Saturday, March 5, 2011

Հեղափոխություն տարածող ԱՄՆ-ն չի՞ վերածվի հեղափոխական ԽՍՀՄ-ի







Գրել է Լուսանցք   
04-03-2011
Հեղափոխություն տարածող ԱՄՆ-ն չի՞ վերածվի հեղափոխական ԽՍՀՄ-ի
Երեւանում արշալույսները դեռ խաղաղ են
Շուրջ 1 դար առաջ սիոնա-մասոնական «հեղափոխական ալիք»-ը Ռուսաստանին եւ աշխարհին պարտադրվեց. «Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք»-ով, իսկ այժմ ԱՄՆ-ին եւ աշխարհին այն պարտադրվում է. «Ժողովրդավարներ բոլոր երկրների, միացե՛ք»-ով... Որեւէ տարբերություն չկա: Այն ժամանակ սոված պրոլետարիատը (բանվորա-գյուղացիական դասակարգը) իբր ձերբազատվեց անխիղճ հարուստներից, տապալեց ցարին... բայց իրականում ներդրված մասոն հեղափոխականներին բերեց իշխանության (որոշ պրոլետարներ գուցեեւ հարստացան ըստ նպատակահարմարության): Իսկ հիմա, տար-բեր երկրների սոված ժողովուրդը պայքարում է իշխանափոխությունների եւ հասարակարգերի փոփոխման համար... բայց իրականում էլի ներդր-վածներին իշխանության բերելու հարցն է լուծվում, որից հետո սոված պրոլետարիատի նման սոված ժողովրդական զանգվածները պիտի բողոքեն, որ միեւնույնն է բան չի փոխվում...
Եթե սովետական հասարակարգը միակուսակցական էր ու ինչպես ասում են՝ ձուկը գլխից էր հոտած, որն էլ նպաստեց բազմազգ հանրության ընդվզման հզոր «սովետաքանդ» ալիքին, քանզի չկար այլընտրանք, ապա ամերիկյան հասարակարգը երկկուսակցական է եւ չնայած ձուկն էլի գլխից է հոտած, բայց երկկուսակցական «այլընտրանքը» դեռ փրկում է ԱՄՆ-ին: Վաշինգտոնը հավասարապես սարսափում է եւ՛ միակուսակցական համակարգից եւ՛ բազմակուսակցա-կանից: Երկուսը բավ է՝ հերթով եւ նախընտրական շոուներով դեռ բավարարվում են «աշխարհի գաղտնի տերերը»...Բայց ինչպես պնդում են շատ ամերիկահայեր (ովքեր բնակվել են ԽՍՀՄ-ում), ԱՄՆ-ում օրենքների հընթացս փոփոխությունները (սարսափած են ահաբեկչական վտանգներից) արդեն սովետականացնում են ամերիկյան հասարակարգը՝ փորձելով կտրուկ ու խիստ օրենսդրական քայլերը «ժողովրդավարա-բար» տեղավորել համաշխարհային ահաբեկչության դեմ պատերազմ հայտարարելով...
* * *Վերջին շրջանում պարբերաբար հրապարակումներ են լինում այն մասին, թե «արաբական հեղափոխական ալիք»-ը ինչ շարունակություն կարող է ունենալ: Այս հարցը հուզում է հատկապես այն երկրների իշխանություններին, որոնք հակված են քիչ թե շատ, լավ թե վատ՝ անկախ քաղաքականութ-յուն վարելուն...  «Լուսանցք»-ն էլ վերջին թողարկումներում անդրադառնում է «արաբական հեղափոխական ալիք»-ի ձեւին ու բովանդակությանը... Մեր թերթի նա-խորդ համարում ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը չակերտները բացած վերլուծել էր այդ խնդիրը՝ «Արաբական ալիքի ոչ արաբական վերջնակետը» հոդվա-ծում, որում եւս մեկ անգամ անդրադարձել էր իսրայելա-ամերիկյան «Նոր Մերձավոր Արեւելք» ծրագրի հերթական փուլին: Թերթի ընթերցողներին տեղեկացրել էինք նաեւ, որ արաբական աշխարհի վերաձեւումներից առաջ, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մոտ խորհրդակցություն էր հրավիրվել, որին մասնակցել էին ԱՄՆ դեսպաններ եւ դիվանագիտական ներկայացուցիչներ շուրջ 180 պետություննե-րից: Դրանց թիվը հետագայում հստակեցվեց՝ 260.- դիվանագիտական առաքելությունների բարձրաստիճան աշխատակիցներ՝ դեսպաններ, հյուպատոսներ եւ պետդեպի տարբեր կառույցներում աշխատողներ:Այսինքն՝ տրամաբանությունը հուշում է, որ ավելի քան 20 արաբական երկրների հարցերը լուծելուց հետո Վաշինգտոնը, ըստ ամենայնի, կանց-նի մոտ 7-8 տասնյակ իսլամական երկրների «ժողովրդավարացման գործընթացին»: Սակայն, աշխարհի ավելի քան 200 պետություններից երեւի միայն ինքը՝ ԱՄՆ-ն, եւ եվրոպական ու այլ մի 2-3 տասնյակ համարժեքակիր երկրներ են «պլստացել» ամերիկյան «հեղափոխական բարեփոխում-ներ»-ից...Արաբական «ժողովրդավարացման գործընթաց»-ը զարմանալիորեն չհասավ Սաուդյան Արաբիա, Քուվեյթ, ԱՄԷ եւ նմանատիպ մի քանի արաբական երկրներ, ո-րոնք ԱՄՆ-ի շահերի պաշտպաններն են տարածաշրջանում: Ավելին՝ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն ու Օմանը կարող են հեռու մնալ «արաբական հեղափոխա-կան ալիք»-ից, քանի որ հնարավոր է հետագայում գործածվեն Իրանի դեմ: Նույնիսկ ԱՄԷ-ի միջոցով տարածքային պահանջներ կարող են ներկայացվել պաշտոնական Թեհրանին, ինչպես դա այսօր Ադրբեջանն է անում... Իսկ ահա, Սիրիայում, Լիբանանում եւ Հորդանանում այդ գործընթացը «սառեց-վեց» (կարծում ենք՝ առժամանակ, ըստ երեւույթին այս պահին Իսրայելի հետ առճակատում չստեղծելու նպատակով): Իսկ այն, ինչ եղավ Սուդանում եւ Եգիպտոսում, անհամեմատելի էր, նույնիսկ քննարկվում էր այդ երկրներ զորքեր մտցնելու հարցը եւ այժմ էլ նույնը Լիբիայի նկատմամբ է կիրառվում՝ նույնպես փորձում են պատճառներ գտնել՝ ՆԱՏՕ-ի օժանդակությամբ գործընթացն ավարտին հասցնելու համար:Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆին այս անգամ էլ արաբական աշխարհի խառնակչության մեջ մեղադրեց աշխարհի թիվ 1 ահաբեկիչ հռչակված Ուսամա Բեն լադենին: Նա ելույթում հայտարարել է, թե ցուցարարները «չունեն իրական պահանջներ ու գործում են բացառապես «Ալ Քաիդա»-ի թելադրան-քով», նաեւ հավելել է, թե Լիբիան Թունիս կամ Եգիպտոս չէ, եւ լիբիացիներն իրենք կարող են փոխել իրենց երկիրը... Մենք թերթի էջե-րում այս ահաբեկչական կառույցին էլի ենք անդրադարձել՝ նկատելով, որ ժամանակին ԱՄՆ-ի ստեղծած «Ալ-Քաիդա»-ն եւ նրա ղեկավար Բեն Լադենը անմ-ռունչ պայքարում էին ԽՍՀՄ-ի դեմ Աֆղանստանում՝ կատարելով ամերիկյան բոլոր հրահանգները... եւ հանկարծ մի օր «թարսվեցին» ու դարձան ԱՄՆ-ի ու Արեւմուտքի թիվ 1 թշնամին: Սակայն, առ այսօր, ԱՄՆ-ում (նյույորքյան երկնաքերերի ահաբեկչությունը դեռ կասկածներ ու տարբեր վարկածներ ունի, ընդհուպ՝ իսրայելական հետքի մասին է խոսքը), նաեւ Եվրոպայում ու Իսրայելում այնքան էլ չի թնդում բենլադենյան ահա-բեկչության որոտը, բայց ահա մի շարք արաբական եւ իսլամական երկրների իշխանություններ պարբերաբար դժգոհում են նշյալ ահաբեկչի՝ Արեւ-մուտքի հետ գործակցելուց... Նաեւ զարմանալի է, որ «Ալ-Քաիդա»-ի կազմից պարբերաբար հայտնաբերվում եւ ոչնչացվում են այն ահաբեկիչները (մասնավորապես՝ Բեն Լադենի տեղակալները, եթե կարելի է այսպես ձեւակերպել), ովքեր սկսում են որոշակի ինքնուրույնություն դրսեւորել եւ առավել կտրուկ լինել, իսկ «անորսալի Ուսաման» այդպես էլ չի հայտնաբերվում: Գուցե վատ օրինակ բերենք, բայց սա նման է մեր իմացած այն ձեւին, որ ձերբակալված մեկին քննում են լավ եւ վատ քննիչները, եւ վատից խուսափե-լու համար «մեղադրյալները» լավին են լսում ու ենթարկվում... Հասկանալի է արդեն, որ այսօր աշխարհի «լավ ոստիկանը» ԱՄՆ-ն է, իսկ վատը՝ «Ալ-Քաիդան» կամ նման այլ կառույցները...Իզուր չէ, որ արաբական վահաբականները (հատկապես Սաուդյան Արաբիայի, որտեղից է նաեւ Բեն Լադենը), ովքեր կռվեցին Չեչնիայում՝ Ռուսաստանի դեմ, ըստ հավաստի լուրերի, Բեն Լադենից անկախ են գործում եւ առավելապես իսլամական աշխարհի խնդիրներ են փորձում լուծել: Ուստի մենք՝ հայերս, նույնպես պետք է զգոն լինենք, քանի որ «ժողովրդավարացման գործընթաց»-ը կարող է Հայաստան էլ հասնել (թեկուզ՝ Արցախի հարցով) ինչպես «լավ ոստիկան»-ԱՄՆ-ի, այնպես էլ «վատ ոստիկան»-բենլադենյան կամ վահաբական, թե այլ ահաբեկչության «քննչական գործողությունների» պատճառով...Պետք է միշտ հիշել, որ սիոնիստական, համաիսլամական կամ համաթուրքական առաջխաղացումները պայմանավորված են եւ՛ ներկայիս ՀՀ տարածքի, եւ՛ առհասարակ Հայկական լեռնաշխարհի (ամբողջական-միացյալ Հայաստանի)՝ հայերից օտարմամբ, այլ ազգերի եւ այլ մշակույթների ներդրմամբ, ինչին դիմագրավելու մեծ համահայկական կամք է անհրաժեշտ:Վերջերս «The Wall Street Journal»-ի հեղինակներից Ալեն Մատիչն էլ է անդրադարձել «հեղափոխական ալիք»-ին՝ «հեղափոխականության ցուցի-չ» հրապարակումով, որով փորձում է պարզել, թե որտեղ են հնարավոր իշխանափոխության հանգեցնող նոր բախումներ: Նա նշել է, որ հետազո-տությունն անցկացրել է հյուսիսաֆրիկյան տարածաշրջանի զարգացումների ազդեցության արդյունքում եւ կարծում է, որ ցուցիչը պետք չէ համարել փորձագիտական զեկույց, որի հիման վրա կարելի է ինչ-ինչ կանխատեսումներ անել:Մատիչը պարզաբանում է, որ «ցուցիչ»-ը կազմելիս հաշվի չի առել, ասենք, միջցեղային տարաձայնությունները, որոնք դեր են կատարում ա-րաբական որոշ երկրներում, անտեսել է բջջային կապի եւ հեռուստատեսության տարածվածությունը, ինչպես նաեւ արեւմտյան արժեքների հանդեպ այս կամ այն երկրի վերաբերմունքը: Նա հետազոտության հիմքում դրել է 3 գործոններ: 1. Սոցիալական անարդարությունը, որը կազմելիս վերլուծաբանն օգտագործել է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի Կոռուպցիայի ընկալման եւ ՄԱԿ-ի Մարդկային զարգացման ցուցիչները:2. Տվյալ երկրի բնակչության միջին տարիքը, գործազրկության եւ համախառն ներքին արդյունքի վիճակագրությունը, որը վերցված է ԱՄՆ-ի Կենտ-րոնական հետախուզական վարչության տեղեկատուից («աղքատ երկրները, որտեղ ապրում են մեծ թվով երիտասարդներ, կարող են ավելի արագ բռնկվել, քան ծերացող բուրժուական Եվրոպան»,- նշել է հեղինակը):3. Ընտանեկան բյուջեներում պարենին հատկացվող բաժինը: Որքան այն բարձր է, այնքան մեծ է ընդվզումների վտանգը:Եվ ըստ Ալեն Մատիչի կազմած ցուցիչի, առավել կայուն եւ հեղափոխական ընդվզումներից ապահովագրված են Շվեդիան, Ավստրիան, Կանադան, Դանիան, Գերմա-նիան, Շվեյցարիան, Նորվեգիան, Հոլանդիան, Ֆինլանդիան, Ավստրալիան եւ բարեկեցիկ համարվող մնացյալ պետությունները:Առավել վտանգված երկրների թվում են Քենիան, Կամերունը, Պակիստանը, Նիգերիան, Ինդոնեզիան, Ֆիլիպինները, Գվատեմալան, Մարոկկոն, Հորդա-նանը եւ Ադրբեջանը: Վրաստանը 18-րդն է, Իրանը՝ 27-րդը, Թուրքիան՝ 36-րդը, Հայաստանի դաշնակից Ռուսաստանը՝ 40-րդը: Ցանկում կա 85 պետութ-յուն: Տասնյակ այլ երկրներ, դրանց թվում՝ Հայաստանը, այս ցանկում ընդհանրապես ընդգրկված չեն, ինչը կարծես թե չի վկայում ո՛չ վտանգի եւ ո՛չ էլ վտանգից պաշտպանված լինելու մասին:Բայց մեր՝ իրեն արմատական կոչած ընդդիմությունը՝ ՀԱԿ-ը, այս վերլուծությանը երեւի չի հավատում եւ այս ընդդիմադիրներն ասում են՝ «Ոչ թե հեղաշրջում, այլ՝ իշխանափոխություն»: Մարտի 1-ի ողբերգությունից 3 տարի անց կարծես նոր հեղաշրջման ծրագիր չի առաջադրվում: Ընդ-հակառակը՝ ընդդիմության տեսակետով ռազմական հեղաշրջում կատարել է իշխանությունը՝ «ապօրինի կիրառվել է բանակը, զինված ուժերը, որն ար-գելված է Սահմանադրությամբ»... Նույնիսկ Հաագայի դատարան դիմելու հեռանկար է փայփայում ՀԱԿ-ՀՀՇ ընդդիմությունը:  Կարծում ենք՝ արդեն ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի համար մեկ անգամ ընդվզած, նաեւ իսրայելական դրոշները երեւանյան հանրահավաքներում խրոխտ ծածա-նած (իհարկե, մի քանի երկրների դրոշներ էլ կային, ասենք՝ «գունավոր հեղափոխություններ»-ով անցած Վրաստանի կամ Ուկրաինայի, նաեւ Եվրա-միության...) այս ընդդիմությունը «լավ կամ բարի ոստիկան»-ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում կարող է դեռ հայտնվել, իսկ «վատ կամ չար ոստի-կան»-ահաբեկչական խմբավորումները դա կարող են նախաձեռնել «վատ հարեւան»-Ադրբեջանի միջոցով՝ Արցախում...Ցավոք, մարտիմեկյան իրադարձությունների մեկ տասնյակ զոհերը մեր երկրում ուշքի չեն բերել ոմանց, եւ արտաքին ուժերի հրահրման դեպքում վերստին չի բացառվում նոր զոհերի գնով «հեղափոխական ալիք»-ի ներմուծումը՝ «գունավոր հեղափոխության» չհաջողված փորձը, իհարկե, հաշվի առած...  Մեր երկրում տնտեսական վիճակը շատ բարդ է, եւ նրանք, ովքեր ասում են, որ Հայաստանում «սոցիալական բունտեր չեն լինի», պարզապես թյուրիմա-ցության մեջ են: Հայերը նույնպես սովոր են դուրս գալ փողոց, հանրահավաքների, սակայն հայտնի է նաեւ, որ երբ ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում առա-վել լուրջ մարտահրավերներ են առաջանում, ապա ժողովուրդը կարող է դուրս գալ փողոց... արդեն դրանք պաշտպանելու համար: Իհարկե, չմոռանալով առժամանակ հետաձգել սոցիալականը: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ եթե տեւական ժամանակ սոցիալական խնդիրները չեն լուծվում, ապա ժողովուրդը ներկայացնում է քա-ղաքական պահանջ՝ իշխանության հեռացման, եւ եթե միայն դրանից հետո է իշխանությունը պատրաստ լինում սոցիալական պահանջը լուծելու, ա-պա միեւնույն է՝ ուշ է լինում, ժողովուրդը քաղաքական պահանջից արդեն չի հրաժարվում, քանզի այստեղ էլ հենց հայտնվում են «ազգային հեղափոխականները» եւ «միջազգային բարեգործները»:Հիմա Հայաստանը կարծես չի մտնում «հեղափոխական ալիք»-ի ցուցակի մեջ, գոնե այսպես է ներկայացվում, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում: Իսկ Երեւանում հանրահավաքային տրամադրությունները մտնում են մի նոր փուլ: Նույնիսկ ընդդիմադիրները կարծես մրցակցում են այս առումով:ՀԱԿ-ՀՀՇ-ն հավաստում է, թե պայքարը շարունակելու են ՀՀ-ում օրինական կարգերի հաստատման համար, հասնելու են այն իրավիճակին, որ երկ-րում արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններ անցկացվեն: Իսկ այդ իրավիճակը հենց «հեղափոխական ալիք» է ակնկալում:Իսկ ՀՀԿ ներկայացուցիչներն էլ նշում են, որ եթե ոմանց անհրաժեշտ են ուժեղ ցնցումներ, ապա մեր հասարակությանը պետք է միայն ու միայն ուժեղ Հայաստան: «Երեք տարի առաջ Երեւանում տեղի ունեցան ցավալի, անընդունելի ու խիստ վտանգավոր իրադարձություններ, որոնք իս-կական փորձություն էին մեր հասարակության համար: Դրանք երեւան հանեցին վրեժխնդրության եւ քաղաքական նիհիլիզմի այնպիսի չափաբա-ժին, որը հասարակությանը կանգնեցրեց պառակտման եզրին»,- 2008թ. մարտիմեկյան արյունալի դեպքերի մասին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:Ըստ իշխանավորների, այնուամենայնիվ կարելի է արձանագրել, որ միասին հնարավոր եղավ չխորացնել կործանարար բաժանարարը՝ վերջնականապես չան-ցնելով պառակտման գիծը, եւ կարեւոր անելիք կա՝ հասարակության միավորումը՝ երկխոսելու եւ հանդուրժելու մշակույթ ձեւավորելու ճանապար-հով:Մինչ Հայաստանում տարբեր ուժեր տարբեր ձգտումներ են դրսեւորում, Ադրբեջանում հստակեցվում է ապստամբության ալիք բարձրացնելու հնա-րավորությունը:ԱՄՆ «The Newsweek» հանդեսը Մերձավոր Արեւելքում ու Հյուսիսային Աֆրիկայում մոլեգնած ապստամբության կամ հեղափոխական ալիքի մասին հոդված է հրապարակել: Հետաքրքիրն այն է, որ հոդվածը սկսվում է Եգիպտոսի տապալված առաջնորդ Հուսնի Մուբարաքի՝ Բաքվում գտնվող արձանի մասին հիշատակումով: Ըստ «Ազադլիգ» թերթի՝ «The Newsweek»-ն ընդգծում է, որ Թունիսում, Եգիպտոսում եւ Լիբիայում տեղի ունեցող իրադարձությունները 1990-ականներին արեւելյան Եվրոպայի ժողովրդական շարժումների կրկնությունն են, եւ «շատ մեծ հավանականություն -կա, որ Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում բռնկված ապստամբության ալիքը չի սահմանափակվի միայն այդ աշխարհագրութ-յամբ... որ իշխանափոխությանն ուղղված գործողություններ կիրականացվեն Ադրբեջանից մինչեւ Զիմբաբվե ընկած տարածքում»: Ադրբեջանի իշխանությունը հակահեղափոխական լուրջ քարոզարշավ է սկսել, հատկապես ուսանողության շրջանում եւ պետական հիմնարկություն-ներում: Ցուցում է տրվել, որ արաբական հեղափոխությունների դեմ հավաքներ անցկացնեն: Ուսանողներին ասվում է, որ ԱՄՆ-ն ցանկանում է «խառնել» Ադրբեջանը եւս, ու չի կարելի երկրի ազգային շահերը զոհել... հանձնարարվել է սոցիալական ցանցերում չընկնել «ԱՄՆ-ի մարդկան-ց» թակարդը: Սպառնացել են, որ հեղափոխական գործընթացներին մասնակցելու դեպքում ուսանողները կհեռացվեն բուհերից, աշխատողները՝ հիմնարկներից:«Ազադլիգ»-ը գրում է նաեւ, թե «ամբողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից դատապարտված Լիբիայի նախագահ Քադաֆին եղել է Ադրբեջանի իշխանության թանկագին ժառանգորդների ցուցակում»: Ճիշտ է, Ադրբեջանի իշխանությունը ժամանակ չի ունեցել Մուբարաքի նման նրա հուշարձանն էլ կանգ-նեցնել Բաքվում, բայց «Քադաֆին մշտապես գտնվել է Ադրբեջանի իշխանության սրտում»:Շատերը կարծում էին, թե Ադրբեջանի քաղաքական համակարգի հիմնադիր հանգուցյալ Հեյդար Ալիեւը միայն Թուրքիայի նախկին նախագահ Սու-լեյման Դեմիրելի հետ է «բարեկամ եւ եղբայր» եղել: Բայց դեռ 2000թ. լիբիական պատվիրակության ընդունելության ժամանակ նա ասել է, որ հիացած է իր «բարեկամ եւ եղբայր» Քադաֆիի՝ Աֆրիկյան միություն ստեղծելու ջանքերով, որը պետք է միավորի 700 մլն. մահմեդականների...Հետաքրքիր մի լուր է հրապարակվել վերջերս, ըստ որի Իլհամ Ալիեւը Բելառուսի պետական համալսարանի պատվավոր դոկտոր է: Իսկ նման կոչման 2 պետության ղեկավար են արժանացել՝ մեկն Ալիեւն է, մյուսը՝ Քադաֆին... Ըստ երեւույթին «հեղափոխական ալիք» արտահանող Վաշինգտոնին նույնպես հուզում է այս հարցը, որ եթե Մուամար Քադաֆին եղել է Հեյդար Ալիեւի բարեկամն ու եղբայրը, ապա ի՞նչն է միավորում Իլհամ Ալիեւին ու Լիբիայի ղեկավարին...
Արամ Ավետյան
«Լուսանցք» թիվ 8 (184), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

No comments:

Post a Comment