Գրել է Լուսանցք | |
15-04-2011 | |
Հայկական շահերը համապարփակ արծարծենք՝ անկախ իրավիճակներիցՈրովհետեւ միջազգային հանրության կարծիքը փոփոխական է Ադրբեջանական զինուժը շարունակում է պարբերաբար խախտել արցախա-ադրբեջանական շփման գոտու անդորրը: Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, նա-խորդ շաբաթվա ընթացքում հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողությունների հետեւանքով հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 260 անգամ: Թշնամու առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից անկանոն ու թիրախային կրակոցներ են արձակել շփման գծի գրեթե բոլոր ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա: «Հատկանշական է, որ ադրբեջանական բանակն այսօրինակ պահվածք է դրսեւորում ոչ միայն վերջին շրջանում շփման գծում անցկացված մի շարք դիտար-կումներից հետո, այլեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից տարածաշրջան կատարելիք հերթական այցի նախաշեմին: Ընդհանուր առմամբ, միայն ընթացիկ տարվա 1-ին եռամսյակում ադրբեջանական զինուժը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 2.300 անգամ՝ արձակելով շուրջ 13.000 կրակոց, որից մոտ 1.200-ը՝ դիպուկահար հրացաններից, իսկ 1.800-ը՝ խոշոր տրամաչափի զինատեսակներից: «ՊԲ առաջապահ ստորաբաժա-նումները տեղի չտալով հակառակորդի սադրանքներին, շփման գծի ամբողջ երկարությամբ վստահորեն իրականացրել ու շարունակում են իրականաց-նել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը»,- ասված էր Պաշտպանության բանակի հաղորդագրությունում:Իսկ միջնորդներն այս անգամ էլ երեւի կբավարարվեն միայն հայտարարությամբ: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) եւ Իգոր Պոպովը (ՌԴ) եղան Երեւանում ու հանդիպեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանին: Այցելե-ցին նաեւ Ստեփանակերտ ու Բաքու:Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը վերջերս պաշտոնական այցով Սերբիայում գտնվելով ասել էր, որ «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որը Խորհրդային Միության փլուզումից ի վեր օգտվել է ինքնորոշման իր իրավունքից, չի կարող ունենալ ապագա Ադրբեջանի կազմում: Իրեն պարտադրված դաժան պատերազմում նա պաշտպանել է իր հայրենիքը, եւ անհնար է ստիպել Ղարաբաղին հրաժարվել իր անկախությունից»: Ուստի՝ կար-ծում ենք համանախագահներին նույնպես ասվել է այս մասին:Հայկական կողմը հիմնավորում է, որ հիմնախնդրի կարգավորման հարցում շփումները դժվարացնում են ադրբեջանցիները: Միջնորդները փորձում են շատ հարցեր կարգավորել, բայց հաշտեցում չեն կարող պարտադրել: Անհրաժեշտ է, որ հաշտեցման ձգտող երկու կողմ լինի, ինչը թե-րեւս հայկական կողմից դրսեւորվում է, իսկ ադրբեջանցիները հաճախ դժվարացնում են այդ շփումները: Այս ամենն ավելի է բարդանում, քան-զի դեռեւս անտեսվում են արցախցիները, նրանք անմիջականորեն ներգրավված չեն բանակցություններում:Ինչեւէ, ամեն դեպքում խոսակցություններ կան, թե ԵԽ-ն Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառի, բայց՝ այլ առիթով: Հաագայում բնակ-վող ադրբեջանցիները, ընդդեմ Ադրբեջանում ժողովրդավարական ազատությունների ճնշման, հերթական բողոքն են անցկացրել: Մասնակցել են նաեւ թուրքական սփյուռքի ներկայացուցիչները, Հոլանդիայի խորհրդարանի պատգամավորներ, երիտասարդական կազմակերպության անդամներ: Ցույցի ժամանակ կոչ է արվել Ադրբեջանի նախագահին՝ վերջակետ դնել այլախոհների հետապնդումներին, ազատել շինծու մեղադրանքներով ձեր-բակալվածներին, երկրում սկսել քաղաքական բարեփոխումներ ու նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել:Հոլանդիայի խորհրդարանի 4 պատգամավորներ մտադիր են Եվրախորհրդարանում բարձրացնել Ադրբեջանում ժողովրդավարության գործընթացները ճնշելուն վերաբերող հարցը՝ կոչ անելով պատժամիջոցներ ձեռնարկել գործող ռեժիմի դեմ:Ադրբեջանի գործը բարդանում է. ԼՂՀ-ն նույնպես ԵԱՀԿ-ին կոչ է արել գնահատականներում լինել օբյեկտիվ՝ հակամարտող կողմերի համար պահ-պանելով վստահության քվեն, եւս մեկ անգամ նշվել է, որ «ԵԱՀԿ կողմից անցկացված դաշտային գնահատման առաքելությունը պետք է անցկացվի նաեւ ԼՂ այն շրջաններում (Մարտունու, Մարտակերտի եւ Շահումյանի շրջանում, Գետաշենի ենթաշրջանում), որոնք գտնվում են ադրբեջանական օկուպա-ցիոն զորքերի վերահսկողության տակ»: Այս համատեքստում 2005թ. փետրվարին նույն տարածքներում անցկացված նմանատիպ առաքելությունը բանակցային գործընթացում որեւէ առաջըն-թաց քայլ չապահովեց եւ չէր էլ կարող ապահովել, քանզի այն միակողմանի էր ու չէր համապատասխանում առաքելության էությանը: Հետեւա-պես միջնորդների կողմից ձեռնարկված երկրորդ դաշտային առաքելությունը եթե շարունակություն չունեցավ Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքներում, ապա որեւէ դրական արդյունք չի կարելի ակնկալել: Ավելին, այս կարգի առաքելությունները ոչ միայն չեն նպաստում հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, այլեւ մեծացնում են լարվածությունը տարածաշրջանում, քանի որ Ադրբեջանի իշխանություների ոչ կա-ռուցողական դիրքորոշումն ավելի է ամրապնդվում: Շփման գծում ադրբեջանական բանակի կողմից պարբերաբար իրականացվող հրադադարի ռեժիմի խախտումները, Ադրբեջանի իշխանությունների կողմից հաճախակի հնչող ռազմատենչ հայտարարություններն ու ռազմական բյուջեի ամե-նամյա բազմապատկումները վկայում են այն մասին, որ Ադրբեջանը ոչ թե տրամադրված է հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, այլ միտված է բանակցա-յին գործընթացը տապալելուն, ինչը ցույց է տալիս պաշտոնական Բաքվի ապակառուցողական դիրքորոշումը: Ստեփանակերտից ափսոսանք ենք հայտնել, որ ԵԱՀԿ ՄԽ երկրների նախագահների եւ համանախագահների կողմից արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ ցուցաբերվող շարունակական ջանքերը, որոնք Ադրբեջանի իշխանությունների կողմից անընդհատ անտեսվում են, առայ-սօր համանախագահների կողմից որեւէ քաղաքական գնահատական չեն ստացել:ՀՀ պատգամավորներն էլ իրենց հերթին ԵԽԽՎ-ին հորդորել են դիտորդներ ուղարկել Ջուղա՝ գնահատելու ադրբեջանցիների վանդալիզմը: Քննարկման առարկա է դարձել հանդուրժողականությունը միմյանց կրոնի ու մշակույթի հանդեպ, որի ժամանակ հերթական առաջարկը եղավ՝ ԵԽԽՎ դիտորդական առաքելություն ուղարկել Ջուղա: Բոլոր պատվիրակներին ներկայացվել է «Ջուղա. 21-րդ դարի վանդալները» փաստավավերագրական ֆիլմը: ԵԽԽՎ ամբիոնից անդրադարձ է եղել նաեւ Ադրբեջանի իշխանությունների կողմից հնչեցրած պետական ահաբեկչության սպառնալիքին՝ ռմբակո-ծել Ստեփանակերտի օդանավակայանի ինքնաթիռները: Գանք նախորդող թեմային. Ադրբեջանի իշխանությունների հրաժարականը ոչ միայն եվրոպաբնակ ադրբեջանցիներն են պահանջում, այլ նաեւ ադրբեջանական ընդդիմությունը: Նրանց պահանջը դեռեւս նույնն է՝ կառավարության հրաժարական, խորհրդարանի ցրում եւ նոր ընտրություն-ների նշանակում, կոռուպցիայի դեմ վճռական պայքար, քաղբանտարկյալների ազատ արձակում, մամուլի ազատության ապահովում: Եվրոպաբնակ ադրբե-ջանցիներին ավելացել են նաեւ ամերիկաբնակները՝ ասելով, որ «Ադրբեջանի վարչակարգը դաս պետք է քաղի Թունիսից ու Եգիպտոսից»: Վաշինգտո-նում Ադրբեջանի դեսպանատան առջեւ անցկացրած հանրահավաքից խիստ անհանգստացած Բաքվի իշխանությունները սպառնացել են արշավ սկսել նրանց դեմ:Ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչները կարծում են, որ «երկրում ազատությունները խեղդելու համար իշխանությունը շահարկում է Ղարաբաղի հարցը, աշխատում է ժողովրդի ուշադրությունը շեղել կոռուպցիայից եւ ռեպրեսիաներից՝ այսպիսով խոչընդոտելով դեմոկ-րատական գործընթացը»: Ամերիկաբնակ ադրբեջանցիների «AZAD» կազմակերպության ղեկավար Է. Շախտախտինսկին ժամանակ առ ժամանակ Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման հետ կապված ցույցեր է կազմակերպում ԱՄՆ-ում: Ծնունդով նախիջեւանցու գործունեությունը այլեւս զայրացնում է Ադրբեջանի իշխանությանը: Վերջերս Նախիջեւանում բնակվող Շախտախտինսկիների հետնորդների անունից «AZAD»-ի ղեկավա-րի հասցեին քննդատական ու սպառնալից հայտարարություն է հրապարկվել: Սակայն հետո պարզվել է, որ Շախտախտինսկիների հետնորդներն այդ հայտարարության հետ ոչ մի առնչություն չեն ունեցել...Մինչդեռ իրեն «աշխարհի ազարիների առաջնորդ» համարող Իլհամ Ալիեւը ժողովրդին իշխում է բռնությամբ: Կովկասի հարցերով իրանցի փորձագետ, Արդեբիլի նախկին նահանգապետ Մանսուր Հաղիղաթփուրը նշել է, որ «Աշխարհի ազարիների առաջնորդն այնպիսի անձ պետք է լի-նի, ով լիակատար տիրապետում է Ազերբայջանի պատմությանն ու քաղաքակրթությանը, մշակույթին ու լեզվին: Ալիեւը դեռեւս չի տիրապետում ազարիականության գիտական եւ պատմական սահմանումներին, ուստի անկարող է բավարար պատասխան տալ ազարիների կարիքներին ու պահանջմունքնե-րին»: Շատ փորձագետներ են նշում, որ Ի. Ալիեւն անտեղյակ է պատմական փաստերից եւ իրողություններից եւ նույնիսկ չգիտի, թե Ադրբեջան պետությունը ինչ տարածքի վրա է ստեղծվել...Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ժողովրդին ուղղված ու-ղերձում իրեն հռչակել էր աշխարհի ազարիների առաջնորդ, ինչի առիթով իրանցի պաշտոյաները հանդես եկան քննադատական հայտարարութ-յուններով:Փակագծերում կարեւորենք, որ շուտով լույս կտեսնի ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանի հեղինակած «Ադրբեջանցի թուրքերի նացիզմը: Ադրբեջանահայերի ցեղասպանությունը: Հայացք ներսից» խորագրով գիրքը: Այտեղ խոսվելու է 1990թ. Ադրբեջանում իրականացված հայերի ջարդերից եւ ներկայացվելու է ամբողջ ճշմարտությունը հայահալած քաղաքականության մասին:Դառնալով արցախյան խնդրին՝ նշենք, որ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը պատասխանելով Ադրբեջանի նախագահին՝ ասել է. «Եթե Ադրբեջա-նը ցանկանում է խնդրի կարգավորում, ապա պետք է հրաժարվի խնդիրը ուժով լուծելու պատրանքներից: Ալիեւի ձեւական զարմանքը չի կարող թաքցնել այն իրողությունը, որ ի պատասխան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993թ. բանաձեւերի կոչերի՝ դադարեցնել ռազմական գործո-ղությունները, Ադրբեջանը պատրանքներ ունենալով, որ հերթական ռազմական արկածախնդրությամբ հաջողության կհասնի, խափանում էր դրանց իրականացումը այնքան ժամանակ, քանի դեռ ինքը ստիպված չեղավ դիմել արցախյան կողմին զինադադար հաստատելու խնդրանքով»: Իսկ Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ունեցած ելույթում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը ներկայացրել է ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքների կասեցման իրական պատճառները: Նշվել է, որ 2005թ. ստեղծված ենթահանձնաժողովը իր գործունեության մի քանի ամիսներին ապացուցել է իր անկարողությունը՝ հայ եւ ադրբեջանական պատվիրակությունների միջեւ փոխվստահության մթնոլորտ ստեղծելու առումով՝ մի կողմ դրած «Լեռնային Ղարաբաղի բնակչության հետ երկ-խոսության պահանջը»: Ենթահանձնաժողովի աշխատանքների կասեցումը պայմանավորված էր հենց այս ձախողմամբ, եւ ոչ թե Լորդ Ռասսել Ջոնսթոնի հանկարծահաս մահով.- ընդգծել է հայկական պատվիրակության ղեկավարը՝ հավելելով. «Այդ իսկ պատճառով մենք հարցականի տակ ենք դնում այս հատուկ ենթահանձնաժողովի վերակազմակերպման անկեղծ, անկողմնակալ եւ ազնիվ մղումները, քանի որ ենթահանձնաժողովի վերագործարկու-մը ստիպողաբար առաջադրված գործընթաց է...»:Երբ ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանն ընդունել էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչին, ուշադրութ-յուն է հրավիրել անցյալ տարի ԼՂ հարակից տարածքներ իրականացված համանախագահների դաշտային գնահատման առաքելության զեկույցի՝ Ադրբեջա-նի կողմից աղավաղման եւ այդ փաստաթուղթը իր ռազմատենչ հռետորաբանությունն արդարացնելուն ծառայեցնելու փորձերի վրա: Քննարկել են նաեւ շփման գծում միջադեպերի կանխարգելման եւ հետաքննության մեխանիզմի ստեղծման հնարավորությունը՝ համաձայն Սոչիում Հայաս-տանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հայտարարության, ինչը եւս խախտվում է Բաքվի կողմից:Ադրբեջանում նաեւ մտահոգված են, որ այլեւս միանշանակ խոսվում է ազգերի ինքնորոշման իրավունքի մասին: Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը հայտնել է. «Մեր ձեռքում այժմ հաղթաթուղթ կա, քանի որ այժմ արդեն ինքնորոշման իրավունքի եւս մեկ հաջող կիրառման մասին է խոս-վում: Ադրբեջանական կողմը որոշ չափով մտահոգ է, քանի որ խոսքը չի գնում քաղաքակրթությունների բախման, քրիստոնյաների ու մահմեդա-նակնների բախման մասին, այլ միանշանակ խոսվում է ազգերի ինքնորոշման մասին»: Խոսքը Սուդանում կայացած հանրաքվեի մասին է՝ Հարավա-յին Սուդանի ինքնորոշման վերաբերյալ: Հարավի բնակիչները մեղադրում էին մահմեդական Հյուսիսին՝ ծայրահեղականներին ու ապստամբ-ներին աջակցելու մեջ, ինչն էլ առիթ դարձավ Սուդանի երկատման... Վերջերս մշտապես ամրապնդվում են նաեւ ՊԲ շփման գոտու դիրքերը: ՀՀ զինված ուժերի Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում մեկնարկե-ցին նաեւ ՀՀ պահեստազորայինների վարժական հավաքները: Այն ուղղված է պահեստազորային կազմի ռազմական հմտությունների կատարելագործ-մանն ու վերապատրաստման վարժանքների անցկացմանը, որը սահմանված է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի հոդված 29-ով, պլանային միջոցա-ռում է եւ նպատակ ունի կատարելագործել զորահավաքային պատրաստության մակարդակը մեր երկրում:Այս ամենին զուգահեռ՝ միջազգային հանրության կարծիքը տարբերվում է Հայաստանի եւ Ադրբեջանի հարցերում: Եթե Ադրբեջանում չեն բացա-ռում «արաբական հեղափոխության ալիքի» հնարավորությունը, ապա Հայաստանում դա միանշանակ չէ: Ժողովրդավարության ու համագործակցության ինստիտուտի Նյու Յորքի բաժանմունքի ղեկավար Անդրանիկ Միհրանյանը նույնիսկ անհեթեթ է համարել ներկայումս արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները հայաստանյան գործընթացների հետ համեմատելը. «Հայաստանում իշխանության ուզուրպացման մա-սին խոսք լինել անգամ չի կարող, քանի որ նույնիսկ սոցիալ-տնտեսական խնդիրների առկայությունը չպետք է Հայաստանում հանգեցի ներ-քին անկայունության. դա կարող է կործանարար լինել»: Անդրադառնալով ՀՀ նախագահի վարած արտաքին քաղաքականությանը՝ նա ասել է, որ նախագահի ու ԱԳ նախարարի վարած արտաքին քաղաքականությունն աննախադեպ է անկախ Հայաստանի պատմության մեջ. «Չնայած ղարաբաղյան եւ հայ-թուրքական գոր-ծընթացներում այժմ փակուղային իրավիճակ է, այդուհանդերձ այդ իրավիճակում Հայաստանն ավելի շահեկան իրավիճակում է, քան Ադրբեջանը, ո-րովհետեւ ՀՀ դիրքորոշումն ամբողջովին համահունչ է ԵԱՀԿ-ի ՄԽ-ի, ՌԴ-ի ու այլ երկրների դիրքորոշմանը»:Այնուամենայնիվ, համոզվել ենք, որ միջազգային հանրություն կոչվածի կարծիքները փոփոխական են, երկակի ստանդարտներով հագեցած, ուստի պետք է շարունակել հայկական շահերի համապարփակ արծարծումը անկախ այն բանից՝ բարենպաստ է պահը, թե ոչ, միջազգային իրավիճակը հարմար է, թե ոչ... Արամ Ավետյան «Լուսանցք» թիվ 14 (190), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում |
Saturday, April 16, 2011
Հայկական շահերը համապարփակ արծարծենք՝ անկախ իրավիճակներից...
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment