Friday, April 1, 2011

Հեքիաթն ու իրականությունը մեր կյանքում

Գրել է Լուսանցք   
01-04-2011
Հեքիաթ եւ իրականություն –
Մեր Անխելք մարդը, Կիկոսը եւ քաջ ՆազարըՈր եկան այլ աշխարհներից ու հաստատվեցին մեզանում
Անշուշտ, հիշում եք հայկական հիանալի հեքիաթների այդ՝ հայի համար ատելի, զավեշտալի ու քամահրելի անձերին: Այդ՝ հայ թե անցյալի, թե ներկայի կյանքի արտահայտություն հեքիաթային բացասական կերպարների շարքը կարելի է անընդհատ շարունակել: Բավարարվենք նշվածներով:Վերնագրի մեր-ը հարաբերական հասկանանք, քանի որ Անխելք մարդը, Կիկոսը եւ քաջ Նազարը մեզնից չեն, հայ գենից չեն առաջացել, հայ մայրը չէ այդպիսիններին լույս աշխարհ բերել: Դրանք այլ աշխարհներից են՝ տարբեր ճանապարհներով (հոգեւոր, մարմնական) մեզանում խառնված եւ մեզանում հաստատված: Ասել է թե՝ բուն հայի հետ համեմատ դրանք բիճ, խառնածին, իսկ այդպիսինների համապատասխան հոգեգծերը ձեռքբերո-վի, ոչ բնածին են: Պարզապես մեզանում անխելք մարդիկ, կիկոսներն ու քաջնազարներն այնքան շատ են, որ որտեղ ասես, երբ ասես ու տարբեր ընդգրկումներով ում մեջ ասես չեն բուսնում: Այնպես որ, ստիպված ենք այդպիսիններին առայժմ մերը համարել՝ հուսալով, որ օրերից մի օր հայոց արարչադրոշմ ազգի, գենի ու հոգետիպի մաքրման դեպքում դրանցից ու դրանց հոգեգծերից կազատվենք:
Անխելք մարդը, Կիկոսը եւ Քաջ Նազարը վաղու՜ց են հայ իրականություն մտել: Դրախտավայր Հայկական լեռնաշխարհից ադամականների (հողածին-ների) ու արիա-հողածին խառնածինների վտարվելուց հետո դրանք հա՜ դրախտավայր վերադառնալու հույսեր էին փայփայում, վերադառնալ ու ի-րենց մարդկային կերպը թելադրել լեռնաշխարհի բնիկներիս: Այդպիսինների այդ քայլերին հետեւում էին նաեւ երկրի այլ տեղերում ապրողները՝ մոնղոլ-թաթարները, չինացիք, թուրանցիք եւ այլն: Հայաստան թափանցող օտար նվաճողների չարությունը հատկապես ուղղ-վում էր հայ հոգեւոր դասի (քրմության) եւ իշխանական վերնախավի (արքայատան, նախարարական տների), այսինքն՝ հայ ազնվականության սերուց-քի՝ հայ հոգետիպը պահող-պահպանողի, սերունդներին այն ժառանգողի դեմ: Պատահական չէ, որ ամեն մի օտար նվաճողի՝ Հայաստան գալ-գնալուց հետո, որը, պատահում է, դարեր էր տեւում, հայի դիմապատկերում ինչ-որ բան փոխվում էր: Նա իրեն ոչ հատուկ հոգեգծեր էր ձեռք բերում, օ-րինակ՝ ծուլություն, ճակատագրապաշտություն, վախկոտություն, ոչնչապաշտություն եւն: Հայը զգում էր, որ իրենում ինչ-որ օտարամուտ հո-գեգծեր են երեւան գալիս, որոնք վատասերում, փչացնում են իր կյանքը, այն լինել-չլինելու վտանգի առաջ են կանգնեցնում: Ահա եւ դրանք ար-մատապես վերացնելու հնարավորությունը չունենալով (որովհետեւ իր կյանքը ինքնուրույնաբար տնօրինելուց զուրկ էր)՝ հայը դրանց նկատմամբ իր մերժողական վերաբերմունքը արտահայտում է իր ստեղծած մշակույթով՝ աշխատելով այդպես դրանք վերացնել: Հեքիաթի լեզուն հա-յին դա անելու  լավագույն հնարավորություններից մեկն էր տալիս:Զուտ բացասական կերպարներով հեքիաթներ հայ իրականությունում երեւան եկան միջնադարում: Ինչու՞ հենց այդ ժամանակ: Բանն այն է, որ մինչ 301-ը՝ քրիստոնեությունը Հայաստանին պարտադրելու ժամանակները, ոչ մի օտար (ասորա-բաբելական, մակեդոնական, պարսկական, հեթանոս-հռոմեական) տիրապետող իր առջեւ խնդիր չէր դնում հային հայությունից, հայ հոգետիպից լրիվ զրկել ու նրան իր կենսակերպն ու հոգե-տիպը պարտադրել (մասամբ էր անում),-մի բան, որը տեսնում ենք քրիստոնեական, սկզբում՝ հռոմեական, հետո՝ բյուզանդական տիրապետության ժամանակ: Հենց 301-ից հետո ենք Հայաստանում հատկապես տեսնում ոչ միայն առանձին բացասական օտարամուտ հոգեգծերով հայերի, այլեւ՝ այն-պիսինների, ովքեր արդեն լրիվ օտար հոգետիպ են ներկայացնում: Մի իրողություն, որը հայ հեքիաթասացները նկատում եւ պատմում էին: Մեր անզուգական հեքիաթագիր Հովհաննես Թումանյանը  «Անխելք մարդը», «Կիկոսի մահը» եւ «Քաջ Նազարը» հեքիաթների նյութը վերցրել է միջնադարյան հեքիաթներից, զրույցներից, հրաշալիորեն մշակել է: Իսկ դրան մեր մեծ գրողին դրդել են ոչ միայն մեր պատմության մեջ, այլեւ իր ապրած ժամանակաշրջանում լեփ-լեցուն անխելք մարդիկ, կիկոսներն ու քաջնազարները: Հիշում ենք մեծ գրողի հեքիաթները, որովհետեւ դրանց բացասական կերպարների կրողները մերօրյա հայ իրականությունում անթիվ անհամար են, ամենուր են ու հա բուսնում են: «Դա-գլուխ-պահող Կիկոսն է անմահ/ Որ չի ստեղծել ոչ մի ժողովուրդ/ Աշխարհում այդ մեր Կիկոսի նման/ Մի ցայտուն տիպար, այսքան մի հմ-ուտ/ Կերպարանք, որ ողջ մի ժողովրդի/ Անցյալի տիպար/ Պատկերը լիներ1»,-գրում է Չարենցը: Ավելացենք՝ Կիկոսի «ցայտուն տիպարը» բնութագ-րում է ոչ միայն անցյալի, այլեւ՝ իր՝ Չարենցի ժամանակաշրջանի եւ, հատկապես, մեր օրերի հայ ժողովրդի «տիպար-պատկերը»: Նմանատիպը ա-սելի չէ՞ նաեւ Թումանյանի հեքիաթների մյուս «անմահ» տիպարներին՝ ծույլ, բախտին ապավինած Քաջ Նազարին ու կրոնական սնահավատութ-յուններին ու հիմարություններին տրված անխելք մարդուն: Այնպես որ, Թումանյանի անմահ հեքիաթները ինքներս մեզ ճանաչելու, մեզանում հաստատված, ձեռքբերովի թերիները վերացնելու կարեւոր ազդակ կարող են լինել: Համառոտ ներկայացնենք Թումանյանի հեքիաթների իմաստը: Զուգահեռ ցույց տալով նաեւ, որ հեքիաթների տիպարները մերօրյա հայ ժո-ղովրդի ինչ-ինչ ընդհանրական կերպարանքն են արտահայտում:
Անխելք մարդըԱյս հեքիաթի իմաստն այն է, որ մարդ իրական կյանքով պետք է ապրի, նրա բնական խելքը նրան պետք է թելադրի իր կյանքի իրական խնդիրներին, պահանջմունքներին ու իրավիճակներին հետամուտ լինել, որն է եւ աստծո հորդոր խորհուրդը նրան, որն է եւ նրա պես մյուս մարդկանց ու բնության ուզածը նրանից: Հակառակ դեպքում՝ բուն իրականությունից վերանալու, սնահավատությանն ու պատրանքներին տրվելով եւ վերացական բաների (բա՜խտ, հավասարությու՜ն, աստծո ասածների սխալ հասկացում) հավատալու դեպքում՝ նա ի վերջո սոված գայլերի (=մարդկանց) կեր կդառնա: Թաք-նատեսորեն մեր մեծ գրողը բացասական վերաբերմունք է արտահայտում կրոնների նկատմամբ, որոնք իրենց ոչ իրական «աստված»-ներով (իրականում՝ մարդկանցով) ու նրանց իբր ասածներով՝ մարդկանց անխելքության են հասցնում ու որպես մարդ վերացնում: Գրողը մերժողական վերաբերմունք է արտահայտում ամեն մի վերացական, կյանքից չբխող ու կյանքին չհանգող գաղափարի ու գաղափարախոսության նկատմամբ: Եթե նկատի ունենանք, որ այսօրվա հայ իրականությունում «կաղ միջնադարն» է գլուխ բարձրացնում իր՝ «քամի սերմանողներով» (Չարենց), որ այն «Արշավում է եւ՛ քո2 եւ՛ աշխարհի վրա՝/ Վարձկան ոհմակների գլուխն անցած՝/ Հագած զարմանալի զրահ», ավելացրած նաեւ այն, որ այսօր երկիրը ողողված է տակավին ջհուդա-մասոնական ընկերություններից եկող սին գաղափարներով, ապա մեր գրողի հեքիաթը մեծ այժմեականություն է ձեռք բերում:
Կիկոսի մահըԱյս հեքիաթում հոր կողմից ջրի ուղարկված աղջկա աչքին աղբյուրի գլխին բարձր ծառ է երեւում եւ պատրանքների գիրկնէ ընկնում՝ մոռա-նալով աղբյուր գալու նպատակը. «Հիմի որ ես մարդի գնամ...»: Պատրանքը վարակիչ է լինում «Կիկոսի» ողջ ընտանիքի համար: Ընտանիքի միակ «խելոք» հոր առաջարկով ունեցած միակ եզը մորթում, մի քթոց ալյուրը հաց թխում, ժողովրդին կանչում, ժամ-պատարագ անում, «Կիկոսի քե-լեխն ուտեցնում», եւ այդպես նոր «հանգստանում» են: Հեքիաթի իմաստն այն է, որ հիմար, պատրանքային բաներով (որոնք տվյալ դեպքում ըն-տանիքի «մեծ աղջկա» սեռային բնազդների խաթարման հետեւանք էին) չպետք է ապրել, ապրում, որը վարակիչ կարող է լինել շրջապատի համար ու մեծ վնասներ բերել: Այդ պատրանքաապրումը ենթակային կարող է իրականությունից կտրել, նրան իրենով անել, զրկել գործնականությունից, ապ-րելու կամքից, նրան հիմար քայլերի դրդել, ծուլություն ներարկել եւն: Հեքիաթից գալով մեր իրականություն՝ դրանում լիքը կիկոսա-բանություն (դեմոկրատիա, լիբերալիզմ, կրոնական պես-պես կիկոսներ) ու դրա ողբերգական հետեւանքները չե՞նք տեսնում:
Քաջ ՆազարըԹումանյանի անմահ հեքիաթներից մյուսի՝ քաջ Նազարի վերջին մասը մեջբերենք. «Ասում են՝ միջեւ էսօր էլ դեռ ապրում ու թագավո-րում է Քաջ Նազարը: Ու երբ քաջությունից, խելքից, հանճարից, մոտը խոսք են գցում, ծիծաղում է, ասում է./ Ի՜նչ քաջություն, ի՜նչ -խելք, ի՜նչ հանճար. դատարկ բաներ են բոլորը: Բանը մարդուս բախտն է: Բախը ունե՞ս՝ քեֆ արա: Եվ ասում են՝ մինչեւ էսօր էլ քեֆ է անում Քաջ Նազարը ու ծիծաղում է աշխարհքի վրա»: Ասվածը չի՞ համապատասխանում թե՛ Թումանյանի եւ թե՛ մեր ապրած իրականության իշխող դրվածքին, դրանցում էլ քաջնազարները՝ անպիտանները, բախտախնդիրները, ծույլերը, բուն իրենց տանը արհամարհվածները, քաջության, խելքի, հանճարի վրա ծիծաղողները, հանկարծակի աղա դարձողները, որեւէ դեր տանելու համար բնական հասունացում չապրողները, ուրիշների վաստակի մեջ մտնողները, հանկարծակի ձեռք բերած պաշտոնին լինելով՝ երկիրն ու երկրի բնակիչներին իրենց բռան մեջ պահողները չե՞ն իշխում: «Եվ հանդես են գալիս-անկերպարանք, անդեմ-/ Երեկվա (ու այսօրվա,-հեղ.) մեր տերերը չնչին: - / Օ, վաշխառու ճորտեր, հացկատակնե՛ր, մթին/ Սերմանող-ներ քամու ու մուրացկանության,-/ Մեզ ժառանգած գանձի օ, վատնիչներ հետին,/ Որ ափերում հեռու ձեզ ապաստան գտած- կերտեցիք դղյակներ ու ա-պարանքներ,/ Մեր անունից մրրիկ սերմանեցիք» (Չարենց):
Սերգեյ ՄանուկյանԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտեի դոցենտ
1 Ուշադրություն դարձնենք, Չարենցը Կիկոսին ժողովրդի (եւ ոչ ազգի) «կերպարանքի» հետ է կապում:2 Նկատի է առնում Հայաստանը:
* * *
Հեքիաթներ գիտաժողովում էլ են սիրում
Երեւանի Հովհաննես Թումանյանի թանգարանում երկօրյա «Արեւելյան հեքիաթ. Արեւելքը հեքիաթում» խորագրով հեքիաթագիտական 3-րդ մի-ջազգային գիտաժողովը եղավ:Զեկուցումներով հանդես եկան ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի, Գրականության ինստիտուտի, Երեւանի պետական համալսարանի տարբեր ամբիոնների ներկայացուցիչները, ինչպես նաեւ Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Գյումրիի մասնաճ-յուղի ազգագրագետները: Գիտաժողովին ներկայացվեցին շուրջ երեք տասնյակ զեկուցումներ: Գիտաժողովի ընթացքում անդրադարձան հայկական հեքիաթներում առկա արեւելյան մոտիվներին, արեւելյան հեքիաթների ժողովածուների թարգմանություններին: Գիտաժողովի նպատակն էր Հայաստանում զարգացնել հեքիաթագիտությունը: Ներկայացված զեկույցները կտպագրվեն «Ոսկե դիվան» հեքիաթագիտական հանդեսում:
Կարեն Բալյան
«Լուսանցք» թիվ 12 (188), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

No comments:

Post a Comment