Saturday, April 16, 2011

Հայ ազգայնականների հայտարարությունը «գիտական խեղվածության» դեմ



Գրել է ՀԱՄ   
14-04-2011
Հայ Ազգայնականների Համախմբումը (ՀԱՀ) իր վճռական բողոքն է հայտնում ՀՀ իշխանություններին՝ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի՝ պատմական գիտությունների թեկնածու, ՀԱՀ խորհրդի անդամ Գեւորգ Յազըճյանի նկատմամբ հրապարակավ արված «ափրցփրությունների» առիթով, եւ պահանջում է պատասխանատվության ենթարկել նրան:ՀԱՀ խորհրդի անդամն իր «Գիտական բարոյականության ու գիտության մեջ պատեհապաշտության մասին» վերլուծական հոդվածով բանավեճի էր հրավիրել վերոնշյալ՝ «գիտական խեղվածությամբ» տառապող գիտնականին, ով սակայն, փախչելով գիտական բանավեճից, «հիվանդ» (իր պատասխան խոսքի բնորոշումներից մեկն է) բերանը բացել է փողոցային տղամարդուն եւ սուրճի բաժակին հետեող կնոջը վայել բառապաշար-անեծքներով…«Գիտական խեղվածությամբ» տառապող Հ. Դեմոյանին էլ՝ առայժմ միայն կոչ ենք անում ներողություն խնդրելու, եւ գիտական բանավեճի մակարդակի անցնելու համար:Եթե ՀՀ իշխանություններն իրենց «պալատական աշուղ-գիտնականին» կարգի չհրավիրեն, ապա մենք ստիպված ենք լինելու ինքներս դա անելու:
Հայ Ազգայնականների Համախմբման խորհուրդ14.04.2011թ.

No comments:

Post a Comment