| Գրել է Լուսանցք | |
| 25-02-2011 | |
| Ճշմարտություն եւ իրականություն – Բագրատունյաց տոհմը՝ հա՞յ, թե՞ հրեա Պատմաբաններից ոմանք ընդունում են Բագրատունիներին որպես հայ, մյուսները՝ որպես հրեա: Բոլոր քննարկումներում ելակետ են համար-վում Մովսես Խորենացու եւ այլոց հայտնի շարադրանքները, Բագրատունյաց տոհմը սերում է հրեա Շամբատից կամ Սափատիա անվամբ իշխանից: Պատ-մական դեպքերը շարադրած բոլոր հեղինակները ինչպես մ.թ.ա., այնպես էլ հետո նշում են մեկ անառարկելի փաստ. Երուսաղեմից հրեաները տե-ղափոխվել են Բաբելոն, նաեւ՝ Հայաստան: Մեր նպատակն է այս հոդվածում  Բագրատունիների ծագումնաբանությունը եւ ազգային պատկանելությունը  ներկայացնել այնպես, ինչպես նրանք կան պատմության մեջ, եւ զատել նրանց  հայտնի պատմություններից: Փորձենք հասկանալ՝ ով է իրականում Շամբատ կամ  Սափատիա անվամբ իշխանը իր ծագումով: Չենք անդրադառնա մեր պատմագրությունում  իրենց կայուն տեղը ունեցող կարծիքներին, այլ կօգտագործենք այնպիսի  նյութեր, որոնք քիչ են գործածվել կամ առհասարակ դուրս են մնացել  ուսումնասիրողների տեսադաշտից: Մեր պատմագրությունում հիմք է համարվում  Խորենացու շարադրանքը, որի հիմնական միտքը շատ պարզ է, հայոց պատմություն  կերտողները՝ սպարապետներ Բագրատունիները եկել են Հրեաս-տանից:  Բագրատունիների սկիզբը Խորենացին մեզ է ներկայացնում Երուսաղեմից, դրանով  իսկ ամրագրում նրանց տարիքը. Բագրատունյաց տոհ-մը, ըստ Խորենացու, հայտնի  էր 900 տարի, այսինքն՝ Բագրատունիք գալիս են մ.թ.ա. 500 դարից: Միայն 900  տարվա՝ հայոց աշխարհում ապրելու եւ հայոց պետականաշինությանը մասնակցելու  փաստը բավարար է Բագրատունիների այլածին լինելու տեսակետը հերքելու եւ  հոդվածը չշարու-նակելու համար, սակայն կշարունակենք եւ կներկայացնենք մեր  հիմավորումները: Խորենացին մեզ տալիս է ամենագլխավոր տեղեկությունը.  Բագրատունյաց տոհմը Միհրական–առյուծակիրներ է, ներկայացնում է Տարոնին  հոգեւոր գաղափարախոսությանը հակակշիռ Այրարատի նյութապաշտա-կան  գաղափարախոսության կրողներին: Մենք ելակետ ենք համարում Խորենացու այս  տեսակետը եւ կփորձենք հիմնավորել այն պատմագիտական տեղե-կություններով,  որոնք հայթայթեցինք այս քննախուզության համար: Հրեական  պատմությունից իմանում ենք, որ Երուսաղեմի համար պայքարում էին Բաբելոնը  եւ Եգիպտոսը: Երուսաղեմի հրեա խնամակալ Իո-շիյահուն, հենվելով Եգիպտոսին,  մ.թ.ա. 598թ. ապստամբեց Բաբելոնի, այսինքն՝ Նեբուշադնեզզար II-ի դեմ:  Վարդան Արեւելցին «Տիեզերական պատմություն» գրքում համառոտ տեղեկացնում է,  որ Պարույր թագավորի որդի Հրաչեն Նաբուգոդոնոսորի հետ մասնակցել է  Երուսաղեմի գրավ-մանը: Ղեւոնդ Ալիշանը, հավանաբար օգտվելով Բերոսի  պատմագրությունց, այսպես է ներկայացնում Բագրատունիների պատմությունը,  Բաբելոնի Նաբուգոդոնոսոր արքան Քրիստոսից 600 տարի առաջ գնում է պատժելու  Տիրոջ օրենքներից շեղված հրեաներին, նրան զինակցում էր հայոց Հրաչե  թագավորը:Կատարենք որոշակի հստակեցում. հենվելով  արդեն շարադրված տեղեկություններին՝ շեշտենք. մեր պատմագրությունում  հայտնի Նաբուգոդոնոսո-րը նույն ինքը Նաբուկոդրոսսոր կամ Նեբուշադնեզզար  II–ն է: Մ.թ.ա 597թ. Նեբուշադնեզզար II-ը հայոց Երվանդունինեի Հրաչե  թագավորի հետ միասին հնազանդեցնում է Երուսաղեմը: Քաղաքը հանձվեց եւ  այնտեղից 3 հազ առեւտրականներ տեղահանվեցին, ուղարկվեցին Բաբելոն:  Կա-ռուցենք մեր տրամաբանական շարքը, Նեբուշադնեզզար II արքան եւ հայոց  Հրաչե թագավորը Երուսաղեմի գրավումից հետո քաղաքում նշանակե-ցին կայազոր:  Կայազորի հրամանատարի թեկնածուն ամենայն հավանականությամբ պետք է լիներ  հայոց Հրաչե արքայի բանակից: Այդ քայլով Նե-բուշադնեզզար II-ը պետք է ըստ  արժանավույն գնահատեր հայոց թագավորի մասնակցությունը քաղաքի գրավմանը,  բայց... թե ում նշանակեց, հայտնի չէ: Սակայն հայտնի է, որ նշանակված  կայազորապետի հրամանատարությամբ Երուսաղեմը հսկվեց 2 տարի, նույն  ժամանակահատվածում Երուսաղեմը 2-րդ անգամ ապստամբեց Նեբուշադնեզզար II-ի  դեմ: Մեզ հասած պատմություններից կարող ենք դուրս բերել Երուսաղեմի  կայազորի հրամանատարի անունը: Որ, մեր կարծիքով, պետք է լիներ Սմբատ,  առավել հայտնի Շամբատ կամ Սափատիա անուններով: Սա հիմնավորենք հետեւյալ  կերպ. Նեբուշադ-նեզզար II-ի կողմից Երուսաղեմի նշանակված կայազորը եւ նրա  հրամանատարը պետք է ներկայացնեին հաղթանակած թագավորի կամքը: Պահպանված  պատմա-կան նյութերը հնարավորություն են տալիս վերականգնել Երուսաղեմի  ապստամբության դեպքերը Նեբուշադնեզզար II-ի դեմ: Հասկանալով պատե-րազմի  կանոնները՝ կարող ենք համոզված ասել, որ կայազորը զինաթափվել է, իսկ  կայազորապետը բանտարկվել, որից հետո քաղաքի ներսում իշ-խանությունը անցել է  ապստամբների ձեռքը: Ապստամբած Երուսաղեմին Նեբուշադնեզզար II-ը պաշարեց եւ  գրավեց, հետո կայազորին ու կենդա-նի մնացած կայազորապետին ազատագրեց (սա  որպես տեսակետ): Այս դեպքերի հետ կապված Բերոսը ասում է՝ Նեբուշադնեզզար  II-ը հրեա թագավորի ար-քունիքը մոտ 10 հազ մարդկանցով տեղափոխեց Բաբելոն իր  զիվորների ուղղեկցությամբ: Երուսաղեմը մնաց ավերված՝ մինչեւ հրեաները  նորից վերադարձան Երուսաղեմ Բաբելոնից: Շատ կարեւոր է այս քննախուզության  համար, հատկապես, Ասորեստանի աքադդացի թագավոր Սինաքքերի-բի-Սին-աքքե-էրիբա  «Սին կամ լուսնի աստված ավելացրեց եղբայրներին» կենսագրությունը: Նրա  կենսագրությունից հասել են պատառիկներ, բայց մեզ հայտնի է, որ նա  ամուսնացել է Մարաստանի արքայադստեր Ամիտիս (Սեմիրամիդա) Շամիրամի հետ եւ  որպեսզի հագեցնի իր կնոջ թա-խիծը, կառուցում է նրա համար հանրահայտ «կախովի  այգիները»: Սա այն Շամիրամն է, որ պետք է ցանկանար տիրանալ Արա Գեղեցիկին:  Ըստ տեղե-կությունների՝ Սինաքքերիբը մեկ զավակ ուներ, այդ մասին նաեւ  գրում է A.K. Grayson, Assyrian and Babylonian Chronicles (Locust Valley,  N.Y., 1975): Նույնքան կարեւոր են նաեւ Ասորեստանի աքադդացի թագավոր  Սինաքքերիբի եւ Բաբելոնի հալդեացի թագավոր Նեբուշադնեզ-զար II-ի  փոխհարաբերությունները, որը նաեւ պատմագրությունում համարվում է ազգությամբ  հայ: Ըստ Բերոսսի պատմության, Սինաքքե-րիբը եւ Նեբուշադնեզզար II -ը կամ,  ըստ Փլավիոսի, Նավուզարդանը 8 տարի հավասար իրավունքներով կառավարեցին  Բաբելոնը՝ մինչեւ Նեբու-շադնեզզար II–ի կողմից Երուսաղեմի գրավումը եւ  Բաբելոն վերադառնալը: Բաբելոն վերադառնալուց հետո Նեբուշադնեզզար II–ի եւ  Սինաքքե-րիբի միջեւ տեղի է ունենում հակամարտություն՝ կապված Բաբելոնը  գահակալելու իրավունքի հետ: Այս հակամարտությունը շատ կարեւոր է Շամ-բատ  կամ Սափատիա անուններով իշխանի դերը եւ նշանակությունը, ինչպես նաեւ  ազգային պատկանելությունը բացահայտելու համար: Նեբուշադ-նեզզար II–ի եւ  Սինաքքերիբի հակամարտությունը ավարտվեց վերջինիս սպանությամբ, քանի որ  Սինաքքերիբը խախտել էր Նեբուշադնեզզար II–ի հետ ունեցած պայմանագիրը  գահակալական իրավունքի հետ կապված: Սինաքքերիբը սպանվեց Կալքու քաղաքի  Նինուրտայի տաճարում, Նեբուշադ-նեզզար II-ի զավակ՝ Ադրամմելեղ /Արադբելիտի  ձեռքով: Համաձայն Հին Կտակարանի՝ սպանողները 2-ն են՝ 2 եղբայր՝ Ադրամմելեղ  եւ Շարեցար: Նույն անձերի մասին Բերոսը ասում է, սպանողը Արադբելիտ է, իսկ  երկրորդը՝ ազնվական Շարեցերն էր, որի մեկ այլ անունն է՝ Նաբուշարու-ցուր  (Նաբուն պահապան արքային), ըստ Բերոսի՝ նրանք եղբայրներ չէին: Միաժամանակ,  Բերոսը նաեւ ասում է՝ ազնվական Շարեցերը սպանեց Սի-նաքքերիբին եւ հեռացավ  Հայաստան: Ըստ Բերոսի, Սինաքքերիբին սպանել է Ադրամմելեղը, որին  հովանավորել է Շարեցեր կամ Նաբուշարու-ցուր – արքայի պահապան ազնվականը, եւ  Նեբուշադնեզզար II–ին վերադարձրել է թագը, այսինքն ազնվական Շարեցերը  վերականգնել է Նեբուշադ-նեզզար II-ի թագավորական իրավունքը:Բերոսի  հետնորդ Աբիդեն պատմիչը (մ.թ. ա. II կամ III դդ ), Շարեցերին տալիս է  Ադրոմել անունը: Սիմոն Պարպոլան («The Murderer of Sennacherib» Death in  Mesopotamia, ed. Bendt Alster (Copenhagen, 1980), սպանողին տալիս է Արադ  Նինլիլ, իսկ ավելի ճիշտ՝ Արդա Մու-լիշի անունը, համաձայն նոր ասորական գրի՝  ի հակադրություն բաբելոնական Մուլուշի տարբերակի: Արդա Մուլուշին իր ձեւով  մոտ է հրեա-կան Ադրամելլեղ կամ Ամալլեկ տերմինին, որը նույնական է  հայկական Արդումուզան ձեւին: Հավանաբար, Շարեցերին Խորենացին հիշում է այս  ձեւով. «Իսկ Շարաշանին, որ Սանասարի տնից էր, մեծ բդեշխ եւ կուսակալ է  նշանակում հարավ-արեւմուտքում, Ասորեստանի սահմաններին մոտ, Տիգրիս գետի  ափին՝ նրան գավառներ պարգեւելով Արձնը եւ նրա շրջակայքը, Տավրոս լեռը, որ է  Սիմը, եւ ամբողջ Կղեսուրը»:Նորից անդրադառնանք  Բերոսին եւ մյուս հեղինակներին, ըստ որոնց Սինաքքերիբին սպանել է  Ադրամմելեղ/ Արդումուզան, Շարեցեր-Շա-րեցար կամ Նաբուշարուցուր – արքայի  պահապանը անուններով մեզ հայտնի ազնվականը, եւ Նեբուշադնեզզար II–ին  վերադարձրել է թագը, այ-սինքն՝ վերականգնել է Նեբուշադնեզզար II-ի  թագավորական իրավունքը: Շարեցեր, Նաբուշարուցուր -արքայի պահապանը՝  ազնվականը Բերոսի մոտ հանդես է գալիս որպես թագի եւ նյութականի պահապան  իշխան: Առաջանում է տրամաբանական հարց. ո՞վ կարող էր վերադարձնել  Նեբուշադնեզզար II-ին թագը: Պատասխանն ակնհայտ է.- «Նեբուշադնեզզար II–ին  թագը եւ գահակալական իրավունքները կարող էր վերադարձրել Երուսաղեմի  կայազորի հրամանատարը՝ որպես ասպետական պատասխան իր փրկված կյանքի դիմաց:  Նեբուշադնեզզար II–ին թագը վերադարձնելուց հետո եւ իր ծառայությունը  ավարտած համարելով՝ Շարեցերը վերադառնում է Հայաստան, որպես թագադիր ասպետ:  Հին Կտակարանը Շարեցար ազնվական իշխանին եւ Ադրամմելեղին ներկայացնում է  որպես ավազակների եւ մարդասպանների՝ շրջանցելով այն փաստը, որ նրանք իրենց  ասպետական պարտքն են կատարել Նեբուշադնեզ-զար II թագավորի նկատմամբ:Այս  պարզաբանումը հնարավորություն է տալիս մեզ վերջնականապես նույնացնելու Հին  Կտակարանի, Բերոսի եւ Խորենացու մոտ տարբեր ա-նուններով հանդես եկած  մարդուն, որը ըստ էության, Միջագետքի պատմությունում հանդես է գալիս որպես  Շմբատ, Շարեցեր Նաբուշարու-ցուր-ազնվական, իսկ հայոց պատմությունում որպես  Սմբատ, Բագրատունիների տոհմադիր, որը իր թագադիրի իրավունքը ավանդել է իր  տոհմին: Բագրատունիների ազնվական պահվածքի, դիցաբանական  առյուծակիր-միհրականության նյութականի պահապան իրավունքների եւ նրանց  կողմից թագը վերադարձնելու ավանդույթով պետք է պայմանավորված լիներ Հայոց  թագավոր Վաղարշակի վարմունքը, երբ նա, ըստ Խորենացու, որպես գլխավոր քուրմ  Արմավիրում, հարկադրում է Բագարատ իշխանին, կուռքեր պաշտել. «Վաղարշակը շատ  խնդրեց, նույնպես եւ խոսքերով հարկադրեց հրեա Շամբա-տի զավակ Բագարատին,  որ թագադիր եւ ասպետ էր, որպեսզի թողնի հրեական կրոնը եւ կուռքեր պաշտի,  բայց երբ նա հանձն չառավ, Վաղարշակ արքան նրա կամքին թողեց»:Վերլուծենք  այս գլխավոր պարբերությունը եւ տեսնենք, թե Խորենացին ինչպես է գործածում  որոշ բառեր փոխաբերական իմաստով: Հայոց Վա-ղարշակ թագավորը նույպես օգտվում  է հայոց կառավարման եւ իշխանական համակարգի անխախտ պայմանականություններից  եւ ստիպում է Շամբատի զավակ Բագրատին, որպես նյութապաշտ, փոխաբերական  իմաստով՝ հրեա, պաշտել ոչ թե աստվածներին, այլ մեկ այլ կուռքի, իսկ թողնել  հրեա կրոնը ուղղակիորեն պետք է հասկանալ՝ թողնել նյութապահպանությունը,  բայց քանի որ նա թագադիր եւ ասպետ էր, այսինքն՝ հավատարիմ էր իր  դիցա-բանական առյուծակիր-միհրականության իրավունքներին, Վաղարշակ արքան նրա  կամքին թողեց: Եզակի անհասկանալի հանդուրժողականություն բար-ձրագույն քրմի  եւ արքայի կողմից: Մենք գիտենք, որ արքայի խոսքը չի դրժվում, միայն մի  դեպքում է հնարավոր մերժել, երբ դիմացի-նը, այս դեպքում՝ Վաղարշակը, գիտեր  Բագրատի իրական եւ դիցական արժեքը եւ փորձում էր նրան:Մեր  կարծիքով՝ շարադրված նյութերը հնարավորություն են տալիս կատարել հետեւյալ  եզրակացությունը, Շարեցեր/Նաբուշարուցուրը - Նե-բուշադնեզզար II արքայի  թագի կամ թագավորական կարգի պահապանը նույն ինքը՝ Բագրատունիների տոհմի  հիմնադիրն է, ով Նեբուշադնեզզար II-ի որոշմամբ նշանակվում է Երուսաղեմի  զինվորական հրամանատար եւ պատմագրության մեջ առավել հայտնի է Շամբատ կամ  Սափատիա անվամբ, այօր մեզ հայտնի որպես հայոց Սմբատ իշխան, որը  Երուսաղեմում ներկայացնում էր նյութականի պահապան դիցաբանական  առյուծակիր-միհրականության իրավունքները: Բագրատունիների իրավունքը  ամրագրված է Նեմրութ սարի վրա Երվանդունիների կառուցած ծիսական համալիրում՝  որպես թագադիր եւ առյուծակիր-միհրական: Առյուծը պատկերված է  Բագրատունիներին հատուկ խորհրդանշաններով, առյուծի դիցական խորհուրդը  առանձնահատուկ է, առ-յուծը պատկերված է աստղ խորհրդանիշով եւ լուսնի  պատկերով, աստղը արտահայտում է բարձրագույն աստծուն, ասինքն՝ Միհրին, իսկ  լուսինը խորհրդանշում էր նյութականի գաղափարը, որը ենթակա է առյուծին,  հետեւաբար, Երվանդունիներին նվիրված Նեմրութ սարի ծիսական համալի-րում  աստղակիր եւ լուսնակիր առյուծը խորհրդանշում է միայն Բագրատունիներին: Հարկ  ենք համարում անել եւս մեկ շեշտադրություն՝ Նեմրութ սարի ծիսական  համալիրում Բագրատունիներին խորհրդանշում է արու առյուծը: Ինչու ենք  շեշտում առյուծի սեռը, քանի որ սե-մական եւ հրեական դիցահավատամքային  ընկալումներում էգ առյուծն է լուսնի խորհրդանիշը: Նեմրութ սարի ծիսական  համալիրում մեր կող-մից մեկնաբանված առյուծի ամբողջական պատկերը  ներկայացնում է Բագրատունիների տոհմական առաքելությունը, այս մասին անշուշտ  գիտեր Վա-ղարշակ թագավորը: Բնականաբար չունենալով նման դիցական  զորություններ եւ հստակ հայկական արմատներ՝ Բագրատը կոչնչացվեր հենց  Վաղարշակ թագավո-րի կողմից:Լրացնելով Խորենացու  տեսակետը՝ մեր նյութերով փորձեցինք առավել համոզիչ ներկայացնել  Բագրատունիների 900-ամյա տոհմի հայկական լինելը, նաեւ աշխատեցինք  հնարավորինս համոզիչ ու հիմնավոր ներկայացնել նրանց թագադիր եւ ասպետ  ներկայանալու պատմությունը: Խորենացին մեզ  հուշում է, որ հայոց տոհմական ավանդական օրենքները հայոց կյանքի  անկյունաքարերեն են, իսկ ազնվական եւ էթնոկենտրոն մտածողությունը հայոց  ընտրանիի կենսակերպն է: Արամ ՄկրտչյանԳերմանիա04.02.2011թ. «Լուսանցք» թիվ 7 (183), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում | 
Saturday, February 26, 2011
Բագրատունյաց տոհմը՝ հա՞յ, թե՞ հրեա...
Subscribe to:
Post Comments (Atom)

 
 
 
 
 
No comments:
Post a Comment