Saturday, May 14, 2011

Աղոթի'ր եւ փառաբանի'ր քո' Աստծուն` Հայի' Աստծուն ու Հա'յ Աստծուն - ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան



Գրել է Լուսանցք   
13-05-2011
Աղոթի՛ր կամ փառաբանի՛ր քո՛ Աստծուն՝ Հայի՛ Աստծուն ու Հա՛յ Աստծուն...
Համաշխարհային ընդհանուր ճգնաժամը նկատելիորեն խորանում է ինչպես արհեստական միջամտություններից, երբ միտումնավոր ու նպատակայնորեն կատարվում են տարատեսակ խառնակչություններ, այնպես էլ՝ բնականոն ազդեցություններից, երբ համամարդկային շեղումներն այլեւս հակադրվում են Տիեզերակարգի Արարչածին Ընթացքին...Արհեստականի դեպքում, հանրահայտ է, որ գործում է «աշխարհի գաղտնի կառավարություն» կոչվածի համաշխարհային տիրապետության հասնելու ձուլիչ ու ավերիչ մոլուցքը: Բնականոն ազդեցության դեպքում ճգնաժամը հանգեցնում է բնական ու մարդկային ա-ղետների, տարատեսակ կործանումների...
Բազմիցս ներկայացրել ենք այս թեման, խնդիրներն ու համակարգային խաթարումները եւ առաջարկել ենք ազգակերտիչ ու հայրենաս-տեղծ լուծումներ՝ հայադավանության սկզբունքներով: «Լուսանցք»-ի էջերում նույնպես անդրադարձել ենք մեր ազգային էութ-յան, ինքնության, հավատի, ծագման ու հայրենիքի, կեցակարգի ու առաքելության, ինչպեսեւ՝ առաքինությունների ու այլ արժեք-ների վերահաստատման կարեւորությանն ու ակունքներին:Այստեղ կարծարծենք հավատին առնչվող մի դրվագ միայն: Միշտ կարեւորե՛լ ենք հավատի խնդիրը, քանզի բնական կամ արհեստական կործա-նիչ-ավերիչ ազդեցությունների կանխարգելիչ միջոցը հենց հավատի՝ հոգու զորության մեջ է պարուրված... (Այս թեմայով էլ բազում արծարծումներ ունենք եւ՛ ՀԱՄ «Հայ-Արիներ» պաշտոնաթերթում, եւ՛ «Լուսանցք»-ում): Այն դրվագը, որի մասին կխոսենք, առնչվում է վաղուց առաջարկած արիա-քրիստոնեության տարբերակին: Այս կրոնա-հավատամքային ուս-մունքը կարող է հային առանց խորը ցնցումների վերադարձնել իր բուն ու բնական հավատին՝ հայարիադավանությանը՝ Տիեզերակար-գին եւ Արարչական Օրենքին: Եվ թույլ կտա առանց ավելորդ խառնակչությունների հրաժարվել հուդա-քրիստոնեությունից, որն էլ արգելակել է Հայ Տեսակի կապն ու փոխադարձ զորակցությունն իր Աստվածների հետ...Հավատի վերականգնումը մեր բնածին ազգին կվերադարձնի ոչ միայն իր բնականոն ընթացքին, այլեւ կտա կամք ու զորություն՝ հա-մաշխարհային ընդհանուր ճգնաժամին դիմակայելու եւ հաղթանակով հաղթահարելու համար:Իսկ ազգային հավատին դառնալու ամենագլխավոր պայմանը գիտակցված (ծինաբանորեն-գենետիկ ամրագրված) հավատ ունենալն է, ինչը հրաշա-լիորեն համադրվում է մարմնական, մտավոր ու հոգեւոր ոլորտներում: Այսինքն՝ բնազդային-բանական-բնագերբնական երրորդության խնդիր կա հասկանալու...Այս ամենին տիրապետելու համար պետք է նախ եւ առաջ իմանալ, թե մտքով ու հոգով ում ենք դիմում եւ հատկապես ինչ ակնկալությամբ ու առաքելությամբ: Իսկ դրա ամենապարզ բացատրությունը հասկանալի է լինում մեր աղոթքի կամ փառաբանումի իմաստի վերծանութ-յամբ...Հուդա-քրիստոնեական աղոթքն ուղղված է Եհովա Աստծուն, ում համար ընտրյալ ազգը հրեան է, եւ այդ ազգն էլ պետք է իշխի բոլո-րին եւ ամենուր... Այս Աստծուն տրվելուց եւ խոնարհվելուց էլ սկսվում են հայի դժբախտություն ու անհաջողությունը, տկա-րությունն ու այլեւայլ խառնակչությունները...…Հայի աղոթքը անպատասխան է մնում լավագու՛յն դեպքում: Հիմնականում այն սնում է այլի Աստծուն, ինչն էլ զորության եւ հաղթության տեսքով փոխանցվում է հենց այդ այլին... Եթե հասկանանք, որ Երկիր մոլորակն էլ վաղուց Տիեզերական Չարի տիրույ-թում է եւ չարությունն ու անեծքները էլ առավելապե՛ս են «տեր» գտնում երկնքում, ապա կարելի է կռահել, թե դիցուկ հային ի՞նչ է բաժին հասնում: Մեր բարի ու դրական աղոթքներն ու մաղթանքները հասցեագրված են հրեական Եհովա Աստծուն, իսկ մեր եւ մեր հանդեպ «վերհառնած» չար ու բացասական մտքերն ու լիցքերը արագ հակադարձվում են Տիեզերական Չարի տիրույթից... Մենք ազգովի եւ անհատապես (իհարկե հուդա-քրիստոնյաների մասին է խոսքը) բարի ու դրական ոչինչ չենք ստանում Տիեզերական Հակադարձման Օ-րենքով, իսկ փոխարենը թաթախվում ենք չար ու բացասական լիցքերի մեջ...Եվ մեզ պարտադրված գլխավոր աղոթքը՝ «Հայր մեր»-ը, իբր ցուցանում է հրեաների Եհովա Աստծո (Հրեա Աստվածների) առավելությունը Հայ Աստվածների նկատմամբ (Երկրագնդում իհարկե, Տիեզերքում ամենեւին այդպես չէ... ավելին՝ հակառակն է), ուրեմնեւ՝ նրա ընտրյալ ազ-գի առավելությունն է գերակշռում մոլորակում, համենայնդեպս մեզ՝ հայերիս սպասումների առումով այդպես է: Իզուր չէ, որ իրենց հավատը կամ հավատի տեսությունն ու տաճարային համակարգը պահպանած ազգերը կարողացան դիմակայել այլակրոնությանը եւ մնալ հզոր: Բնածին ազգերից հնդիկները, պարսիկները, շեղաչյաները (դիցուկ՝ չինացի, ճապոնացի, կորեացի...), հույները եւ հրեաները կարողացան հնարավորինս պահպանել իրենց բնական հավատի տարրերն ու մշակույթը եւ կարողացան դիմակայել համաշխար-հային ընդհանուր ճգնաժամերին: Միայն հայերն ու եգիպտացիները կորցրեցին Տիեզերահաս Միտքն ու Կամքը: Հայերը տկարացան՝ հոգեւոր ցեղասպանդի հետեւան-քով, երբ 301թ. սկսած ավերվեց ու այրվեց ամեն հայկական բան, եւ Հայ Աստվածները «հանվեցին» հայերի հոգիներից: Այդպիսով նաեւ Տիեզերական Դռները փակվեցին հայի առաջ...Իսկ եգիպտացիները տկարացան վերջին հարյուրամյակների ընթացքում, երբ եգիպտացի տեսակը գրեթե հիմնովին ձուլվեց արաբներին եւ, չնայած հարուստ մշակույթի ու հավատքային տարրերի առկայությանը, Եգիպտական Աստվածները զրկվեցին տեսակի երկրային գոյութ-յուն-զորակցությունից ու իրենք էլ տկարացան...Վերստին անդրադառնանք արիա-քրիստոնեության տարբերակին, որի քննարկումը արձագանք գտավ նաեւ շատ հավատավոր քրիստոնյաների մոտ, ովքեր պատրաստակամ են անցնել այս հավատին՝ նշելով, որ այսպես հուդա-քրիստոնեության մերժումից հետո գոնե հոգեւոր ո-լորտը «դատարկ» չի մնա՝ մինչեւ հայադավանության հաստատումը... Արիա-քրիստոնեությունը հենված է ոչ թե հրեաների ծագման եւ ընտրյալության, այլ՝ հայերի ու հայոց աշխարհի արարման եւ արարչական բնօրրանում ապրելու իրականության եւ իրավունքի հիման վրա: Ուստի՝ առաջարկում ենք  արիա-քրիստոնեության հետեւորդներին՝ հավատադարձը սկսել աղոթքի-փառաբանման ձեւից, որը թույլ կտա հային դիմել ի՛ր Աստծուն-Աստվածներին եւ զորացնելով Նրանց կզորանա նա՛եւ ինքը, ինչպես նշվեց վերեւում: Հետաքրքիր է, որ հուդա-քրիստոնեական ուսմունքը Եհովային եւ՛ Աստված է կարգում եւ՛ Արարիչ՝ Տիեզերքն Արարող, ինչը բացարձակ սին տեսություն է եւ անընդունելի է հին հավատներում, որոնցում Արարիչը ամենայն Ստեղծին է, այդ թվում՝ Աստվածներին արա-րողը: Այսպես՝ բնական մեկարարչական հավատը փոխարինվեց անբնական՝ մեկաստվածային կրոնով, եւ խաթարվեց Հոգու Լույսի Ընթաց-քը...
Հուդա-քրիստոնեական «Հայր մեր»-ը՝ ուղղված Եհովա Աստծուն.
Հա՛յր մեր, որ երկնքում ես,սուրբ թող լինի Քո անունը,Քո արքայութիւնը թող գայ,Քո կամքը թող լինի երկրի վրայ,ինչպես որ երկնքում է:Մեր հանապազօրեայ հացըտո՛ւր մեզ այսօր:Եվ թո՛ղ մեզ մեր պարտքերը,ինչպէս եւ մենք ենքթողնում մեր պարտապաններին:Եվ մի՛ տանիր մեզ փորձութեան,այլ փրկի՛ր մեզ չարից,քանզի Քոնն է արքայութիւնը եւ զօրութիւնը եւ փառքը յաւիտեանս. Ամէն:
Արիա-քրիստոնյա հային առաջարկում ենք իր աղոթքը հղել Հայ Աստծուն՝ Հայոց Աստվածային Համակարգի Գերագույն Աստված Հայր Արա-յին, եթե իրապես ձգտում է հոգու զորությունը տեսնել.
Հա՛յր մեր Արա՝ հայի Աստված,Սերու՛մ ունես արարչական, Սրբազա՛ն է անունը Քո,Փա՛ռք Քեզ եւ մեր Աստվածներին,որ զավակն եք Տիեզերքի:Հա՛յր մեր Արա,Քո սերմից ծնված հային նոր կյանք տու՛ր, եւ տու՛ր զորություն եւ կամք ու գալիք:Օգնի՛ր դուրս գալ այս վիճակից,չարի կարգից ու տիրույթից,հաջողությու՛ն Դու բեր հային, հայի երկրին ու նաեւ ինձ:Փա՛ռք քեզ Աստված, Հա՛յր մեր Արա.‘ Հավիտյանս հավիտենից:
Եվ քանի որ հուդա-քրիստոնյա հայը Եհովա ասելով կարծում է թե Արարչին էլ է դիմում, ապա մի պարզ աղոթք-փառաբանում էլ արիա-քրիստոնյա հայը կարող է ասել Տիեզերքի իրական Տիրոջը.
Հա՛յր Ամենայնի, Տե՛ր իմ՝ Դու Միակ,որ Տիեզերքում ես ու Տիեզերքն ես Դու,Տու՛ր ինձ զորություն, Հոգուս ու մարմնիս՝ լույս ու ջերմություն,Սեր ու բարություն, դեպ Քե՛զ դառնալու կամք, իմաստություն:Փա՛ռք Քեզ Արարիչ՝Ամենայն Սկիզբ եւ Վերջն Ամենի,Արարման Ակունք, Հավերժի Օրրան,Օգնիր ինձ՝ մարդուն Քեզնի՛ց արարված, Տու՛ր հաջողություն ինձ եւ իմ ազգին, իմ Աստվածներին ու երկրին հայոց:Փա՛ռք Քեզ Արարիչ՝Հայր Ամենայնի:
Արմեն ԱվետիսյանՀայ Արիական Միաբանության առաջնորդ
«Լուսանցք» թիվ 18 (194), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

No comments:

Post a Comment