Monday, March 19, 2012

Փա՜ռք ­Վա­հագ­նի վե­րածնն­դին եւ շնոր­հա­վո՜ր Հա­յոց Ա­մա­նոր

Ու­շադ­րութ­յու՛ն, ոչ մի կեղ­ծիք չկա
Գրել է Լուսանցք   

Հայ­կա­կան ե­կե­­ղե­ցի­ներ հա­ճախ եմ մտ­­նում՝ տես­նե­լու, թե ինչ­պես հան­­կարծ 301-ի մի գի­շեր «ծն­­վեց» քր­­իս­­տո­նե­ա­կան ճար­տա­րա­­պե­տութ­յու­նը, հայտն­վեց ա­վեր­­­ված տա­ճա­րա­կան հիմ­քե­րին ու հիմ­քե­րով: Ին­չե­ւէ, ե­րե­ւան­յան ե­կե­ղե­ցի­նե­րից մե­կի ներ­սի պա­­տին է գր­­ված. «Խս­­տիվ ար­գել­վում է գոր­ծող ե­կե­ղե­ցում վա­ռել դր­­սից բեր­ված մո­մեր: Դա նա­եւ հա­ճե­լի չէ Աստ­ծո հա­մար» (բնօրինակը նայել «Լուսանցք»-ի PDF տարբերակում):

Ի տար­բե­րութ­յուն շա­տե­րի, այս գրվա­ծից ոչ զար­մանք, ոչ էլ զայ­րույթ ապ­րե­ցի, ո­րով­հե­տեւ գրվա­ծում ոչ մի սխալ բան չկա, գրվա­ծը հենց «հայ» ե­կե­ղե­ցու ու «հայ» ե­կե­ղե­ցա­կա­նի կերպն է, ա՛յն ­կեր­պը, որ նրանց հու­­­շում է նր­­անց իսկ սուրբ գիր­քը՝ Բիբ­լի­ան՝ չաշ­խա­տել, ո­րով­ե­տեւ այդ մա­սին կհո­գան ու­րիշ­նե­րը... Հի­մա այդ ու­րիշ­նե­րը ե­կել ու ե­կե­­ղե­ցու մո­մը չեն գն­­ում, բա ե­ղա՞վ: Բա դա նրանց աս­տ­­ծուն հա­ճե­լի կլի­նի՞: Ի­հար­կե՝ ոչ: Ու­րե­մն՝ գրա­ծում կեղ­ծիք չիք:

Դա  բնույթն է ա­վե­րո­ղի՝ մի ամ­բողջ ազ­գի պատ­մու­թ­­յուն ու մշա­կույթ ոչն­չաց­նո­ղի՝ խառ­նա­ծին­նե­րի ու օ­տար­նե­րի հետ ձեռք ձեռ­քի տվո­ղի: Այն, ինչ ա­րե­ցին նր­­անք Հա­յաս­տա­նի գլխին 301թ.:

Հի­մա ե­կել ու քար­կո­ծում ենք «հայ» ե­կե­ղե­ցա­կա­նին՝ փո­խա­նակ ինք­ներս մեզ քար­կո­ծե­լու, որ պատ­մութ­յան դա­սե­րը սեր­տե­լը թո­ղած՝ սա­տա­նի տա­կին սուրբ ենք ման գա­լիս:



Քուրմ Ա­րամ



*  *  *



Փա՜ռք ­Վա­հագ­նի վե­րածնն­դին եւ շնոր­հա­վո՜ր Հա­յոց Ա­մա­նոր



Ա­րիա­կան ազ­գե­րը, ա­րիա­դա­վան-հե­թա­նոս մար­դիկ Մար­տի 21-ին՝ Ա­րեգ ամս­վա Ա­րեգ օ­րը նշ­ում են Բնա­կան Նոր Տա­րին:

2012թ. այդ օրը, լուսա­բա­ցին, ներ­կա­յիս Հա­յաս­տան-Թուր­քիա սահ­մա­նա­յին մի հատ­վա­ծում (ի­րա­կա­նում՝ Ա­րե­ւել­յան եւ Ա­րեւմտ­յան Հա­յաս­տան­նե­րի սահ­մա­նին) հայ ա­րի­նե­րը եւ ազ­գայ­նա­կան­նե­րը կն­շեն Հա­յոց Ա­մա­նո­րը եւ Վա­հագն Աստծո երկրային հեր­թա­կան վե­րա­ծնունդը:

Այ­նու­հե­տեւ՝ Գառ­նո Ա­րիա­կան-հե­թա­նո­սա­կան տա­ճա­րում ա­րիա­կան հա­յե­րը (նա­եւ այլազգի հյու­րերը) կփա­­ռա­բա­նեն Հա­յոց ռազ­մի ու զո­րութ­յան Աստ­ված Վա­հա­գ­­նի հեր­թա­կան (երկ­րա­յին) վե­րա­ծ­նուն­դը: Ծեսին եւ տո­նա­կա­տա­րութ­յանը կմաս­նակ­ցեն Հայ Ա­րիա­կան միա­բա­նութ­յան, Հայ Ազ­գայ­նա­կան­նե­րի հա­մա­խմբ­ման ան­­դամ­նե­րը, հա­յոր­դի-ա­րոր­դի­ներ ՀՀ ­մար­զե­րից, Ար­ցա­խից եւ Ջա­վախ­քից, սփյուռ­քա­հա­յեր:

Տո­նա­կան ծե­սը կկա­տա­րեն Հայ Ա­րիա­կան միա­բա­նութ­յան Հո­գե­ւոր հանձնախմբի ա­ռա­ջադ­րած քր­մերն ու քրմի թեկ­նա­ծու­նե­­րը: Գի­նե­ձո­նե­րով եւ կրա­կի վառ­ման ծի­սա­կար­գով կփա­ռա­բան­վե­ն ­Տի­ե­զեր­քի Ա­րա­րի­չը, Հայ Աստ­ված­նե­րը, հատ­կա­պես՝ օր­վա խորհր­դի տե­րը՝ Վա­­հագն Աստ­վա­ծը:

Հի­շեց­նենք, որ Փետր­վա­րի 13-ին՝ Հա­յոց Տրնդե­զին, հայ ա­րի­նե­րը Տիե­զեր­քի Ա­րար­չին՝ Տի­րո­ջը ըն­դա­ռաջ գնա­լու տո­նին Ծի­սա­կան Կրակ­ներ վա­ռե­ցին եւ փա­ռա­բա­նե­ցին Ա­մե­նայն Ստեղ­ծիին Երկ­րա­յին Գար­նան (Կյան­քի) Վե­րածնն­դի սպա­սու­մով...

Իսկ Մար­տի 1-ին՝ Աստ­վա­ծա­հայր Ա­րա­յի հրա­շա­գոր­ծութ­յան տո­նին, փա­ռա­բա­նե­ցին Հայր Ա­րա­յին, Ով Իր Աստ­վա­ծա­յին Գոր­ծա­ռույ­թով Երկ­նի ու Երկ­րի Հայ­կա­կան Աշ­խարհ­նե­րի Հայրն է ու հա­յ­ ա­րի­նե­րին է պար­­­գե­ւում Բնութ­յան Զար­թոն­քը:

Եվ ա­հա, Մար­տի 21-ին Հա­յա­րիա­կան Նոր Տար­ին է, տոն, որ նշվում է նաեւ որ­պես Հա­յոց ռազ­մի ու զո­րութ­յան Աս­տ­­ված Վա­հագ­նի վե­րածնն­դի օր: Ա­րեգ Ամս­վա Ա­րեգ օ­րը Վա­­հագն Աստ­վա­ծը կռիվ է տա­լիս Չա­րի Վի­շա­պի հետ Երկ­րում (որն այ­սօր դեռ Տիե­զե­րա­կան եւ Երկ­րա­յին Չա­րի­նե­րի տի­րույ­թում է)՝ Տիե­զեր­քի Ա­րար­չի եւ Հայր Ա­­րա­յի ո­­րո­շում­նե­րը (Տիեզերակարգը-Բնա­կար­գը) հաս­տա­տե­լու հա­մար:

Եվ ա­րի հա­յե­րը ու բո­լոր արի­նե­րը Վա­հագն Աստ­ծո վի­շա­պա­քա­ղութ­յան, վի­շա­պա­սան­ձութ­յան շնո­րհիվ, Տիե­զեր­քի Ա­ր­­ար­­­չի եւ Հայր Ա­րա­յի կամ­քով տո­նում են ի­րենց Նոր Տա­րին՝ Ա­մա­նո­րը: Այդ օ­րը հա­յ­ ա­րի­նե­րը զար­դա­րում են տո­նա­կան ծա­ռը՝ տո­նա­ծա­ռը (ծառ­զար­դար) եւ (Բ­)Ա­րի Վա­հագ­նի եւ Չա­րի Վի­շա­պի ա­հեղ մար­տի հուր-բո­ցե­րի ներ­քո փա­ռա­բա­նում են Վա­հագն Աստ­ծո հաղ­թա­նա­կը՝ որ­պես երկ­նի ու երկ­րի եր­կունք, ո­րից հե­տո Վա­հագ­նի վե­րած­նուն­դը նա­խան­շում է Բն­­ու­թ­­յան Նոր Կյան­քը՝ Նոր Տա­րին...

Հրե­ղեն Վա­հագ­նի հաղ­թա­նա­կից հե­տո հայ ա­րի­նե­րը նա­խա­պատ­րաստ­վում են Զա­տի­կի տո­նակատարությանը, ո­րը նշվում է նաեւ որ­պես Մայր Ա­նա­հի­տի հրա­շա­գոր­ծութ­յան տոն, երբ զատ­վում են բնութ­յան գույ­նե­րը, ծլում-պտղաբերում է սկսվում, եւ կյան­քը մտնում է բնա­կա­նոն հու­նի մեջ...


Լրատվությունը՝ ըստ Հայ Արիական Միաբանության
Հոգեւոր հանձնախմբի



«Լու­սանցք» թիվ 9 (230), 2011թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

No comments:

Post a Comment