| Գրել է Լուսանցք | |
| 15-04-2011 | |
| Հայկական շահերը համապարփակ արծարծենք՝ անկախ իրավիճակներիցՈրովհետեւ միջազգային հանրության կարծիքը փոփոխական է Ադրբեջանական զինուժը շարունակում է պարբերաբար խախտել արցախա-ադրբեջանական շփման գոտու անդորրը: Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, նա-խորդ շաբաթվա ընթացքում հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողությունների հետեւանքով հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 260 անգամ: Թշնամու առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից անկանոն ու թիրախային կրակոցներ են արձակել շփման գծի գրեթե բոլոր ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա: «Հատկանշական  է, որ ադրբեջանական բանակն այսօրինակ պահվածք է դրսեւորում ոչ միայն  վերջին շրջանում շփման գծում անցկացված մի շարք դիտար-կումներից հետո,  այլեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից տարածաշրջան կատարելիք հերթական այցի  նախաշեմին: Ընդհանուր առմամբ, միայն ընթացիկ տարվա 1-ին եռամսյակում  ադրբեջանական զինուժը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 2.300  անգամ՝ արձակելով շուրջ 13.000 կրակոց, որից մոտ 1.200-ը՝ դիպուկահար  հրացաններից, իսկ 1.800-ը՝ խոշոր տրամաչափի զինատեսակներից: «ՊԲ առաջապահ  ստորաբաժա-նումները տեղի չտալով հակառակորդի սադրանքներին, շփման գծի  ամբողջ երկարությամբ վստահորեն իրականացրել ու շարունակում են իրականաց-նել  իրենց առջեւ դրված մարտական խնդիրը»,- ասված էր Պաշտպանության բանակի  հաղորդագրությունում:Իսկ միջնորդներն այս անգամ  էլ երեւի կբավարարվեն միայն հայտարարությամբ: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ  Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) եւ Իգոր Պոպովը (ՌԴ) եղան  Երեւանում ու հանդիպեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ ԱԳՆ Էդվարդ  Նալբանդյանին: Այցելե-ցին նաեւ Ստեփանակերտ ու Բաքու:Հիշեցնենք,  որ ՀՀ նախագահը վերջերս պաշտոնական այցով Սերբիայում գտնվելով ասել էր, որ  «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որը Խորհրդային Միության փլուզումից ի վեր  օգտվել է ինքնորոշման իր իրավունքից, չի կարող ունենալ ապագա Ադրբեջանի  կազմում: Իրեն պարտադրված դաժան պատերազմում նա պաշտպանել է իր հայրենիքը,  եւ անհնար է ստիպել Ղարաբաղին հրաժարվել իր անկախությունից»: Ուստի՝  կար-ծում ենք համանախագահներին նույնպես ասվել է այս մասին:Հայկական  կողմը հիմնավորում է, որ հիմնախնդրի կարգավորման հարցում շփումները  դժվարացնում են ադրբեջանցիները: Միջնորդները փորձում են շատ հարցեր  կարգավորել, բայց հաշտեցում չեն կարող պարտադրել: Անհրաժեշտ է, որ  հաշտեցման ձգտող երկու կողմ լինի, ինչը թե-րեւս հայկական կողմից  դրսեւորվում է, իսկ ադրբեջանցիները հաճախ դժվարացնում են այդ շփումները:  Այս ամենն ավելի է բարդանում, քան-զի դեռեւս անտեսվում են արցախցիները,  նրանք անմիջականորեն ներգրավված չեն բանակցություններում:Ինչեւէ,  ամեն դեպքում խոսակցություններ կան, թե ԵԽ-ն Ադրբեջանի նկատմամբ  պատժամիջոցներ կկիրառի, բայց՝ այլ առիթով: Հաագայում բնակ-վող  ադրբեջանցիները, ընդդեմ Ադրբեջանում ժողովրդավարական ազատությունների  ճնշման, հերթական բողոքն են անցկացրել: Մասնակցել են նաեւ թուրքական  սփյուռքի ներկայացուցիչները, Հոլանդիայի խորհրդարանի պատգամավորներ,  երիտասարդական կազմակերպության անդամներ: Ցույցի ժամանակ կոչ է արվել  Ադրբեջանի նախագահին՝ վերջակետ դնել այլախոհների հետապնդումներին, ազատել  շինծու մեղադրանքներով ձեր-բակալվածներին, երկրում սկսել քաղաքական  բարեփոխումներ ու նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել:Հոլանդիայի  խորհրդարանի 4 պատգամավորներ մտադիր են Եվրախորհրդարանում բարձրացնել  Ադրբեջանում ժողովրդավարության գործընթացները ճնշելուն վերաբերող հարցը՝  կոչ անելով պատժամիջոցներ ձեռնարկել գործող ռեժիմի դեմ:Ադրբեջանի  գործը բարդանում է. ԼՂՀ-ն նույնպես ԵԱՀԿ-ին կոչ է արել գնահատականներում  լինել օբյեկտիվ՝ հակամարտող կողմերի համար պահ-պանելով վստահության քվեն,  եւս մեկ անգամ նշվել է, որ «ԵԱՀԿ կողմից անցկացված դաշտային գնահատման  առաքելությունը պետք է անցկացվի նաեւ ԼՂ այն շրջաններում (Մարտունու,  Մարտակերտի եւ Շահումյանի շրջանում, Գետաշենի ենթաշրջանում), որոնք գտնվում  են ադրբեջանական օկուպա-ցիոն զորքերի վերահսկողության տակ»: Այս  համատեքստում 2005թ. փետրվարին նույն տարածքներում անցկացված նմանատիպ  առաքելությունը բանակցային գործընթացում որեւէ առաջըն-թաց քայլ չապահովեց  եւ չէր էլ կարող ապահովել, քանզի այն միակողմանի էր ու չէր համապատասխանում  առաքելության էությանը: Հետեւա-պես միջնորդների կողմից ձեռնարկված երկրորդ  դաշտային առաքելությունը եթե շարունակություն չունեցավ Ադրբեջանի կողմից  օկուպացված հայկական տարածքներում, ապա որեւէ դրական արդյունք չի կարելի  ակնկալել: Ավելին, այս կարգի առաքելությունները ոչ միայն չեն նպաստում  հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, այլեւ մեծացնում են լարվածությունը  տարածաշրջանում, քանի որ Ադրբեջանի իշխանություների ոչ կա-ռուցողական  դիրքորոշումն ավելի է ամրապնդվում: Շփման գծում ադրբեջանական բանակի կողմից  պարբերաբար իրականացվող հրադադարի ռեժիմի խախտումները, Ադրբեջանի   իշխանությունների կողմից հաճախակի հնչող ռազմատենչ հայտարարություններն ու  ռազմական բյուջեի ամե-նամյա բազմապատկումները վկայում են այն մասին, որ  Ադրբեջանը ոչ թե տրամադրված է հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, այլ միտված է  բանակցա-յին գործընթացը տապալելուն, ինչը ցույց է տալիս պաշտոնական Բաքվի  ապակառուցողական դիրքորոշումը: Ստեփանակերտից  ափսոսանք ենք հայտնել, որ ԵԱՀԿ ՄԽ երկրների նախագահների եւ համանախագահների  կողմից արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ ցուցաբերվող  շարունակական ջանքերը, որոնք Ադրբեջանի իշխանությունների կողմից անընդհատ  անտեսվում են, առայ-սօր համանախագահների կողմից որեւէ քաղաքական գնահատական  չեն ստացել:ՀՀ պատգամավորներն էլ իրենց հերթին  ԵԽԽՎ-ին հորդորել են դիտորդներ ուղարկել Ջուղա՝ գնահատելու ադրբեջանցիների  վանդալիզմը: Քննարկման առարկա է դարձել հանդուրժողականությունը միմյանց  կրոնի ու մշակույթի հանդեպ, որի ժամանակ հերթական առաջարկը եղավ՝ ԵԽԽՎ  դիտորդական առաքելություն ուղարկել Ջուղա: Բոլոր պատվիրակներին ներկայացվել  է «Ջուղա. 21-րդ դարի վանդալները» փաստավավերագրական ֆիլմը: ԵԽԽՎ ամբիոնից  անդրադարձ է եղել նաեւ Ադրբեջանի իշխանությունների կողմից հնչեցրած  պետական ահաբեկչության սպառնալիքին՝ ռմբակո-ծել Ստեփանակերտի օդանավակայանի  ինքնաթիռները: Գանք նախորդող թեմային.  Ադրբեջանի իշխանությունների հրաժարականը ոչ միայն եվրոպաբնակ  ադրբեջանցիներն են պահանջում, այլ նաեւ ադրբեջանական ընդդիմությունը: Նրանց  պահանջը դեռեւս նույնն է՝ կառավարության հրաժարական, խորհրդարանի ցրում եւ  նոր ընտրություն-ների նշանակում, կոռուպցիայի դեմ վճռական պայքար,  քաղբանտարկյալների ազատ արձակում, մամուլի ազատության ապահովում:  Եվրոպաբնակ ադրբե-ջանցիներին ավելացել են նաեւ ամերիկաբնակները՝ ասելով, որ  «Ադրբեջանի վարչակարգը դաս պետք է քաղի Թունիսից ու Եգիպտոսից»:  Վաշինգտո-նում Ադրբեջանի դեսպանատան առջեւ անցկացրած հանրահավաքից խիստ  անհանգստացած Բաքվի իշխանությունները սպառնացել են արշավ սկսել նրանց դեմ:Ադրբեջանական  սփյուռքի ներկայացուցիչները կարծում են, որ «երկրում ազատությունները  խեղդելու համար իշխանությունը շահարկում է Ղարաբաղի հարցը, աշխատում է  ժողովրդի ուշադրությունը շեղել կոռուպցիայից եւ ռեպրեսիաներից՝ այսպիսով  խոչընդոտելով դեմոկ-րատական գործընթացը»: Ամերիկաբնակ ադրբեջանցիների  «AZAD» կազմակերպության ղեկավար Է. Շախտախտինսկին ժամանակ առ ժամանակ  Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման հետ կապված ցույցեր է  կազմակերպում ԱՄՆ-ում: Ծնունդով նախիջեւանցու գործունեությունը այլեւս  զայրացնում է Ադրբեջանի իշխանությանը: Վերջերս Նախիջեւանում բնակվող  Շախտախտինսկիների հետնորդների անունից «AZAD»-ի ղեկավա-րի հասցեին  քննդատական ու սպառնալից հայտարարություն է հրապարկվել: Սակայն հետո  պարզվել է, որ Շախտախտինսկիների հետնորդներն այդ հայտարարության հետ ոչ մի  առնչություն չեն ունեցել...Մինչդեռ իրեն  «աշխարհի ազարիների առաջնորդ» համարող Իլհամ Ալիեւը ժողովրդին իշխում է  բռնությամբ: Կովկասի հարցերով իրանցի փորձագետ, Արդեբիլի նախկին նահանգապետ  Մանսուր Հաղիղաթփուրը նշել է, որ «Աշխարհի ազարիների առաջնորդն այնպիսի  անձ պետք է լի-նի, ով լիակատար տիրապետում է Ազերբայջանի պատմությանն ու  քաղաքակրթությանը, մշակույթին ու լեզվին: Ալիեւը դեռեւս չի տիրապետում  ազարիականության գիտական եւ պատմական սահմանումներին, ուստի անկարող է  բավարար պատասխան տալ ազարիների կարիքներին ու պահանջմունքնե-րին»: Շատ  փորձագետներ են նշում, որ Ի. Ալիեւն անտեղյակ է պատմական փաստերից եւ  իրողություններից եւ նույնիսկ չգիտի, թե Ադրբեջան պետությունը ինչ տարածքի  վրա է ստեղծվել...Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ  Ալիեւը ժողովրդին ուղղված ու-ղերձում իրեն հռչակել էր աշխարհի ազարիների  առաջնորդ, ինչի առիթով իրանցի պաշտոյաները հանդես եկան քննադատական  հայտարարութ-յուններով:Փակագծերում կարեւորենք,  որ շուտով լույս կտեսնի ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի  Այվազյանի հեղինակած «Ադրբեջանցի թուրքերի նացիզմը: Ադրբեջանահայերի  ցեղասպանությունը: Հայացք ներսից» խորագրով գիրքը: Այտեղ խոսվելու է 1990թ.  Ադրբեջանում իրականացված հայերի ջարդերից եւ ներկայացվելու է ամբողջ  ճշմարտությունը հայահալած քաղաքականության մասին:Դառնալով  արցախյան խնդրին՝ նշենք, որ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը  պատասխանելով Ադրբեջանի նախագահին՝ ասել է. «Եթե Ադրբեջա-նը ցանկանում է  խնդրի կարգավորում, ապա պետք է հրաժարվի խնդիրը ուժով լուծելու  պատրանքներից: Ալիեւի ձեւական զարմանքը չի կարող թաքցնել այն իրողությունը,  որ ի պատասխան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993թ. բանաձեւերի կոչերի՝  դադարեցնել ռազմական գործո-ղությունները, Ադրբեջանը պատրանքներ ունենալով,  որ հերթական ռազմական արկածախնդրությամբ հաջողության կհասնի, խափանում էր  դրանց իրականացումը այնքան ժամանակ, քանի դեռ ինքը ստիպված չեղավ դիմել  արցախյան կողմին զինադադար հաստատելու խնդրանքով»: Իսկ  Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ունեցած ելույթում  հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ  Հարությունյանը ներկայացրել է ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքների  կասեցման իրական պատճառները: Նշվել է, որ 2005թ. ստեղծված ենթահանձնաժողովը  իր գործունեության մի քանի ամիսներին ապացուցել է իր անկարողությունը՝ հայ  եւ ադրբեջանական պատվիրակությունների միջեւ փոխվստահության մթնոլորտ  ստեղծելու առումով՝ մի կողմ դրած «Լեռնային Ղարաբաղի բնակչության հետ  երկ-խոսության պահանջը»: Ենթահանձնաժողովի աշխատանքների կասեցումը  պայմանավորված էր հենց այս ձախողմամբ, եւ ոչ թե Լորդ Ռասսել Ջոնսթոնի  հանկարծահաս մահով.- ընդգծել է հայկական պատվիրակության ղեկավարը՝  հավելելով. «Այդ իսկ պատճառով մենք հարցականի տակ ենք դնում այս հատուկ  ենթահանձնաժողովի վերակազմակերպման անկեղծ, անկողմնակալ եւ ազնիվ  մղումները, քանի որ ենթահանձնաժողովի վերագործարկու-մը ստիպողաբար  առաջադրված գործընթաց է...»:Երբ ՀՀ ԱԳՆ Էդվարդ  Նալբանդյանն ընդունել էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին եւ ԵԱՀԿ գործող նախագահի  հատուկ ներկայացուցչին, ուշադրութ-յուն է հրավիրել անցյալ տարի ԼՂ հարակից  տարածքներ իրականացված համանախագահների դաշտային գնահատման առաքելության  զեկույցի՝ Ադրբեջա-նի կողմից աղավաղման եւ այդ փաստաթուղթը իր ռազմատենչ  հռետորաբանությունն արդարացնելուն ծառայեցնելու փորձերի վրա: Քննարկել են  նաեւ շփման գծում միջադեպերի կանխարգելման եւ հետաքննության մեխանիզմի  ստեղծման հնարավորությունը՝ համաձայն Սոչիում Հայաս-տանի, Ռուսաստանի եւ  Ադրբեջանի նախագահների հայտարարության, ինչը եւս խախտվում է Բաքվի կողմից:Ադրբեջանում  նաեւ մտահոգված են, որ այլեւս միանշանակ խոսվում է ազգերի ինքնորոշման  իրավունքի մասին: Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը հայտնել է. «Մեր ձեռքում  այժմ հաղթաթուղթ կա, քանի որ այժմ արդեն ինքնորոշման իրավունքի եւս մեկ  հաջող կիրառման մասին է խոս-վում: Ադրբեջանական կողմը որոշ չափով մտահոգ է,  քանի որ խոսքը չի գնում քաղաքակրթությունների բախման, քրիստոնյաների ու  մահմեդա-նակնների բախման մասին, այլ միանշանակ խոսվում է ազգերի  ինքնորոշման մասին»: Խոսքը Սուդանում կայացած հանրաքվեի մասին է՝  Հարավա-յին Սուդանի ինքնորոշման վերաբերյալ: Հարավի բնակիչները մեղադրում  էին մահմեդական Հյուսիսին՝ ծայրահեղականներին ու ապստամբ-ներին աջակցելու  մեջ, ինչն էլ առիթ դարձավ Սուդանի երկատման... Վերջերս  մշտապես ամրապնդվում են նաեւ ՊԲ շփման գոտու դիրքերը: ՀՀ զինված ուժերի  Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում մեկնարկե-ցին նաեւ ՀՀ  պահեստազորայինների վարժական հավաքները: Այն ուղղված է պահեստազորային  կազմի ռազմական հմտությունների կատարելագործ-մանն ու վերապատրաստման  վարժանքների անցկացմանը, որը սահմանված է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի  հոդված 29-ով, պլանային միջոցա-ռում է եւ նպատակ ունի կատարելագործել  զորահավաքային պատրաստության մակարդակը մեր երկրում:Այս  ամենին զուգահեռ՝ միջազգային հանրության կարծիքը տարբերվում է Հայաստանի  եւ Ադրբեջանի հարցերում: Եթե Ադրբեջանում չեն բացա-ռում «արաբական  հեղափոխության ալիքի» հնարավորությունը, ապա Հայաստանում դա միանշանակ չէ:  Ժողովրդավարության ու համագործակցության ինստիտուտի Նյու Յորքի բաժանմունքի  ղեկավար Անդրանիկ Միհրանյանը նույնիսկ անհեթեթ է համարել ներկայումս  արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները հայաստանյան  գործընթացների հետ համեմատելը. «Հայաստանում իշխանության ուզուրպացման  մա-սին խոսք լինել անգամ չի կարող, քանի որ նույնիսկ սոցիալ-տնտեսական  խնդիրների առկայությունը չպետք է Հայաստանում հանգեցի ներ-քին  անկայունության. դա կարող է կործանարար լինել»: Անդրադառնալով ՀՀ նախագահի  վարած արտաքին քաղաքականությանը՝ նա ասել է, որ նախագահի ու ԱԳ նախարարի  վարած արտաքին քաղաքականությունն աննախադեպ է անկախ Հայաստանի պատմության  մեջ. «Չնայած ղարաբաղյան եւ հայ-թուրքական գոր-ծընթացներում այժմ  փակուղային իրավիճակ է, այդուհանդերձ այդ իրավիճակում Հայաստանն ավելի  շահեկան իրավիճակում է, քան Ադրբեջանը, ո-րովհետեւ ՀՀ դիրքորոշումն  ամբողջովին համահունչ է ԵԱՀԿ-ի ՄԽ-ի, ՌԴ-ի ու այլ երկրների դիրքորոշմանը»:Այնուամենայնիվ,  համոզվել ենք, որ միջազգային հանրություն կոչվածի կարծիքները փոփոխական  են, երկակի ստանդարտներով հագեցած, ուստի պետք է շարունակել հայկական  շահերի համապարփակ արծարծումը անկախ այն բանից՝ բարենպաստ է պահը, թե ոչ,  միջազգային իրավիճակը հարմար է, թե ոչ... Արամ Ավետյան «Լուսանցք» թիվ 14 (190), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում | 
Saturday, April 16, 2011
Հայկական շահերը համապարփակ արծարծենք՝ անկախ իրավիճակներից...
Subscribe to:
Post Comments (Atom)
 
 
 
 
 
No comments:
Post a Comment