Sunday, April 24, 2011

Պետությու'ն, վերահսկի՛ր պաշտոնյայիդ վարքագիծը... Սփյուռքի մտավորականների բաց նամակը

Գրել է Լուսանցք   
23-04-2011
 Պետություն, վերահսկի՛ր պաշտոնյայիդ վարքագիծը –
Հայոց Ցեղասպանության թանգարանի տնօրենը վտանգավոր է համարում «ցեղասպանություն» բառըՍփյուռքահայ մտավորականներն առաջարկում են Հայկ Դեմոյանին հրապարակայնորեն կարգի հրավիրել
2011թ. մարտի 30-ին ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրեն Հայկ Դեմոյանը, գտնվելով ԱՄՆ-ում, հարցազ-րույց տվեց «Վերադարձ Հայաստան» (Return to Armenia) հեռուստահաղորդման հեղինակ Հարութ Բռոնոզյանին: Հազարավոր կալիֆոռնիաբնակ հա-յեր ապշահար ունկնդրեցին, թե ինչպես Հ. Դեմոյանը հաղորդման ուղիղ եթերն օգտագործեց՝ ցեխ շպրտելու համար բարի համբավ վայելող բազմաթիվ մարդկանց վրա: Նախ, Հ. Դեմոյանը մերկապարանոց մեղադրանքների մի անհեթեթ շարան ներկայացրեց Հայաստանում ու Սփյուռքում հարգանք վայելող ճանաչված գիտնական, «Արարատ»
ռազմավարագիտական կենտրոնի հիմնադիր տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանին՝ նրան անվանարկելով ոչ ավել, ոչ պակաս՝ «խառնակիչ», «սնափառության մոլուցքով տառապող մարդ», «ոհմակի ղեկավար», «պետական հանցագործ»: Հ. Դեմոյանի մատուցմամբ՝ Ա. Այվազյանը «ստեղծել է մի գիշատիչ խումբ, որը նպատակ ունի հայության շրջանում տարբեր բաժանարար գծեր անցկացնել»: ՀՑԹԻ-ի տնօրենի այս անհիմն եւ անզուսպ պոռթկումները պարզապես քստմնելի են: Նույնչափ դատապարտելի են նրա վիրավորանքներն՝ ուղղված Ա. Այվազյանի բազմաթիվ հայրենաբնակ ու սփյուռքահայ գործընկերներին: Մեզ՝ Ա. Այվազյանի երկարամյա գործընկերներին ու բարե-կամներին, Հ. Դեմոյանը համարձակվեց, իր իսկ բառերով՝ «դիագնոզ» դնել, անվանելով «հոգեկան հիվանդներ», «գիշատիչ խումբ», «ոհմակ» եւ այլն: Վստահեցնում ենք, որ եթե նա փոքր-ինչ ավել ժամանակ գտնվեր ԱՄՆ-ում, ապա դատական կարգով պատասխանատվություն տալուց չէր խուսափի: Հ. Դե-մոյանը երկիցս Ա. Այվազյանին մեղադրեց «պետական հանցագործություն» կատարելու՝ «եւ՛ Ծիծեռնակաբերդը, եւ՛ ՀՀ-ն խայտառակելու» մեջ, միակ փաստարկ բերելով այն, թե իբր Ա. Այվազյանը, թուրքական մամուլի վրա հիմնվելով, առաջինն է հայտարարել, որ 2008թ. սեպտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահի Երեւանում գտնվելու օրը՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ՝ Ծիծեռնակաբերդի Հայոց Եղեռնի հուշարձանի լույսերը մարվել են: Սակայն, որքան էլ Հ. Դեմոյանը զբաղվի թուրքավայել ժխտողականությամբ, իրականությունն այն է, որ այդ օրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի լույսերն իսկապես հանգած են եղել, ինչն էլ նկարահանել, արձանագրել ու վավերագրական ճշգրտութ-յամբ հիմնավորել են «Երկիր-Մեդիա» հեռուստաընկերության թղթակիցներն իրենց՝ «Եթե «հյուրընկալություն», ապա լիարժեք...» տեսահա-ղորդման մեջ (29.09.2011թ.), որը զետեղված է նաեւ «Յութուբ» կայքի հետեւյալ էջերում՝ http://www.youtube.com/watch?v=5ftbYEc4lE4; 
http://www.youtube.com/watch?v =qukOXF–8zg: 




Ահա ընդամենը մի քանի մեջբերում այդ հաղորդումից. «Խաղի ընթացքում, Ծիծեռնակա-բերդի բարձունքում անցկացվող բողոքի ակցիան լուսաբանելու նպատակով, մեր նկարահանող խումբը շուրջ 2 ժամ ստիպված էր աշխատել կիսախավա-րում: Առաջինը, որ ուշադրություն էր գրավում այն էր, որ այգու մնացած հատվածներն ավելի լավ էին լուսավորված, քան հուշարձանը: Ու եթե չլինեին հավաքվածների ձեռքի ջահերն ու մարզադաշտի մեծ լուսարձակներից Ծիծեռնակաբերդ հասնող լույսը, խավարն իրոք անանցանելի կլի-ներ:
Ինչպես ասում են մեր աչքերով տեսածին հավատալու համար, եւս մեկ անգամ, երեկոյան նույն ժամին այցելեցինք Ծիծեռնակաբերդ եւ համոզվե-ցինք, որ սեպտեմբերի 6-ի երեկոյան Եղեռնի հուշահամալիրի լուսավորությունը տարբերվում էր մնացած օրերից: 2 տեսանյութերի հա-մեմատությունը վկայում է, որ այդ օրն այգում վառվել են միայն լապտերները, իսկ հուշարձանը լուսավորելու համար այստեղ տեղադրված հզոր լուսարձակները չեն աշխատել: ...Այսպիսով, ձեռնպահ մնալով գնահատականներից, պարզապես կատարվածն ընկալենք ֆուտբոլային հանդիպմանն ընդառաջ ՀՖՖ տարբերանշանի փոփոխության համատեքստում՝ իբրեւ հյուրընկալության հերթական դրսեւորում»: Նույն այս հաղորդման ըն-թացքում «Երկիր-Մեդիա»-ն ամենայն պատասխանատվությամբ հայտարարել է, որ պատրաստ է դատական կարգով պաշտպանելու իր նկարահանման ու եզրակա-ցությունների ճշմարտացիությունը, կրկնելով իր այդ վճռականությունը եւս մեկ անգամ՝ հոկտեմբերի 9-ին՝ «Ստվերում մնացած» ճշմար-տությունը շուտով կլուսավորվի» հաղորդման ժամանակ: Այսպիսով, գործ ունենք կատարված ցավալի իրողության հետ՝ 2008թ. սեպտեմբերի 6-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքը զրկված է եղել սովորական լուսավորությունից: Սակայն այդ դեպքում հարց է առաջանում. ինչու՞ է Հ. Դեմոյանը մոռացության մատնում «Երկիր-Մեդիա» հեռուստաընկերության նկարահանած վավերագրական կադրերն ու հաղորդումները, նրանց դատի տալու իր սպառնալիքները, այդ փաստի մասին հայկական մամուլում եղած բազմաթիվ այլ հրապարակումները: Ինչու՞ նա «պետական հանցագոր-ծություն» չի որակում այդ փաստագրական նյութերի հրապարակումը, այլ փոխարենը՝ զրպարտություններ ու վիրավորանքներ շռայլում միայն Ա. Այվազյանի հասցեին: Որեւէ տրամաբանության մեջ չտեղավորվող այս վարքագիծը կարող է ունենալ միայն մեկ բացատրություն՝ Հ. Դե-մոյանին ինչ-որ ուժեր պատվիրել են վարկաբեկել Ա. Այվազյանի կերպարն ու Սփյուռքում վայելած հեղինակությունը եւ նա փութաջանորեն կատարում է նրանց առաջադրանքը: Ստանձնելով միաժամանակ պատմաբանի, քաղաքագետի, էթնոհոգեբանի, ռազմավարագետի, հոգեբույժի, դատախազի ու դատարանի դեր՝ Հ. Դեմոյանը ոչ միայն ի ցույց է դնում իր իրավական գրագիտության տարրական բացակայությունը, այլեւ իսկական գիտության հետ որեւէ կապ չունենալը: Նա նաեւ պատկերացում իսկ չունի, թե ռազմավարական նշանակության պետական հիմնարկի՝ ՀՑԹԻ-ի ղեկավարի պաշտոնը ինչպիսի պատասխանատվությամբ է իրեն օժտել: Իրականությանը չի համապատասխանում ո՛չ Հ. Դեմոյանի այն պնդումը, թե Ա. Այվազյանն առանձին հոդված է գրել լույսերը մարելու փաստի մասին, ո՛չ էլ այն, թե նա քաղել է այդ տեղեկությունը թուրքական մամուլից: Հ. Դեմոյանի բերած բոլոր պնդումներն ու փաստարկները բացահայտ կեղծիք են, այսինքն՝ գործ ունենք ստախոսության հետ:Սակայն, պարզվում է, որ, բացի այդ, նա նաեւ խնդիրներ ունի պրոֆեսիոնալ գիտական էթիկայի պահպանման ու պարկեշտության առումով: Դրանում կարելի է համոզվել՝ կարդալով պատմական գիտությունների թեկնածու Գեւորգ Յազըճյանի՝ «Գիտական բարոյականության ու գիտության մեջ պատե-հապաշտության մասին (Հ. Դեմոյանի «Ղարաբաղը եւ Թուրքիայի ցեղասպանական փորձերը» հոդվածի առթիվ)» գրախոսությունը («Հետք.ամ», 26 մարտի 2011թ., «Ազգ», 9 ապրիլի 2011թ., «Նոյան Տապան», 13 ապրիլի 2011թ.: (Խմբագրության կողմից հավելենք՝ նաեւ «Լուսանցք», ապրի-լի 8-14, 2011թ.)): Նման բարոյական «պաշարով» կերպարի հայտնվելը գիտական ու պետական պատասխանատու դիրքում ինքնին վկայում է Հայրենի-քում տիրող ծայրաստիճան անառողջ հասարակական միջավայրի մասին: Հ. Դեմոյանին, ըստ երեւույթին, թվում է, թե մոռացվել են նրա հակահայ-կական ելույթները, օրինակ, այն՝ թե ինչպես «Երկիր-Մեդիա»-ի թղթակիցների հավաստմամբ՝ «Դեմոյանը Գյուլի այցի օրը, հակառակ բոլոր արգելքներին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում վառված եւ «Հրազդան» մարզադաշտում երեւացող ջահեր վառելու ակցիան բնութագրել էր իբ-րեւ վանդալիզմ» (««Ստվերում մնացած» ճշմարտությունը շուտով կլուսավորվի», «Երկիր-Մեդիա», 9.10.2008թ.), թե ինչպես էր նա պաշտպանում թուրքական վաղեմի ծրագրի՝ հայ եւ թուրք պատմաբաններից բաղկացած հանձնաժողով ստեղծելու ծրագիրը, հնարավոր նկատում Հայաստանի եւ Թուր-քիայի դաշնակից պետություններ դառնալը (www.regnum.ru/news/896314.html), կոչ անում «չքաղաքականացնել ցեղասպանության ճանաչու-մը» (http://www. arka.am/rus/politics/2008/09/13/11159.html), հայտարարում՝ «Որպես Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօ-րեն եւ այդ ոլորտի փորձագետ՝ ես «ցեղասպանություն» բառի օգտագործման մեջ լուրջ վտանգ եմ տեսնում, քանի որ դա ձեռնածությունների ա-ռիթ է տալիս» (http://www.panarmenian.net/arm/politics/news/31015/), «Էկոնոմիստ» հանդեսին հայտնում, թե իբր Մուստաֆա Քեմալ Աթա-թուրքը «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եւ նրանից հետո օսմանյան ուժերի զանգվածային կոտորածից փրկել է հարյուրավոր հայ կանանց եւ երեխաների» («Kemal Ataturk, father of modern Turkey, rescued hundreds of Armenian women and children from mass slaughter by Ottoman forces during and after the first world war.») (http://www.economist.com/ node/ 12304946?storyid= E1TNPDQJQG&CFID=16174 4713 &CFTOKEN=30139637): Եվ ոչ մի խոսք չասելով այն մասին, որ Մուստաֆա Քեմալն իրականում հայ ժո-ղովրդի գլխավոր դահիճներից էր, ում հրամանով Արեւելյան Հայաստանում միայն ոչնչացվել են 200.000, Զմյուռնիայում՝ տասնյակ հազա-րավոր հայեր, չեղյալ է հայտարարվել Սեւրի դաշնագիրը, ամրապնդվել են ցեղասպանության հետեւանքները: Հ. Դեմոյանի այս հայտարարութ-յուններն այլ կերպ չես անվանի, քան իսկական պետական եւ ազգային դավաճանություն: Իսկ այսօր Հ. Դեմոյանը սկսել է հակաթուրքական ճառեր կար-դալը... Սակայն, մեզ ամենից շատ անհանգստացնում է մեկ այլ երեւույթ, այն՝ որ ՀՀ պետական պաշտոնյան, այն էլ Սփյուռքում, ընդգծված ինք-նավստահությամբ 2 անգամ «պետական հանցագործ» հռչակեց վաստակ ունեցող հայաստանաբնակ գիտնականին եւ հասարակական գործչին՝ Ա. Այվազյանին: Սա ի՞նչ է՝ միայն Հ. Դեմոյանի հոգեկան անհավասարակշռության սանձարձակ դրսեւորու՞մ, թե՞ նաեւ ՀՀ պետական որոշ շրջանակներում ծրագրված քա-ղաքական հալածանքների ծավալում Ա. Այվազյանի դեմ: Այս հարցի պատասխանն ակնկալում ենք ստանալ Ձեզանից՝ Հ. Դեմոյանին հրապարակայնորեն կարգի հրավիրելու միջոցով: Եթե Հ. Դեմոյանն աշխարհով մեկ զրպարտություն տարածելու ու մանկամտորեն դատախազական կեցվածք ընդունելու դի-մաց չստանա պատշաճ գնահատական իր վերադաս պետական ու գիտական կառույցներից, ապա ստիպված կլինենք եզրակացնել, որ ՀՀ իշխանություններն այ-լեւս ունակ չեն հանդուրժելու նույնիսկ ակադեմիական մտքի ազատությունը եւ որդեգրել են Ա. Այվազյանի դեմ քաղաքական հետապնդումների գործելաոճ՝ ընկալելով նրա բազմաթիվ պատճառաբանված քննադատական ուսումնասիրություններն ու ելույթները (մասնավորապես՝ հայ-թուրքական «հաշտեցման» ձախողված քաղաքականության վերաբերյալ) որպես «պետական հանցագործություն»: Իսկ նոր 1937թ., այն էլ գիտության բնագավառում, մենք երբեք չե՛նք հանդուրժի:
Հ.Գ. - Սույն նամակը պատրաստ էր առաքման, երբ «Նոյան տապան» լրատվական գործակալաթյան կայքում լույս տեսավ Հայկ Դեմոյանի՝ Գեւորգ Յազըճյա-նի գրախոսությանն ի պատասխան գրված «Գիտության սանիտարները կամ անբուժելի մեծամտության վնասները» զազրախոսությունը: Այս գրության մեջ Հ. Դեմոյանը, փոխանակ՝ գիտական բանավեճի էթիկան պահպանելով պատասխանի իր ըննդիմախոսին՝ Գ. Յազըճյանին, վերջինիս հասցեին անպարկեշտ վիրավորանքների հեղեղ է տեղում ու, կրկին դատախազական վեղար հագած, առանց որեւէ հիմքի ու պատճառի, դարձյալ իրեն թույլ է տալիս շուռ գալ Ա. Այվազյանի դեմ, մեղադրելով նրան ոչ ավել, ոչ պակաս, քան «դավաճանական արարքի» մեջ...
Միհրան Կեհեյան, Լոնդոն Ռիփսիկ Քիրամիջյան, Լոս Անջելես Լաուրա Մելիքյան, բժշկական գիտությունների թեկնածու, Լոս Անջելես Հարո Մհերյան, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, Լոս Անջելես Համլետ Ներսեսյան, Լոս Անջելես Բագրատ Նազարյան, Լոնդոն Ստեփան Սարգսյան, Լոս Անջելես Առլետ Վերդի, Լոս Անջելես
Հ.Գ.-խմբ. կողմից - Խնդրո առարկայի շուրջ բանավեճը շարունակվում է (տե՛ս «Լուսանցք», թիվ 13, 14, 2011թ.): Սփյուռքահայ մտավորականնե-րի՝ ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, գլխավոր դատախազին, առողջապահության եւ սփյուռքի նախարարներին, ԳԱԱ նախագահին ու ԵՊՀ ռեկտորին հասցեագրված բաց նամակը տպագրում ենք առանց կրճատումների: Հայկ Դեմոյանին էլ արտահայտվելու հնարավորություն կտանք: Հիշեցնում ենք՝ կողմերից ոչ մեկը չպետք է խախտի թերթի սկզբունքը, այն է՝ պետք է պահպանի պատշաճության սահմանը:
«Լուսանցք» թիվ 15 (191), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

No comments:

Post a Comment