Tuesday, March 6, 2012

Բօ՛զի վաստակ, պատասխա’ն տուր...

http://www.louysworld.com/archives/17016


Տիգրանը պետք է հեռանա

2012-02-08 11:54:25


Հայաստանի փլուզումը և հասարակության մեջ հուսալքությունը, գոնե կանգնացնելու համար մայիսի խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը պետք է հեռանա: Հեռանա իր պաշտոնից, բայց ոչ թե` երկրից: Պաշտոնանկությունից հետո նա ստիպված է լինելու պատասխանել իրավապահների և քաղաքացիական հասարակության մի շարք հարցերի: Կախված այդ պատասխաններից` կորոշվի նրա հետագա ճակատագիրը:
Հարցերի շրջանակը լայն է.
1.     Սխալ տնտեսական քաղաքականությա՞ն, թե`կանխամտածված քայլ էր փոքր ու միջին բիզնեսի ոչնչացումը Հայաստանում:2.     Սխալի՞, կոռուպցիայի՞, թե`միտումնավոր արդյունք էր դրամի փոխարժեքի արհեստական պահպանումը և մի քանի հարյուր միլիոն դոլարի փոշիացումը երկրի պահուստներից:3.     Ո՞ր բանկերի հետ  «լավ հարաբերություններ» ունի Տ. Սարգսյանը և ի՞նչ արտոնություններ են ստացել այդ բանկերը:4.     Ի՞նչ  կապերի մեջ է Տ. Սարգսյանը “Ֆլեշ” ընկերության հետ, որին առանց մրցույթների, օրենքի խախտմամբ ահռելի պետական պատվերներ են իջեցվում:5.     Հ. Առաքելյանի ֆաքսերում ուղղված աղմկահարույց մեղադրանքների ո՞ր մասն է իրականություն:6.     Ապուշության, թե հանրությանը դիտավորյալ մոլորեցնելու արդյունք էր ի սկզբանե, սուտ նախագծերի ներկայացումը ժողովրդին /Դիլիջանը` ֆինանսական կենտրոն, Գյումրին`նավահանգիստ դարձնելը,  և այլ նմանատիպ ծրագրերի հրապարակումը:
Այս հարցերի բեռի տակ ՀՀԿ-ն և նրա ղեկավար Ս. Սարգսյանը գնում են ընտրությունների: Այս հարցերը ընտրարշավի ժամանակ ամեն օր հնչեցվելու են: Եվ հարցերի պատասխանները ընտրություններից հետո անպայման տրվելու են: Ս. Սարգսյանը ունի մեկ հնարավորություն տարանջատվելու այս մղձավանջից` օր առաջ պաշտոնանկ անել վարչապետին և տապալումների մի զգալի մասը բարդել նրա վրա: Հակառակ պարագայում` ամեն ինչ պարզ է:
Կարեն Հարությունյան

No comments:

Post a Comment