Saturday, March 5, 2011

Ազգայնական բեւեռ՝ առանց ընդդիմադիր եւ իշխանական մոլուցքների - ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան







Գրել է Լուսանցք   
04-03-2011
Հայկական տեսանկյուն –
Ազգայնական բեւեռ՝ առանց ընդդիմադիր եւ իշխանական մոլուցքների
Մեր երկրում ընդդիմություն ասվածը տասնյակ տարիներ գոյատեւում է ժողովրդավարական, համամարդկային հորջորջվող արժեքների հաստատման (իհարկե՝ իրականում սեփական իշխանությունն ունենալու) պատրվակով: Այո՛, գոյատեւում է ու հե՛նց՝ պատրվակով: Այդպես է լինում, քանզի օտար խնամակալներն այլ բան թույլ չեն տա, իրենք էլ այլ կարգավիճակի պատրաստ չեն... Ազգային ուժերի անվան տակ երկրում հիմնականում իրացվում են արտաքին ուժերի՝ «միջազգային հանրություն» կոչվածի նպատակները...
Ազգային ու համազգային որակումներով մեր հայրենիքում զանգվածաբար գոյատեւում են եւ՛ ընդդիմադիր եւ՛ իշխանական հիմնական ուժերը: Նրանք են գոյատեւում, քանզի արտաքին սնողը «պետական», «ազգային», «բարեգործական», «հասարակական», թե այլ օգնություն-օժանդալություննե-րը հենց այդ ուժերին է ցուցաբերում, եւ դրանք էլ համարվում են «միջազգային հանրության» հայկական մասը՝ իրականում հայկական ոչինչ չդրսեւորելով: Իսկ ազգային բնույթի ընդդիմադիր եւ իշխանական պոռթկումներն ընթացքում հաճախ դառնում են վաղանցիկ ոգեմտացնծական երեւույթներ... Դե՜ հասկանալի է, հայի գենը մերթ ընդ մերթ խոսում է, բայց... ժողովրդավարական արժեքներ ասվածը եւ համաշխարհային դրամավարկային կլանը ներդրում-կաշառքներով կարգավորում է առաջ եկած ազգային պրպտումները...Մարդկանց մի տեսակ կա, որին այդ ժողովրդավարական արժեքներ ասվածի եւ համաշխարհային դրամավարկային կլանի տերերը կարողանում են գենետիկ փո-փոխությունների ենթարկել...Հայաստանում ընդդիմադիր ուժերը կամ բացառապես նախկին իշխանավորների ենթակայության տակ են գործում ու զանգվածներին արբեցնում են անցյալի սին կարոտաբաղձությամբ, կամ էլ՝ որոշակի ժամանակահատված այլոց նկատմամբ այլընտրանքային ընդդիմադիր աշխատելով... հանկարծ դառ-նում են տվյալ իշխանության մասը: ՀՀՇ-ական իշխանության՝ ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, ազգային բեւեռում հայտնված, «շարժվելու» որոշակի հնարավորութ-յուն ունեցող ուժերը ՀՀԿ-ն (Նժդեհյան ցեղակրոն ուսմունք) եւ ՀՅԴ-ն (Հայ դատի խնդիրներ) էին, իհարկե, այլ ազգային ուժեր էլ կա-յին (այդ թվում՝ հայ արիականները, ազգայնականները), բայց գործելու հնարավորությունները սակավ էին...… Ազգային ընդդիմադիրի կեցվածք ընդունածները փորձում էին համախմբել իշխանության դեմ հանդես եկող հատվածներին, բայց բոլորիս հայտնի է, որ այդ ժամանակներում ՀՀԿ-ն մաս կազմեց իշխանությանը (ՀՀԿ նախագահ Աշոտ Նավասարդյանի օրոք), իսկ ՀՅԴ-ն հալածվեց եւ մեկու-սացավ քաղաքական ասպարեզում... Հետո եկան ՀՀՇ-ի պառակտման ժամանակները, եւ ՀՀԿ-ն, արդեն ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք (իհարկե՝ առավելապես վարչապետ Վազգեն Սարգսյանի ջանքերով) ամրապնդվեց իշխանության վերնախավում: ՀՅԴ-ի գործունեությունն էլ վերականգնվեց: Իսկ 1999թ. մայիսի 27-ի ահա-բեկչությունից հետո ՀՀԿ-ն՝ ի դեմս վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, դարձավ երկրի ղեկավար ուժերից մեկը: ՀՀ 1-ին եւ 2-րդ նախագահների մրցապայքարում արձանագրվեց 3-ամյա վաղեմության մարտիմեկյան ողբերգական իրողությունը, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին իշխանության բերող արտաքին ուժերը նետվեցին գրոհի... Թվում էր՝ այլեւս ոչինչ չի խանգարի նախկին նախագահին, բայց փաստ է, որ մենք ունեցանք ՀՀ 3-րդ նախագահ՝ Սերժ Սարգսյան: Այսպես եղավ, քանզի «միջազգային հանրություն» կոչվածը տվյալ պահին բավարար համարեց Հայաստանի գլխին եկած մարտիմեկը...…Այժմ էլ ընդդիմություն-իշխանություն հակամարտությունը մի նոր շրջապտույտի մեջ է հայտնվել, այս անգամ ՀՀ 1-ին եւ 2-րդ նախագահ-ների եւ 3-րդ նախագահի միջեւ:Ընդդիմադիր դաշտում ՀՀ 1-ին նախագահի հովանու ներքո գործող ՀԱԿ-ՀՀՇ-ին չկարողացավ իրապես հակակշռել իշխանությունից հեռացած ՀՅԴ-ն, որը պիտի որ սատարեր ՀՀ 2-րդ նախագահին, ուստի ստեղծվեց ԲՀԿ-ն:Բայց իշխանության հերթական տրոհման փորձն այս անգամ լուրջ հաջողություն չունեցավ, եւ ՀՀ 3-րդ ու 2-րդ նախագահները (ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն) դեռեւս միասին են: Իսկ ՀՅԴ-ն նորից չկարողացավ ազգային քաղաքական բեւեռ ձեւավորել:Հիմա վերստին ընդդիմադիր եւ իշխանամետ շարժումներ ու քաղաքական կառույցներ են ծնվում, վերհառնում եւ կազմակերպությունների միավորումներ են տեղի ունենում, բայց քաղաքական ասպարեզը չի կարողանում անկախանալ ՀՀ 1-ին, 2-րդ եւ 3-րդ նախագահների հսկողութ-յունից...Լավ է, թե վատ, այստեղ չենք մանրամասնի, գուցե այլ առիթով կանդրադառնանք, պարզապես մեկ նախադասությամբ կբնութագրենք՝ անպտուղ է այս ի-րողությունը:Մենք բազմիցս փորձել ենք երկրին օդ ու ջրի պես անհրաժեշտ ազգայնական բեւեռը ձեւավորել (այլոք՝ նույնպես), բայց միջազգային պարտադրանքի աչալուրջ առկայությամբ դա միշտ բարդություններ է ունենում: Ուժային կառույցների ճնշումները, ձերբակալություննե-րը, բանտարկությունները, տարբեր բնույթի (այդ թվում՝ դրամա-տնտեսական եւ լրատվական) սահմանափակումներն ու այլ ահաբեկումները ժամանակ եւ հնարավորություն գրեթե չեն տալիս: Բայց պե՛տք է արվի դա: Հայաստանը չի՛ կարող առանց հզոր արմատական ազգայնական ուժի առկայության հա-կադրվել տարաբնույթ միջազգային հարձակումներին: Իշխանությունները եւ հիմնական ընդդիմադիր ուժերը զգուշանում են միջազգա-յին ճնշումներից, ինչը հայ ազգայնականներին երբեք չի հետաքրքրում... Համակարգային միջազգային ճնշումն անցել է բոլոր սահմանները, եւ գենախեղվող ազգը երկվության մեջ է հայտնվել կյանքի բոլոր ո-լորտներում՝ քաղաքական, գաղափարախոսական, լեզվա-կրթական, սոցիալական եւն:Այսքանից հետո այլեւս զարմանալի չէ հին ու նոր ղեկավարների հովանավորությամբ գործող զանգվածների տրամաբանությունը: Ո՛չ, նրանք չեն մոռացել հների թալանն ու անարդարությունները, նորերինը՝ առավել եւս, բայց կարոտ են փոխելու այս դժվարին իրավիճակը եւ անզո-րությունից մասնակցում են բոլոր տիպի ընդվզումներին: Իսկ սա ամենավտանգավորն է:Վստահ եմ, եթե մարտիմեկյան դեպքերց հետո ՀՀ 1-ին նախագահը վերադառնար իշխանության, ապա առնվազն 1 ամիս անց մի նոր իշխանափոխության ալիք էր բարձրանալու (քանզի իրապես ոչինչ չէր փոխվելու), իսկ մարդիկ ապշելու էին՝ թե ո՞վ համոզեց իրենց իշխանության բերել նրան, ումից արդեն մեկ անգամ խաբվել էին... Բայց միաժամանակ պայքար կծավալվեր ՀՀ 2-րդ նախագահին իշխանության բերելու համար, ում պատ-րաստ էին Հաագայի միջազգային դատարան ներկայացնել...  Ինչեւէ, այսօր ունենք ՀՀ 3-րդ նախագահ, ով արտաքին հարցերում կարծես փորձում է ազգային քաղաքական բազմաբեւեռ գործունեություն ծա-վալել, սակայն, թերանում է ներքին կյանքի բարեփոխումներն իրականացնելու առումով:Իսկ սա հնարավոր ազդակ է նոր խմորումների: Այլեւս ոչ մի որակումից չվիրավորվող, քաղաքական դիակի վերածված օտարամոլ «ազգային» տարրը նո-րից փորձում է ջղաձգվել, սակայն, ինչպես վերը նշվեց, սա հաջողելու պարագայում կհանգեցնի ընդամենը հոգեդարձի, որի դեպքում տան-ջանքն ավելի դաժան է լինում... Միջազգային «...եղբայությունը» ամեն ստորության դիմում է (պարզ է՝ ոչ միայն ՀՀ-ում), որպեսզի սահմանափակի պետությունների ազատությունն ու ազգերի գիտակցությունը: Ամեն սադրանքի գնում է, միայն թե չլինի ազգ, հայրենիք, մշակույթ, լեզու, հավատք... այս սրբությունները սարսափեցնում են ապազգային տարրերին: Ուստի՝ մեկ անգամ եւս բարձրաձայնում եմ Հայ ազգայնական քաղաքական բեւեռի հզորացման անհրաժեշտության մասին եւ կոչ անում իշխանական, ընդդիմադիր եւ չեզոք դիրքում հայտնված բոլոր ուժերին՝ հոգ տանել, որ այս խնդիրը մեկընդմիշտ լուծվի Հայաստանում: Իսկապե՛ս լուծվի: Քանզի ձեւական բնույթի բոլոր կազմավորումները արագ բացահայտվում եւ ոչ թե օգուտ, այլ վնասարար ազդեցություն են ունենում՝ միաժամանակ հավատը սասանում իրական ազգայնականության հանդեպ:Ոմանք նշում են, թե մարդկանց եւ միջոցների հոծ քանակություն է պետք այս խնդրին լուծում տալու համար: Բայց հիշեցնենք այդ ոմանց, որ մինչ այսօր իրենց մերթընդմերթ ազգային դրսեւորած իշխանական ՀՀԿ-ն ընդամենը մի քանի տասնյակ մարդուց էր բաղկացած, երբ ՀՀՇ-ի ղեկավարման տարիներին միացավ իշխանությանը, իսկ ՀՅԴ-ն նման մի քանի տասնյակով էլ իր գործունեությունը սկսեց ՀՀ-ում...Այնպես որ, հայ ազգայնականները կարող են վստահ լինել, որ երկրում այս խնդիրը ճիշտ գնահատվելու դեպքում իրենք ավելի մեծ թիվ կհավա-քեն, քան նշված քաղաքական կառույցները: Հայ ազգայնականներն ավելի խորքային են ընկալվում եւ ընդունվում հայության բոլոր՝ հայաստան-յան ու սփյուռքյան հատվածներում, քան՝ ժամանակին հիշյալ ուժերն են ընկալվել: Մի բան էլ պետք է հստակ տարանջատել ազգայնականությունից: Դա ավելորդ ու անկապ պիտակավորումներն են՝ է՛լ ազգայնամոլ, է՛լ ֆաշիստ ու նացիստ, է՛լ... Ազգայնականն իր ազգի եւ հայրենիքի պաշտպանն է, առանց այլոց նմանատիպ իրավունքի բացառման: Ազգայնականն իր տեսակի զար-գացման եւ երկրի զորացման խնդիրը չի լուծում այլոց խեղման եւ տարածքների անբնական ծավալապաշտության հաշվին: Ազգայնականը հակաբնական ու անմարդկային չէ...Մեզ՝ ազգայնականներիս, նման սին մեղադրանք ներկայացնողները այսօր արհեստական ազգեր են ձեւավորել, խեղել մարդկային բնական զարգացման ընթացքը եւ տարածքային ծավալապաշտության մոլուցքից հիվանդացել են ու այս բոլոր մեղադրանքները մեզ են ուղղորդում: Սա էլ է մտածված ու գիտակցված, եւ մնում է մենք ազգովի՛ հասկանանք այս իրավիճակը:Ազգայնական ուժերը գործում եւ աջակցում են իրենց պետություններին ու հանրությանը նույնիսկ այնպիսի ժողովրդավար հռչակված երկր-ներում, ինչպիսիք են Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Բելգիան, Հոլանդիան, Շվեդիան՝ էլ չենք ասում Ռուսաստանը ու անգամ՝ հենց ԱՄՆ-ն...
Արմեն ԱվետիսյանՀայ Արիական Միաբանության առաջնորդ
«Լուսանցք» թիվ 8 (184), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

No comments:

Post a Comment