Friday, April 1, 2011

Անցնե՛լ հակահարձակման... մինչեւ Բաքու... Թուրքիան նաեւ Ջավախք է սողոսկել...

Գրել է Լուսանցք   
25-03-2011
Անցնե՛լ հակահարձակման


«Արդեն բազմիցս ադրբեջանական կողմը խախտում է 1994թ. մի կերպ ձեռք բերված փխրուն զինադադարը եւ փորձում է սադրել հայկական կողմին՝ պարբերաբար վնաս հասցնելու գործելակերպով: Այսպիսով, նաեւ միջազգային շահագրգիռ կողմերին իբր փաստի առջեւ կանգնեցնելու եւ սեփական ռազմա-քաղաքական շահերը պարտադրելու փորձ է արվում»: Շուրջ 1 տարի առաջ Հայ Արիական միաբանությունը հանդես եկավ հայտարարությամբ եւ ՀՀ ու ԼՂՀ իշխանություններին կոչ հղեց՝ նախապատրաստվել եւ հերթական ադրբեջանական սադրանքներից հետո անցնել նախահարձակման...
Հայ ազգայնականները Արցախ-ԼՂՀ-ն հայտարարել են ՀՀ անբաժանելի մասը՝ հաշվի առնելով ԼՂ-ի եւ ՀՀ-ի 1988 եւ 1989 թթ. խորհրդարան-ների որոշումները: Եվ հայտարարել են, որ Արցախի սահմանների անվտանգությանը սպառնացող յուրաքանչյուր գործողություն Հայաստա-նի դեմ ուղղված պետք է դիտարկել:Կարծում ենք՝ ՀՀ իշխանությունները պետք է եւս մեկ անգամ ճանաչեն ՀՀ-ԼՂՀ վերամիավորման փաստը եւ համարժեք միջոցների դիմեն՝ պաշտպանելու հայության իրավունքներն ու անվտանգությունը փաստացի միասնական երկրի մի հատվածում:Անհրաժեշտ է՝1. ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանների միջոցով համատեղ վերահաստատել երկու հայկական պետությունների արդեն փաստացի վերամիավորումը եւ դի-մել ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին, որ այլեւս հաշվի առնվի այդ հանգամանքը՝ ԼՂ-ի հարցի կարգավորման փաթեթում:2. Դիմել նաեւ ՄԱԿ-ին, որն Ազգերի Լիգայի իրավահաջորդն է, եւ պահանջել, որ ՄԱԿ-ը հետեւողական լինի իր նախորդի՝ ԱԼ-ի վճիռների իրակա-նացման մեջ:Իսկ ՄԱԿ-ի նախորդը՝ Ազգերի Լիգան 1920թ. իրավացիորեն մերժել է Ադրբեջանի ԱԼ ընդունվելու դիմումը՝ պատճառաբանելով, որ այդ հանրա-պետությունը չունի «կայուն կառավարություն եւ չի վերահսկում այն տարածքները, որոնց հավակնում է»: ԱԼ-ն ուրվագծել է նաեւ «Լեռնա-յին Ղարաբաղ» վիճելի տարածքի սահմանները, որոնց խնդիրը պետք է կարգավորվեր Փարիզի Խաղաղության համաժողովում: Ըստ ԱԼ-ի քարտեզի, «Լեռնային Ղարաբաղ» վիճելի տարածքի մեջ էին մտնում ոչ միայն ԼՂՀ-ն ու այսօրվա ազատագրված շրջանները, այլեւ՝ Գանձակը, Դաշքեսանը, Խանլարը, Նավթալանը, Գեդաբեկը, Շահումյանի շրջանը եւ այլ տարածքներ:  Այսպիսով, եթե նույնիսկ պատմական եւ իրավական տեսանկյունից շատ հեռու չգնանք, էլի ակնհայտ է, որ առ այսօր ԼՂՀ-ն (հայությունը) փոր-ձել է վերականգնել ու պաշտպանել իր պատմական-օրինական՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները: Իսկ եթե հեռու գնանք, ինչպես հայ արիա-կաններն են նշել իրենց վերոնշյալ հայտարարությունում, ապա թուրք-ադրբեջանցի անուն չենք էլ գտնի մեր տարածաշրջանի որեւէ երկրի ո-րեւէ պատմական քարտեզի վրա... Իսկ Ադրբեջանն իր կարճ գոյության ընթացքում (ընդամենը մասոնա-բոլշեւիկյան որոշմամբ ստեղծված) երբե-ւիցե միջազգայնորեն ճանաչված հաստատուն սահմաններ չի ունեցել: Ու «խորհրդային ժառանգությունից» էլ ինքնակամ հրաժարվել է: Ուստի՝ ՀՀ իշխանությունները հաջորդ իսկ սահմանային սադրանքի դեպքում ոչ միայն պետք է համարժեք պատասխան տան թշնամուն, այլեւ ... կարող են անցնել հակահարձակման՝ շարունակելով վերամիավորել հայկական այն հողերը, որոնք այսօր էլ մնում են ադրբեջանական բռնազավթ-ման աքցաններում եւ Ազգերի Լիգայի (ուրեմնեւ՝ ՄԱԿ-ի) համապատասխան որոշումներով պատկանում են ««Լեռնային Ղարաբաղ» վիճելի տա-րածքի»-ն, այսինքն՝ Հայաստանին վերամիավորված Արցախին:Պետք է մեկընդմիշտ լուծել այսպես կոչված ադրբեջանցիների (իրականում՝ կովկասյան թյուրք-թաթարների) հետ մեր հարցերը, իսկ դա հնարավոր է միայն հայկական հողերի ամբողջական ազատագրման դեպքում: Ուրեմն, այստեղ էլ մի մեջբերում անենք ՀԱՄ հայտարարությունից. «Պետք է հաջորդ իսկ ադրբեջանական հարձակումը ավարտվի հայկական կողմի հակահարձակմամբ եւ Շահումյանի շրջանի, Դաշտային Արցախի (Ուտիքի), Գան-ձակի ազատագրմամբ»...Վստահ ենք, սա ոչ միայն հայ ազգայնականների, այլեւ հազարավոր ազատամարտիկների ու հարյուր հազարավոր հայորդիների կամքն ու նպատակն է: Բոլոր նրանց ցանկությունն է, ովքեր պատրաստ են դադարեցված ազատագրական պայքարի վերսկսմանը:Իսկ Բաքվում երեւի թե փորձում են մի՜ կերպ մոռանալ, որ 1994թ. իրենք էին աղերսում զինադադար, որպեսզի հայկական ուժերը չհաս-նեն ... Բաքու: Ըստ ամենայնի՝ եկել է սխալն ուղղելու ժամանակը...
Նարե Մշեցյան
*  *  *
Թուրքիան նաեւ Ջավախք է սողոսկել
Տարբեր վերլուծաբաններ արդեն լրջորեն մտահոգություն են հայտնում, որ մահմեդականների թիվը Վրաստանի Քվեմո-Քարթլի նահանգում արագ տեմպերով աճում է: Սա մտահոգիչ է, քանզի այնտեղից էլ նրանք ներթափանցում են Ջավախք, ինչը լուրջ մարտահրավեր է Հայաստանի ու հա-յության համար: Հայաբնակ ու հայկական Ջավախքում ամեն տարի նպատակայնորեն մահմեդականների թիվն ավելացվում է: Այլեւս չբարձրաձայնելով թուրք-մեսխե-րի՝ Ջավախքում բնակեցնելու մասին, այլ ձեւով է ընթանում այս հայկական տարածքի մահմեդականցումը:Նաեւ փորձեր են արվում այլ  մահմեդականներով (ասեք՝ աջարներով) բնակեցնել Ջավախքը...Գտնվելով ենթակառուցվածքների միջազգային խաչմերուկում, լինելով նաեւ տարանցիկ ճանապարհ՝ Ջավախքը վրացական ու թուրքական (մահմեդական) զանգվածների ներթափանցման համար մեծ հնարավորություն է ընձեռում: Մեսխեթցի թուրքերի՝ Ջավախքում վերաբնակեցնելու քաղաքակա-նությունը չի բարձրաձայնվում, սակայն արդեն մեսխեթցի թուրքերի ավելի քան 30 ընտանիք է ապրում Ախալցխայում: Եվ սա դեռ սկիզբն է, Թբիլիսին ԵԽ առջեւ իր պարտավորություններից ելնելով՝ շարունակելու է այս հակահայ քաղաքականությունը:Ջավախքում ապրող հայերը, այդպես էլ չկարգավորվող վատ սոցիալ-տնտեսական պայմաններից հոգնած, լքում են իրենց բնակավայրը, իսկ դա նպաս-տում է եւ՛ Ջավախքի հայաթափմանը, եւ՛ թրքացմանն ու մահմեդականացմանը: Վրաստանի իշխանությունները հասկանալի պատճառներով մեծ ներդրումներ չեն անում Ջավախքում, բայց գոնե Հայաստանը եւ սփյուռքահայությունը կարո՞ղ են անել դա... Հետո կգա մի պահ, որ այլեւս ուշ կլինի եւ հայրենասիրական ճառերն էլ անօգուտ կհնչեն՝ ինչպես Նախիջեւանի պարագայում... (1990թ. եւ հետո էլ մենք կարող էինք վերատիրել Նախիջեւանը, ինչպես Արցախը, բայց...):Իսկ ներդրումներ անողներն այսօր միայն թուրքերն են, նույնիսկ Փարվանա եւ Քուռ գետերի ՀէԿ-երի շինարարության ամբողջ բաժնետե-րերը թուրք ներդրողներ են: Ցավալի է, բայց Հայաստանը չի նպաստում հայ ներդրողների՝ Ջավախքում ծավալմանը (բայց Թբիլիսիում ներդնում են), իսկ Իրանի գործա-րարներն առավելապես աշխատում են Ջավախքի հենց կողքին գտնվող ադրբեջանաբնակ շրջանների հետ, իսկ հայկական Ջավախքում՝ ոչ...Հիմա ինչ ասենք, որ ... չասենք ... ՀՀ գործարարներին նույնիսկ չենք էլ ասում... Իսկ Իրանի գործարարները Ադրբեջանի կողմից իրենց տարածքային պահանջներ ներկայաց-նելը երեւի դեռ քիչ են համարում եւ աշխատում են ադրբեջանական տարրի հետ: Եթե անգամ ՀՀ իշխանությունները հայ գործարարներին «չեն կարողանում» Ջավախք ուղղորդել... ապա գոնե որոշակի ձեւերով կարելի է ջավախ-քահայերին միջոցներ տրամադրել՝ տնտեսական գործունեություն ծավալելու եւ հայրենիքում մնալու համար:
Արտակ Հայոցյան
«Լուսանցք» թիվ 11 (187), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

No comments:

Post a Comment