Գրել է Լուսանցք | |
15-04-2011 | |
Հայկական կազմակերպված ալիքը կարո՛ղ է տապալել ԹուրքիանԹուրքական «Դյոնուշ» ծրագիրը հայաթափում է Ջավախքը Թուրքիան այժմ փորձում է Հայոց ցեղասպանության հարցի շուրջ քննարկումների, Հայաստանի ու հայկական սփյուռքի հետ երկխոսութ-յան մի նոր պատրանք ստեղծել: Անկարայի որդեգրած քաղաքականությունը ցեղասպանության հարցի ու Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման վերաբերյալ բնավ չի փոխվել, ուղղակի մարտավարական քայլեր է ձեռնարկում, որպեսզի միջամտող երկրներին մեղադրի, թե իրենք արդեն կարող են կարգավորել իրենց ներքին հարցերը... Այս տարի էլ ապրիլի 24-ին գուցե նորից միջոցառումներ լինեն նվիրված Եղեռնի զոհերի ոգեկոչմանը, սակայն դրանք կտեղավորվեն թուր-քական իշխանությունների գծած սահմաններում: Թուրքերը եթե նման ձեւական քայլի դիմեն, միեւնույնն է՝ շարունակում են շատ զգայուն վերաբերել Հայոց ցեղասպանության հարցին, ու շարունակում են նաեւ հայերի այն ժամանակների վրիժառու գործողությունները որպես սպանություններ որակել: Ավելին՝ Արցախի եւ ազատագրված տարածքների հարցում թուրքերը չեն նահանջում, իսկ հայ-թուրքական սահմանի փա-կումը շարունակում են կապել հենց այդ հիմնախնդրի հետ:Բայց նկատելի է, որ Թուրքիայում որոշակիորեն հիասթափված են Ադրբեջանից, քանզի հայ-թուրքական հարաբերությունների լավացումը դեռ կապում են հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ: Եթե հայ-թուրքական հարցը կապվում է արցախյան հիմնախնդրին, ապա գործընթացը գնում է դեպի փակուղի: Թուրքերը շատ լավ հասկանում են, որ Ադրբեջանի նախագահ Ալիեւն անձնապես չի ցանկանում բարելավել հայ-ադրբեջանա-կան հարաբերությունները: Իսկ ինչ վերաբերում է թուրք-ադրբեջանական հարաբերություններին, ապա Թուրքիան Հարավային Կովկասում այ-լընտրանք չունի, ու դրա համար Ադրբեջանի հետ հարաբերությունները չի խզի:Հայ-թուրքական արձանագրությունների պատճառով Ադրբեջանի ու Թուրքիայի հարաբերությունները վատացել են, միմյանց նկատմամբ ունեցած վստահությունն էլ պակասել է, չնայած 2 երկրների միջեւ ռազմական սերտ համագործակցությունը զարգացել է: Անցած տարվա օգոստոսին այդ երկր-ների միջեւ ստորագրված ռազմական փոխգործակցության մասին փաստաթղթի ստորագրումը փաստեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական դաշնակից-ներ են:Այսպես Անկարա-Բաքու առկա տարաձայնությունների կողքին ավելանում է Թեհրան-Բաքու տարաձայնությունը, որը կարող է նաեւ հակամարտութ-յան վերածվել: Ադրբեջանի նախագահ Ալիեւը վերջերս հրաժարվեց մասնակցել Նովրուզի Համաշխարհային փառատոնին, թեեւ ստացել էր Իրանի նա-խագահի հրավերը: Իսկ իրանական պետական IRNA գործակալության հաղորդագրության համաձայն, այդ փառատոնին մասնակցել են Տաջիկստանի, Իրաքի, Լիբանանի, Թուրքմենստանի, Աֆղանստանի եւ Հայաստանի նախագահները, Ադրբեջանը մասնակցել է փոխվարչապետի մակարդակով: Հնարավոր է, որ Ալիե-ւը ցանկություն ուներ մասնակցելու, սակայն հարցեր կային... Եվ խնդիրը միայն այն չէր, որ այդ տոնակատարությանը մասնակցում էր ՀՀ նախա-գահը: Մասնակից երկրների նախագահները ներկայացնում էին այնպիսի մահմեդական ժողովուրդների, որոնց մեծամասնությունը կամ շիա են, կամ էլ շիա կրոնի հետեւորդները մեծ ազդեցություն ունեն այդ երկրում: Կարելի է նույնիսկ ասել, որ Նովրուզի տոնակատարության ըն-թացքում կայացել է շիա ուղղության համահավաք: Սիրիայի նախագահը չէր մասնակցել, քանի որ երկրում պահապանվում է ծայրահեղ լարված մթնոլորտը, իսկ Իրաքը եւ Լիբանանը ներկայացրել են շիա համայնքի առաջնորդները: Այս դեպքում զարմանալի չէ Հայաստանի մասնակցությունը: Երեւանը ոչ միայն բարեկամական կապը ցուցադրեց իր հարեւան երկրի հետ, այլեւ հստակ ցուցադրեց, որ ինքը չի կարող չեզոք մնալ շիա-սուննի համաշխարհային ներկա հակամարտության ընթացքում, քանի որ ունի Սիրիա-յի եւ Իրանի նման դաշնակիցներ: Ներկայումս շիա-սուննի կրոնական հակամարտությունը հասել է իր գագաթնակետին: Եթե Իրաքում շիա եւ սուննի զինված բախումները կրում են պարբերական բնույթ եւ սովորական իրավիճակ են համարվում, ինչպես ասենք՝ Լիբանանում շիա եւ սուննի համայնքների մշտական պայքարը կառավարություն ձեւավորելու համար, ապա ներկայումս Սաուդյան Արբիայի զինված ուժերի կողմից Բահրեյնում շիա ցուցարարների գնդակո-ծումից հետո այս կրոնական ուղղությունների միջեւ եղած հակասությունները արդեն վերածվել են զինված պայքարի ամբողջ Մերձավոր Արե-ւելքում ու Կենտրոնական Ասիայում: Մյուս կողմից էլ Իրանին անհանգստացնում են սուննի բելուջների հաճախակի դարձած ահաբեկչութ-յունները, իսկ Սաուդյան Արաբիան եւ Պարսից ծոցի երկրները փորձում են սունիական դաշինք կազմել Իրանի դեմ: Իրանն էլ իր հերթին փորձում է համախմբել շիա ուժերը, որպեսզի կարողանա դիմակայել այդ մարտահրավերին: Նովրուզի տոնակատարություն էլ լավ առիթ էր դրա համար: Ահա թե ինչու Ադրբեջանի նախագահը չէր կարող մասնակցել այդ տոնախմբությանը: Նա ոչ միայն իր երկրում հետապնդում է շիա հոգե-ւորական առաջնորդներին, այլեւ համարում է, որ առաջնայինը «թրքությունն է՝ համաթրքությունը»: Սուննի ուղղության Թուրքիան եւ Ադրբեջանին զենք մատակարարող սիոնական Իսրայելը հաստատ լավ գնահատական չէին տա, եթե Ալիեւը մասնակցեր շիաների հավաք-գագաթնաժողո-վին: Իսկ Հայաստանը թեեւ չի խառնվում շիա-սուննի հակամարտությանը, սակայն հայտնվել է այդ տարաձայնության շիա ուղղության կող-մում: Սա հասկանալի է, քանզի անկախության տարիներից առ այսօր իսլամական աշխարհում չեն եղել ավելի վստահելի դաշնակիցներ, քան Սիրան եւ Իրանը: Հայաստանը բարիդրացիական հարաբերություններ է պահպանում նաեւ արաբական սուննի երկրների հետ, բայց այս պահին ՀՀ նախագա-հի մասնակցությունը Նովրուզի տոնակատարությանը խորհրդանշանական աջակցություն էր հենց Իրանի, Սիրայի ու Տաջիկստանի համար: Առա-ջին երկուսը Մերձավոր Արեւելքում են, իսկ երրորդը՝ Միջին Ասիայում եւ, վստահաբար, մեր դաշնակիցներն են նաեւ համաթրքական ճակատի դեմ... Նաեւ Հայաստանի գործընկերներն են «Իսլամական համաժողով»-ում...Այս պատճառով է նաեւ, որ Անկարան պարբերաբար «նեոօսմանիզմ» եւ «նեոպանթուրքիզմ» է փորձում առաջ քաշել: Ուստի «զրո խնդիր հարեւան-ների հետ» բարբաջանքը չի դադարեցնում: Հաջորդ տարի հայ-թուրքական հարաբերությունների մասով եւս մեկ ձեւական քայլ կլինի, ինչը թրքական ծրագրերի մի մասն է: Կրոնական խաղերը եւս վաղուց դարձել են Անկարայի քաղաքականության բաղկացուցիչը... Հաջորդ տարի վերաբացվե-լու է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին ու այս միջոցառումը պատրաստվում են Աղթամարի եկեղեցու վերաբացման նման աղմկա-լից իրադարձություն սարքել...Հնարավոր է, որ այս տարի ապրիլի 24-ը Թուրքիայում նույնպես նշվի: Թուրքիայի նոր քաղաքականությունը Սփյուռքի նկատմամբ սա է ենթադրում: Անկարայում ոմանք կարծում են, որ ժամանակն է փոխել մերժողական վերաբերմունքը հայերի կոտորածների եւ տեղահանության նկատմամբ (իհարկե չեն օգտագործում «ցեղասպանություն» բառը), քանի որ Թուրքիայի ներկայիս մերժողական արտաքին ու ներքին քաղաքակա-նությունը թույլ չի տալիս ազատվել «ցեղասպանության ճանաչման դամոկլյան սրից»: Կան թուրքեր, ովքեր առաջարկում են ընդունել այն փաստը, թե կոտորված ու տեղահանված հայերը եղել են առաջին հերթին Թուրքիայի քաղաքացիներ եւ ընդունեն նաեւ, որ դա Թուրքիայի պատմա-կան ողբերգությունն է, այսպիսով էլ իբր եզրեր կգտնվեն Սփյուռքի հետ երկխոսություն իրականացնելու համար: Անկարան չգիտես ինչու համոզված է, որ Երեւանը չէ այն վտանգը, որից կարող է սպասել Հայոց ցեղասպանության եւ պահանջատիրության պատասխանը, այլ՝ Սփյուռքը: Սա գուցե հենց ՀՀ իշխանությունների հապաղման հետեւանքն է՝ հայ-թուրքական արձանագրությունները չեղյալ համարելու հարցում, ին-չը թուրքերը անվճռական լինելու (ուրեմնեւ՝ անվտանգ) արդյունք են համարում Հայաստանի կողմից: Որոշ թուրքեր կարծում են, որ հայերի տեղահանության հիշատակին կարելի է անգամ հուշարձան կանգնեցնել Արեւելյան Անատոլիայում: Կամ ապրլի 24-ը, երբ ձերբակալվեցին հայ մտավորականները Ստամբուլում, փորձեն հայտարարել տեղահանության դատապարտման օր: Եթե նույնիսկ ապ-րիլի 24-ը հարմար չլինի, կարելի է Պոլսո պատրիարքարանի հետ այլ օր ընտրել... Սա իհարկե հեռուն գնացող միտում ունի՝ տասնյակ տարի-ներ նշվող Ապրիլքսանչորսյան օրը մոռացության տալու համար... Սակայն, ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում այսպիսի շրջադարձի չեն աջակցի, հատկապես երբ չկա հստակ քաղաքականություն Անկարա-յի կողմից՝ Հայ Դատի պահանջներին ճշմարիտ լուծում տալու համար:Իսկ Թուրքիան ոչ միայն մերժում է Հայաստանի ու Սփյուռքի բարձրացրած պատմա-իրավական հարցերը, այլեւ գաղտնի իրագործում է «Դյո-նուշ» ծրագիրը Ջավախքում: Ըստ դրա, 2011-13թթ. նպատակ կա վերաբնակեցնել մեսխեթցի թուրքերի 6.000 ընտանիքներ: Անկարայում 2004թ. նոյեմբերի 27-ին կայացած մեսխեթցի թուրքերի դաշնության 2-րդ միջազգային համաժողովը դիմել էր Թուրքիայի Մեծ Մեջլիսին, որում մասնավորապես ասված է՝ «...Թուրքիան չպետք է հաշտվի այդ տարածքում ներկայումս հայերի մեծամասնություն կազմելու փաստի հետ: Վրաստանը չի կարողանում այդ տարածքում լիովին իրագործել իր կառավարական ազդեցությունը, այդ իսկ պատճառով Բաքու- Ջեյհան նավթատարի կա-ռուցումից հետո Թուրքիան պետք է լրջորեն զբաղվի այդ տարածքի ապագայով»: Այս համաժողովին մասնակցել են շուրջ 5 տասնյակ պատգամավոր-ներ՝ Թուրքիայի ներկայիս ՆԳ նախարար, այն ժամանակ պետական նախարար Բեշիր Աթալայի գլխավորությամբ: Ծրագիրն անվանել են «Դյոնուշ» (Վե-րադարձ): Սա եղել է 2004թ: Իսկ 2011թ. Բ. Աթալայը Թուրքիայի ՆԳ նախարարն է եւ ի պաշտոնե ինքն է զբաղվում մեսխեթցի թուրքերի խնդիրներով: Իսկ դեռ 2010թ. աշնանը, Թուրքայում հրատարակվող մի ամսագրին տված հարցազրույցում ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ասել է հետեւյալը. «...2010թ. հունվարի 1-ի դրությամբ Վրաստան վերաբնակվելու համար դիմել է ընդամենը 6.000 ընտանիք, կամ շուրջ՝ 10.000 մարդ: Հավատացեք, որ սա շատ ու շատ քիչ է ծրագիրն իրականացնելու համար: Անհրաժեշտ է լուրջ կազմակերպչական աշխատանք տանել: Մենք այս հարցը մշտապես քննարկում ենք Վրաստանի իշխանության հետ եւ համոզված եմ, որ խնդիրներ չեն առաջանա: Վտահեցնում եմ, որ Չավուշօղլուն ԵԱՀԿ նախագահ ընտրվելուց հետո այս հարցի վերաբերյալ լուրջ եւ առանց աղմուկի լոբբինգ է արվում Եվրախորհրդում: Տեղեկացնեմ, որ եւ՛ Թուր-քիան, եւ՛ եվրոպական կառույցները՝ մեր հետեւողական աշխատանքի շնորհիվ, այսօր պատրաստ են ամեն տեսակ եւ ըստ անհրաժեշտության աջակցութ-յուն ցուցաբերել Վրաստանի կառավարությանն այս հարցում: Այդ մասին ես հիշեցնում եմ Վրաստանի իշխանություններին ամեն հանդիպ-ման ժամանակ: Վստահ եմ, որ թուրքերի Վրաստան վերադարձին աջակցելը Ռուսաստանի իշխանության համար բարոյական խնդիր չի առաջացնի...»: Թուրքիայում դեռ չեն մոռացվել նաեւ պատմության ինստիտուտի տնօրենի պաշտոնից ազատված Յուսուֆ Հալաջօղլուի հայտարարություննե-րը: Դրանք ոչ միայն հակահայկական քարոզչություն էին դիտարկվում, այլեւ՝ հիմա առավելապես հակաթուրքական: Այդ Հալաջողլուն չէր ընդու-նում Հայոց ցեղասպանությունը, սակայն պնդում էր, որ 700-750 հազար հայեր աքսորվել են, որոնց մեծ մասը մահացել է ճանապարհին: Ա-ռաջին անգամ Թուրքիայում պետական պաշտոնյան, որը նաեւ գիտնական էր համարվում, ընդունեց, որ երկրում պետական մակարդակով հայերի նկատմամբ բռնի տեղահանում է կատարվել: Ցեղասպանության հետեւանքով զոհված 1,5 մլն. հայերի թիվը նա չէր ընդունում եւ տարբեր առիթներով շրջա-նառության մեջ էր դնում 500-600 հազար թիվը: Բայց թուրքական կառավարությունը հանկարծ մտածեց, որ այն տվյալներն ու կռվանները, որ առաջ է քաշում Հալաջօղլուն, նույնպես կարելի է ցեղասպանություն որակել եւ զգուշացավ այլեւս... Սակայն Հալաջօղլուն հակահայկական քարոզչա-կան դաշտում էլ ավելի հեռու գնաց եւ հայտարարեց, որ Թուրքիայում ներկաումս բնակվում են առնվազն 500 հազար հավատափոխ հայեր: Նա ու-զում էր ինչ որ ձեւով հիմնավորել իր անհիմն թվերը՝ իբր աքսորվածների ժառանգները նաեւ ողջ են մնացել... Թուրքիայում շատ մարդիկ հավատալով նրան՝ սկսեցին փնտրել իրենց հայկական արմատները: Կային նաեւ այնպիսի մարդիկ, ովքեր լինելով իրենց բնույթով թուրք ազգայնամոլ, սկսեցին ստուգել իրենց արմատները՝ հանկարծ հայ դուրս չգան... Անգամ զավեշտալի դեպքեր գրանցվեցին՝ պարզ-վեց, որ ազգայնական համարվող մի կուսակցության ղեկավարի՝ Բահչելու եղբայրներից մեկը բնակվում է Գերմանիայում, եւ փախստականի կարգա-վիճակ է ստացել քրիստոնյա հայ լինելու հիմքով... Նույնիսկ թուրքական խորհրդարանականներն ու կառավարության անդամները սկսեցին հա-յեր փնտրել իրենց մեջ: Սակայն, այս քայլերն արդեն Թուրքիայի կառավարությունը չէր կարող ներել: Իսկ Հալաջողլուն հայտարարեց, որ 1936-37թթ. Դերսիմի դեպքերից դաս քաղելու համար, թուրքական ոստիկանությունը նահանգ առ նահանգ հաշվառել է կրոնափոխ հայ ընտանիքների քանակը: Եվ հաշվառվել են ոչ միայն նրանք, ովքեր կրոնափոխ են եղել 1915թ. ցեղասպանությունից հետո, այլ նաեւ այն ընտանիքները, որոնք կրոնափոխ են եղել դրանից մեկ սերունդ առաջ: Այդ տվյալները ներկայումս գաղտնի պահվում են Թուրքիայի գլխավոր շտաբի «Տիեզերական» սենյակում գրանցված գաղտնի արխիվներում: Հալաջօղլուն նաեւ պնդում էր, որ այդ արխիվները ցույց կտան, որ ալեւի քրդերը եւս հայկական արմատներ ունեն: Հետաքրքիրն այն է, որ ալեւիներն այս հայտարարությանը չարձագանքեցին եւ չհերքեցին... Իսկ Թուրքիայում բնակվող ալեւի քրդերի քանակը, ամենահամեստ հաշվարկներով, անցնում է 3 մլն-ը: Սակայն կան աղբյուրներ եւ հրապարակումներ, որոնք փորձում են ի հայտ բերել Թուրքիայում բնակվող կրոնափոխ հայերի համեմատաբար իրական թիվը, որը մոտ լի-նի իրականությանը: Ահա այդ վիճահարույց տվյալները. Կարադենիզ-արեւելք եւ Արդվին՝ 9.200 ընտանիք, Դիարբեքիր (Տիգրանակերտ)՝ 1.000 ընտա-նիք, Մալաթիա՝ 3.655 ընտանիք, Կայսերի (Կեսարիա)՝ 5.000 ընտանիք, Էլազիգ (Էլազիզ)՝ 1000 ընտանիք, Վան՝ 4000 ընտանիք, Թունջելի (Դերսիմ)՝ 2000 ընտանիք, Սիիրթ (Սղերդ)՝1.200 ընտանիք, Շանլըուրֆա՝ 3.500 ընտանիք, Հաթայ (Անտիոք)՝ 1.100 ընտանիք, Բիթլիս (Բաղեշ)՝ 200 ընտանիք, Էրզրում (Կարին)՝ 3.000 ընտանիք, Էրզինջան (Երզնկա)՝ 1.300 ընտանիք, Սվաս (Սեբաստիա)՝ 2.000 ընտանիք, Քահրաման Մարաշ՝ 3.000 ընտանիք, Ադըյաման՝ 1.600 ընտանիք, Ադանա՝ 2.000 ընտանիք, Մերսին եւ Տարսուս՝ 1.200 ընտանիք: Սակայն հավատափոխ հայերի թիվն իրա-պես հայտնի կդառնա, երբ բացվեն արխիվները ու մարդիկ հնարավորություն ունենան տեղյակ լինել իրենց անցյալին ու արմատներին: Արեւմտահայաստանը մեզ համար չի կարող Սփյուռք համարվել, քանի որ այնտեղ հայերն ապրում են իրենց հայրենիքում, թեկուզ ծպտյալ վիճակում: Եվ եթե Սփյուռքում կարեւորագույն խնդիր ենք համարում հայապահպանությունը, ապա Արեւմտահայաստանում կարեւորագույն խնդիր է պետք է դառնա հայերի հայացումը: Բայց այս ամենն անել է պետք անչափ զգույշ՝ նոր ցեղասպանությունից խուսափելու համար:Կան նաեւ տվյալներ, որ ներկայիս Թուրքիայում հայերի իրական թիվը 8-9 մլն.-ի է հասնում, ծպտյալ հայերի մասին է խոսքը, ինչը իր ժամանակին լուրջ հնարավորություն կտա Հայոց Հայրենիքը վերատիրելիս... Հայկ Թորգոմյան «Լուսանցք» թիվ 14 (190), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում |
Saturday, April 16, 2011
Հայկական կազմակերպված ալիքը կարո՛ղ է տապալել Թուրքիան... Իրագործվում է Ջավախքի հայաթափման ծրագիր
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment