Գրել է Լուսանցք | |
23-04-2011 | |
Ապազգայիններ, թաթներդ հեռու՛ հայ ազգայնականներից – Հայ ազգայնականությանը դեմ է միայն թուրքի թերմացքը…Որոշ ստամտավորականներ հաստատ Դարվինի տոհմից են Այն, որ մեր գիտական-մտավորական շրջանակների մի ստվար մասը գիտա-մտաոռական կամ գիտա-մոտավորական կարգի են, առաջինը ես չէ, որ ասել եմ: Եվ միայն մեր սերունդը չէ, որ ստիպված է նկատել սրանց նմաններին: Այսպիսինները բոլոր ժամանակներում էլ եղել են ու գոյատեւում են հենց իրենց բնույթի համաձայն...Հաճախ է հիշվում, թե այս կամ այն «գիտնականը» ու պարզապես «մտավորականը» ինչպես էին ծախվում կամ ծակվում՝ հանուն իրենց բարեկեցիկ կենցաղի ու պայծառ ապագայի... Բայց մեր ժամանակներում էլ շատ բան չի փոխվել՝ գիտա-մտաոռականներն ու գիտա-մոտավորականները կարողանում են դեռ պահպանել իրենց շինծու գոյությունը: Ավելին՝ ճաշակ են թելադրում... Բայց սրա մասին չէ, որ կխոսենք: Առայժմ կանդրադառնանք դարվինիզմի հետեւորդներին:Իրենց քստմնելի բնույթից բացի, մի հետաքրքիր տեսություն էլ են մոգոնել նշածս կարգի «մտավորականները»: Եվ այս տեսությունը հորինել են հենց իրենց սնանկ ու ծախու կերպն արդարացնելու համար: Այդ տեսության համաձայն՝ ազգայնականությունը խիստ վնասակար եւ «հակա»-ամենինչական գաղափարախոսությամբ է առաջնորդվում, ուրեմն բացարձակ ծայրահեղության դրսեւորում է: Որպեսզի այս բթությունն ավելի տեսանելի դարձնեն զանգվածներին, սրանք հատկապես սին մտավորականության դեմ ազգայնականության պայ-քարը փորձում են անձնական հարթությունից տեղափոխել եւ ներկայացնել որպես ազգային պետության դեմ պայքար, իսկ որոշ հիմարկ-ների այդօրինակ ղեկավարիկներն էլ իրենց դեմ պայքարը ներկայացնում են որպես իրենց ղեկավարած հիմնարկի կամ կազմակերպության դեմ պայքար...Ասենք՝ ոմն մի մտավորական կարող է լինել ԳԱԱ գիտնական, ակադեմիկոս..., եւ գրել, թե Ուրարտուն հայկական պետություն չէ, կամ Ջավախքը Վրաստա-նի տարածք է եւ էլի նման բաներ ու իր կամ նման տեսության դեմ պայքարը «դարձնել» ԳԱԱ դեմ պայքար, նույնիսկ՝ համաշխարհային գի-տության դեմ պայքար: Ոմանք էլ կարող են լինել ինչ-որ սոցիալական խավի, գրողների, նկարիչների կամ այլ միությունների ղեկավար-ներ կամ ներկայացուցիչներ, պատասխանատու հիմնարկի կամ, դիցուք, Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն եւ իր (սխալ գործունեութ-յան) դեմ պայքարը ներկայացնել որպես իր ղեկավարած կազմակերպության դեմ ծավալված պայքար...Մինչդեռ... մեկընդմիշտ պետք է հասկանալ, որ հայ ազգայնականը չի կարող պայքարել ազգային ու պետական նշանակության որեւէ հիմնարկի կամ կառույցի դեմ, իսկ դրանք ղեկավարող անձանց կամ աշխատակիցների դեմ կարո՛ղ է պայքարել՝ ինչպես դա կարո՛ղ են անել բոլորը: Այսպես կյանքում եւ բնականորեն լինում են տարատեսակ մտածողությամբ ընդդիմություններ: Եվ նրանք, ովքեր փորձում են հայ ազգայնականներին ներկայացնել որպես ազգային հաստատությունների (իմա՝ դրանց էության ու գոր-ծունեության) դեմ հանդես եկողների, ապա սրանք մեզ համար ոչ թե պարզապես թուրքի լամուկներ են, այլ՝ թուրքի թերմացքներ... Սրանց ժառանգական գենի մեջ, հայոց պատմության դժվարին ժամանակների ընթացքում, հաստատ թուրքի կամ մեկ այլ թշնամու կողմից մի-ջամտություն-խեղում է արվել, եւ գենը դեռ չի հասցրել ինքնամաքրվել:Հայ ազգայնականության այս կամ այն ներկայացուցչին կարելի է ազգայնական համարել կամ չհամարել, կախված նրա գործից ու կեցակարգից, բայց հայ ազգայնականության դեմ առհասարակ խոսելը միայն թշնամու գործ է, արտաքին թե ներքին՝ կարեւոր չէ: Իսկ այն մտաոռականները, որոնք հայ ազգայնականներին փորձում են համեմատել հատկապես թուրք կամ ադրբեջանցի ազգայնականների հետ, ապա այդ «մտավորականների» նախնիները միանշանակ թուրքի անկողնում հայտնվածներից են, կամովին, թե զոռով, առոք, թե ցավոք, այլ խնդիր է... Քանզի սրանք, իրենց այդ էությանը հարազատ, նմանություն են տեսնում հայի եւ թուրք-ադրբեջանցու միջեւ... Ավելին՝ ոմանք էլ գե-նախեղման ազդեցությունից բարբաջում են, թե թուրք եւ ադրբեջանցի ազգայնականներն իրենց գլխի համար գին են նշանակել... Այստեղ են ասել՝ «կատվին ասին կեղտդ դեղ է՝ տարավ հորեց»...Հիմա կանդրադառնանք, թե ինչու կատվի օրինակը մեջբերեցինք: Երբ պետության մեջ խոտակերն իրեն մսակերի տեղ է դնում (էլ չասենք՝ որսորդի), ապա սկսում է օրինակները միշտ կենդանիների կամ անա-սունների մասով բերել, քանզի մարդկային որակներից (ուրեմնեւ՝ օրինակներից) շատուշատ հեռու է: Ուստի, դրանց միայն իրենց օ-րինակներով կպատասխանենք այստեղ: Բայց նախ նշենք, որ, իհարկե, կարելի է պարբերաբար ասացվածքներ մեջբերել ու նաեւ կենդանիների վերաբերյալ եղածները նշել, սակայն ոչ ա-մեն անգամ ու ամեն առիթով: Իսկ ամեն անգամ, պատեհ-անպատեհ, դա կարող է անել այն «մարդը», ում հոգուն առավել հարազատ է անասնական բնազդը... Սրանց որ պաշտոնանկ են անում, նմաններն անգամ զուգարանում հետույքները մաքրել անզոր են լինում, ուր մնաց «տղամարդկություն» դրսեւորելու ունակություն ցուցաբերեն...Ում համար կենդանական բնազդը հոգեհարազատ է, ապա նա հաստատ Չարլզ Դարվինի տոհմից է: Իսկ Դարվինի տոհմը, հայտնի է (ըստ իր տեսութ-յան), որ կապիկից է առաջացել... Դե եթե կապիկից մարդ է առաջացել, ապա չի բացառվում, որ կովից, կոկորդիլոսից կամ մեկ այլ կենդանուց էլ առա-ջացած կլինի... Ու ահա սրանց սերունդները չեն մոռանում իրենց կերպը: Սրանք միշտ իրենց նախնիների ձեւին ու բովանդակությանն են հետեւում ու դրանցից էլ վառ օրինակներ են բերում: Ասենք՝ «կովի պես բառաչում է», «օձի պես խայթում է», «ապրում է՝ ինչպես խոզը», «հաչան շունը չի կծում»... եւ այլն: Հատկապես վերջինը շատ են շեշտում, նաեւ երեւի, որ հենց իրենք «շան» պես վախենում են, բայց իրենց հույս են տալիս, թե «կծան չի լինում»... Վերջերս մեկն իր այդ նախ-նու օրինակը եւս «կպցրել» էր հայ ազգայնականներին, հաստատ իբր «կատաղեցնելու» համար (իրենց մտածելակերպի համաձայն): Այս զանգվածային խաչասերվածներին հասկանալու համար մենք՝ հայ ազգայնականներիցս շատերը, սկսել ենք նաեւ լրջորեն կենդանաբանութ-յուն ուսումնասիրել, որպեսզի ի վերջո մեզ շրջապատող կենդանական աշխարհի մարդանման սերունդներին (իբր՝ էվոլյուցիացված) կարողա-նանք իրենց լեզվով պատասխանել, որ գոնե մի քիչ հասկանան... ու քանի որ մարդը նաեւ կենդանու բարեկամն է, ապա կաշխատենք սրանց նաեւ խոր-հուրդներ տալ: Հատկապես վերջին ասացվածքի առումով նշենք, որ մեր ուսումնասիրությունները թափառական եւ վարժեցված (նաեւ տնային) շնե-րի առումով ցույց են տվել, որ՝ 1. Եթե «հաչան շները կծան չեն լինում» հակառակորդ շների նկատմամբ, ապա մեկ այլ բան են անում, ինչը մի քիչ հակաբնական է, անհարմար է, չենք ներկայացնի... 2. Եթե «հաչան շները» հակառակորդ շներին չեն կծում, ապա հաճախ կծում են հակառակորդ շների մայրերին ու զույգերին... Ինչին գուցե ո-րոշ շներ էլ ձգտում են...Բայց քանի որ այս ուսումնասիրությունները մեզ այդքան էլ չհետաքրքրեցին, հետո շներով զբաղվելու այնքան էլ ժամանակ չկար, դադա-րեցրինք հետազոտությունները եւ հիմա խորհուրդ տալու բան էլ չունենք համարյա...…Ինչ մնում է հայկական ազգայնականությունն ընդունելու եւ հասկանալու խնդրին, ապա հայ մտավորականն էությամբ չի կարող ազգայ-նական չլինել, իր տեսակի պահպանման, զարգացման ու հարատեւման խնդիրներով չզբաղվել:Իսկ վերոգրյալ՝ այսքան պարզունակ ու կարճ անդրադարձը միայն այն բանի համար արվեց, որովհետեւ ազգայնականության դեմ խոսում են նաեւ մտավորականներն ու «մտավորականները»: Մի՞թե պարզ չէ, որ հենց ազգայնականներն իրական հնարավորություն ունեն (բացահայտ ընդունելով եւ փայփայելով, որ խոր արմատներ ունեն ազգի մեջ) ազնիվ քաղաքականությամբ առաջնորդվելու եւ ազգային հիմնախնդիրներն իրենց կյանքի առաջնահերթությունը դարձնելով ապրելու համար: Ազգայնականների նպատակը նաեւ այսօրվա ժողովուրդ կոչվածին ազգ դառնալու կարեւորությունը հիմնավորելն է, որպեսզի հաղթահարվի ապազգային անլիարժեքության (թերարժեքության) բարդույթը, ինչպես նաեւ հարյուրամյակներ շարունակ պետականություն չունենալու նվաստացուցիչ հանգամանքը, որպեսզի վերականգնվի կորցրած ազգային նկարագիրն ու արժանապատվությունը, ազգի առաքինությունն ու առաքելությունը...Իսկ թուրքի թերմացքներն ու դարվինիզմի հետեւորդները ազգայնականությունը հիմնականում «բոբոյի» կերպարանքով են ներկայաց-նում: Հանրությունն էլ, ցավոք, անտեղյակ է կամ էլ բացարձակապես չի տարբերակում ցեղակրոնությունը ազգային եսամոլական, այլամերժա-կան ու նվաճողական գաղափարների հավաքածուից՝ փնջից (ֆաշիզմ), ցեղապաշտությունը (ցեղասիրությունը)՝ ցեղամոլությունից (ռա-սիզմ), ազգայնականությունը (ազգասիրությունը, (նացիոնալիզմ))՝ ազգայնամոլությունից (շովինիզմ) կամ հայ-արիականությու-նը (ծագումնաբանությունը)՝ կրոնական գաղափարախոսությունից: Իսկ հայկականությունը նույնիսկ տարակուսանք, ավելին՝ հակազդեցութ-յուն է առաջեցնում հայ կոչված մարդու մեջ, քանզի ապազգային «թույնը» եւ թերարժեքության բարդույթը հիմնականում սպանել են հոգեւոր հային, եթե, իհարկե, նա վերոնշյալ գենախեղվածներից չէ պարզապես...Որովհետեւ այդ գենախեղվածներն են հիմնականում հանուն համաշխարհային ժողովրդավարության (ինչպես ժամանակին հանուն համաշխարհա-յին հեղափոխության)՝ ազգային ամենասուրբ զգացումները, ավանդույթներն ու սովորույթները, պատմական արժեքներն ու իրականութ-յունը միտումնավոր նույնացվում մեծապետական ու անձնապաշտական նկրտումների եւ դրսեւորումների հետ: Իսկ ազգայնական գաղափարախո-սությունը պետք է հենվի ոչ թե հայոց պատմության մի հատվածին, այն էլ՝ պարտադրանքով լեցուն մի արարին, այլ՝ պետք է սնվի ամբողջ պատմության ընթացքում ձեռք բերած իմաստությամբ, արժեքներով, ավանդույթներով՝ կարեւորելով Տեսակի ի սկզբանե Ծագում, Հավատ եւ Բնօր-րան հասկացությունները... Առողջ ու կազմակերպված ազգային պետություններում այս գաղափարներն ու խնդիրները անխոս տեղ կգտնեն, իսկ այս ամենի դեմ պայքա-րողներն իրենց տեղն անգամ չեն գտնի... Նրանց պարզապես դա ցույց կտան: Անկախ կառավարման ձեւից, պետությունը մարմին է ազգի առաքելության իրականացման համար, եւ ազգայնականներն անվերապահորեն աջակից են այդ պետությանը, նրա զորացմանը: Այլ բան է ընդդիմանալը կամ պայքարելը, համակարծիք չլինելով տվյալ իշխանությունների կամ պետական որեւէ ոլորտի ու հատվածի վարած քաղաքականության հետ, սակայն, ո՛չ երբեք հայոց պետության կործանման հաշվին: Պետություն կարող է ստեղծվել ինչպես բազմազգ (նաեւ խառնածին) հանրության, այնպես էլ մեկ ազգի կողմից, յուրաքանչյուր դեպքում այդ անկախ պետությունը ազգերի (կամ բնակիչների) համար ինքնապաշտպանության, բարգավաճման ու հարատեւման միջոց է, սակայն, ոչ երբեք՝ գրավական: Հանրահայտ է, որ ազգերն իրենց պատմության ընթացքում կարող են հետեւել տարբեր դավանանքների, բայց լինել միմիայն մեկ Գենի կրող, մեկ Հայրենիքի տեր: Այս առումով անկախ պետականության գաղափարը նշված միջոցից գրավականի վերածելու համար կարեւորվում է ազգային անկախ պետության (նույնն է, թե ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվող անկախ պետության) գոյությունը: Այս առումով փոքրաթիվ ազգերը, բնականաբար, առավել ազգասեր-հայրենասեր (ազգայնական-նացիոնալիստ) պետք է լինեն, քան՝ բազմաքանակ ազգե-րը: Համաշխարհային պատմությունը հավաստում է, որ հակառակ դեպքում նման ազգերն ու պետությունները կործանվում են ազգային ոգու չգոյությունից կամ անբավարարությունից: Այստեղ տեղին է նշել, որ ազգի սոցիալական-տնտեսական բարգավաճումն ու պետության հզորա-ցումը նույնպես կախված է տվյալ իշխանությունների ազգային (մեր դեպքում՝ հայ) լինելու բնույթից, եւ ահա, թե ինչու են ազ-գայնականները ազգերի ներդաշնակ գոյակցության ձեւ համարում ազգ-պետությունները, երբ յուրաքանչյուր ազգ ունի մեկ պետություն՝ անշուշտ, իր բնօրրան-հայրենիքում:Ազգայնականները պատվախնդիր են նաեւ գենետիկ մաքրության հարցում... Պետությունը պետք է լինի միատարր (մեկ ազգ, մեկ պետություն), որպեսզի ծառայի մեկ ազգի, այլապես տարաձայնություններն անխուսափելի են, վկա՝ աշխարհում տիրող խառնաշփոթ իրավիճակը: Մարդկային տեսակները տարբերվում են իրենց էությամբ ու ապրելակերպով (այստեղ հենց մարդկային տեսակներն էլ նկատի ունենք), մեկ պետության ներ-սում հնարավոր չէ իրականացնել օրենքներ, որոնք բավարարեն բոլոր տեսակներին: Այդպես է նաեւ բնական մյուս տեսակների մեջ՝ սպիտակ արջը երբեք չի կարող համատեղ գոյատեւել սեւ կամ գորշ արջերի հետ, ինչպես նաեւ՝ խառնածին սերունդ տալ, թեեւ բոլորն էլ արջեր են, կամ առյուծը չի գոյատեւի վագրի, հովազի հետ, թեեւ բոլորն էլ կատվազգի են... Հայ ազգը պետք է առաջնորդվի միայն իր արարչաստեղծ ծագման, ամբողջական ու բնական հայրենիքում ապրելու եւ ազգային առաքելության հավատամքով, նախնյաց ոգու եւ արյան պաշտամունքով՝ մերժելով որեւէ այլ կրոնահավատքային ու բարոյախրատական ներխուժումն իր մեջ: Սա՛ է պետության, նրա անվտանգության ու պաշտպանության բոլոր մարմինների եւ կառույցների գոյամարտն ու գոյարմատը: Միայն այս-պե՛ս կարելի է դիմագրավել այլասերումից առաջացած, մեր անվստահությունից եւ օտարացումից օգտվող, ժամանակավորապես տիրապետող արհես-տածին ազգ-ուժերի (նաեւ՝ ներքին տականքի - կասեր Նժդեհը) ավերիչ գործունեությանը: Արմեն ԱվետիսյանՀայ Արիական Միաբանության առաջնորդ «Լուսանցք» թիվ 15 (191), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում |
Sunday, April 24, 2011
Ապազգայիննե'ր, թաթներդ հեռու՛ հայ ազգայնականներից... - ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment