Գրել է Լուսանցք | |
01-04-2011 | |
Եթե մենք հաստատե՛նք, ապա միջազգային հանրությունը չի՛ անտեսի ԵԱՀԿ ՄԽ դաշտային առաքելության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում անհանգստություն է հայտնել«օ-կուպացված շրջաններում շարունակվող բնակեցումների եւ ենթակառուցվածքների զարգացան առումով»: Իսկ Եվրոպայում կարծում են, որ Ադբեջա-նում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների զեկույցը ճիշտ չեն ընկալել: Բաքուն նշել էր, որ ԼՂ-ի հարակից շրջաններում հայերի բնակեցման քաղաքականությունը շարունակվում է, «մինչ պատերազմը այնտեղ կա-ռուցված շինությունները, այդ թվում՝ տները, վարչական շենքերը, բժշկական ու կրթական հաստատությունները վերականգնվում են: Շրջանների մեծամասնությունը նույնիսկ ապահովված է բջջային կապով, գազատարներ են կառուցված, տարբեր ծրագրերով 25 փոքր ՀԷԿ է շահագործվում»... Այսպիսով, ըստ Բաքվի հայտարարության, հայկական կողմն անտեսելով ԵԱՀԿ 2005թ. փաստահավաք առաքելության կոչը, շարունակում է 7 շրջանների զարգացման քաղաքականությունը: Իսկ դաշտային առաքելության զեկույցում համանախագահներն արձանագրել էին, որ 2005թ. ի վեր բնակ-չության էական աճ չի եղել, իսկ բնակիչները ազգությամբ հայ, Ադրբեջանի շրջաններից գաղթածներ են:Հայկական կողմն էլ նշում է, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը պետք է այցելի նաեւ Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքները: ԼՂՀ-ին հարող 7 շրջանների վերաբերյալ ԵԱՀԿ զեկույցի կապակցությամբ նշվում է, որ դատելով ամփոփումից՝ կարելի է ասել, թե ԵԱՀԿ դիտ-որդները շարունակում են «բուռն գործունեության իմիտացիա անել», սակայն իրականում գործը տեղից չի շարժվում: Անընդունելի է հա-մարվել այն վերնագիրը, որով ներկայացվել է զեկույցը. «Դիտորդական առաքելության զեկույցը Լեռնային Ղարաբաղին հարող Ադրբեջանի օկուպացված տարածքների վերաբերյալ»: Ազատագրված տարածքներն անվանվել են «օկուպացված»... Իսկ դրանք ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված տարածքներն են: Զեկույցում հեղինակները մի տեղում «օկուպացված տարածքների» փոխարեն կիրառել են «վիճելի տարածքներ» արտահայտությունը՝ ի-րենց «երկակի ստանդարտները» հետագայում գործադրելու համար... Սա գուցե ակնարկ է հայկական կողմին՝ ավելի վճռական լինելու ազատագրված տարածք-ների հարցում: Ինչեւէ, մերոնք տարակուսում են, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը երբեք նմանատիպ դիտարկում չի անցկացրել Արցա-խի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Շահումյանի, Մարտունու եւ Մարտակերտի շրջաններում... Եթե այսպես շարունակվի, ապա դիտորդական առաքե-լության գործունեությունը կլինի ձեւական: Եվ հետաքրքիր է՝ համանախագահներն «օկուպացված տարածքներ» ասելով հասկանու՞մ են նաեւ Ադր-բեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական տարածքները՝ Գետաշենը, Արծվաշենը, Շահումյանը եւ այլն: Հայ քաղաքական գործիչներին զարմացնում է նաեւ այն, որ «միջազգային հանրություն» կոչվածը հիմնականում Ղարաբաղը որպես օկուպաց-ված տարածք չի դիտում, բայց Ղարաբաղ ասելով հասկանում է նախկին ԼՂԻՄ-ը, իսկ ՀՀ-ում եւԼՂՀ-ում դա հասկանում են որպես Արցախի Հան-րապետություն՝ ներկայիս սահմաններով:ԵԽԽՎ ՀՀ հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Աքսել Ֆիշերը մտադիր են Վեհաժողովի սեպտեմբերյան նստաշրջանում ներկայացնել ՀՀ մասին ամփոփ զեկույց, բայց մինչ այդ նրանք հայտարարությամբ են հանդես եկել՝ մեր իշխանություններին կոչ անելով քաղաքական կամք ցուցաբերել եւ անհապաղ լուծել խնդիրները: Խոսքը հատկապես ներքին խնդիրներին է վերաբերում, բայց ինչն ակնհայտ հեռահար ճնշման է նմանվում, որն առնչվում է արցախյան խնդրին...Զեկուցված փաստաթղթի համաձայն, 2010թ. հոկտեմբերի 7-12-ը ԼՂ հարակից շրջաններում իրականացրած դաշտային առաքելության վերաբերյալ համանախագահները եկել են հետեւյալ եզրակացության. «Ճամփորդելով ավելի քան 1000 կմ՝ համանախագահները տեսան ԼՂ-ի հակամարտության ու դրա չկարգավորված մնալու աղետալի հետեւանքները: Մինչ հակամարտությունը գոյություն ունեցած քաղաքներն ու գյուղերը լքված են ու ավերված: Թեեւ վստահելի տվյալներ չկան, բնակչության թիվը կազմում է մոտ 14.000 մարդ, ովքեր ապրում են փոքր գյուղերում ու Լաչին եւ Քելբաջար քաղաքներում: Համանախագահներն արձանագրեցին, որ 2005թ. ի վեր բնակչության էական աճ չի եղել: Բնակիչները՝ մեծամասամբ ազ-գությամբ հայ, այս տարածքներ են տեղափոխվել Ադրբեջանի այլ շրջաններից, ապրում են ծանր պայմաններում՝ թերզարգացած ենթակառուցվածք-ներով, ցածր տնտեսական ակտիվությամբ ու հանրային ծառայությունների սահմանափակ հնարավորություններով: Շատերն անձը հաստատող փաս-տաթղթեր չունեն: Վարչական նպատակներով 7 շրջանները եւ նախկին ԼՂ մարզը միավորվել են 8 նոր շրջանների մեջ»: Համանախագահները նաեւ նշել են. «Այս տարածքներում դաժան իրականությունը խորացրեց համանախագահների այն տեսակետը, որ «ստատուս քվոն անընդունելի է եւ միայն բանակցությունների վրա հիմնված խաղաղ կարգավորումը կարող է ավելի լավ հեռանկար ապահովել նրանց համար, ովքեր ձգտում են ապրել այստեղ ու նրանց համար, ովքեր այժմ ապրում են»: Համանախագահները բոլոր կողմերի ղեկավարներին կոչ են անում ձեռնպահ մնալ այս ու վիճելի այլ տարածքներում որեւէ գործունեությունից, որպեսզի վերջնական կարգավորմանը սպառնալիք չստեղծվի կամ չփոխվի այս տարածքնե-րի բնույթը: Նրանք նաեւ հորդորում են քայլեր ձեռնարկել‘ տարածքում առկա գերեզմանատների ու սրբավայրերի պահպանման ուղղութ-յամբ, ինչպես նաեւ «հստակեցնել անձը հաստատող փաստաթուղթ չունեցող բնակիչների կարգավիճակը»:Վերջում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն արձանագրել են, որ մտադիր են առաքելություն իրականացնել նաեւ ԼՂ հակամարտությունից տուժած այլ տարածքներում եւս»: Դաշտային առաքելության իրականացմանը նախորդող ու հաջորդող շրջանում բազմիցս հայտարարվել էր, որ համանախագահ-ները ՄԱԿ փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի փորձագետների ու ԵԱՀԿ նախագահողի անձնական ներկայացուցչի մասնակ-ցությամբ, դաշտային առաքելություն կիրականացնեն նաեւ Ադրբեջանի կողմից գրավված ԼՂՀ տարածքներում՝ Շահումյանի, Մարտակերտի ու Մարտունու շրջաններում, բայց...…Ըստ երեւույթին, Արցախի ներգրավումը բանակցություններին, ինչն այլեւս պետք է պարտադրվի հայկական կողմից, կպարտադրի հայկական տա-րածքներում դաշտային առաքելություն իրականացնելու խնդիրը:Իսկ ադրբեջանական կողմը մշտապես սրում է իրավիճակը շփման գոտում եւ փորձում է խոչընդոտել հայկական առաջարկները: Չնայած շատերն են կասկածում, որ Բաքվի ռազմատենչ հայտարարությունները առաջիկայում ռազմական վտանգի կվերածվեն, այնուամենայնիվ, հասկանում են, որ այդ «ռազմական շանտաժով» Ադրբեջանը փորձում է ազդել եւ՛ Հայաստանի եւ՛ միջազգային հանրության վրա: Բայց հենց առաջինը Բաքվում պետք է հասկական, որ ԼՂ-ն չի կարող այլեւս լինել Ադրբեջանի կազմում: Իսկ միջազգային մարդասիրական հանրությունն էլ պետք է կռահի, որ ավելի քան 20 տարի անց նոր սերունդը առհասարակ չի պատկերացնում իր երկիրը Ադրբեջանի կազմում... Պատերազմի վտանգը նաեւ միջազգային տեսաբաններն են մերժում՝ նշելով, որ շահագրգիռ միջազգային ուժերն ու երկրները հետաքրքրված չեն նոր պատերազմով, իսկ Ադրբեջանը միանձնյա նման որոշում հազիվ իրականացնի:Չնայած Հայաստան-Ադրբեջան սպառազինությունների, մրցավազքն ընթանում է ամբողջ թափով, բայց պատերազմը գերտերությունների տնտե-սական շահերին կխփի այս պահին:ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Երեւանում հանդիպել է ինչպես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, այնպես էլ ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳՆ Աուդրոնիուս Աժուբալիսին: Արցախի ղեկավարը ներկայացրել է պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը հակամարտության կարգավորման շուրջ՝ ընդգծելով, որ ադրբեջանա-արցախյան հարաբերությունները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով ու անմիջական երկխոսության մի-ջոցով եւ կարեւորել է բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափի վերականգնման անհրաժեշտությունը՝ Արցախի լիիրավ մասնակցութ-յամբ, այն համարելով հակամարտության կարգավորման կարեւորագույն բաղադրամասերից մեկը: Նշվել է, որ ՄԽ շրջանակները հակամարտության կարգավորման ամենաարդյունավետ հարթակն են եւ այն այլ ատյաններ տեղափոխելը միայն կվնասի գործընթացին:Իսկ ԵԽԽՎ ԼՂ-ի հարցերի ենթակոմիտեի ստեղծումը չնայած մեծ ողբերգութուն չէ, բայց չի կարող կառուցողական դիտարկվել: Միեւնույնն է՝ ԼՂՀ հիմնահարցի լուծման բանալին Ստեփանակերտում է:ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը վկայակոչելով իրավական փաստաթղթերը՝ հայտնել է, որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Ադր-բեջանի իշխանությունները ճանաչել են դեռեւս 1993թ.»: Այդ տարվա սեպտեմբերի 3-ին ընդունվել է մի փաստաթուղթ. «Բաքու, փաստաթուղթ թիվ 171. Ադրբեջանի ղեկավարությունը լիազորում է Գերագույն Խորհրդի նախագահի տեղակալ Ա. Ջաղիլովին՝ բանակցություններ վարել Ադրբեջանի եւ ԼՂՀ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) ղեկավարների հանդիպման կազմակերպման շուրջ: Ստորագրություն՝ Ադրբեջանա-կան Հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնող, Ադրբեջանական Հանրապետության Գերագույն Խորհրդի նախագահ՝ Հեյդար Ալիեւ»:Ահա պաշտոնական ստորագրությամբ մի փաստաթուղթը, որը փաստում է, որ Ա. Ջաղիլովը բանակցելու լիազորություններ է ստացել Ադրբեջանի կողմից, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից համապատասխան լիազորություններ է ստացել ԼՂՀ արտաքին գործերի նախա-րար Արկադի Ղուկասյանը: Բանակցություններից հետո ստորագրվել է երկկողմ հուշագիր. 1. Հրադադար, կրակի դադարեցում 1,5 ամսով, 2. ԼՂՀ եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման կազմակերպում: Այդ հանդիպումը կայացել է Մոսկվայում եւ հանդիպել են այդ ժամանակ ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը: Դրանից հետո Բիշքեկում ստորագրվեց հրադադարի հաստատման մասին համաձայնագի-րը:Ըստ ՀՀ ԱԳ փոխնախարարի. «Հենց այս հայտարարություններով, բանակցություններով, արձանագրություններով, ըստ էության, Բաքուն ճանա-չել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Եվ եթե Ադրբեջանի այսօրվա ղեկավարությունն ունենար այն իմաստնությունը, որ ուներ իշխանությունն այսօրվա ղեկավարությանը փոխանցած մարդը, բանակցային գործընթացն առաջ կընթանար»... Բայց, ըստ ԼՂՀ ԱԳՆ-ի, Արցախի պետակա-նության ամրապնդման ցանկացած վկայություն Բաքվի մոտ անհամարժեք արձագանք է առաջացնում, եւ պաշտոնական Բաքվի ապակառուցողական նախաձեռ-նությունները հաջողություն չեն ունենա. «Ադրբեջանի ղեկավարության փորձերը՝ միջամտելու հարեւան ԼՂՀ շահերին դիպչող գոր-ծընթացներին, անհիմն են եւ պետք է դիտվեն որպես մեր երկրի հանդեպ թշնամանքի հերթական դրսեւորում»:ԼՂՀ ԱԳՆ-ից նկատել են, որ այսօրվա դրությամբ «ԼՂՀ դիրքորոշումները բանակցային գործընթացում ներկայացնում է ՀՀ-ն այն մասով, որով ԼՂՀ-ն լիազորել է նրան: Սակայն, խաղաղարար գործընթացի բոլոր գործող անձինք, ինչպես նաեւ հասարակական հատվածը, որը շահագրգռված է ադրբեջանա-արցախյան դիմակայության խաղաղ կարգավորմամբ, այդ թվում նաեւ Միջազգային ճգնաժամային խմբին, պետք է հաշվի առնեն այն փաստը, որ վերջին խոսքը, այնուամենայնիվ, պատկանում է ԼՂՀ ժողովրդին ու իշխանություններին»:Իսկ ՄՃԽ-ն առաջարկում է լուծել հակամարտության հետեւանքները, այլ ոչ թե բուն հակամարտությունը, ինչը կողմերի հասարակութ-յունների միջեւ ծայրահեղ լարվածության պայմաններում կրակի վրա յուղ է լցնում: Առանց լրջորեն խորհելու, նոր ճգնաժամային իրավիճակ են ստեղծում, ինչին էլ հենց ձգտում է ադրբեջանա-թուրքական տանդեմը, որպեսզի, օգտվելով աղմուկից՝ փորձի լուծել հարցը իր ձեւով: Պատահական չէ, որ Ս. Ֆրեյզերը Անկարային է վերագրում տարածաշրջանում հիմնական կարգավորողի եւ արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում միջնորդի դերը: Այնպես որ, «Միջազգային ճգնաժամային խմբին» տեղին է անվանել «Ճգնաժամերի ստեղծման խումբ»: Միջազգային հանրությունը պետք է անմիջական հարաբերություններ հաստատի ԼՂՀ հետ եւ անկախ Արցախին ինքը պետք է ինտեգրի միջազ-գային գործընթացներին: Միջազգային հանրությունը չպետք է կրկնի 1990-ական թթ. սկզբին կատարած սխալը, երբ Ադրբեջանի ինքնորոշման իրավունքի ճանաչումը եւ ԼՂ համանման իրավունքի մերժումը ընկալվեցին Ադրբեջանի կողմից որպես քարտ-բլանշ՝ ԼՂՀ դեմ լայնա-մասշտաբ ագրեսիա իրականացնելու ու նրա ժողովրդի կամքը ճնշելու համար: Վերջերս ՀՀ նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն անցկացրել է ԱԱԽ նիստ եւ քննության են առնվել ներկա ու հնարավոր մարտահրավերներին դիմակայելու համակարգային կարողությունները, դրանց ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերի արդյունավետության բարձրացման հարցերը:Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ էլ է տեղի է ունեցել ԱԽ խորհրդի նիստ: Օրակարգում եղել են պարենային անվտանգութ-յան ապահովման խնդիրների, արվելիք միջոցառումների եւ Արցախի զինված ուժերի եւ ուժային կառույցների համատեղ հրամանատարաշտա-բային զորավարժությունների անցկացման արդյունքների մասին հարցերը:Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման հարցում առաջընթացի որոշակի տարածություն կա. այս-պիսի կարծիք է հայտնել ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնյուս Աժուբալիսը՝ նշելով, որ առաջընթացի համար անհրաժեշտ է կողմերի կամքը: Նրա խոսքով, ԵԱՀԿ ՄԽ-ն աշխատում է եւ նրա հասցեին հնչող քննադատություններն անտեղին են: ՀՀ-ն համաձայն է համանախագահների տեսա-կետին առ այն, որ միայն խաղաղ, բանակցային կարգավորումը կարող է ապահովել ապագայի ավելի հստակ հեռանկարներ տարածաշրջանի համար: ՀՀ ԱԳՆ-ն ակնկալում է, որ ՄԽ համանախագահները հնարավորին կարճ ժամկետներում կայցելեն ԼՂ-ի Մարտակերտի շրջանի հյուսիսային հատված, Մար-տունու շրջանի արեւելյան մաս, ինչպես նաեւ Շահումյանի շրջան եւ համապատասխան զեկույց կկազմեն այնտեղ տիրող իրավիճակի մասին:Այնուամենայնիվ ՀՀ ԱԳՆ-ն եւ ԼՂՀ ԱԳՆ-ն ուշացնում են միասնական այն հայտարարությունը, որով կա՛մ պետք է հակամարտությունը վերա-դարձնեն Արցախ-Ադրբեջան ձեւաչափ, կա՛մ պետք է արձանագրեն ՀՀ-ԼՂՀ վերամիավորումը, եւ Հայաստան-Ադրեջան բանակցային ձեւաչափը այլ խնդիրներ կարծարծի այլեւս... Արամ Ավետյան * * * Իլհամը չի արդարացրել ԱՄՆ-ի հույսերըԵԱՀԿ ամերիկացի նախկին համանախագահ Ռուդի Փերինեյի օգնական Ջեֆ Գոլդսթրին, ԼՂ-ի հակամարտությանը նվիրված ԱՄՆ Քարնեգի հիմնադրա-մում տեղի ունեցած համաժողովում, հայտնել է, որ «Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ ԼՂ հակամարտության համատեքստում ներքին պայմանավորվածություններ են եղել»: «Ամերիկայի ձայն» ռ/կ-ի փոխանցմամբ, Ջ. Գոլդսթրիի մատուցմամբ, Հեյդար Ալիեւի մահվանից հետո նրան փոխարինած Իլհամ Ալիեւի հետ ԱՄՆ-ն լուրջ հույսեր է կապել՝ մտածելով, որ նրա արեւմտյան կրթությունն ու տա-րիքը դրականորեն կազդեն գործընթացի վրա, բայց այս հույսերը շուտով ի դերեւ են եղել:«Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի առաջին հանդիպումից հետո պարոն Փերինեյն ինձ ասաց, թե երկու ղեկավարների խոսակցութ-յունից իրեն պարզ դարձավ, որ նրանք ներքին համաձայնության են եկել՝ շարունակել բանակցությունները՝ գործնականում առանց իրական աոաջընթացի՝ պահպանելով ստատուս-քվոն»,- հայտարարել է Գոլդսթրին: Կարեն Բալյան «ԷյրԱրցախ» կամ «Արցախէյր». Մայիսից Ստեփանակերտ-Երեւան չվերթը կիրականացվի Մայիսի սկզբից Արցախի նորակառույց օդանավակայանից չվերթ կիրականացվի Ստեփանակերտ-Երեւան-Ստեփանակերտ ուղղությամբ: Տոմսի արժեքը լինելու է շուրջ 50 ԱՄՆ դոլար (18.000 դրամ): Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Արցախի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Դմիտրի Ադբաշյանն ասում է, որ գերժամանակակից տեխնիկայով հագեցած օդանավակայան է կառուցվել: Այժմ շենքում օդային երթեւեկության անվտանգությունն ապահովող համապատասխան սարքավորումների տեղադրման ու մոնտաժման աշխատանքներն են իրականացվում: Ավիադիսպետչերներին, ովքեր հետեւելու եւ վերահսկելու են օդային երթեւեկությունը, ուսանելու են տեղում` Ստեփանակերտի օդանավակա-յանին կից ավիաուսումնական կենտրոնում: Բայց նրանք, Ադբաշյանի խոսքով, մասնագիտական վերապատրաստում կանցնեն նաեւ «Զվարթնոց» օդանավակա-յանում: Ուղեւորափոխադրող ընկերության անունը դեռ չի որոշվել. պաշտոնյան ասաց, որ տատանվում են` «ԷյրԱրցախ» կամ «Արցախէյր» անվա-նումների մեջ: «Դա ճաշակի հարց է: Շուտով ընտրություն կանենք, եւ անվանումը հայտնի կդառնա»,- նկատել է Ադբաշյանը:Ուղեւորափոխադրումն իրականացվելու է SRJ-200 մակնիշի 50 տեղանոց 15 մլն ԱՄՆ դոլար արժեցող օդանավերով: Դրանք անձնակազմի հետ միասին Ստեփանակերտի օդանավակայանը կվարձի Հայաստանից:Երկար տարիներ ավիացիայի ոլորտում աշխատած, Հայաստանում քաղաքացիական ավիացիայի երբեմնի ղեկավար Ադբաշյանն ասում է, որ այս օդանավերը տնտեսող են, ի տարբերություն ասենք 30 տեղանոց «Յակովլեւ 40» մակնիշի օդանավերի: «Մենք հուսով ենք, որ մինչեւ մայիս ամիս ամեն ինչ պատրաստ կլինի, եւ կիրականացվի առաջին թռիչքը դեպի Երեւան»,- հավելել է մասնա-գետը` առանց հստակ ժամկետներ մատնանշելու: Հետագայում արդեն ծրագրեր կան, որ պայմանագրեր կկնքվեն եվրոպական ավիաընկերությունների հետ, եւ չվերթ կիրականացվի նաեւ դեպի Եվրոպա: «Մեր պլաններն անսահմանափակ են, բացի այլ մոլորակներից, մենք համագործակցություն կունենանք եվրոպական ավիաընկերությունների հետ»,- նշել է մեր զրուցակիցը: Սեփ. լրատվություն «Լուսանցք» թիվ 12 (188), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում |
Friday, April 1, 2011
Մե՛նք պետք է ճանաչենք Արցախի անկախությունը կամ վերամիավորումը Հայաստանի հետ
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment