Tuesday, May 24, 2011

Միջազգայի՞ն, թե՞ առնետային հանրության երկակի ստանդարտները (Հայկական լեռնաշխարհը հայերի հայրենիքն է).

Գրել է Լուսանցք   
20-05-2011
Միջազգայի՞ն, թե՞ առնետային հանրության երկակի ստանդարտներըՄերձավոր Արեւելքի եւ Կովկասի տարածաշրջանները սերտորեն շաղկապվում են Հայկական լեռնաշխարհի հետ…
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսելով տարածքային ամբողջականության սկզբունքի մասին՝ ասել է, թե դա «չի նշանակում սահմանների անխախ-տելիություն, հակառակ դեպքում աշխարհում նոր պետություններ չէին ձեւավորվի, մինչդեռ միայն վերջին 20-30 տարում աշխարհի քարտե-զի վրա տասնյակ նոր երկրներ են ի հայտ եկել»: Կարծում ենք՝ ՀՀ նախագահը նկատի է ունեցել նաեւ մերօրյա «քարտեզային» փոփոխությունները, երբ անգամ այս վերջին «հեղափոխական ա-լիքներից» Սուդանը մասնատվեց՝ Հյուսիսային եւ Հարավային պետությունների վերածվեց: Էլ չենք ասում տակավին վերջերս առաջացած Կոսո-վոյի, Աբխազիայի, Հարավային Օսիայի մասին: Մինչ այդ էլ եղել են այդօրինակ դեպքեր, ինչպես ասենք՝ Եթովպիայից առանձնացավ Էրիթ-րեան եւ այլն:
Հետաքրքիր է, որ ՄԱԿ-ը երբեմն ողջունում է ոչ միայն ինքնորոշման ճանապարհով անկախանալու փաստերը, այլեւ՝ վերամիավորվելու, ինչ-պես Գերմանիա-ների կամ Եմեն-ների դեպքում:Բայց չգիտես ինչու, ՄԱԿ-ը (կամ ինչպես սիրում են ասել՝ «միջազգային հանրությունը») չի նկատում Արցախ-ԼՂՀ-ի ինքնորոշման ճա-նապարհով անկախանալու փաստը, էլ չենք ասում՝ ՀՀ-ԼՂՀ վերամիավորման ավելի խոսուն փաստը: Դե մենք հո Արեւմուտքի «Կոսովոն» չենք, որ սերբերին եւ սլավոնա-ռուսական ուղղությանը պատժելու համար ճանաչեն Արցախի անկախությունը: Առավել եւս՝ Արեւմուտքի «Գերմանիան» չենք, որ հայկական երկու պետությունների վերամիավորումը ցնծությամբ ընդունեն...Այս երկակի ստանդարտները, որոնք կիրառվում են այսպես կոչված «միջազգային հանրության» կողմից, առավելապես «առնետային հանրության» տպավորություն են թողնում... Քանիցս ասել ենք, որ սրանց պետք է փաստի առաջ կանգնեցնել եւ վերջ... Հայտարարել, որ ՀՀ-ԼՂՀ վերամիավո-րումը ամրագրվում է Միացյալ Հայաստանի Սահմանադրությամբ (որը պետք է դեռ ընդունել):Այս հարցում արագությունն արդեն անհրաժեշտություն է, քանի որ դանդաղելով հնարավորություն ենք տալու, որպեսզի աշխարհի քարտե-զի վերաձեւումը նորից առանց հայկական շահերի ընթանա եւ Արեւմտյան Հայաստանի տարածքում Քրդստան ստեղծվի (որը ՄԱԿ-ը կողջունի իհար-կե), այլ ոչ թե՝ պատմա-իրավական բոլոր առումներով հայկական հողերը վերամիավորվեն ՀՀ-ին: Ահա այս առումով էլ միշտ բարձրաձայնում են հայ արիական-ազգայնականները, որ «միջազգային հանրությունը» պետք է սովորի հայկական հողերի վերադարձին, ինչը պետք է սկսել ՀՀ-ԼՂՀ վերամիավորումից: Աչքը տեսնելով է սովորում, իսկ «միջազգային հանրության» «մասոնական բուրգ-եռանկյունու» միջից նայող «աչքը» առավել եւս պետք է դա հասկանա: Պիտի հասկացնենք՝ մեր փոխարեն դա չեն անի ոչ ռազմավարական ընկեր-երկրները, ոչ էլ առավել եւս՝ մի-ջազգային իրավունքից ճամարտակող «աշխարհի գաղտնի կառավարությանը» սպասարկող այս կամ այն պետության պատասխանատուները...Անդրադառնալով ՀՀ նախագահին՝ նշենք, որ նա հայտնել է, թե հայկական ու ադրբեջանական կողմերը տարբեր կերպ են հասկանում տարածքային ամբող-ջականության սկզբունքը. «Բայց դրանք սկզբունքներ են, որոնցով աշխարհն է առաջնորդվում: Այդ սկզբունքները՝ թե՛ տարածքային ամբողջակա-նությունը, թե՛ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, եւ Ադրբեջանին, եւ Հայաստանին անկախություն ստանալու հնարավորություն տվեցին: Ինչ հիմնավորմամբ մի դեպքում դրանք կարող են կիրառելի լինել, մյուսում՝ այլ կերպ հասկացվել: Դա անտրամաբանական է: Տարածքա-յին ամբողջականության սկզբունքը չի նշանակում սահմանների անխախտելիություն»: Հասկանալի է, որ մեր երկրի նախագահը չի կարող մեզ նման բացահայտ ու ավելի վառ օրինակներով խոսել, բայց մեծ հաշվով նույն բանն ենք ասում այս դրվագում...Իսկ տարածաշրջանի վերաբաժանումը սկսված է եւ պետք է քաղաքական հարձակումներին զուգահեռ մեծածավալ զբաղվել ռազմա-պաշտպանական խնդիրնե-րով, քանի որ չի բացառվում աշխարհի վերաբաժանման ճանապարհին հայ-թուրքական (նաեւ քրդերի ներգրավմամբ), հայ-ադրբեջանական կամ իրանա-ադրբեջանական բախումներ լինեն... Անգամ հայ-վրացական բախումները չպետք է բացառել (հասկանալի է՝ Ջավախքի առումով): Այս ամենն ասում ենք ոչ թե ցանկության կամ իրականության տեսանկյունից, այլ զգուշավորության եւ ամենայն աչալրջության: Ավելի լավ է պատրաստ լինենք ամենավատ տարբերակին ու դա չլինի, քան՝ հանկարծակի գանք, եթե անկախ մեր կամքից լինի...Անգամ «Կովկաս 2010» գիտաժողովի ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչ, «Զերկալո» թերթի լրագրող Ռաուֆ Միրկադիրովը այն հարցին, թե արդ-յո՞ք ադրբեջանական հասարակությունն ուզում է եւ պատրաստ է պատերազմի, պատասխանել է. «Մարդիկ բնականաբար չեն ուզում պատերազմել: Ցանկա-լի է, որ ամեն ինչ լուծվեր խաղաղ ճանապարհով, բայց յուրաքանչյուր կողմ մտածում է, որ այդ հողերն իր տարածքներն են: Եթե խաղաղութ-յամբ հնարավոր չէ, այդ դեպքում ի՞նչ անել: Ելք չի մնում»: Այսպես, թե այլ ձեւերով արաբական աշխարհը մտավ բախումների մեջ, եւ ներ-քին բախումները անգամ կարող են արտաքին պատերազմական գործողությունների վերածվել:Դա կարող էր լինել (եւ կարող է) Լիբիա-Թունիս կամ Լիբիա-Եգիպտոս, Պաղեստին-Իսրայել, Իրան-Պարսից ծոցի արաբական երկրներ, անգամ Սի-րիա-Լիբանան կամ Թուրքիա-Իրաք (քրդական գործոնովպայմանավորված) տարբերակներով: Թուրքիայի վարչապետ Էրդողանը անգամ Սիրիայում տեղի ունեցող բախումներն ու ներքին լարվածությունը կապում է այդ երկրի պառակտման խնդիրներին. «Մեզ համար մեծ վտանգ են ներկայաց-նում այն քրդերը, որոնք բնակվում են Սիրիայում: Եթե այդ երկիրը պառակտվի, ապա այնտեղի քրդերը՝ միանալով Իրանում, Իրաքում եւ Թուրքիայում բնակվող իրենց միլիոնավոր հայրենակիցներին, կարող են անկախ պետություն պահանջել»...Սա արդեն մեր սահմաններին շատ մոտ է եւ առնչվում է Հայ Դատի՝ մեր պահանջատիրության խնդիրներին: Ադրբեջանի եւ Իրանի փոխադարձ պա-հանջատիրական հարցերը նույնպես մեր սահմանների եւ տարածքների հետ են առնչվում:Գուցե նաեւ սա էր պատճառը, որ նախագահ Սերժ Սարգսյանը ընդունեց Իրանի նախագահի Մահմուդ Ահմադինեժադի հատուկ բանագնաց, արտաքին գործե-րի փոխնախարար Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանիին: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայաց-նող մի շարք ոլորտներում համագործակցությանն ու ՀՀ եւ ԻԻՀ նախագահների միջեւ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականաց-ման ընթացքին...Հետաքրքիր է, որ քրդական գործոնը խաղարկվում է նաեւ թուրք-ադրբեջանական հարաբերություններում: Երեւի Բաքուն մտածում է, թե հնարա-վոր է Թուրքիայի մասնատումը՝ «Նոր Մերձավոր Արեւելք» ծրագրով եւ ձգտում է Արեւմտյան Հայաստանի տարածքի վրա Քրդստան տեսնել, քան՝ Մեծ Հայաստան...«Pia.az»-ը հայտնել է, թե Բաքվից փող է փոխանցվել Թուրքիայի քրդերին: Հղում կատարելով Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգա-ցում» կուսակցության աղբյուրներին՝ ազգայնամետ «ART-Grup թուրքական կայքը Ադրբեջանի վերաբերյալ այդպիսի տեղեկություն է հայտ-նել: Պնդումներ կան, թե Ադրբեջանի մի խումբ պաշտոնյաներ դեռեւս շարունակում են ֆինանսական աջակցություն ցուցաբերել թուրքաբնակ քուրդ անջատողականներին. ««Քրդստանի աշխատավորական (կամ բանվորական) կուսակցության» քաղաքակիրթ թեւը հանդիսացող խորհրդարանական «Խաղա-ղություն եւ ժողովրդավարություն» քրդական կուսակցությանը ֆինանսապես աջակցողների մեջ է նաեւ եղբայրական Ադրբեջանը»... Բարձրաձայն-վում է նաեւ, որ Ադրբեջանից ՔԲԿ-ին փոխանցված փողերի չափը պետք է լրջորեն ուսումնասիրվի:Ահա նման իրավիճակներում հայկական շահի գերակայության հարցը պետք է բարձրացնենք եւ անվարան, քանի որ Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի տա-րածաշրջանները սերտորեն շաղկապվում են Հայկական լեռնաշխարհի հետ, որը հայերիս բնական ու արարչատուր Բնօրրանն է...
Հայկ Թորգոմյան
«Լուսանցք» թիվ 19 (195), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

No comments:

Post a Comment