Գրել է ՀԱՄ | |
13-04-2011 | |
Հայ ազգայնականության համախմբում՝ հանուն հայի ու Հայաստանի Հայության առջեւ ծառացած հին ու նոր խնդիրները վերստին սրվել են համաշխարհային վերաբաժանումների ընթացող այս փուլում: Արեւմուտքը, վաղուց է, ինչ միանձնյա տնօրինում է այդ վերաբաժանումների ընթացքը, քանի որ աշխարհում դեռեւս բացակայում է երկրորդ հավասարազոր բեւեռը… Արեւմուտքը տնօրինում է ընթացքը, սակայն միշտ եւ ամենուր չէ, որ հասնում է իր նպատակներին: Այն երկրներում, որտեղ բարձր է ազգային գիտակցությունն ու անկախ լինելու ձգտումը, երբեւէ ոչ մի համաշխարհային բեւեռ չէ կարողացել լիովին թելադրել իր կամքը եւ գնացել է փոխզիջումների: Մերձավորարեւելյան եւ Կովկասյան տարածաշրջանները, որպես միջազգային ենթակառուցվածքների եւ բնական հարստությունների կարեւորագույն խաչմերուկ, աշխարհի վերաբաժանման առանցքն են եղել միշտ եւ այդպես էլ մնացել են առ այսօր: Եվ Հայաստանն էլ բոլոր ժամանակներում հայտնվել ու հայտնվում է վճռորոշ փոփոխությունների թոհուբոհում:Այս ամենը չեն կարող չանդրադառնալ նաեւ Հայաստանի ու հայության ներքին կյանքին եւ արտաքին ձգտումներին: Ուստի՝ Հայաստանի ազգայնականները, ովքեր միշտ պատրաստ են հայրենիքի ու հայության գերշահերը վեր դասել ամեն ինչից, պատրաստվում են իրենց գործելաոճով նոր լիցք հաղորդել հայ ազգայնական շարժմանը:Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբումը (ՀԱՀ) նաեւ այս վերջին տարիներին միշտ արձագանքել են հայությանն առնչվող արտաքին ու ներքին խնդիրներին եւ այժմ էլ փորձելու են մասնակիցը լինել այդ խնդիրների լուծմանը:Շարունակվում են քննարկումները երկրի ներքաղաքական կյանքի բարեփոխման առումով եւ հասարակական ու քաղաքական ուժերը պատրաստվում են ՀՀ Ազգային Ժողովի նոր ընտրություններին: Այս հարցը քննարկվում է նաեւ ՀԱՄ եւ ՀԱՀ հայաստանյան եւ սփյուռքյան կառույցներում:Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը կոչ են անում Հայաստանի եւ Սփյուռքի այն ազգայնական ուժերին, որոնք գաղափարախոսությամբ, հայոց հավատով, կեցությամբ եւ այլ արժեքներով համակիր են, միանալ ու աջակցել՝ ՀՀ ԱԺ-ում հայ ազգայնականության ներկայացուցիչների ընտրվելու գործընթացին, ինչի հաջողության դեպքում հայ ազգայնականներն առավել անմիջական ազդեցություն կունենան արտաքին եւ ներքին խնդիրները կարգավորելու գործում: Բոլոր բանակցություններն ու օժանդակությունները՝ քարոզչական, կազմակերպչական կամ նյութական, կկատարվեն ՀԱՄ կենտրոնական գրասենյակից:Հայե՛ր, հավաքվե՛նք եւ գործե՛նք հանուն հայի ու հայրենիքի, հանուն միացյալ եւ ամբողջական արիական Հայաստանի կերտման, հանուն արարիչ տիեզերահաս քաղաքակրթության վերահաստատման… Հայ Արիական Միաբանությունը Հայ Ազգայնականների Համախմբում13.04.2011թ. |
Saturday, April 16, 2011
Հայ արիականներ Ազգային Ժողովում
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment