Sunday, March 13, 2011

Խոհեր ,,նոր,, հայի եւ նրա արժեհամակարգի մասին...



Գրել է Լուսանցք   
12-03-2011
Խոհեր «նոր» հայի ու նրա արժեհամակարգի մասին –
Հասկացողության պակաս կամ ավելի ճիշտ՝ անհասկացողություն
Հասկացողությունը՝ երեւույթների իմաստի մեջ ներթափանցումն ու, ըստ այդմ, դրանց նկատմամբ որոշակի (դրական կամ բացասական) հարաբե-րության ստեղծումը, իր տեսակին հարազատ մնացած, չխաթարված սովորական մարդ արարածի հոգեմտային որակներից է: Սակայն մերօրյա «նոր»՝ ի-րենց հայրերին ու նախնիներին լրիվ հակադրող, ասել է թե՝ իրենց ուղնուծուծը քրիստոնյա (ի հակադրություն հեթանոս նախնիների ու աթեիստ հայրերի) ու դեմոկրատ-լիբերալիստ (ի հակադրություն «կոմունիստ» հայրերի կամ պարզապես հենց իրենք իրենց*) հայերի մեջ մի հիվանդություն ենք նկատում՝ անհասկացողություն, հիվանդություն, որով նրանք վարակում են անգամ առողջ՝ իր տեսակին ի վերուստ հատուկ հասկացողությամբ օժտված հայերին, թեկուզեւ այն իմաստով, որ սրանք ապշում, զարմանում են «նոր» հայի այդ անհասկացողությունից: Իրենց այլ՝ որպես թե ավելի բարձր որակի, քան իրենց հայրերն են (ասենք՝ Հայկ նահապետն ու նրա հեթանոս սերունդները, մեր հեթանոս նախնիք, կամ էլ՝ իրենց կոմունիստ հայրերը...),
համարող այդ «հայերը» մեր շուրջը լեփ-լեցուն են. դրանք մեծ բազմությամբ կան ամե-նուր՝ իշխանական վերնախավում, մտավորականության մեջ, սովորական հայերի մեջ, էլ չասած՝ ի սկզբանե իրեն հայությանը հակադրած ու օտարինին պատվաստված Հայաստանյայց առաքելական եկեղեցին: Հասկացողությունը, ինչպես ամեն մի բարձր հոգեմտային որակ, տեսակային բնույթ ունի, այն տվյալ տեսակին հատուկ հոգեգծերով ու աշխարհայացքով է պայմանավորված: Ազգի սերունդների հասկացողությունները ժառանգականորեն միմ-յանց հետ կապված են, որի հիմքը ավանդույթն է: Բայց մեր «նոր»՝ իրենց քրիստոնեական կրոնի կամ դեմոկրատա-լիբերալիստական գաղափարախոսութ-յանը հետեւորդ համարող «հայը» իր «հասկացողությունը» բոլորովին այլ հասկացողություն է համարում, քան իր հայրերինն ու նախ-նիներինն է: Հետեւաբար՝ նրա «հասկացողությունը» հասկացողություն չէ: Դա ամեն մի հասկացողության, այդ թվում՝ բուն իմաստով քրիս-տոնեական ու դեմոկրատա-լիբերալիստական հասկացողությունների (որոնք իրենց տեսակի մեջ, այնուամենայնիվ, հասկացողություններ են) ժխտումն է: Լայն իմաստով, եթե մեր այս «նոր» հայերը իրենց հայկականության մեծ տոհմածառից դուրս ու անկախ են տեսնում, ապա այդ դեպ-քում ո՞վ են իրենք, ի՞նչ ազգից են սերում, ավելի բարոյական չի՞ լինի այդ պարագայում հրաժարվեն իրենց նախնյաց ազգանվանումից՝ հայ (ում հա՜ քարկոծում են) ու հանդես գան նոր «ազգ»անվամբ, իրենց նոր «հայրերի» անվամբ: Դիցուք, Հիսուսյան (կամ՝ Գրիգորյան, կամ՝ Պո-ղոսյան...), կամ էլ՝ Դեմոկրատյան, անհատապես էլ իրենց անվանելով Հիսուսիկ (...), կամ էլ՝ Դեմոկրատիկ. այդպես ավելի պարզորոշ չի՞ երեւա ի-րենց ով լինելը ու աշխարհն էլ ավելի հստակ չի՞ իմանա՝ ինչպես իրենց հետ վարվի...Մի քանի դրվագումներով փորձենք ցույց տալ, որ մերօրյա «նոր» հայի հասկացողությունը հասկացողություն չէ, որ դրանում աշխարհն ու աշխարհում ամեն ինչ, այդ թվում՝ հենց ինքը, անհամապատասխանորեն են արտացոլվում:- Կրթության դպրոցական ծրագրին անգամ քիչ տեղյակը գիտի, որ մարդու մեջ տեղի ունեցող հոգեկան երեւույթների կենսաբանական հիմքը նրա նյարդային համակարգությունն է, որը ժառանգական է, այդ մարդու ծնողներից (նրանց միջոցով՝ նրանց նախնիներից) է նրան փոխանցվում: Եվ հետեւաբար, ազգի ամեն մի անհատի հոգեկան աշխարհը ազգային ծագումնաբանական (գենետիկական) հիմունքով է պայմանավորված: Եվ եթե մեր «նոր» հայերը կարծում են, որ իրենց հոգեկան աշխարհը այլ ծագումնաբանություն ունի, քան իրենց հայրերինն ու նախնիներինն է, այն այլ (Հիսուսի, Պողոսի, Պետրոսի,..., դեմոկրատա-լիբերալիզմի հայրերի...) նյարդային համակարգություններով պայմանավորված հոգիների ծնունդ է, ապա այդպիսիների ծագումնաբանության մեջ ինչ-որ բան այն չէ: Նշանակում է՝ այդպիսիք այլոց միտք-զգայարաններով են երե-ւույթները «հասկանում», որը, պարզ է, հասկացում չէ: Իր ժամանակներում էլ վխտացող այդպիսի «նոր» հայերին նկատի ունենալով՝ Կոստան Զարյանը գրում է. «Մեր ամենամեծ թշնամիները իմաստակներն են եղած: Գեշ պարտիզպանները: Նրանք, որ ուրիշների աչքերն են փոխառած, ո-րովհետեւ չունին սեփական աչք, ուրիշի սիրտը՝ որովհետեւ չունին սեփական սիրտ, ուրիշի խելքը՝ որովհետեւ չունին սեփական խելք»: «Նոր» հայի կողմից այսօր իր գրքերի գիրք՝ օտարների կազմած գիրքը՝ Նոր կտակարանը սեղանի գիրք համարելը դրա ամենացցուն արտահայ-տություններից է: - Ամեն ազգի հասկացողություն իր ուրույն կենսաբանական անհրաժեշտությունն ունի: Այն նպաստում է նրա, հատկապես նրա, կենսականությանը, լինելությանն ու հավերժումին: Մի ազգի հասկացողությունը մեկ այլ ազգի համար պիտանի չէ, ավելին՝ վտանգավոր է, եթե նա դա իր հասկա-ցողության համակարգությունով չի անցկացնում, չի իմաստավորում, դրանում իր համար պիտանին ու անպիտանը չի առանձնացնում: Այդ երե-ւույթը ժողովրդական իմաստությունը բնութագրելով որպես «խելքն առնել»՝ ավելացնում է. «Երբ մեկի խելքն առնում են, սա վատը լավ է հա-մարում, լավը՝ վատ»: Այլասերված հայի այդ հինավուրց հասկացութային ախտաբանություններից մեկը նկատի ունենալով (որը հատուկ է նաեւ մեր օրերի հային)՝ Պարույր Սեւակը գրում է. «Խաբվում ես հաճախ հուդայող պաչից./ Շոյված խոսքերից կեղծավոր բիճի՝/ Կյանքից ես զրկում ուղղամիտ լաճիդ./ Դրախտի հույզով՝/ Զըրկվում ես նաեւ/ Քեզ կերակրող խոփից ու մաճից./ Ու չես տարբերում/ պանիրը՝ գաջից./ Հառաճը/ հա-չից, / Ծաղիկը՝ դաջից...»: Այդ նույն ախտաբանությամբ էր ժամանակին Նարեկացին բացատրում նաեւ իր ժամանակակից Հայաստանի՝ «լավերի լքումը» եւ «վատերի իշխումը»: - Ազգը ազգ է իր մեծերով: Եվ ազգի ամեն մի անհատ իր հասկացողությունը պարզում է իր մեծերի (նախկին կամ ներկա) հասկացողություննե-րով: Բայց մեր օրերի «նոր» հայերի համար հոգեւոր արթնության այդ տարրական կանոնը գոյություն չունի. նա դիմում է օտար ամեն մի ստա-հակի, բայց ոչ երբեք իր ազգի մեծերին: Նա օտար ամեն մի գարշահոտ մեռելով իրեն ապրեցնում է, բայց ոչ երբեք իր մեծ մեռելներով, նրա համար Հայկ Նահապետը, Տիգրան Մեծը, Նարեկացին, Չարենցը, Թումանյանը... արդեն չկան, թանգարանային արժեք են լոկ: Բայց կան Նոյը, Աբրահամը, Պողոսը, Պետրոսը, Գրիգորիսը եւ այլք...- Թվում է, թե մերօրյա «նոր» հայը լրիվ զուրկ է հասկացողությունից եւ նրա ողջ ապրած կյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ զուտ կիկոսաբա-նություն: Բայց ոչ՝ նա, այնուամենայնիվ, ունի ինչ-որ «հասկացողություն»: Օրինակ՝‘ - Թվում է, թե նրա սիրելի «հաց տուր մեզ հանապազօր»՝ մուրացկական կյանքի սկզբունքը դեմ է ամեն մի բնական, անգամ կենդանիներին ու ե-րեխաներին հատուկ հասկացողությանը (վերջիններս իրենց «հացը» ձեռք բերելու համար ինչ-որ ջանք թափում են). բայց ոչ՝ նա իր այդ սկզբունքով իր «կենաց» հացը դիմացինի (անշուշտ, ոչ Աստծո) մեջ խղճմտանք առաջացնելով կամ «Աստծո» միջոցով նրան վախեցնելով վաստակում է (օ-րինակ՝ ինչպես են այսօր Հայաստանյայց եկեղեցին եւ պետությունը գոյատեւում, եթե ոչ իրենց «հաց տուր մեզ հանապազօր»-ով): - Նույնը «նոր» հայի մյուս կենսափիլիսոփայական սկզբունքի՝ «հեռու պահիր մեզ փորձությունից»-ի հետ կապված (պատկերացնու՞մ եք, այդ սկզբունքը մտցվել է անգամ բանակ՝ փորձության մեծ ասպարեզ...). նա գիտի, որ իր այդ «կենաց սկզբունքով» իր կենսաբանական գոյությունն է ապահովելու, բուն փորձության պահին կաշին է փրկելու՝ շատ-շատերին փորձանքների մեջ գցելով: - «Նոր» հայի «հավատքային» մյուս կարեւոր սկզբունքը «սիրիր թշնամուդ»-ն է կամ դրա նման՝ «երբ մի երեսիդ ապտակում են, մյուսը դեմ տուր»-ը: Թվում է՝ այս սկզբունքն էլ ոչ մի առողջ մարդկային հասկացողության հետ կապ չունի, եւ «նոր» հայը այսօր դա գիտակցելով՝ այդ մա-սին ոչ միշտ է բացեիբաց արտահայտվում: Բայց ոչ՝ նա իր ուրույն հասկացողությունն էլ ունի. այսօր այդ մասին բացեիբաց չի ասում, բայց վաղը, մյուս օրը, երբ «կատուն» արթնանա, թշնամու վտանգը դեմ առ դեմ լինի, այդ ժամանակ նրա «անձդ փրկիր»-ի կենսափիլիսոփայությու-նը նրան կհուշի՝ հիշելու իր հավատքային այդ կարգախոսը...
Սերգեյ ՄանուկյանԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դոցենտ
* Նկատի ունեմ այն, որ մերօրյա շատ «նոր» հայեր իրենց երեկ հպարտորեն կոմունիստ էին համարում, իսկ Մարքսին ու նրա պեսներին էլ՝ իրենց հոգեւոր հայրը:
«Լուսանցք» թիվ 9 (185), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

No comments:

Post a Comment