Sunday, July 8, 2012

Կրոն­նե­րը՝ խառ­նա­ծին­նե­րից ծնված ու խառ­նա­ծին­նե­րի հա­մար



Գրել է Լուսանցք   

…(«Ա­ՐԱ­ՐԻՉ-ը ՄԱՐԴ-ուն հո­գու հա­վեր­ժութ­յու­նից բա­ցի նաեւ հո­գե-մարմ­նա­կան բերկրանքի երկ­րա­յին կյանք է տվել, ապրելու, գործելու եւ ստեղծելու համար եւ դա ար­հա­մար­հե­լը ար­հա­մար­հանք է բուն ա­րար­չա­կա­նութ­յան նկատ­մամբ...» (Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յուն – խմբ.)

…«­Հի­սու­սը հա­մեստ­նե­րի ու ճնշված­նե­րի, մո­լոր­յալ­նե­րի ու հի­վանդ­նե­րի «երկ­նա­յին ար­քա­յութ­յան» կրոն ստեղ­ծեց… իսկ Բուդ­դան՝ ծույ­լե­րի ու պա­հանջ­ներ չու­նե­ցող­նե­րի, աշ­խա­տան­քից փոխ­չող­նե­րի «երկ­նա­յին ար­քա­յութ­յան»…(­Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յուն – խմբ.)

 

Ինչ-որ բա­նի նկատ­մամբ ճիշտ վե­րա­բեր­մունք ու­նե­նա­լու հա­մար մարդ պետք է ճա­նա­չի այդ ինչ-որ բա­նը, ե­թե ի­հար­կե մա՜րդ­ է ու նրան մարդ-ճա­նա­չո­ղը խորթ չէ: Մեր օ­րե­րում զանգ­վա­ծա­յին հա­յը դուրս գա­լով խորհր­դա­յին ժա­մա­նակ­նե­րի մար­դա-կռա­պաշ­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յան «գրկից»՝ կա­մո­վին գցվեց մեկ այլ՝ կրո­նի «գիր­կը»՝ այդ­պես իր հա­մար հետ բե­րե­լով վա­ղուց մո­ռաց­ված՝ «կաղ միջ­նա­դա­րը» (Պ. Սե­ւակ): Մեր օ­րե­րի Հա­յաս­տա­նի հա­մար ա­վե­լի դի­պուկ չէ՞ Չա­րեն­ցի ա­սա­ծը՝ «Ար­շա­վում է եւ՛ քո, եւ՛ աշ­խար­հի վրա՝/ Վարձ­կան ոհ­մակ­նե­րի գլուխն ան­ցած՝/Հա­գած զար­մա­նա­լի զրահ՝/ Քո միջ­նա­դար­յան անց­յա­լը»: Իսկ միջ­նա­դարն այ­սօր, նա­րե­կա­ցիա­կան բնու­թագ­րմամբ՝ «հա­սա­րա­կաս­տեղծ» խառն­ված­քի տկա­րութ­յունն ու­նե­ցող հա­յի մեջ կրկին գլուխ է բարձ­րաց­նում ու իր հո­գեոր­սութ­յան ա­ռատ հունձքն ա­նում եր­բեմ­նի ա­րար­չա-աստ­վա­ծա­պաշ­տա­կան հա­­յոց աշ­խար­հում, քա­նզի այդ հա­յը չի ճա­նա­չում ու չի ու­զում ճա­նա­չել միջ­նա­դա­րի իշ­խող դի­մագ­ծի՝ կրո­նա­կա­նութ­յան ինչ լի­նե­լը:

Ուս­տի՝ մե­րօր­յա հայ ի­րա­կա­նութ­յան մեջ այդ հար­ցադ­րու­մը հույժ կա­րե­ւոր է դառ­նում:

Որ­պես նա­խա­բան նկա­տենք նաեւ, որ խոս­­քը կրոն­նե­րի ա­ռա­ջաց­ման եւ ոչ թե ծա­գու­մի մա­սին է. քան­զի ծա­գու­մը են­թադ­րում է ա­րա­րող բնա­կան օ­րի­նա­չա­փութ­յան ի­րա­կա­նա­ցում, իսկ կրո­նը այդ­պի­սին չէ, այն բնա­կան օ­րի­նա­չա­փու­թյան խախ­տումն է եւ, այդ­պի­սին լի­նե­լով, ա­մեն մի ա­րա­րո­ղա­կա­նութ­յան թշնա­մին է:

Վաղ ժա­մա­նակ­նե­րում՝ ընդ­հուպ մին­չեւ ե­կե­ղե­ցու կող­մից թոնդ­րակ­յան՝ ազ­գա­յին, հա­կակ­րո­նա­կան շարժ­ման վե­րա­ցու­մը՝ հա­յութ­յա­ն ­մե­ծա­մաս­նութ­յու­նը շատ էլ լավ հաս­կա­ցել է, թե ինչ­պես են ա­ռա­ջա­ցել կրոն­նե­րը եւ ինչ նպա­տակ են հե­տապն­դում: Դեռ 5-րդ ­դ. պատ­միչ­ներն են վկա­յում, որ ընդ­հուպ մին­չեւ ի­րենց ապ­րած ժա­մա­նակ­նե­րը հա­յութ­յան մե­ծա­մաս­նութ­յան հա­մար քրիս­տո­նեութ­յու­նը ե­ղել է ոչ այլ ինչ, քան սե­մա­ծին Հի­սու­սի («մար­­դու որ­դու») ստեղ­ծած ու սե­մա­կան մի­ջա­­վայ­րից ծնված, մարդ­կա­յին սո­վո­րույթ­նե­րի թե­լադ­րան­քով ստեղծ­ված՝ բուն հայ ա­րար­չա-աստ­վա­ծա­պաշ­տա­կան հա­վատ­քի հետ ոչ մի կապ չու­նե­ցող ուս­մունք:

Թոնդ­րա­կե­ցիա­կան շար­ժու­մը ու նրա գլուխ Նա­րե­կա­ցին ամ­փո­փու­մը ե­ղավ միջ­նա­դար­յան հա­յութ­յան մե­ծա­մաս­նութ­յան՝ քրիս­տո­նեութ­յան նկատ­մամբ այդ սթափ ու ող­ջա­խոհ ըն­կա­լու­մի: Հա­յի այդ ըն­կա­լու­մը, որ­պես դա­սա­կան ըն­կա­լում, հիմք ե­ղավ միջ­նա­դար­յան՝ եվ­րո­պա­կան ու ա­րե­ւել­յան շատ մտա­ծող­նե­րի  ու աստ­վա­ծա­բան­նե­րի հա­մար՝ կրոն­նե­րի նկատ­մամբ ի­րենց վե­րա­բեր­մուն­քը մշա­կե­լու հար­ցում: Թոնդ­րա­կե­ցիա­կան շարժ­ման ե­ղե­րա­կան ճնշու­մից հե­տո հա­յութ­յան փոք­րա­մաս­նութ­յու­նը, ի դեմս ա­րե­ւոր­դի­նե­րի, միայն կա­րո­ղա­ցավ պահ­պա­նել հա­յի՝ կրո­նի նկատ­մամբ ճիշտ ա­վան­դա­կան ըն­կա­լու­մը: Դրա­նից, սա­կայն, քիչ բան է պահ­պան­վել:

Կրո­նի՝ ինչ պտուղ լի­նե­լը պար­զե­լու հա­մար հե­տո մենք պար­տա­կան ենք եվ­րո­պա­կան մտա­ծող­նե­րին, նրան­ցից հատ­կա­պես Նից­շեին, ով լա­վա­գույնս է ներ­կա­յաց­րել կրո­նի ախ­տա­բա­նութ­յու­նը ու ով բա­րե­րար ազ­դե­ցութ­յուն է թո­ղել 19-20-րդ ­դա­րե­րում՝ կրոն­նե­րի ինչ լի­նե­լուն անդ­րա­դար­ձող հայ մտա­ծող­նե­րի ու գրող­նե­րի վրա:

Կրոն­նե­րի ա­ռա­ջաց­ման հար­ցին անդ­րա­դառ­նանք հենց Նից­շեի՝ մի դի­պուկ խոս­քով. «Կրոն­ներ հիմ­նադ­րող­նե­րի բուն գյուտն է՝ նախ ո­րո­շա­կի մի կեն­սա­կերպ եւ ա­ռօ­րեա­կան վար­քու­բարք սահ­մա­նել... ա­պա՝ հենց այս կյան­քին տալ մի մեկ­նա­բա­նութ­յուն, ո­րի շնոր­հիվ այն պա­րուր­ված է թվում գե­րա­գույն ար­ժե­քի լույ­սով, այն­պես որ հե­տայ­դու մի բա­րիք է դառ­նում, ին­չի հա­մար պայ­քա­րում են եւ, հարկ ե­ղած դեպ­քում, կյան­քը դնում...  Կրոն հիմ­նադ­րո­ղի նշա­նա­կութ­յու­նը, ինք­նա­տի­պութ­յու­նը սո­վո­րա­բար ի հայտ է գա­լիս նրա­նով, որ նա տես­նում է այդ կեն­սա­կեր­պը, որ նա այն ընտ­րում է, որ նա ա­ռա­ջին ան­գամ կռա­հում է, թե այն ին­չի հա­մար կա­րող է օգ­տա­գործ­վել, ինչ­պես կա­րող է մեկ­նա­բան­վել:

Հի­սու­սը, օ­րի­նակ, հայտ­նա­բե­րեց փոքր մարդ­կանց կյան­քը հռո­մեա­կան գա­վա­ռում, հա­մեստ,...,  ճնշված մի կյանք. նա մեկ­նա­բա­նեց այն, նա դրա մեջ ներդ­րեց գե­րա­գույն ի­մաստն ու ար­ժե­քը - եւ դրա­նով՝ ցան­կա­ցած այլ կեն­սա­կերպ ար­հա­մար­հե­լու քա­ջութ­յու­նը, մո­լե­ռան­դութ­յու­նը..., ո­րը ա­ճեց ու ա­ճեց եւ, ի վեր­ջո, պատ­րաստ էր «աշ­խար­հը հաղ­թել» (այ­սինքն՝ Հռոմն ու ա­ռա­վել բարձր դա­սե­րը ողջ կայս­րութ­յու­նում):

Նույն­կերպ Բուդ­դան հայտ­նա­բե­րեց մարդ­կանց այդ տե­սա­կը եւ այն էլ՝ իր ժո­ղովր­դի բո­լոր խա­վե­րում ու հա­սա­րա­կա­կան աս­տի­ճան­նե­րում ցրված, ով­քեր ծու­լութ­յու­նից բա­րի եւ բա­րե­հաճ էին (ա­ռա­ջին հեր­թին՝ ան­չար), ով­քեր, նույն­պես ծու­լութ­յու­նից, ապ­րում էին ժուժ­կալ, գրե­թե ա­ռանց պա­հանջ­նե­րի. նա հաս­կա­ցավ, թե այդ տե­սա­կի մար­դիկ ան­խու­սա­փե­լիո­րեն­…ինչ­պես պի­տի ներգ­լոր­վեն մի հա­վա­տի մեջ, ո­րը խոս­տա­նում է կան­խել երկ­րա­յին չար­չա­րան­քի (այ­սինքն՝ աշ­խա­տան­քի, ընդ­հան­րա­պես գոր­ծու­նեութ­յան) վե­րա­դար­ձը,- այս «հաս­կա­նալն» էլ նրա հան­ճարն էր:

Կրո­նի հիմ­նադ­րին հատ­կան­շա­կան է հո­գի­նե­րի մի ո­րո­շա­կի մի­ջին տե­սա­կի մա­սին գի­տե­լի­քի հո­գե­բա­նա­կան անս­խա­լա­կա­նութ­յուն»:



Շա­րու­նա­կե­լի

Քուրմ Մա­նուկ, Հայ Արիական Միաբանություն



«Լու­սանցք» թիվ 24 (245), 2012թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

No comments:

Post a Comment