Sunday, April 24, 2011

Զատիկ է՝ Մայր Անահիտի տոնը



Գրել է Լուսանցք   
23-04-2011
Հայ արիները Զատիկ են տոնում՝ փառաբանելով Մայր Անահիտին
Հայ Արիական միաբանության (ՀԱՄ) կենտրոնից «Լուսանցք»-ին տեղեկացրին, որ Ապրիլի 22-ին ՀԱՄ կենտրոնական գրասենյակում կատարվեց Հայ Աստվածների եւ Տիեզերքի Արարչի փառաբանման ծիսական արարողություն: Հայ-արիական (հեթանոսական) ծիսակարգը կատարեցին ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը, քուրմ Մանուկը (Սերգեյ Մանուկյան) եւ քրմի թեկնածու Աշոտ Բադալյանը:Ապրիլի 23-ին Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) անդամները ՀԱՄ հոգեւոր հանձնախմբի առաջադրած քրմի բոլոր թեկնածուների հետ Զատիկի ծիսական ու տոնական արարողություն կանցկացնեն Գորիսից դեպի Ստեփանակերտ ճանապարհահատվածին, Խնձորեսկ գյուղի մերձակայքում գտնվող հնավայր-աստղադիտարանի տեղում: Այս տարած-քում, ըստ հանրահայտ գիտնական Պարիս Հերունու ուսումնասիրությունների, եղել է Քարահունջի աստղադիտարանի նման մեկ այլ՝ ավելի փոքր աստղադիտարան:
Զատիկը Մայր Անահիտի` Հայոց պտղաբերության եւ մայրության Աստվածուհու տոնն է: Այն արիական-հեթանոսական կարեւոր ու առանցքային տոներից մեկն է: Փետրվարի 14-ին` Հայոց Տրնդեզին, հայ արիներն ու ազգայնականները երկնային ԱրԷգԱկի երկրային կերպը` կրակը վառելով, միասնաբար փառաբանեցին Տիեզերքի Արարչին եւ Ամենայն Արարման Տիրոջն ընդառաջ գնալով նախապատրաստվեցին Հայոց ամանորին` մարտի 21-ին, երբ նշվում է նաեւ Հայոց զորության ու ռազմի Աստված Վահագնի հերթական վերածնունդը:Եվ ահա, գարնան վերազարթոնքից հետո, ապրիլի 23-ին հայ արիներն ու ազգայնականները կփառաբանեն Մայր Անահիտին, Ով հո-վանավորում է նաեւ բնության պտղաբերումը: Բնությունն այլեւս գունագեղ կդառնա, կզատվեն գույները, հողը կբերրիանա, եւ երկրային գարունը կմտնի իր տարերքի մեջ…ՀԱՄ եւ ՀԱՀ անդամները կազմակերպել են տոնական եւ համերգային ծրագիր, որը կընթանա բազմագույն  ձվերի ավանդական ձվախա-ղով, ազգային ուտեստների համտեսմամբ:Ապրիլի 24-ին Հայ արիական միաբանության (ՀԱՄ) եւ Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) անդամները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ կհարգեն Հայոց ցեղասպանության միլիոնավոր զոհերի հիշատակը` եւս մեկ անգամ հավաստելով արդար վրեժի ու հայոց պահանջատիրության գաղափարներին նվիրվելու իրենց կամքը:Պարզաբանում
«Լուսանցք» շաբաթաթերթին խնդրում եմ հրապարակել այս փոքրիկ գրությունս՝ հետագա անախորժություններից խուսափելու համար: ՀԳՄ -Շիրակի մարզի մասնաճյուղի «Եղեգան փող» (թիվ 3-4 (58-59), մարտ-ապրիլ 2011թ.) համարում տպված իմ հարցազրույցում մի վրիպակ է նկատ-վել: Ինձ՝ որպես պատմավիպիսանի, «Հայ-Արիականության գեղարվեստական գրականության հիմնադիր» ներկայացրել է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիս-յանը, ոչ թե Ալեքսանդր Վարպետյանն ու Վյաչեսլավ Իվանովը: Որպեսզի իմ համեստ վաստակի շոււրջ անառողջ աղմուկ չլինի, հանդես եմ գալիս այս պարզաբանմամբ: Ձեզ եմ դիմում, քանզի «Լուսանցք»-ի մշտական ընթերցողն եմ, իսկ «Եղեգան փող»-ը լույս է տեսնում երկու ամիսը մեկ անգամ, ուստի՝ պար-զաբանումս հաստատ կուշանար:
Հարգանքներով՝ «Հայ Արի Ասպետ»՝ Ջոնիկ Մելիքյան

No comments:

Post a Comment