան պաշ­տա­մունք ու­նեն եւ ազ­գա­յին պատ­կա­նե­լութ­յու­նից զուրկ են: Իսկ հայ ա­րի­նե­րը ինչ­պես կյան­քում, այն­պես էլ հա­վա­­տում ու­նեն Գե­նե­տիկ-Ծի­նա­բա­նա­կան Զո­րութ­յուն­նե­ր­ եւ Խոր­հուրդ­նե­րի Հա­մա­կարգ, ո­րոնք էլ նա­խան­շում են տո­ներն ու ծե­սե­րը:

Եվ Հա­յ­-Ա­րիա­կան տո­նա­ցույ­ցի մա­սին խո­սե­լիս հարկ է հենց Ա­րար­չի, Տիե­զեր­քի Ի­­րա­կան եւ Միակ Տի­րոջ տո­նից էլ սկսել այն ներ­կա­յաց­նե­լը:

Փետր­վա­րի 13-ին ա­րի հա­յե­րը նշում են Տերն ընդ ա­ռա­ջի՝ Տի­րոջն ըն­դա­­ռաջ գնա­լու տո­նը, ո­րը նաեւ Տրն­­դեզ ենք կո­չում: Կրակ­ներ վա­ռե­լը կամ Տրնդեզ ա­նե­լը՝ խոր­հուրդ ու­նե­ցող կրակ­ներ (կրա­կե դե­զեր) վա­ռե­լն­ է: Իսկ կրա­կը Երկն­քի Ա­րէ­գա­կի (Ա­րա­կան եւ Է(Ի)գա­կան Ա­կուն­քի) Երկ­րա­յին Ար­տա­ցո­լան­քի խոր­հուրդն է նա­խան­շում, եւ Ա­րէ­գա­կը՝ որ­պես Երկ­րա­յին Կյան­քի պա­հա­պան ջեր­մաց­նող եւ կյանք տվող ա­կունք է փա­ռա­բան­վում: Սա է պատ­ճա­ռը, որ ա­րի մար­­դիկ հա­ճախ Տերն ընդ ա­ռա­ջի տո­նը նա­­եւ որ­պես Տրնդեզ են նշում: Բայց փա­ռա­­բան­վում է Տիե­զեր­քի Տե­րը՝ Ա­րա­րի­չը, Ում ա­րա­րած մար­դիկ Ա­րէ­գա­կի խոր­հուրդ կրա­կ­­­նե­րով ըն­դա­ռաջ են գնում Նրան՝ ի­րենց սերն ու ե­րախ­տա­գի­տութ­յու­նը հայտ­նում, եր­կ­­րա­յին գար­նան (կյան­քի) վե­րա­ծնն­­դի սպա­սու­մով...

Այս մար­տի 1-ին, հա­զա­րամ­յակ­ներ հե­տո ա­ռա­ջին ան­գամ նշվեց Աստ­վա­ծա­հայր Ա­րա­յի հրա­շա­գոր­ծութ­յան տո­նը: Հայր Ա­ր­­ան՝ Աստ­վա­ծա­հայ­րը, Հայ Տե­սա­կի Հայր Աս­տ­­ված-Գե­րա­գույն Աստ­վածն է: Մար­տի 1-ը նա­­­խան­շում է երկ­րա­յին գար­նան այ­ցը, ո­րը ձմռան քնից պետք է արթ­նաց­նի նիր­հած բնութ­յու­նը: Եվ Հայր Ա­րան, որ իր Աստ­վա­­ծա­­յին գոր­ծա­ռույ­թով Երկ­նի ու Երկ­րի Հայ­­կա­կան Աշ­խարհ­նե­րի Հայրն է, հա­յ­ ա­րի­նե­րին է պար­գե­ւում բնութ­յան վե­րա­զար­թոն­քը:

Հան­րա­հայտ է, որ մար­տի 21-ին էլ Հա­յա­րիա­կան Նոր Տար­ին է նշվում, տոն, ո­րը նաեւ Հա­յոց ռազ­մի ու զո­րութ­յան Աս­տ­­ված Վա­հագ­նի վե­րածնն­դի օրն է: Այս եր­կու­սը միա­խառն­վում են, քան­զի Տիե­զեր­քի Տի­րոջն ըն­դա­ռաջ գնա­լու եւ Աստ­վա­ծա­հայր Ա­­րա­յի հրա­շա­գոր­ծութ­յան տո­նե­րից հե­տո գոր­ծի է դրված Տիե­զե­րա­կար­գը, եւ Վա­­հագն Աստ­վա­ծը կռիվ է տա­լիս Չա­րի Վի­շա­­պի հետ՝ Երկ­րում Տիե­զեր­քի Ա­րար­չի եւ Հայր Ա­րա­յի ո­­րո­շում­նե­րը հաս­տա­տե­լու հա­մար: Մլո­րա­կը դեռ Տիե­զե­րա­կան եւ Երկ­րա­յին Չա­րի­նե­րի տի­րույ­թում է, ու ա­րի հա­յե­րը ու բո­լոր ա­րի­նե­րը Վա­հագն Աստ­ծո վի­շա­պա­քա­ղութ­յան, վի­շա­պա­սան­ձութ­յան շնո­րի­հիվ տո­նում են ի­րենց Նոր Տա­րին՝ Ա­մա­նո­րը, ո­րը բնա­կան զար­գա­ցում­նե­րով լի­նում է  հենց մար­տի 21-ին, ի­րա­պես՝ Ա­րեգ ամս­վա Ա­րեգ օ­րը... Հա­յ­ ա­րի­նե­րը զար­դա­րում են տո­նա­կան ծա­ռը՝ տո­նա­ծա­ռը (ծառ­զար­դար) եւ (Բ­)Ա­րի Վա­հագ­նի եւ Չա­րի Վի­շա­պի ա­հեղ մար­տի հուր-բո­ցե­րի ներ­քո փա­­ռա­բա­նում են Վա­հագն Աստ­ծո հաղ­թա­նա­կը՝ որ­պես երկ­նի ու երկ­րի եր­կունք, իսկ կրա­կի վրա­յով թռչե­լը վե­րածն­ված գա­րուն մտնելն է նա­խան­շում, ինչ­պե­սեւ՝ Վա­հագն Աստ­ծո հետ Վի­շա­պի ար­ձա­կած կրակ­նե­րի դեմ մարտն­չե­լը...

Այդ օ­րը նոր ա­մուս­նա­կան զույ­գե­րը, նաեւ հղի կա­նայք կրա­կի դե­զի վրա­յով թռչե­լիս Մայր Ա­նա­հի­տին են դի­մում՝ գա­լիք Զա­տի­կի տո­նին բազ­մա­զա­վակ ըն­տա­նիք եւ բա­րի ա­զա­տում ստա­նա­լու ակն­կա­լութ­յամբ: Եվ ապ­րի­լի վեր­ջին շա­բաթ­վա մեջ էլ նշվում է Զա­տի­կի տո­նը, ո­րը նշվում է նաեւ որ­պես Մայր Ա­նա­հի­տի հրա­շա­գոր­ծութ­յան տոն: Մայր Ա­նա­հի­տը Աստ­վա­ծա­մայր է՝ Հայ Տե­սա­կի Մայր Աստ­վա­ծու­հի: Գար­նա­նա­յին օ­րա­հա­վա­սա­րին՝ Լուս­նի լրման՝ լիա­լուս­նի օ­րը հա­յա­րի­ներն ար­դեն նշում են բնութ­յան մեջ գար­նա­նա­յին զա­տու­մի՝ բնութ­յան գու­նա­գեղ բա­ժա­նում­նե­րի (երբ ա­մեն բան ա­ռանձ­նա­նում է իր գույ­նով եւ հա­մու­հո­տով), բեր­քատ­վութ­յան եւ ա­մե­նայն բեր­րիութ­յան տո­նը, քան­զի Մայր Ա­նա­հիտն իր Աստ­վա­ծա­յին գոր­ծա­ռույ­­թով նաեւ մայ­րութ­յունն ու բեր­րիութ­յու­նն­ է ա­պա­հո­վում: Եվ այդ օ­րը բազ­մա­գույն ներկ­ված ձվե­րով ձվա­խա­ղը գար­նան գույ­նե­րի զա­տու­մը՝ Զա­տիկն է նա­խան­շում եւ Աստ­վա­ծա­մայ­րը հո­վա­նա­վո­րում է հա­յա­րի օ­ջախ­նե­րում բազ­մա­զա­վա­կութ­յու­նը, հա­ջող ծնե­լիութ­յունն ու մայ­րութ­յու­նը, հա­յոց ար­տե­րում ու այ­գի­նե­րում բեր­քատ­վութ­յուն-բեր­րիութ­յու­նը-պտ­­ղա­­բե­րութ­յու­նը...

Երբ գար­նան ե­ռու­զեռն իր ըն­թաց­քի մեջ է մտնում, հա­յա­րի օ­ջախ­նե­րում նոր թափ է ստա­նում հյու­րըն­կա­լութ­յունն ու հյու­րա­սի­րու­թ­­յու­նը: Եվ հա­զա­րամ­յակ­ներ հե­տո, ինչ­պես Հայր Ա­րա­յի տո­նի դեպ­քում, ա­ռա­ջին ան­­գամ հա­յա­րի­նե­րը մա­յի­սի ա­ռա­ջին շա­բաթ­վա մեջ  կնշեն Հա­­յոց հյու­րըն­կա­լութ­յան Աստ­ված Վա­նա­տու­րի տո­նը:

Մար­տի 21-ի՝ Ա­մա­նո­րի եւ ապ­րի­լի 26-ի՝ Զա­տի­կի տո­նե­րից հե­տո, երբ գա­րու­նը ար­դեն բերք ու բա­րի­քի եւ բնա­կան ըն­թաց­քի ու ամ­ռան սպաս­ման մեջ է, հա­յ­ ա­րի­նե­րը հյու­րըն­կալ դռնե­րը բաց փա­ռա­բա­նում են Վա­նա­տուր Աստ­ծուն, որ հայ օ­ջա­խ­­ն­­ե­րը միշտ հյու­րըն­կալ պա­հի եւ Հա­յա­ս­­տան աշ­խար­հը լի ու ա­ռատ դարձ­նի...

Եվս մեկ Աստ­վա­ծա­յին տոն հա­յ­ ա­րի­նե­րը ա­ռա­ջին ան­գամ կնշեն քրիս­տո­նեութ­յան ներ­խու­ժու­մից հե­տո: Հու­նի­սի 22-ին կնշ­­վի Հա­յոց ող­ջա­խո­հութ­յան Նա­նե Աստ­վա­ծու­հու տո­նը: Հա­յ­ ա­րի­նե­րի հյու­րըն­կա­լ­­ու­­թ­­յան, լի-ա­ռա­տութ­յան եւ Վար­դա­վառ-սի­րո տո­նի մի­ջեւ այ­լեւս կնշեն ող­ջա­խո­հութ­յան Աստ­վա­ծու­հու տո­նը եւ կփա­ռա­բա­նեն Նա­նե Աստ­վա­ծու­հուն՝ ակն­կա­լե­լով, որ իր ող­ջա­­խո­հութ­յամբ կօգ­նի նաեւ տար­վա հա­ջորդ կեսն անց­կաց­նել ա­ռա­վել կազ­մա­կերպ­ված ու նպա­տա­կա­յին, նաեւ գա­լիք ձմ­­ռա­նը դի­մա­կա­յե­լուն պատ­րաստ: Այդ օ­րը նաեւ ա­մա­ռա­­յին ա­րե­ւա­դար­ձի օրն է, եւ մար­դիկ ող­ջա­խո­հութ­յան Աստ­վա­ծու­հուն փա­ռա­բա­նում են՝ Բնա­կան Կար­գի պահ­պա­ն­­ման եւ բնութ­յան բա­րիք­նե­րով մար­­դ­­կանց ա­պա­հո­վե­լու հա­մար:

Հա­յոց ա­մե­նա­սիր­ված տո­նե­րից է Վար­դա­վա­ռը, ո­րը կնշվի հու­լի­սի 27-ին: Այդ տո­նը նշ­­վում է նաեւ որ­պես Հա­յոց սի­րո Աստ­ղիկ Աստ­վա­ծու­հու տոն: Վարդ՝ Վ­-Արդ նշա­նա­կում է Գե­րա­գույն-Վե­րին Սե­րու­մի Խոր­­հուրդ, Գե­րա­գույն Սի­րո Խոր­հուրդ: Վար­դա­վա­ռը նա­խաշ­նում է Գե­­ր­­ա­գույն Սի­րո խոր­հր­­դով վառ­վել-խան­դա­վառ­վե­լը, օծ­վե­լը: Այդ օ­րը հա­յա­րի­նե­րը միմ­յանց նաեւ ջրում են՝ ջրո­ցի խա­ղա­լով, քա­ն­­զի ջու­րը նա­խան­շում է մաք­րութ­յուն, ջր­­վե­լը՝ մաքր­վել, իսկ Սի­րո Գե­րա­գույն Խոր­­­հր­­դի կրող եւ պա­հա­պան Աս­տ­­ղիկ Աս­տ­­վա­ծու­հուն (յու­րա­քանչ­յուրն իր սի­րուն) ըն­­դա­ռաջ գնա­լու հա­մար կա­տար­վում է ջրով մաքր­վե­լու-օծ­վե­լու ա­րա­րո­ղութ­յուն:

Մեր փա­ռա­հեղ նախ­նին՝ Հայկ Նա­հա­պե­տը այն­քան զո­րա­վոր եւ քա­ջա­սիրտ է ե­ղել, որ հա­յ­ ա­րի­նե­րը նրան աստ­վա­ծաց­րել են ու հա­ճախ նրան Հա­յոց Աստ­վա­ծա­յին դի­ցա­րա­նում են նե­րա­ռել: Հայ­կը ի­րա­պես Աստ­վա­ծա­մարդ է ե­ղել... Օ­գոս­տո­սի 11-ին Նա­­վա­­սար­դի տոն է, ո­րը նշվում է նաեւ որ­պես Հայկ Նա­հա­պե­տի՝ Բե­լի դեմ տա­րած հաղ­թա­նա­կի օր: Աշ­նա­նա­յին ա­րե­ւա­դար­ձից 40 օր ա­ռաջ մեր հզոր նախ­նին հաղ­թեց Ա­րա­րա­տը նեն­գո­րեն նվա­ճած Տի­տան­յան Բե­լին եւ վե­րա­տի­րեց Հա­յոց Աշ­խար­հն­ ու հա­յութ­յա­նը բե­րեց ա­զատ կյանք: Եվ ի­զուր չէ, որ ե­ղավ մի ժա­մա­նա­կա­հատ­ված, երբ օ­գոս­տո­սի 11-ը եւս նշվում էր որ­պես Նոր Տա­րի՝ Նոր Կյան­քի օր... Հայկ Նա­հա­պե­տը Հա­յոց Դի­ցա­կար­գի հա­մա­ձայն Մարդ-Աստ­ված է՝ Աս­տ­­վա­ծա­մարդ՝ Երկ­րա­յին Աս­տ­­ված, ով խո­­սել է Հայ Աստ­վա­­ծ­­նե­րի հետ, ան­­­գամ կա­տա­րել աստ­վա­ծա­յին ա­ռա­ջադ­րանք­ներ...

Օ­գոս­տո­սի 11-ը հին Նա­վա­սարդ ա­միսն է: Նավ-Աս-Արդ՝ ու­ժա­կա­նութ­յան-զո­րութ­յան խորհր­դի հաս­տա­տում: Նա­վա­սարդ­յան խա­ղերն էլ ա­ռա­վե­լա­պես զո­րա­խա­ղեր են ե­ղել, ո­րի ժա­մա­նակ Հայկ­յան զին­վո­րի պա­տ­­վա­վոր կո­չում է տրվել:

Հա­յ­ ա­րի­նե­րը հի­շում են նաեւ բո­լոր նա­խն­­յաց, եւ սեպ­տեմ­բե­րի 23-ին նշվում է Նա­խն­­յաց տո­նը՝ աշ­նա­նա­յին գի­շե­րա­հա­վա­սա­րին: Ա­րի­նե­րը հի­շում են են բո­լոր նախ­նի­­նե­րին՝ դրա­նով ի­րենց մեջ նո­րո­գե­լով հա­­վեր­ժութ­յան ըն­թաց­քը, հայ տե­սա­կի ա­ռա­քե­լութ­յունն ու շա­րու­նա­կա­կա­նութ­յու­նը նախն­յաց հետ փա­­ռա­բա­նե­լով: Այդ օ­րը մար­­դիկ շփվում են նախն­յաց բո­լոր հո­գի­նե­րի հետ:

Եվս մեկ տոն կնշվի հա­զա­րամ­յակ­ներ հե­տո ա­ռա­ջին ան­գամ: Հոկ­տեմ­բե­րի  2-րդ ­կե­սին հա­յ­ ա­րի­նե­րը կփա­ռա­բա­նեն Հա­յոց ի­մաս­տութ­յան Աստ­ված Տի­րին: Նախն­յաց նվիր­ված տո­նա­կա­տա­րութ­յու­նը եւ նախ­նի­նե­րի հո­գի­նե­րի հետ շփվե­լը վե­րաի­մաս­տա­վոր­վե­լու է մղում հա­յ­ ա­րի­նե­րին, ով­քեր դի­­մում ու փա­ռա­բա­նում են Տիր Աստ­ծուն՝ Նախն­յաց հո­գի­նե­րի հետ նո­րո­գած կապն ու կյան­քը Աստ­վա­ծա­յին Ի­մաստ­նութ­յամբ պա­տե­լու եւ պահ­պա­նե­լու հա­մար: Նաեւ մար­­դ­­կանց եւ հո­գի­նե­րի Հայ­կա­կան Աշ­խարհ­նե­րի կա­պը մշտառ­կա պա­հե­լու հա­մար:

Տիր Աստ­վա­ծը նաեւ գի­տութ­յան եւ դպ­­րութ­յան, գիր-գրա­կա­նութ­յան, ար­վես­տի ու ար­հեստ­նե­րի, հա­յոց մշա­կույ­թի եւ ա­վան­դույթ-սո­վո­րույթ­նե­րի պա­հա­պան Աստ­վածն է, ո­րի հա­մար այդ տո­նը նշում են բազ­մա­թիվ աս­պա­րեզ­նե­րի ազ­գա­յին շեր­տեր:

Ա­ռա­ջին ան­գամն է, որ հա­յ­ ա­րի­նե­րը ի­րենց տո­նե­րի շար­քում նո­յեմ­բե­րի ա­ռա­ջին շա­բաթ­վա մեջ կնշեն Հայ Տե­սա­կի Ա­րար­ման տո­նը: Այդ օ­րը հա­յ­ ա­րի­նե­րը փա­ռա­բա­նում են Տիե­զեր­քի Ա­րար­չին՝ Հայ տե­սա­կի Ա­րար­ման հա­մար եւ նվիր­վա­ծութ­յունն են հայ­տ­­նում Նրան: Տիե­զե­րաաշ­խարհ­նե­րում Հայ Աս­տ­­ված­նե­րի, Հայ Հո­գի-Ո­գի­նե­րի եւ Հայ Մարդ­կանց Ա­րա­րու­մը Ա­րար­չի Կամ­քի եւ Սի­րո Ար­գա­սիք է, եւ հա­յե­րը, փա­ռա­բա­նե­լով Տիե­զեր­քի Միակ Տի­րո­ջը՝ հա­վաս­տում են հա­վա­տա­րիմ մնալ Տիե­զե­րա­կար­գին եւ Հայ Տե­սա­կի Ա­ռա­քե­լու­թ­­յա­նը: Ա­րի հա­յե­րը փա­ռա­բա­նում են Ա­րար­չին՝ նա­եւ Հայ Աստ­ված­ներ եւ Հայ­կա­կան Տիե­զե­րա­աշ­խարհ­ներ պար­գե­ւե­լու, Ա­րար­չա­կան Գե­նով Օ­ծե­լու հա­մար:

Վա­ղուց՝ դեկ­տեմ­բե­րի 22-ին, տոն­վում է Հա­յոց ար­դա­րա­դա­տութ­յան Աստ­ված Միհ­րի տո­նը: Այն հա­մընկ­նում է ձմե­ռա­յին ա­րե­ւա­դար­ձի օր­վա հետ եւ այս բնա­կան կար­գի վե­րա­հաս­տա­տու­մից Միհ­րը պաշտ­վել է նաեւ որ­պես լույ­սի ու ջեր­մութ­յան Աս­տ­­ված (Ա­րե­գակ-Աստ­ված): Հայ Տե­սա­կի Ա­րար­ման տո­նից հե­տո հա­յ­ ա­րի­նե­րը ձմե­ռա­յին ա­րե­ւա­դար­ձի օ­րը փա­ռա­բա­նում են Միհր Աստ­ծուն՝ Տիե­զե­րա­կան ար­դա­րութ­յան եւ ի­րա­վուն­քի վե­րա­հա­­ս­­տատ­ման ակն­կա­լի­քով, Հայ Տե­սա­կի Ա­ռա­քե­լութ­յան վե­րաի­մաս­տա­վոր­ման հա­մար՝ Եր­կիր մո­լո­րա­կում եւ Տիե­զեա­րաաշ­խարհ­նե­րում:

(Հայ ա­րի­նե­րը դեկ­տեմ­բե­րի 15-ին նշում են Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յան ստեղծ­ման օ­րը (1993թ.), ո­րը հա­մա­րում են Հայ Տե­սա­կի Ա­րիա­կան (Ա­րար­չա­կան) Ո­րակ­նե­րի վե­րա­­կանգն­ման օր):

Իսկ հուն­վա­րի 1-ին, երբ քրիս­տոն­յա հա­­յե­րը նշում են ի­րենց Նոր տա­րին եւ Քրի­ս­­տո­սի ծնուն­դը, հա­յ­ ա­րի­նե­րն­ այդ օ­րը նշ­­ում են ­Մեծն հա­յոր­դի Գա­րե­գին Նժդե­հի ծն­­ուն­­դը (ծնվ. 1986թ. հուն­վա­րի 1-ին - ­մահ.՝ 1955թ. դեկ­տեմ­բե­րի 21-ին): Գա­րե­գին Տեր-Հա­րութ­յուն­յա­նին (Նժդեհ) ա­րիա­կան հա­յերն ըն­դու­նում են որ­պես հա­յոց ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սութ­յան եւ հա­վա­տի հա­մա­կար­գա­յին վե­րա­կանգ­նող, ռազ­մա­կան հմ­­ուտ զո­րա­վար ու նվիր­յալ ա­զ­­գա­յին գոր­ծիչ, ով Հա­յոց ռազ­մի ու զո­րութ­յան Աստ­ված Վա­հագ­նին ա­պա­վի­նե­լով, իր կյան­քով ու գոր­ծու­նեութ­յամբ նա­հա­տակ­վեց եւ ան­մա­հա­ցավ՝ հանգր­վա­նե­լով Հա­յոց Մե­ծե­րի շար­­­քում... Նժդե­հը հա­յ­ ա­րի­նե­րի հա­մար ոչ միայն Ա­րոր­դի է, ում հո­գին այ­սօր էլ պայ­քա­րում է վասն հա­յրեն­յաց, այ­լեւ, ըստ Հա­յոց Դի­ցա­կար­գի, Մարդ-Աստ­ված է՝ Աստ­վա­­­ծա­մարդ՝ Երկ­րա­յին Աստ­ված՝ ով երդ­վեց Վա­հագ­նի ա­­ջի վրա եւ ապ­րեց Վա­հագ­նա­կան­չով...

Հուն­վա­րի 14-ին ­Հայ ցե­ղակ­րո­նի եւ Ցե­ղա­կ­­րո­նութ­յան օ­րն­ է, Գա­րե­գին Նժդե­հի ստեղ­ծած Ցե­ղակ­րոն ուս­մուն­քը Հայ Ցե­ղա­մար­դու, ի­րա­պես Հայ Տե­սա­կի Ա­րար­ման տե­­սութ­յուն է՝ հիմն­ված Հա­յոց հա­վի­տե­նար­ժեք հաս­կա­ցութ­յուն­նե­րի վրա:

(Գա­րե­գին Նժդե­հի մա­սունք­նե­րը վե­րա­թաղ­ված են (1983թ.) Սյու­նի­քի Խուս­տուփ լե­ռան լան­ջին, Կա­պա­նի՝ Նժդե­հի ան­վան հու­շա­հա­մա­լի­րում եւ Ե­ղեգ­նա­ձո­րի Սպի­տա­կա­վոր վան­քի բա­կում: Այս սրբա­վայ­րեր ա­մե­նամ­յա ուխ­տագ­նա­ցութ­յուն­ներ են լի­նում՝ հու­նի­սի 17-ին դե­պի Սպի­տա­կա­վոր վանք, հոկ­տեմ­բե­րի 7-ին՝ դե­պի Խուս­տուփ եւ Կա­պան):



Քուրմ Ար­մոգ
ՀԱՄ Հո­գե­ւոր հանձ­նախմ­բի ան­դամ



«Լու­սանցք» թիվ 14 (235), 2011թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

No comments:

Post a Comment