Գրել է ՀԱՄ | ||||
Արիական ազգերը, արիադավան-հեթանոս մարդիկ Մարտի 21-ին՝ Արեգ ամսվա Արեգ օրը նշում են Բնական Նոր Տարին: 2012թ. այդ օրը, լուսաբացին, ներկայիս Հայաստան-Թուրքիա սահմանային մի հատվածում (իրականում՝ Արեւելյան եւ Արեւմտյան Հայաստանների սահմանին) հայ արիները եւ ազգայնականները նշել են Հայոց Ամանորը եւ Վահագն Աստծո երկրային հերթական վերածնունդը: Այնուհետեւ՝ Գառնո Արիական-հեթանոսական տաճարում արիական հայերը (նաեւ այլազգի հյուրերը) փառաբանել են Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի հերթական (երկրային) վերածնունդը: Ծեսին եւ տոնակատարությանը մասնակցել են Հայ Արիական Միաբանության, Հայ Ազգայնականների Համախմբման անդամները, հայորդի-արորդիներ ՀՀ մարզերից, Արցախից եւ Ջավախքից, սփյուռքահայեր: Տոնական ծեսը կատարել են Հայ Արիական միաբանության Հոգեւոր հանձնախմբի առաջադրած քրմերն ու քրմի թեկնածուները: Գինեձոներով եւ կրակի վառման ծիսակարգով փառաբանվել են Տիեզերքի Արարիչը, Հայ Աստվածները, հատկապես՝ օրվա խորհրդի տերը՝ Վահագն Աստվածը: Հայ արիների մի խումբ էլ ծիսական արարողություն է կատարել Երեւանում՝ Վահագն Աստծո արձանի մոտ, իսկ ամանօրյա տոնախմբությունը նշվել է ՀԱՄ կենտրոնական գրասենյակում: Արեգ Ամսվա Արեգ օրը Վահագն Աստվածը կռիվ է տալիս Չարի Վիշապի հետ Երկրում (որն այսօր դեռ Տիեզերական եւ Երկրային Չարիների տիրույթում է)՝ Տիեզերքի Արարչի եւ Հայր Արայի որոշումները (Տիեզերակարգը-Բնակարգը) հաստատելու համար: Եվ արի հայերը ու բոլոր արիները Վահագն Աստծո վիշապաքաղության, վիշապասանձության շնորհիվ, Տիեզերքի Արարչի եւ Հայր Արայի կամքով տոնում են իրենց Նոր Տարին՝ Ամանորը: Այդ օրը հայ արիները զարդարում են տոնական ծառը՝ տոնածառը (ծառզարդար) եւ (Բ)Արի Վահագնի եւ Չարի Վիշապի ահեղ մարտի հուր-բոցերի ներքո փառաբանում են Վահագն Աստծո հրեղեն հաղթանակը՝ որպես երկնի ու երկրի երկունք, որից հետո Վահագնի վերածնունդը նախանշում է Բնության Նոր Կյանքը՝ Նոր Տարին... Հայոց Ամանորը եւ Վահագն Աստծո երկրային վերածնունդը արորդիները նշել են նաեւ Արցախում եւ սփյուռքի արիադավան-հեթանոս հատվածներում: Հայոց Ամանորը եւ Վահագն Աստծո երկրային վերածնունդը արորդիները նշել են նաեւ Արցախում եւ սփյուռքի արիադավան-հեթանոս հատվածներում: Փա՛ռք Արարչին եւ Հայ Աստվածներին, փա՛ռք հայերին եւ Հայքին: Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոն |
Wednesday, March 21, 2012
Փա՛ռք Վահագնի վերածննդին եւ շնորհավո՛ր Հայոց Ամանորը՝ Մայր Արաքսի ափին
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment