Sunday, April 24, 2011

Ապրիլ 24 - թուրքական փտախտն անբուժելի է... Շարուրի կոտորոծները...



Գրել է Լուսանցք
23-04-2011
Ապրիլի 24. ոգեկոչման եւ վրեժի՛ օր -


Թուրքական փտախտն անբուժելի է


Այս տարի եւս Հայոց ցեղասպանության օրը Թուրքիայի 5 քաղաքներում՝ Ստամբուլում, Անկարայում, Դիարբեքիրում, Իզմիրում, Բոդրու-մում մի շարք կազմակերպություններ կկազմակերպեն եւ կանցկացնեն միջոցառումներ: Այս մասին հայտնել է ԳԱԱ Արեւելագիտության ինստի-տուտի Թուրքիայի բաժնի ավագ գիտաշխատող, թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: Ի դեպ, նախորդ տարի՝ 2010թ. ապրիլի 24-ին Ստամբուլի կենտրո-նական «Թաքսիմի» հրապարակում հավաքվեցին մի խումբ թուրք մտավորականներ, փաստաբաններ, իրավապաշտպաններ եւն:


Արդեն նշել ենք, որ Անկարան չփոխելով հայերի նկատմամբ ռազմավարությունը, փոխել է մարտավարությունը, այսինքն՝ թուրքերն այլեւս չեն ժխտում (ավելի ճիշտ՝ ի վիճակի չեն այլեւս ժխտելու) ցեղասպանության փաստը, բայց նշում են, որ դա տեղի է ունեցել հայ եւ թուրք ժողովուրդների հետ: Թուրքավարի փորձ է արվում մի նժարի վրա դնել թուրքերի կորուստները 1-ին համաշխարհային պատերազմում եւ Հա-յոց ցեղասպանությունը, ինչը բոլորովին այլ բան է: Եթե թուրքերը 1-ին համաշխարհային պատերազմում զոհեր էին տալիս, որպեսզի շարունակեն բռնատիրել հայկական հողերը՝ Արեւմտյան Հայաստանը, ապա Հայոց ցեղասպանությունը նրանք իրականացրել են հայերի նկատմամբ հայության բուն հայրենիքում՝ նույն Արեւմտյան Հայաստանում...
Այսպես նաեւ փորձ է արվում միջազգային ասպարեզից Հայոց ցեղասպանության քննարկումը տեղափոխել Թուրքիա, այսինքն՝ դա հայերի եւ թուրքերի որոշելու հարցն է ուզում դարձնել... իսկ «միջազգային միջամտությունները», ըստ թուրքերի, դառնում են ժխտողական քաղաքա-կանության դրսեւորումներ...
Նման ձեւակերպումները ոմանց համար կարող են նաեւ պատրանք ստեղծել, թե ինչ-որ փոփոխություն տեղի է ունենում, մինչդեռ իրականում որեւէ բան չի փոխվում եւ վերոնշյալ «փոփոխություններով» էլ չի փոխվելու: Այժմ Անկարան փորձում է ձեւավորել թուրք հասարակության համար նոր հիշողություն, օրինակ՝ դպրոցական դասագրքերում 1915թ. վերաբերող մի շարք դեպքեր այլ ձեւով են ներկայացվում, որոշ հու-շարձաններ տարբեր նշանակությամբ են տեղադրվում եւ այլն:
Համոզվելու համար, որ թուրքերը չեն փոխվել, պարզապես հետեւել է պետք նրանց արտաքին քաղաքական նկրտումներին:
Վերջերս ԵԽԽՎ-ում տեղի ունեցածը դրա վառ ապացույցն է: ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել էր, որ նախապես հերթագրվել էր Թուրքիայի վարչապետ Էրդողանին հարց ուղղելու նպատակով, անգամ նախապես ճշտել, որ ինքը հարցը հնչեցնելու է 42 հեր-թագրված պատգամավորներից առաջին հնգյակի շրջանակում: Սակայն, ավելի ուշ, Ռ. Թ. Էրդողանի ելույթի ժամանակ պարզվել էր, որ իր ու հայաստան-յան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանի ելույթներն անհասկանալի կերպով տեղափոխվել էին, ինչն այդպես էլ հնարավորություն չընձեռեց հայ պատգամավորներին դիմել Թուրքիայի վարչապետին:
Այդ դեպքից հետո մեր պատվիրակության քարտուղարությունը դիմել էր վեհաժողովի քարտուղարությանը պաշտոնապես պարզելու, թե ինչպե՞ս հերթագրված պատգամավորների հերթը փոխվեց, եւ նրանք հայտնվեցին վերջին հորիզոնականներում: ԵԽԽՎ քարտուղարությունը պաշտոնապես հաստա-տել է, որ դա եղել է անձամբ ԵԽԽՎ նախագահ «եվրաթուրք» Մեւլութ Չավուշօղլու որոշումը... Ըստ քարտուղարության պատասխանի, համաձայն ԵԽԽՎ կանոնակարգի C8 կետի, եթե վեհաժողովում լինում է հյուր-հրավիրյալ, ապա ԵԽԽՎ նախագահն իրավունք ունի անձամբ որոշելու հյուրին հար-ցեր ուղղելու համար ցուցակագրվածների հերթականությունը. «Այլ կերպ ասած, քարտուղարությունը մեզ պատասխանեց, թե Չավուշօղլին օգտվել է կանոնակարգով իրեն ընձեռված հնարավորությունից»,- ասել են մեր պատվիրակները: Սա նշանակում է մեկ բան՝ «եվրաթուրք» Չավուշօղլուն ուղղա-կի վախեցել է հայ կին պատգամավորների հարցերից՝ ուղղված Թուրքիայի վարչապետին: Շատ վերլուծաբաններ են արդեն բացահայտ նշում, որ «Չաու-շօղլուն վարկաբեկում է ԵԽԽՎ-ն»: Այս թուրքն առաջին հերթին հանդես է գալիս ոչ թե որպես եվրոպական պաշտոնյա, այլ՝ «թուրքական իշխող կու-սակցության ղեկավար»: Սակայն, սա Չաուշօղլուն այնքան էլ չի մտահոգում, քանի որ թուրք պաշտոնյայի համար առաջնայինը իր երկրի շահերն են...
Իսկ իր ելույթում Էրդողանը չի մոռացել հայտարարել, թե Թուրքիան կարիք ունի Եվրոպայի, իսկ Եվրոպան՝ Թուրքիայի: Գուցե այս «կա-րիքն է ստիպել», որ հայկական պատվիրակության անդամներին թուրք վարչապետին հարց տալու հերթ չի հասել...
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի ուշադրությունն առավել գրավել են վարչապետ Ռ. Թ. Էրդողանի այն խոսքերը, թե «Հայաստանը վախենում է սփյուռքից... Այս հայտարարությամբ Էրդողանը շարունակում է Թուրքիայի արտաքին քաղաքականության գերակա այն գիծը, ըստ որի՝ ՀՀ-ն պետք է տարանջատել Սփյուռքից: Իր բոլոր մեթոդներով
այսօր Թուրքիան փորձում է տարանջատել Հայաստանն ու Սփյուռքը եւ գործ ունենալ մասնատված հայության հետ»: Այսպես այլեւս պատահական չեն համարվում նաեւ Սփյուռքի հետ աշխատելու մասին թուրք դեսպաններին ուղղված Թուրքիայի ԱԳ նախարար Ա. Դավութօղլուի հորդորները. «Թուրքիայի համար Հայաստանը Սփյուռքի հետ մեկ այլ բան է, առանձին՝ այլ»...
Սրանց ի պատասխան, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասել է. «Հայկական սփյուռքը Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպա-նության հետեւանք է, եւ Սփյուռքից պետք է վախենա Թուրքիան, քանի որ, ի վերջո, պարտավոր է պատասխան տալ հայրենազրկված Սփյուռքին... Հայաս-տանը չի վախենում իր Սփյուռքից, քանի որ սփյուռքահայերը մեր քույրերն ու եղբայրներն են, Մայր Հայրենիքը նաեւ նրանցն է, եւ ցեղասպանության ճանաչման, դատապարտման հարցում Հայաստանի եւ Սփյուռքի մոտեցումները նույնն են»...
ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանն էլ անդրադարձել է վարչապետ Էրդողանի՝ ԵԽԽՎ ամբիոնից հնչեցրած մի հայտարարությանը՝ հիշեցնելով Եվրոպայում ապրող միլիոնավոր թուրքերի մասին. «Բազմիցս ենք ականատես եղել Էրդողանի չհիմնավորված այնպիսի հայտարա-րություններին, ինչպիսին նախօրեին հնչեցվեց ԵԽԽՎ ամբիոնից: Արժե նրան հարցնել, այդ դեպքում ինչպե՞ս նա կարող է բացատրել այն փաստը, որ այսօրվա դրությամբ, եվրոպական շատ երկրներում ապաստանել ու իրենց երկրում ոտնահարված իրավունքների մասին են բարձրաձայնում մեծ թվով թուրք ներգաղթյալներ: Եթե նույնիսկ Թուրքիայում քաղաքացիություն չունեցող հայերի թիվը 40 հազարի է հասնում, ապա Եվ-րոպայում ապաստան խնդրող թուրքերի թիվը միլիոններով կարելի է հաշվել»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետը մասնավորապես նշել էր. «Այժմ իմ երկրում Թուրքիայի քաղաքացի հանդիսացող մոտ 70.000 հայ է ապրում: Բայց նրանց կողքին կա քաղաքացիություն չունեցող եւս 40.000 հայ: Մենք նրանց մեր երկրից չենք վերադարձնում Հայաստան: Պա-հում ենք մեզ մոտ: Եթե ուզենք, կարող ենք հետ ուղարկել: Ինչո՞ւ, որովհետեւ չքավորության պատճառով են մեր երկիր եկել: Գուցե այդ մա-սին չգիտեք, ուզում եմ՝ իմանաք»:
Իսկ Էրդողանը չգիտի՞, որ Թուրքիայի այն քաղաքացիները, ովքեր արտագաղթել են, իրենց երկրում ապրում էին ոչ միայն չքավորության, այլեւ քաղաքական անազատության պայմաններում: «Իսկ Թուրքիայում քաղաքացիություն չունեցող 40 հազար հայերն ապրում են ոչ թե օ-տար երկրում, ինչպես իր հայրենակիցները եվրոպական երկրներում, այլեւ իրենց նախնիների հայրենիքում»,- շեշտել է ՀՀԿ խորհրդարանակա-նը՝ միաժամանակ հավելելով, թե «Թուրքիայի վարչապետին ավելորդ համեստությունը չէր խանգարի»:
ԵԽԽՎ-ում եղած ժամանակ Թուրքիայի վարչապետը հասցրել է նաեւ ամբարտավան պահել իրեն, նա ոչ միայն չի պատասխանել ֆրանսիացի կին պատգամավոր Մյուրիել Մառլեն Միլիթելոնի կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ հարցին, այլեւ նրան վիրավորել է: Այս մասին թուրքական NTV-ի հետ զրույցում հայտնել է հենց Մ. Միլիթելոնը՝ տեղեկացնելով, որ ինքը թեեւ ֆրանսիացի է, բայց իր տատն ու պապը մինչեւ 1915թ. ապրել են Ստամբուլում: Նա նշել է, որ իր պապի անունը Սեյրան է եղել, իսկ տատինը՝ Մադլեն: Ռ. Թ. Էրդողանը անգամ չի էլ պատկերաց-րել, որ ԵԽԽՎ-ում իրեն հարց ուղղած ֆրանսիացի կին պատգամավորը 1915թ. Հայոց ցեղասպանությունից տուժած հայերի ժառանգ է:
Ի միջի այլոց, որ հայկական արմատներով ֆրանսուհին Թուրքիայի վարչապետին հարցրել էր, թե ինչպե՞ս են երաշխավորում Թուրքիայում ազգային փոքրամասնությունների կրոնական իրավունքները, որին ի պատասխան Էրդողանը հեգնանքով պատասխանել է. «Դուք խոսում եք մի բա-նից, որից գլուխ չեք հանում: Կարծում եմ՝ դուք ֆրանսիացի եք, Թուրքիայի համար էլ եք ֆրանսիացի: Ի դեպ, Թուրքիայում անիմաստ ու անտեղի խոսացողներին հեգնական տոնով ֆրանսիացի են անվանում»:
Մի՞թե այսքանից հետո անգամ (չբերենք բազում այլ օրինակներ) կարելի է կարծել, թե Անկարան պատրաստ է հայերի հետ հաշտեցման, պատրաստ է քննարկել Հայոց ցեղասպանության խնդիրն ու Հայ Դատի պահանջները...


Հայկ Թորգոմյան


«Լուսանցք»-ի փոստից –


1915-ը հայերի ցեղասպանության ոչ սկիզբն էր, ոչ էլ՝ վերջը
Շարուրի կոտորածները դատարկեցին Հայաստանի եւս մեկ տարածք


Շարուրի մասնակի, ապա եւ զանգվածային կոտորածներին մեր պատմաբանները համարյա չեն անդրադարձել: Միջազգային տարբեր ատյաններում դիվանա-գետներն այդ մասին չեն խոսել: Ափսոս:
Շարուրի դաշտը Արարատյան դաշտի շարունակությունն է: Այն զբաղեցնում է Արաքս գետի միջին հոսանքի, նրա վտակ Արփանիալի ստորին մասը եւ գրավում է Արաքս գետի երկու ափերի տարածքները: Շարուրը եղել է Այրարատյան աշխարհի 22-րդ գավառը՝ երկար ժամանակ մնալով հայ արքունիքի կալ-վածք: 11-րդ դարում սելջուկների արշավանքների ժամանակ այս տարածքներում հայտնվում են միջինասիական թուրքմեն ցեղեր: Սրանք իրենց սեւ եւ սպիտակ ոչխարների բրդածածկի գույներով այդպես էլ անվանվում էին՝ կարա կոյունլիներ եւ աղ կոյունլիներ: Սրանց ցեղապետերից Օսմանը կարողանում է համախմբել դրանց եւ դառնալ բոլորի ցեղապետ: Հետագայում նա հռչակում է Օսմանյան կայսրություն: Այս կիսավայրենի ցեղե-րը ի սկզբանե եղել են արյունարբու, ավարառու: Եվ հայ ժողովրդի հանդեպ սրանք միշտ էլ առանձնակի դաժան են եղել: Այդ դաժանությունը առա-վել վայրագ դրսեւորվել է նաեւ Շարուրի հայերի նկատմամբ՝ հատկապես 1918-20թթ.: Այսպես, տեղական թաթարները (հետագայում՝ ազարբայջանցի), գոտեպնդված թուրքական զորքերի ներկայությունից, հայ ծերերին, կանանց ու երեխաներին «ապահովության» պատրվակով լցնում էին եկեղեցինե-րը, դպրոցներն ու ընդարձակ գոմերը, փակում դռները եւ հրկիզում:
1920թ. հոկտեմբերի 20-ի համարում «Ժողովուրդ» թերթը գրում է. «Շարուրի հայ բնակչությանը հավաքում են (թուրքերը,-Ս.Ա.) հայկական Փարչի գյուղում, տղամարդկանց մերկացնում, քահանայի մարմնին խաչ են քաշում տաքացրած շամփուրներով: Երեխան մոր փորից հանում եւ ստի-պում են սովալլուկ հորը՝ ուտել միսը...»:
Ականատես Աբրահամ Ստեփանյանը գրում է, թե Շարուրի խոշոր գյուղերից Խանլուխլարում թուրքերը գյուղացիների ներքնակների, վերմակնե-րի, բարձերի բուրդն ու փետուրները դատարկել էին գյուղի կենտրոնում, տղամարդկանց մերկացրել, ովքեր իրենց մերկությունը ծածկելու հա-մար մտել էին այդ դեզի մեջ: Օրերով ծարավ ու սոված այդ մարդկանց մոտ թուրքերը գցում էին սատկած շուն, կատու, մարդկանց դիակներ: Սովածները ու-տում էին դրանք: Վերջում կենդանի մնացածներին թուրքերը կացնահարում են:
Դանուղենց Հայկոն պատմել է, որ թուրքական զինվորները մտել են իրենց տուն, երբ հարեւաններով հավաքված՝ թոնրատանը հաց թխելիս են եղել: Թուրքերը երկու անչափահաս երեխաների մտցնում են տաք թոնիրը, խուփը դնում ու կանգնում վրան, որպեսզի երեխաները դուրս չգան:
Այսպես հայերից դատարկվեց Հայաստանի մեկ անբաժան տարածք եւս...
Հայաստանի առաջին հանրապետության ժամանակ Շարուրը եղել է Երեւանի նահանգի խոշոր գավառ՝ Շարուր-Դարալագյազի: Բայց 1921թ. մարտի 16-ին Մոսկվայում կնքվեց ռուս-թուրքական համաձայնագիր եւ... առանց Հայաստանին կամքը հարցնելու, Շարուրն ու Նախիջեւանը պոկեցին ու տվեցին Շարուրի հայերի ցեղասպանությունն արած Ազարբայջան հորջորջվող պետությանը: Այսպիսով, Ռուսաստանը խրախուսեց մարդակերներին:
Հետագայում, ինչքան էլ շարուրցիներն ու նրանց ժառանգները դիմեցին խորհրդային կառավարությանը՝ թույլատրել վերադառնալ հայրենի օ-ջախներ, մերժվեց, արգելվեց խստիվ:
Հետո Երեւանում կազմակերպվեց «Շարուր» հայրենակցական միություն, փողոց անվանակոչվեց:
1998թ. շարուրցիները բողոքով դիմեցին ՄԱԿ, Ժնեւի միջազգային դատարան՝ նշված պայմանագիրն անօրինական ճանաչելու, Շարուրն իր տերերին վերադարձնելու պահանջով: Ապարդյուն...
Այսօր Շարուրի կոտորածները սպասում են պատմաբանների բացահայտումներին: Հարկ կա նաեւ այդ ողբերգության մասին բարձրաձայնել միջազ-գային տարբեր մակարդակներում:


Սերգեյ Ավագյան
«Շարուր» հայրենակցական միության հիմնադիր, պատվավոր նախագահ


«Լուսանցք» թիվ 15 (191), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

No comments:

Post a Comment