Գրել է ՀԱՄ | |
18-03-2011 | |
Վահագն է վերածնվում Երկրում Մարտի 21-ին կամ Հայոց Սրբազան Տոմարով` Արեգ ամսվա Արեգ օրը, Հայոց Ամանորն է` Երկրային տարեփոխումը: Այդ օրը հայ արիները նշում են նաեւ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի վերածնունդը… Ձմեռն իր սահմանված ժամանակահատվածում, այլաբանորեն, հարաբերական մահ է նախանշում, երբ Արեւի ուժը պակասում, իսկ բնության ծաղ-կումը դադարում է… եւ Գարնան գալստյան հետ է բնությունը նոր զարթոնք վերապրում` նոր կյանք նախանշում: Ինչպես Երկիրը, այնպես էլ ամբողջ Տիեզերքը ունենում են Գարուն, Ամառ, Աշուն եւ Ձմեռ պարբերական փուլերը, եւ ահա, Երկրային Գարնան 1-ին` Արեգ օրը, մեր մոլորակն իր տարիքը եւս 1 տարով է ավելացնում: Այդ օրն էլ հենց հայ արի մարդիկ նշում են Վահագն Աստծո վե-րածնունդը Երկրում ու բնության զարթոնքին Վահագնից ուժ եւ զորություն են խնդրում: Փա՜ռք Հայ Աստվածներին, փա՜ռք Հայոց Ամանորին եւ վիշապաքաղ Վահագնին, փա՜ռք Տիեզերքի Արարչին:…Փա՜ռք Քեզ Արարիչ, փա՜ռք Քեզ Արեգակ,Լույս եւ ջերմություն տվեք մեզ առատ,Ունենք մենք վաղուց մեծ հույս-նպատակ,Որ պիտի հասնենք Հայ Ոգով անպարտ…Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) անդամները մարտի 20-ին, Արարատի մարզի Ազատավան գյու-ղում տոնական ծիսակարգով զոհ կմատուցեն Հայ Աստվածներին, եւ կնշեն Հայոց Ամանորը: Զոհաբերությանը եւ տոնական միջոցառմանը կմաս-նակցի նաեւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը:Մարտի 21-ին, ՀԱՄ եւ ՀԱՀ խորհուրդների անդամները, ՀԱՄ հոգեւոր հանձնախմբի ընտրած քրմի թեկնածուների հետ Հայոց Ամանորին եւ ռազմի ու զորության Աստված Վահագնին նվիրված ծիսական արարողությունն այս անգամ կանցկացնեն Գեղարքունիքի մարզի Ծովինար գյու-ղի (Մարտունի) Թեյշեբայի ամրոցում, որը մարդկանց մեջ պահպանվել է նաեւ Օձաբերդ (Վիշապաբերդ) անվամբ: Ասում են՝ ամեն տարի այս-տեղ օձերի-վիշապների կռիվ է լինում ու այդ տարի այստեղ ապրելու համար հաստատվում է այն վիշապատոհմը, որը հաղթում է կռվում:Հայ Արիական Միաբանությունն արիադավան-հեթանոսական ծեսերն ու տոները վաղուց կազմակերպում է ոչ միայն Գառնո տաճարում եւ Երեւա-նի հնավայրերում կամ մի շարք հուշարձանների մոտ` Էրեբունի, Կարմիր բլուր, Զվարթնոց տաճար, Վահագն Աստծո, Հայկ Նահապետի, Սա-սունցի Դավթի արձաններ եւ այլն, այլեւ` ՀՀ մարզերի հնավայրերում ու կարեւոր հուշարձանների մոտ` Մեծամոր (Արմավիրի մարզ), Էլար-Դարանի (Կոտայքի մարզ, Աբովյան), Քարահունջ կամ Զորաց քարեր (Սյունիքի մարզ), Գարեգին Նժդեհի վերաթաղված մասունքների մոտ (Վայոց Ձորի (Սպիտակավոր վանք) եւ Սյունիքի (Կապան, նաեւ Խոստուփ լեռան վրա) մարզեր) եւ այլն: Արիադավան ծեսեր են նախատեսվում նաեւ Արցախի ու Ջավախքի հնավայրերում:Մարտի 21-ին, ուշ երեկոյան ՀԱՄ եւ ՀԱՀ ղեկավարները կայցելեն նաեւ Գառնո արիական-հեթանոսական տաճար եւ կփառաբանեն Հայ Աստվածներին: Հայ Արիական Միաբանության Լրատվական կենտրոն18.03.2011թ. |
Friday, March 18, 2011
Հայոց Ամանորը Տիեզերական Գարնան մեջ
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment