Friday, April 1, 2011

Պետական խորհրդանիշերն էլի աղավաղվում են...

Գրել է Լուսանցք   
01-04-2011
Դիտարկում եւ նկատողություն
ՀՀ կառավարական թիվ 3 շենքը՝ պետական խորհրդանիշների աղավաղումներովՇատերին կարող է թվալ, թե ի՞նչ եմ կորցրել եւ ի՞նչ եմ փնտրում: Միանգամից պատասխանեմ, որ կյանքում ավելի եմ կարեւորում մանրուք-ները, քան ավելի կարեւոր թվացող գործերը: Համոզված եմ, որ առհասարակ մանրուքներ չկան կյանքում:Յուրաքանչյուր պետություն ունի իր խորհրդանիշները, որոնք պահպանվում են սրբությամբ եւ պարտադիր կիրառվում պետական բոլոր հաս-տատություններում: ՀՀ կառավարական թիվ 3 շենքի պարագային, այդ հարգանքը, ցավոք, չի նկատվում: Մեր պետության գլխավոր խորհրդանիշը՝ ՀՀ Եռագույն դրոշը տե-ղադրվել է ոչ թե շենքի տանիքին, այլ՝ մուտքի աջ կողմում, ամրացված մի ձողի, ու հաճախ աննկատ է մնում ոչ միայն հեռվից նայողի, այ-լեւ շենք ելումուտ անողի համար: Պետության մյուս խորհրդանիշը՝ ՀՀ զինանշանը, թեեւ տեղադրվել է մուտքի աջ կողմի պատին, սակայն հեռու է ճշգրտությունից:
Արդարեւ, զինանշանի կենտրոնում պատկերված երկու առյուծների ետնաբեմի գույնը կապույտ է, իսկ երկու արծիվներինը՝ կարմիր, մինչդեռ ճիշ-տը ընդհակառակն է. կարմիրը խորհրդանշում է հող տարերքը, կապույտը՝ երկինքը: Տվյալ պարագային, դուրս է գալիս, որ առյուծները ճախրում են հայոց երկնքում, իսկ արծիվները գամված են հողին ու չեն կարող իրենց հպարտ ճախրանքն ունենալ: Գույների այս սխալ դասավորումը նաեւ արհամարհանքի դրսեւորում է ՀՀ Սահմանադրական դատարանի նկատմամբ, որ հատուկ որոշումով ամրագրել է նշված գույների ճիշտ դասավորու-մը: Իսկ ինչպես գիտենք, ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը վերջնական է ու պարտադիր կատարման՝ բոլորի համար, առանց որեւէ բացառութ-յան: Դուրս է գալիս, որ ՀՀ կառավարությունը հենց ի՛նքը չի հարգում ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը: Նման երկրում ոչ միայն օտա-րերկրյա լուրջ ներդրումներ չեն անի, այլեւ հենց քաղաքացին կօտարվի իր պետության կառավարությունից, որից մինչեւ հենց պետութ-յունից օտարվելը ընդամենը մեկ քայլ է:Հուսով ենք, որ ՀՀ կառավարությունը իր պահուստային ֆոնդերից կհատկացնի աննշան մի գումար՝ ՀՀ կառավարական թիվ 3 շենքի մուտքին ու տա-նիքին ՀՀ պետական խորհրդանիշները ճիշտ ներկայացնելու համար:
Գեւորգ Յազըճյան    Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) խորհրդի անդամ
Հ.Գ.- Մեր պետության գլխավոր խորհրդանիշ եռագույն դրոշը, ինչպես տեսնում ենք, շենքի տանիքին չէ: Որտեղ լինելն արդեն գիտենք, բայց լուսանկարելն անիմաստ էր: Գոնե մեր տեսողականը կրկնակի վիրավորել չուզեցինք:
* * *
Վրաստանն ու Ադրբեջանը  շնորհակալ են... Իսկ Հայաստա՞նը
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտնել է, որ «Վրաստանում հայկական համայնքի բնակչության թիվը գնալով պակասում է, իսկ ադրբեջանական համայն-քը, ժողովրդագրական առումով, աճող համայնք է» եւ ադրբեջանական համայնքը չի արտագաղթում, իսկ եթե արտագաղթում է, ապա՝ Ադրբեջան: Իսկ հայկա-կան համայնքից բնակիչները հիմնականում գնում են Ռուսաստան:Նախարարը նշել է, որ ադրբեջանական համայնքը օգտվում է Վրաստանում առկա ադրբեջանական կապիտալի առկայությունից, իսկ հայկական համայնքը այդ հնարավորությունը դեռ չունի: «Վրաստանում հայկական դպրոցների զարգացման գործում մեծ դեր պետք է ունենա հայկական համայնքը: Շուրջ 80 հազարանոց հայ համայնք ու-նենք, իսկ հայկական սեկտորում սովորում է ընդամենը 600 երեխա: Շատերը սովորում են ոչ հայկական դպրոցներում: Հայկական դպրոցների պահ-պանման համար առաջին խնդիրն է ապահովել այդ դպրոցների աշակերտների թիվը. դա շատ կարեւոր հարց է»,- ասել է Ա. Աշոտյանը եւ հավելել, որ օ-րերս Վրաստան կատարած այցի ընթացքում վրացական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել այս ուստարվանից վերականգնել Վրաստանի հայ-կական դպրոցներում հայոց լեզվի դասաժամերի քանակը՝ դարձնելով նորից 7-8 ժամ:«Ակնհայտ է, որ իմ ձեռք բերած պայմանավորվածությունից կշահի նաեւ ադրբեջանական համայնքը, քանի որ, եթե հայերենի դասաժամերն են վերա-կանգնվում, ապա վերականգնվելու են նաեւ ադրբեջաներենի դասաժամերը: Ադրբեջանի ԿԳ նախարարը պետք է շնորհակալություն հայտնի վրաց նախարա-րին ու նաեւ ինձ, քանի որ ես մի քիչ ավելի արագ եւ շուտ բարձրացրեցի այս խնդիրը»,- պարզաբանել է մեր նախարարը: Ինչ վերաբերում է հայկական դպրոցների դասագրքերին, նշվեց, որ վրացական կողմի հետ պայմանավորվել են, որ նրանք ՀՀ կուղարկեն վրացերենից հայերեն թարգման-ված դասագրքերի նախնական տարբերակները, որպեսզի մեր մասնագետները կարողանան խմբագրման աշխատանքներ անել:Խոսելով ուսուցիչների վերապատրաստման ծրագրերի մասին, Ա. Աշոտյանը հայտնել է, որ անցած տարի Վրաստանի հայկական դպրոցների շուրջ 100 հայ ուսուցիչ վերապատրաստվել է հայկական կողմի ջանքերով, այս տարի ծրագիրը նորից շարունկվելու է. «100-ից ավելի հայ ուսուցիչներ կվերապատրաստվեն Վրաստանում: Վրացական կողմի հետ համագործակցությունը կարեւոր է երկու երկրների համար: Մենք մասնագիտական մոտեցում ենք որդեգրել վրաց գործընկերոջ հետ կրթական հիմնախնդիրների նկատմամբ, եւ չունենք ոչ մի քաղաքական շահարկման ցանկություն: Սա է արդյունա-վետ աշխատելու բանաձեւը»:Մնում է «արդյունավետ աշխատելու բանաձեւը» նաեւ Հայաստանում կիրառել, որ հայկակա՛ն կրթական համակարգը զարգանա ու զորանա, ոչ թե՝ այլա-լեզու... ՀՀ-ում պե՛տք է հայերենն ու ամեն հայկական բան նախ եւ առաջ պաշտպանված լինեն, այլապես արտերկրում արված բոլոր ջանքերը օտարի ջրաղացին են վերջում ջուր լցնելու, ինչպես նախորդ տարեվերջին Լեզվի մասին եւ Հանրակրթության մասին ՀՀ օրենքները դարձան օ-տարանպաստ ու հայադավ...
Վահագն Նանյան
«Լուսանցք» թիվ 12 (188), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

No comments:

Post a Comment