Գրել է Լուսանցք | |
Սկիզբը՝ թիվ 24-ում
Կրոնների առաջացման վերաբերյալ Նիցշեի ասածները՝ բացի քրիստոնեությունից ու բուդդայականությունից, կարելի է որոշակիացնել նաեւ մյուս կրոնների վերաբերյալ: Օրինակ՝ հուդայականությունը ոչ այլ ինչ էր, եթե ոչ Եգիպտոսում ապրող արիա-սեմական խառնածինների (ինչի համար նրանք հողածին մարդկանց՝ սեմականների մեջ իրենց համարում էին «ընտրյալ ժողովուրդ»...), այսինքն՝ որոշակի ցեղային ծագում չունեցողների կենսակերպի, այդ կենսակերպին հատուկ ինչ-ինչ մղումների, պահանջմունքների, ճաշակների, ուժագծերի, իդեալների՝ Մովսեսի կողմից նկատումն ու դրանց ինչ-ինչ մեկնաբանություն-սահմանում տալը: Նույնը՝ զրադաշտականության մասով. այն տարբերությամբ, որ այս դեպքում Զրադաշտը՝ այդ կրոնի հիմնադիրը Պարսկաստանում, տեսավ իր պես արիա-սեմական խառնածիների կենսակերպը ու դրան տվեց իր մեկնաբանությունը:
Նախակրոնները շատ վաղուց են առաջացել (այս թ.ա. 4-3-րդ հազ.): Այդպիսի կրոններից էր տիտանյան Բելի ստեղծած մարդա-կռապաշտական կրոնը, որը պաշտել առաջարկեց նա մեր Հայկին ու մեր ազգին: Վաղ ժամանակների այդպիսի կրոնները, սակայն, երկար կյանք չէին ունենում, քանզի դրանք երեւան գալու ժամանակներում մարդկության մեջ դեռեւս ազգային (հեթանոս) հավատքներն ու դրանք կրող ազգերն էին գերիշխող: Բուն իմաստով կրոնների (ցայսօր շարունակում են գոյատեւել անգամ որպես համաշխարհային կրոն*) երեւան գալը կապվում է մարդկության պատմության այն շրջանի հետ, երբ ցեղերի խառնումը (սա հեթանոսական հավատքներով արգելված էր) մեծ թափ ստացավ եւ, ըստ այդմ, առաջացան խառնածին մեծազանգված ժողովուրդներ, որոնք ցեղերի (ու ցեղային ազգերի) կողքին դարձան ինքնուրույն՝ ցեղերի ու ազգերի դեմ պայքարող ուժեր: Մարդկության պատմության այդ շրջանը դիցաբանական ավանդույթներում համարվում է ձմեռային կամ երկաթե դարաշրջան, իսկ փիլիսոփայականում՝ անկումի կամ մահվան, քանի որ այդ շրջանում սկսեցին երեւան գալ նախկին առողջ կենսալից, բնական, դիմորոշ ցեղա-ազգային հավատքներին ու մշակույթներին փոխարինող՝ հիվանդոտ, արհեստածին ու վերացական կրոններն ու «մշակույթները»:
Կրոնների առաջացումը պայմանավորող մարդը այսպիսով խառնածին, «անտոհմ» (ինչպես Պողոս ավետարանիչն է ասում) մարդն է: Դա հատկապես վերաբերում է կրոնների հիմնադիրներին՝ Մովսեսին, Կոնֆուցիոսին, Զրադաշտին, Բուդդային, Հիսուսին, Մուհամեդին: Մարդ, որը այդպիսին լինելով՝ իրենում բազմաթիվ ախտեր՝ բնական ցեղային անհատին բնականորեն տրված որակներից շեղումներ է պարունակում: Այս մարդը տարբեր ժառանգական գծեր պարունակելով՝ դրա բերումով ամեն հակադիր մղումներով ու ճաշակներով է ապրում, որոնք նրանում պայքարում են իրար դեմ եւ երբեմն են միայն հանգստանում: Այսպիսի՝ ներքուստ պառակտված մարդը թույլ մարդ է (դրանից բխող հետեւանքներով՝ չար, նախանձ, ոխակալ, ինքնալլկվող, սադիստ)՝ համեմատած ցեղայնորեն ու ազգայնորեն դիմորոշ մարդու. այս մարդու գլխավոր ցանկությունը հանգում է այն բանին, որ այն պատերազմը, որ իրենում է, վերջապես դադար առնի. սրան երջանկությունը պատկերացվում է որպես հանգստի, անխռովության, խաղաղության, աստծո հետ (պարզ է՝ որպես թե աստծո հետ) թեկուզ եւ մահվամբ ձուլվելու երջանկություն, որպես «շաբաթի շաբաթ»՝ ինչպես քրիստոնյա աստվածաբան Օգոստիանոս Երանելին էր ասում, ով հենց այդպիսի «երջանկության» ձգտող էր, կամ էլ՝ եթե ներքին պառակտվածությունն ու պատերազմը այդպիսի խառնվածքում գործում է որպես ակտիվության լրացուցիչ խթան,- ու եթե մյուս կողմից այդպիսին իրենում բնավորված ինչ-ինչ հզոր ու անհաշտ մղումների, ասենք՝ ինչ-որ մեծ ցավի կամ ոխի, հետ մեկտեղ նաեւ ինքն իր հետ կռիվ տալու ու իրեն հաղթելու ուժն ունի,- ապա, այդ դեպքում, այդպիսինին երջանկությունը պատկերացվում է որպես իրեն պառակտող կողմերի դեմ թե՛ ներքուստ եւ թե՛ արտաքուստ կռիվ տալու եւ այդպես հանգստանալու երջանկություն: Կրոնի հիմնադիրներից երջանկության առաջին պատկերացումը հատուկ է Բուդդային՝ ամենախաղաղասեր կրոնի հիմնադրին: Իսկ երկրորդը՝ Մովսեսին, Զրադաշտին, Հիսուսին, Մուհամեդին: Հիսուսի երջանկությունը նրան ասում է. «Ով ինձ հետ չէ, հակառակ է ինձ». եւ թե՝ «մի՛ կարծէք, թե եկայ խաղաղութիւն հաստատելու երկրի վրայ, այլ՝ սուր. քանի որ եկայ, որ բաժանեմ մարդուն իր հօրից, դստրին՝ իր մօրից, եւ հարսին՝ իր կեսուրից: Եվ մարդու թշնամիները իր տնեցիները կը լինեն»: Նույն Հիսուսին հռոմեական իշխանությունները խաչեցին հրեաների մեջ ապստամբական խմորումներ առաջ բերելու համար: Իսկ մյուս կրոնների հիմնադիրները ոչ միայն պատկերացրին, այլեւ մարմնավորեցին իրենց կրոնական երջանկությունը՝ հեթանոս ազգերի դեմ անողոք պատերազմներ մղելով: Քրիստոնեության պարագայում այդպիսի պատերազմներով խառնածնային ներքին պառակտվածությունը լուծելու եւ այդպես «երջանկանալու» մեթոդաբանությունը կիրառվեց Հիսուսից հետո՝ նրա հետեւորդների կողմից: Հայոց աշխարհում Հիսուսի երազած երջանկությունը մարմնավորեց Գրիգորը՝ երկրում աննախադեպ եղեռն առաջ բերելով: Քուրմ Մանուկ Հայ Արիական Միաբանություն * Այս առումով կրոնների մեջ որպես բացառություն հուդայականությունը հատուկ է միայն հուդա ժողովրդին: «Լուսանցք» թիվ 25 (246), 2012թ. Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում |
Sunday, July 15, 2012
Կրոնները՝ խառնածիններից ծնված ու խառնածինների համար
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment