Saturday, March 3, 2012

Հայ ծագումը



Գրել է Լուսանցք   

Արեւմուտքի եւ Արեւելքի ճակատագրական կենտրոնում

Սկիզբը՝ թիվ 4, 6-ում

Հայկական Լեռնաշխարհը որպես երկրագնդի կենաց գոտի, տեղ, որտեղ արարչա-աստվածային «կենաց ծառն» է գտնվում ու որտեղ անմահությունն է երաշխավորվում,- սեմական աղբյուրներում հաճախ արծարծվող այս խորհուրդները հաստատում է հին հունական մեկ այլ աղբյուր՝ նախահոմերոսյան շրջանում (այս թ. ա. 2-րդ հազարամյակում) ձեւավորված «Արգոնավորդներ» առասպելը, որում պատմվում է, որ 50 հույն դյուցազուններ (նրանց մեջ է լինում նաեւ հայազգի Արմենոսը) Արգոս նավով ուղեւորվում են Այետես (Հայետես) թագավորի թագավորած Էա (Այա, Հայա,-Ս.Մ.) երկիր՝ բերելու այդտեղ գտնվող Կենաց ծառից կախված կախարդական ոչխարի ոսկե գեղմը:

Հնդ-արիական դիցաբանության հիմք Ռիգվեդայում մարդկությունը մեկ ընդհանուր նախահորից՝ Մանուից (բառացի նշանակում է մարդ) սերելով հանդերձ, նկատվում է, այնուամենայնիվ, որ մարդիկ փաստացի բաժանվում են երկու՝ միմյանց հակադիր՝ բարձր (կատարյալ) եւ ցածր (ոչ կատարյալ) ցեղերի (ռասաների):  Առաջինը Արիական ցեղն է, որին նաեւ այա կամ հայա անվանում է տրվում, իսկ երկրորդը՝ ոչ արիական, որը կոչվում է նաեւ դասա (հնարավոր է, համապատասխանում է հայերենի դաս-խավին, որը տվյալ դեպքում տրոհվածի, ամբողջականությունից զրկվածի, մասնատվածի իմաստն է արտահայտում): Առաջիններին հովանավորում են արիական աստվածները (Ինդրան, Վարունան, Միթրան, Ագնին), երկրորդներին՝ դեւերը (դեմոնները), որոնք կիսաաստված են համարվում:

Ռիգվեդայի հիմքով հետագայում առաջացած վեդայական մյուս գրքերում եւս պահպանվեց մարդկային սեռի ցեղային այդ բաժանումը, այն ոչ էական տարբերությամբ, որ դրանցում արիները երբեմն անվանվում են նաեւ Արեւի (լույսի) որդիներ, իսկ ոչ արիները՝ պարզապես մարդիկ:

Արիական մեկ այլ ազգի՝ իրանցիների դիցաբանությունում եւս (հանձին զրադաշտականության) հստակորեն արտահայտված է մարդկանց՝ արիներ-ոչ արիներ բաժանումը:

Այստեղ մարդկության նախնու դերում հանդես է գալիս Արա-Մազդայի կողմից Արիանա (արիների) Վայջոյում (բառացի՝ վայրում) արարված Հայամարդը: Նա, սակայն, իր սերունդների մեջ տրոհվում է երկու հակադիր ցեղերի՝ արիների (ովքեր շարունակում են իրենց երկնային հոր՝ Արա Արարչի հետ ժառանգական կապի զգացողությունը պահպանել, եւ որն էլ նրանց հովանավորում է) եւ չարիների (ոչ Արիների), որոնց Ահրիմանը՝ Արայի հակոտնյա աստվածությունը իր կողմն է գրավում ու  հովանավորում:

 Մարդկությունը երկտեսակ է ներկայացվում նաեւ հին արաբական դիցաբանական ավանդույթներում, որը պահպանվել է նաեւ մուսուլմանական սուրբ գրքում՝ Ղուրանում: Ըստ այդ ավանդույթների՝ Ալլահը մինչ Ադամին՝  մարդկանց նախնուն կավից ստեղծելը, հուրից՝ ավելի կատարյալ բնական տարերքից ստեղծում է հրեշտակներին ու ջիներին (նշանակում է հրածին)՝ ի տարբերություն առաջինների՝ ի վերուստ բանականությամբ օժտված արարածների: Ջիները, ըստ Ղուրանի, ստեղծված են անծուխ կրակից, օդեղեն կամ հրեղեն մարմին ունեն, ցանկացած կերպարանք ընդունելուն ընդունակ են, ի զորու են պես-պես հրաշքներ եւ ցանկացած դժվար աշխատանք կատարելու:

Ջիները՝ հրածինները Ղուրանում հիմնականում դիտվում են որպես հողածին մարդկանց հակոտնյա արարածներ: Գրքի որոշ տեղերում նրանք համարվում են անգամ մարդուն ստեղծող աստծուն՝ Ալլահին, անմահ լինելու առումով, հարազատ արարածներ եւ նրա հետ նույն՝ անմահների շարքն են դասվում: Հատկանշական է, որ մուսուլմանական աստվածաբանները, ընդունելով հանդերձ ջիների (հրածիններիի) իրական գոյությունը, գերադասում են ձեն ձենի տված իրենց ցեղակից մյուս՝ եբրայացի աստվածաբաններին, չմանրամասնել մարդու այդ՝ իրենցից տարբեր տեսակի մասին հարցը...

Ազգի լեզուն ազգի հոգեւոր կյանքի խորհրդապատկերն է: Տեսնենք՝ ինչ է ասում հայոց լեզուն այդ առումով հայի կողմից իր ծագումի (դրա՝ այլերից տարբերության) ընկալումի մասին: Հայոց լեզվում կա երկու՝ շատ բան ասող հակադիր խորհուրդ՝ արի (բարի) եւ չար (չը-ար՝ ոչ բարի), որոնցից զանազան այլ խորհուրդներ են ածանցվել: Կրոնական ու փիլիսոփայական վարդապետություններում հետագայում իմաստափոխված ու վերացական մարդկային վարքաբանության (դրական ու  բացասական) վերածված այդ խորհուրդները նախասկզբնապես նշանակել են մարդու երկու՝ ծագումնաբանորեն (կենսաբանորեն) ու բնույթով տարբեր տեսակներ՝ արի (որին ենք պատկանում մենք եւ մեր ցեղակիցները) եւ չը-ար, որին են պատկանում այլ ցեղերը: Ընդ որում, արի նշանակում է Արա Արարչին պատկանող, նրանից սերված, ի տարբերություն չը-արերի, որոնք այդպիսին չեն համարվում (հայոց լեզվում այդպիսիք համարվում են տիտանածին, վիշապածին, հողածին, երկրածին, պարզապես մարդ, մահկանացու եւ այլն): Արի-ին հոմանիշ է Արմեն-ը՝ մեր մյուս ցեղանվանումը, որ բառացի նշանակում է Արա Արարչի արարած մարդ-մեն (արարչածին), եւ մեր ազգի անվանումը՝ հայ-ը (բառացի նշանակում է բարձր, կատարյալ, անմահ, հրածին՝ հուր նշանակող ագ-այգ-հայգ-հայ լեզվական անցումով):

Հայի ծագումնաբանության մասին նրա ամենօրյա լեզուն էլ է ինչ-որ տեղեկություն տալիս: Արարատյան դաշտավայրի լեզվում, ինչպես հայտնի է, մինչեւ այսօր պահպանվում է Արա՜ դիմելաձեւը: Ի՞նչ է ասում դա: Հայկական ավանդույթներով, ինչպես հայտնի է, ծնված որդին հոր անունով է սովորաբար անվանակնքվում: Արա՜ դիմելաձը, հետեւաբար, կարելի է ենթադրել,

վաղնջական ժամանակներից է գալիս. ցեղն իրեն գիտակցելով որպես Արարչի՝ Արայի սերունդ, ըստ այդմ էլ ճանաչել է իր անհատներին,- մի բան, որը, որպես վերհուշ, ցեղի մերօրյա լեզվում չգիտակցված ձեւով պահպանվել է:

Հայ ծագումնային ինքնության, հայը՝ որպես Արարչի որդի գիտակցումի պատկերը ավելի ամբողջացնելու համար ավելացնենք, որ այդ գիտակցումը արտահայտվել է նաեւ մերօրյա  հայ պատմագրության մեջ: Օրինակ՝ Անժելա Տերյանը իր գրքերից մեկում ուղղակի գրում է, որ Արա Արարչի «անունով կոչվել են ոչ միայն ցեղն  (Արմեն,-Ս.Մ.) ու բնօրրանը (Արարատ, -Ս.Մ), այլեւ Հայկական Լեռնաշխարհի բազմաթիվ աշխարհագրական անուններ, գետեր, լեռներ, ավաններ, շեներ եւ քաղաքներ»:

Այսպիսով՝ ճշմարիտ էին մեր սուրբ նախնիները, որ իրենց լեզվում ու իրենց դիցաբանությունում իրենց Արմեն (Արարչի որդի) ու Հայ էին անվանում: Ճշմարիտ են արիական ու սեմական ազգերի ավանդույթները, որ հաստատում են հայ - արիների արարչական ծագումը եւ տարբերում նրանց հողածիններից: Ճշմարիտ են բոլոր ազգերը, որ մեզ Արմեն (Հայ) են անվանում:

Բայց մեզ կրկին  հարց տանք. որտե՞ղ էին ապրում Արարչի որդիները: Տարրական տրամաբանությունն իսկ ասում է, որ, բնականաբար, Արարչի երկրային արարման վայրում՝ Արարատում, որտեղ Արարիչը արարել է նրանց եւ որը, որպես կենաց գոտի, մշտապես ջրից դուրս է մնում: Եվ հենց Արարտում է վերապրել նաեւ հողածին Նոյը՝ ապահովելով  իր հողածին ցեղի շարունակելիությունը:

Ժամանակն է վերջապես, ազատվենք անտոհմիկ որբի վիճակից, ում ի՜նչ ծագում ասես չեն վերագրում: Ժամանակն է ճանաչենք մեր իրական ծագումը եւ ապրենք որպես Արարչի որդի, որպես մեր նախնիների օրինական (բնական) ժառանգորդ: Ընդ որում՝ այդպես կատարելով նաեւ մեր բնական դերը արի ցեղի մեջ եւ մարդ օրգանիզմում:

Ավելի լավ, քան Կոստան Զարյանն է ասել, չէր ասվի. «Մենք պետք է վերագտնենք խորհուրդների այն հավասարակշռությունը, արժեքների այն հիմնաքարերը, որ ճակատագրականորեն մերն է... Հայ կյանքը,..., պետք է կառուցանի իր մեսիականության եւ հոգեկան կայսերականության այն հոսանքը, որին բովանդակ մարդկությունը  ծարավ է... Ապոլոնյան, Դիոնիսոսյան եւ Ֆաուստյան մարդու նոր համադրություն պիտի անհրաժեշտորեն իրականանա այստեղ,... Արեւմուտքի եւ Արեւելքի ճակատագրական այս կենտրոնում»:

Սերգեյ Մանուկյան

ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դոցենտ

«Լուսանցք» թիվ 7 (228), 2011թ.

No comments:

Post a Comment