Այսօր՝  ժամը 12-ին, Գյումրիից վրացական պետհամարանիշներով մի քանի հարյուր  ավտոմեքենաներ բողոքի երթով շարժվել են դեպի Բավրայի մաքսակետ: Դրանց  սեփականատերերը բողոքում են կառավարության որշման դեմ, որով ստիպված են  լինելու իրենց ավտոմեքենաները Հայաստանում մաքսազերծել շատ բարձր գներով:
Վարորդների  բողոքի ավտոերթին միացել են ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը և  «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Զարուհի Փսոտանջյանն ու Արմեն  Մարտիրոսյանը:
Ավտոերթի մասնակիցներից մի քանիսին Շիրակի մարզի Մայիսյան համայնքում պետավտոտեսուչները թույլ չեն տվել ճանապարհը շարունակել:
Հասնելով  Բավրայի մաքսակետ՝ բողոքի երթի մասնակիցներն իրենց պահանջներն են  ներկայացրել մաքսատան աշխատակիցներին և վերջնագիրր են ներկայցրել, որ եթե  կես ժամավա ընթացքում դրական պատասխան չստանան, կդիմեն այլ միջոցների:
Մաքսակետից  պատասխան չստանալով՝ վարորդները որոշել են պառկելով փակել  Հայաստան-Վրաստան ճանապարհը: Սակայն ոստիկանության ներկայացուցիչները  բանակցել են ԱԺ պատգամավորների հետ, և վարորդների համաձայնությամբ որոշվել է  վերադառնալ Գյումրի ու այսօր թատերական հարապարակում հանրահավաք հրավիրել:  Միաժամանակ ոստիկանները հավաստիացրել են, թե վրացական պետհամարանիշներով  ավտոմեքենաներին չեն տուգանելու, մինչև վերջնական որոշում չկայացվի:  Այս  պահին բողոքի ավտերթի մասնակիցները վերադառնում են Գյումրի:
Friday, February 18, 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
 
 
 
 
 
No comments:
Post a Comment