Հայաստանը հինգ մեդալ է նվաճել Թուրքիայում 24.05.2011 14:17 
 
   
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում,   Հայաստանի հավաքականի մասնակցությամբ, անցկացվել է հունահռոմեական  ըմբշամարտի երիտասարդական մրցաշար: Հայաստանից հաղթողի կոչումը նվաճել են  60 կգ քաշային Ասլան Պողոսյանը, 74 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը, 84 կգ  քաշային Արգիշտի Աբգարյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ 50 կգ քաշային  Ռուդիկ Մկրտչյանն ու 55 կգ քաշային Նարեկ Խաչատրյանը գրավել են երրորդ  տեղը: Թիմային հաշվարկում Հայաստանի երիտասարդական հավաքականը զիջել է  միայն Թուրքիայի և Իրանի թիմերին:
 
No comments:
Post a Comment