| Գրել է ՀԱՄ | |
| 08-02-2011 | |
| Ջավախքահայ քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի խոսքը ջավախքահայությանըՍիրելի՛ ժողովուրդ, 2011թ.  հունվարի 21-ին լրացավ երկուսուկես տարին, ինչ վրացական իշխանությունները  փորձեցին ուժի միջոցով լռեցնել ջավախքահայության պահանջատիրությունը`  դիմելով «Միասնական Ջավախքե-ի առաջնորդներին ձերբակալելու, արտաքսելու և  ահաբեկելու ծայրահեղ միջոցներին:2011 թվականը,  իր հետ նոր հույսեր բերելով, նաև առաջ է քաշում նոր մարտահրավերներ, որոնց  դիմակայելու համար մեզանից ջանքեր, համախմբվածություն և ուժերը  կենտրոնացնելու կարողություն է պահանջվելու: Այդ մարտահրավերներից ամենևին  էլ երկյուղել կամ տագնապի մատնվել պետք չէ: Ճիշտ է, մեծ են տարածաշրջանը  հայաթափել ցանկացող ուժերի հնարավորությունները, սակայն ջավախքահայությունն  էլ այսօր մենակ չէ:  Ամենակարևորն այն է, որ մեր կողմն է Արդարությունը: Այսօր  մենք ո՛չ մեկին չենք ուզում իր տնից բռնի հանել ու բնակվել նրա տեղը:  Ընդհակառա՛կը, մենք այսօր պաշտպանում ենք մե՛ր տները ուրիշի  ոտնձգություններից: Մենք ո՛չ մեկին չենք  պարտադրում մոռանալ իրնեց Մայրենին ու Պատմությունը: Ընդհակառա՛կը, մենք  այսօր պաշտպանում ենք մե՛ր Մայրենին ու Պատմությունը:Այսօր մենք ո՛չ մեկին չենք հորդորում ուրանալ իրենց հավատքը: Ընդհակառա՛կը, մենք այսօր չենք ուզում ուրանալ մե՛ր կրոնը:Այսօր  մենք ո՛չ մեկին չենք ստիպում հեռու մնալ իրենց եկեղեցիներից, դրանք թողնել  ժամանակի ու բնության քմահաճությանը: Ընդհակառա՛կը, մենք այսօր պայքարում  ենք, որ մեզ վերադարձնեն մեզանից խլված մեր անօտարելի իրավունքը` տեր  կանգնել մեր պապերի ձեռքով կառուցված, մեր պապերի արյունով պաշտպանած Աստծո  տաճարներին:Այսօր մենք ո՛չ մեկին չենք  պարտադրում հայերեն սովորել, ազգանունների վերջավորությունները «յանե  դարձել: Ընդհակառա՛կը, մենք այսօր մե՛րն ենք պաշտպանում: Ուրիշի  ունեցածի վրա աչք չունենք, բայց մերն էլ ոչ մեկին չե՛նք տա, ինչքան էլ այդ  «մեկըե մեզանից ֆիզիկապես ուժեղ ու քանակապես շատ լինի: Մենք ո՛չ մեկից  վախենալու խնդիր չունենք, թող մեզանի՛ց, մեր համբերության բաժակը լցվելու՛ց  վախենան:Մենք պայքարում ենք հանուն Ջավախքի  հայապահպանության, մենք Քութայիսի հայացման համար չենք պայքարում, որ  մտածենք` Արդարությունը մեր կողմը չէ, ու վախենանք: Սիրելի՛  ժողովուրդ, մեզ անհրաժեշտ է համախմբվել այն անհատների շուրջ, որոնք այսօր  Ջավախքում են գտնվում ու չեն վախենում հետևողականորեն խոսել ջավախքահայերի  խնդիրներից: Անհրաժեշտ է համախմբվել նրանց  շուրջը, նրանց ոգևորել, օժանդակել ով ինչով կարող է. շատ անգամ մեկ ջերմ,  սրտաբուխ խոսքն էլ անհատին կարող է հերոսական քայլերի մղել: Անհրաժեշտ է  չտրվել հատուկ ծառայությունների կողմից նրանց մասին շրջանառության մեջ  դրվող բամբասանքների հորձանքին: Պետք է փակե՛լ այդ բամբասանքները  տարածողների բերանները: Պետք է վերջնականապես հասկանալ, թե ինչքան մեծ վնաս  են հասցնում մեր պայքարին այդ բամբասանքներն ու բամբասկոտությունը: Ուրիշ  ի՛նչ կարող ենք անել մենք համախմբվելուց, մեկմեկու որգևորելուց բացի. շա՛տ  բան, սակայն այսօր այդ շատից ձգտենք անել նվազագույնը, այն է՝ դիմադրել,  ընդդիմանալ ջավախքահայության տկարացմանն ուղղված ցանակացած քայլին:Ինչ  են անում վրաց իշխանությունները. Հայերենի դասաժամերն են կրճատում, «Հայոց  պատմությունե-ը չեն թողնում դպրոցներում անցնեն: Ինչ անենք մենք. ամեն  մեկս իր դպրոցական երեխայի հետ տանը պարապենք ու լրացնենք այն արհեստական  բացը, որը ստեղծել են Թբիլիսիից: Իսկ նրանք, ովքեր գիտելիքների ավելի մեծ  պաշար ունեն, թող դասերից հետո, իրենց երեխաների կողքին ուսուցանեն նաև  հարևանների երեխաներին, ավելի համարձակները թող խմբակներ բացեն:Ինչ  են անում վրաց իշխանությունները. արգելում են հայկական գրքերի մուտքը  Ջավախք: Ինչ անենք մենք. ՀՀ-ից ամեն վերադարձող, որ իր հետ թեկուզ մեկ գիրք  բերի, Ջավախքը հայերեն գրքի պակաս երբեք չի ունենա: Սահմանում հո այդ մեկ  գրքերը չեն բռնագրավելու: Կբռնագրավեն` ավելի վատ իրենց համար,  խայտառակվելու են ամբողջ աշխարհով մեկ, որպես գրքերի դեմ պայքարող  պետություն: Ավելի համարձակները թող մեկի փոխարեն տասը գիրք բերեն: Եվ  այսպես ամեն բնագավառում անհրաժեշտ է հակադրվել, դիմադրել, ահա թե ի՛նչ  կարող ենք մենք անել, անել անձա՛յն, լուռ:Չեն  թողնում վերանորոգել մեր եկեղեցիները, բայց ի՞նչն է խանգարում հավաքվել,  մաքրել այն, համոզված լինելով, որ այսօր, այս դժվար պայմաններում այդ  մաքրելը հավասարազոր է վերանորոգման: Հայկական երգի, պարի, մշակութային  երեկոներ անցկացնենք ամեն մի գյուղում: Հավատացե՛ք, Աստված տեսնելով մեր  նվիրվածությունը մեր եկեղեցիներին, մեր Մայրենիին, մեր Պատմությանը, հայ  երգ ու պարին, մի օր էլ մեզ հնարավորություն կտա, վերանորոգել և «Հայր  մերե-ը ասել այսօր «վիճելիե կոչվող եկեղեցիներում, ազատ օգտագործել  մայրենին կյանքի բոլոր բնագավառներում, Հայոց պատմություն ազատ անցնել  դպրոցներում և այլն, և այլն:Անհրաժեշտ է  դիմադրություն, հակառակորդը մեր աչքերում չպիտի նկատի թուլություն կամ  հոգնածության հետք իսկ: Թույլերն ու հոգնածները երկար չեն կարող դիմանալ  այս արևի տակ: Մեր դիմադրությունը, ամենքիս մեջ մեկ անտեսանելի, հոգևոր  կապը և այն գիտակցությունը, որ ծառայում ենք մեկ ընդհանուր, ազգային գործի,  մեր կյանքի անգույն, միօրինակ առօրյան ավելի հետաքրքիր կդարձնի:Այստեղ  անելիքի առյուծի բաժինը ընկնում է երիտասարդների ուսերին: Ինչպես ցանկացած  հասարակությունում, այսպես էլ ջավախքահայության շարժիչ ուժն էլ մե՛նք ենք,  այսօրվա երիտասարդությունը: Ջավախքահայության հաղթանակները առաջին հերթին  մերն են, պարտությունները՝ նույնպես: Պետք է թոթափենք մեր վրայից  անտարբերության փոշին, անտարբերություն մեր իսկ ճակատագրի նկատմամբ:  Պայքարենք կյանքի ցանկացած ոլորտում, դպրոցից սկսած, համացանցով ավարտված:  Մեր նախնիների հանդեպ ունեցած հարգանքն ու գալիք սերունդների հանդեպ մեր  պարտքի գիտակցումը մեզ իրավունք չի՛ տալիս անտարբեր մնալ:Այսօր  մենք պարտավոր ենք վերադարձնել Ջավախքի վեհությունը իր լեռներին: Պարտավոր  ենք և կարո՛ղ ենք: Կարող ենք և պիտի՛ անենք: Փոքր-փոքր քայլերով,  աննկատելի, լուռ, բայց ամենօրյա: Հավատացե՛ք, արդյունքը չի ուշանալու: Այսօր  մեր մեջ են հերոսները, մեր գյուղում, մեր հարևանությամբ, մեր կողքին,  ուրիշ կերպ չի էլ եղել, ուրիշ կերպ չի էլ լինում: Մենք պիտի զարգացնենք մեր  մեջի հերոսին, զարգացնենք ամենօրյա դիմադրությամբ՝ ընդդիմանալով մեր  ազգային արժանապատվությանը հարվածող ձեռքին: Չկա ավելի մեծ վիրավորանք, քան  ազգային արժանապատվությանը դիպչելը, ազգային իրավունքները ոտնահարելը, մի՛  հանդուրժեք նման վիրավորանք:Մեր պայքարի  ընթացքում միշտ պետք է զգոն լինենք: Միշտ պետք է հիշենք՝ Ջավախքում այսօր  վխտում են վրացական հատուկ ծառայությունների հայանուն և հայախոս  գործակալները: Դրանք, երբ տեսնում են լավ, ազգային գործ անող մեկին,  անտեսանելի սարդոստայն են հյուսում նրա շուրջը:Նրանք  հիմնականում աշխատում են երկու ուղղությամբ` նախ վրացական հատուկ  ծառայությունների բամբասանքներն են տարածում, և երկրորդ` հնարավոր բոլոր  միջոցներով փորձում են փոխել շարժման ուղղությունը, դրան հայամետից  հակավրացական հնչերանգ հաղորդել:Մեկընդմիշտ պետք  է հիշենք, որ մեր պայքարը ոչ մի ազգի, ժողովրդի դեմ չէ, այլ հայամետ է:  Համոզված եմ  ասում` վրաց ժողովրդի մեծ մասը մեր հանդեպ թշնամաբար  տրամադրված չէ, նա շատ անգամ անտեղյակ է իր իշխանությունների կողմից  Ջավախքում տարվող հայաթափման, հակահայ քաղաքականությունից: Իսկ տեղ-տեղ էլ  ապատեղեկացված է, ճշմարտությանը, իրականությանը չի տիրապետում և իրեն թվում  է, թե իշխանությունները ծայրահեղականորեն տրամադրված Ջավախքը  հնազանդեցնելու համար են հարկադրված դիմում նման քայլերի:Հայաստանի  միակ քրիստոնյա հարևան վրաց ժողովուրդը մեր բնական դաշնակիցն է և մենք`  որպես գիտակից ազգ, իրավունք չունենք թշնամանալ հասարակ ժողովրդի հետ:Վրաց  ժողովրդի տրամադրությունները հայության հանդեպ շատ անգամներ տարբեր են  վրացական կառավարության տրամադրություններից, մտադրություններից: Այսօր  հենց վրացական մտավորականության մեջ կան անհատներ, որոնք ամբողջապես  հասկանում են Ջավախքը հայաթափելու աղետալի հետևանքները: Նրանք քաջ  գիտակցում են, որ իրենց իշխանությունները, կատարելով թուրք-ադրբեջանական  պատվերը, Ջավախքը հայաթափելու միջոցով, նրա տարածքը կապող միջանցք են  դարձնում «երկու պետություն-մեկ ժողովրդի համարե, որը ձգտում է  վերջնականապես իր աքցանի մեջ վերցնել Հայաստանը: Վրացական  իշխանությունները, ունենալով մեծ դրամական պարտքեր Թուրքիա-Ադրբեջան  զույգին, ինչպես նաև բիզնես ու քաղաքական ինչ-ինչ շահեր, լիովին հայտվել են  նրանց ցանցում և չեն համարձակվում նրանց պահանջներին հակադրվել: Դրանով  նրանք հենց իրենց երկրի գերեզմանն են փորում: Այստեղ մենք անգամ  հնարավորություն ունենք վրաց ժողովրդի հետ ձեռք ձեռքի պայքարել ինչպես  Հայաստանի անվտանգության համար, այնպես էլ Վրաստանի համար այդ վտանգավոր  ծրագրի դեմ:Մեզ անհրաժեշտ է զգոնություն և  հեռատեսություն դրսևորել, տարբերել «թացը չորիցե: Պետք է հստակ գիտակցել,  որ այն, ինչ մենք անում ենք, ուղղակիորեն կապված է տարածաշրջանում  խաղաղության պահպանման հետ, քանի որ թույլ և ուժասպառ Ջավախք նշանակում է  ևս մեկ հակամարտության օջախի առաջացում:Ուստի  հանուն խաղաղությունը, կայունությունը պահպանելուն, անհրաժեշտ է պահպանել  ուժերի հավասարակշռությունը և այն պահպանելու մեկ ձև կա. ապահովել  ջավախքահայության բնականոն զարգացումը: Իսկ դա լուրջ ուժեր,  համախմբվածություն, ամենօրյա պայքար և համբերություն պահանջող խնդիր է:  Ուրեմն լցվենք համբերությամբ, մեր միջից հանենք վախը, թուլամորթյունը և  լծվենք աշխատանքի: Ամեն օր, ամեն մեկս եթե անգամ մեկ կաթիլ ջուր լցնենք մեր  ընդհանուր ջրաղացին, այն երբեք չի կանգնի: Եվ այն երբեք չի՛ կանգնելու,  քանի դեռ Ջավախքում կգտնվի թեկուզ մեկ դիմադրող անդամ:Անկախ  նրանից, թե Վրաստանի իշխանությունները ինչ են պատրաստվում անել, մենք պետք  է մշակենք գործողությունների մեր հստակ ծրագիրը և հետամուտ լինենք դրա  իրականացմանը: Ինքնուրույն ծրագիր իր ինքնուրույն գործողություններով, այլ  ոչ թե պարզապես ձգտենք հակազդել վրացական իշխանությունների հարվածներին:Հայրենի  հողը ինքն իրեն պաշտպանված զգալու համար ոչ միայն կարիք ունի իր որդիների  արյան, այլև նրա քրտինքի, սակայն ամենից առավել նա կարիք ունի նորածին  մանկան ճիչի… Ինչքան ավելի է շատանում, բազմանում նորածինների ճիչը, այնքան  ավելի է երիտասարդանում հայրենիքը, այնքան ավելի է պաշտպանված զգում ինքն  իրեն: Ազգերի գոյատևման պայքարը հարատև է: Երբ  պայքարը դադարում է, դադարում է նաև ազգը: Ապրող ազգի մեջ պայքարը միշտ կա,  այն ուղղակի մի ձևից վերափոխվում է, կերպարանափոխվում է մեկ այլ ձևի:Արցախյան  պատերազմում մենք հաղթեցինք: Այնտեղ, ուր հողը արյուն էր պահանջում, մենք  այն ազգովի տվեցինք: Եվ արդյունքը տեսանելի է: Վա՛յ մեզ, եթե արյունից  տասնյակ անգամ թեթև քրտինքը տալու հարցում մենք թերանանք: Վա՛յ մեզ, վա՛յ  այն երիտասարդությանը, ով կթերանա դարեր շարունակ արյունով պաշտպանված հողը  այսօր իր աշխատանքից թափվող քրտինքով ջրելուց, վա՛յ այն երիտասարդ  աղջիկներին, ովքեր զլանում են մանուկներ ծնել մեր զառամյալ հայրենիքը  երիտասարդացնելու համար:Այսօրվա  երիտասարդությունը ստիպված է գիտակցելու իր ուսերին ընկնող  պատասխանատվության ամբողջ կարևորությունը, հասկանա, որ հայրենիքը այսօր  կարիք ունի նվիրման ու հերոսների՝ բազմազավակ մայր հերոսների, աշխատանքի  հերոսների, ուսման մեջ և գիտության բնագավառում հերոսների: Առանց դա  գիտակցելու մենք չենք կարողանալու մեր Հայրենիքի այս փոքր հողակտորը պահել:Չնայած  այսօր ես գտնվում եմ բանտում, այն էլ ծանր պայմաններում, բայց ամենևին էլ  ընկճված չեմ, շարունակում եմ իմ պայքարն ամենայն վճռականությամբ և վստահ  եմ, որ ուշ թե շուտ, ինձ ձերբակալողները, հասկանալով, որ ինձ բանտում  պահելը և այդպիսով ինձ լռեցնելը անհույս գործ է, և ստեղծված իրավիճակից ելք  չէ, ինձ ազատ կարձակեն:Նաև վստահ եմ, որ  տեսնելով մեր պայքարող, դիմադրություն ցույց տվող ուժը, ոգին, նրանք  ընդառաջ են գնալու մեր պահանջներին և դադարելու են ոտնահարել մեր  իրավունքները: Ուրիշ կերպ չի՛ կարող լինել, ջավախքահայությունը չի՛ կարող  հանդուրժել ու ոչ էլ կարող է ապրել «երկրորդ կարգիե մարդու կարգավիճակով:  Այսօր նա իր բողոքը հայտնում է, լքելով պապենական տները, բայց պետք է  հասկանալ, որ դա բողոքի ամենաանարդյունավետ ձևն է: Հակառակ կողմը հենց դա՛  էլ ցանկանում է:Սիրելի՛ ժողովուրդ, ինձ հոգեպես  ամրապնդում է այն միտքը, որ օր օրի մենք ավելի գիտակից ենք դառնում մեր  պայքարում, օր օրի ավելի փորձված, դրա հետ նաև` ավելի վճռական: Երեք  հարյուր հազար ջավախքահայության և վրացահայության ռեսուրսը, լավ տնօրինելու  դեպքում, լիովին բավարար է ոչ միայն ինքնագոյատևումը, այլև զարգացումը  ապահովելու համար:Մենք չպիտի ընկճվենք, չպիտի  հիասթափվենք ու պետք է լավ գիտակցենք, որ մեր ընկճվածությունից ու  հիասթափությունից հենց առաջին վնաս կրողները մենք ենք լինելու: Ուրեմն  կորչեն մեր միջից վախը, թուլությունը` իր ընկերներ ընկճվածության ու  հիասթափության հետ: Հանուն Ջավախքի` մեր պապերի երկրի` մեր թոռների երկրի,  հանենք մեր միջից պառակտվածությունը և անհանդուրժողականությունը:Այո,  2011 թվականը նոր մարտահրավերների տարի է լինելու, սակայն պետք է  գիտակցել, պետք է հավատալ, որ այն նաև նոր հաղթանակների, նոր նվաճումների  տարի է լինելու: Բոլորս մեկտեղ ուս ուսի տված հետ նվաճենք մեր պապերի երկիր  Ջավախքի վեհությունը, մեր հպարտ Աբուլի վեհությունը:Պայքա՛ր  մինչև հաղթանակ:Վահագն ՉախալյանՎրաստան, Ռուսթավի թիվ 6 խիստ ռեժիմի բանտ,2011թ. հունվար  | 
Friday, February 18, 2011
Ջավախքահայ քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի խոսքը ջավախքահայությանը
Subscribe to:
Post Comments (Atom)
 
 
 
 
 
No comments:
Post a Comment