Գրել է Լուսանցք | |
04-03-2011 | |
Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության – Ովքե՞ր են, ի վերջո, Մամիկոնյանները «Լուսանցք»-ը արդեն երեք տարի փորձում է պատմության մութ ծալքերից վերհանել այս կամ այն ժամանակահատվածը, ցույց տալ դրա իրա-կան կողմերը, խեղաթյուրումները, ճշմարտացիությունը: Բանավեճեր հիմնականում չեն լինում կամ շատ կարճ են տեւում: Դա մեզ հիմք է տալիս եզրակացնելու, որ թեման ավարտուն է ներկայացվել: Բոլորովին այլ եղավ Մամիկոնյաններին վերաբերող թեմա-յի պարագայում: Մեր թերթի այս տարվա թիվ 5 եւ թիվ 6 թողարկումներում տպագրվեց «Զամուրհայ Մամիկ» հոդվածաշարը (հեղինակ՝ Արամ Մկրտչյան, Գեր-մանիա)՝ նպատակ ունենալով ցույց տալ, որ Մամիկոնյաններին օտար ծագում վերագրելը հիմնովին սխալ է եւ որ Մամիկոնյան տոհմը վահագնական-արծվակիր է, վիշապասանձող եւ Զամուր Հայ օրենքի կրող:Եվ արդեն երկու շաբաթ անընդհատ զանգահարում են մեզ. ոմանց հետաքրքրել են հեղինակի ապացուցումները, ոմանց զայրացրել, ուրախացրել նրանց, ովքեր երբեք չեն ուզել հավատալ, որ Մամիկոնյաններն այլազգի են: Խմբագրությունը «Զամուրհայ Մամի-կին» տրամագծորեն հակառակ հոդված է ստացել, որը ներկայացնում ենք ստորեւ: Թերթը առողջ բանավեճի կողմնակից է, որովհետեւ առողջ բանավեճը միշտ ողջունելի է, քանզի կարող են երեւան գալ այնպիսի փաստեր, որոնք ցայսօր չեն էլ հնչել: Այս էջի խորագրի ներքո պատրաստ ենք խնդրո առարկայի (եւ ոչ միայն) շուրջ բանավեճի հրա-վիրել շահագրգիռ մասնագետներին: * * * «Հնուց հետե, նախնյաց ժամանակներից ի վեր, Մամիկոնյաններն են կորստի մատնել ձեր ¥խոսքն ուղղված է Արշակունի Վարազդատ թագավորին, - Ս.Մ.¤ Արշակունյաց տոհմը, որովհետեւ ի բնե ձեր հակառակորդներն են եղել, դրանք են միշտ կերել հայոց աշխարհը» ¥հայոց Բատ Սահառունի նախարարի ասածն է՝ ըստ Փավստոս Բուզանդի¤£ «Պտուղը ծառից հեռու չի ընկնի», - ասում է հայկական ասացվածքը: Վերհանելով միջին դարերում հայ կյանքում զգալի դերակատարում ունեցած Մամիկոնյաննների ծագումնաբանությունը՝ դրանով իսկ կպարզենք, թե ովքեր էին նրանք, եւ, վերջ ի վերջո, թե ինչպես պետք է գնահատել նր-անց վարքուբարքը Հայաստանում ¥այս հարցը տակավին այսօր էլ՝ հայ պատմագիտության՝ ըստ պատշաճի չլուսաբանված հարցերից է¤:Մամիկոնյանների նախնիների մասին առաջին վկայությունը հանդիպում ենք Փավստոս Բուզանդի «Պատմության» մեջ. Մամիկոնյանների «նախնիները, - ասում է պատմիչը, - թողել են Ճենաց աշխարհի ¥այսինքն՝ Չինաստանի, - Ս.Մ.¤ թագավորությունն ու եկել են մեզ մոտ...». «Մեր նախնիները, - ասում է Մամիկոնյաններից մեկը՝ Մուշեղ Մամիկոնյանը ¥նույն տեղում¤, Ճենաց աշխարհի թագավորներ են եղել. եւ եղբայրների մեջ տեղի ունեցած տարաձայնությունների պատճառով, որպեսզի մեծ արյունահեղություն չլինի, այնտեղից հեռացել ենք եւ խաղաղ հանգստություն գտնելու համար եկել դադարել ենք այստեղ ¥այսինքն՝ Հայաստանում, - Ս.Մ.¤»£Մամիկոնյանների ծագման մասին, բացի Փավստոսից, հիշատակում են նաեւ Խորենացին, Սեբեոսը, Ստեփանոս Օրբելյանը, եւ, նրանց ասածների հիման վրա, նաեւ հետագա պատմիչները: Նրանք բոլորը համաձայն են այն բանում, որ Մամիկոնյանները ծագում են Ճենաց աշխարհից, այդտեղ եղել են երկու ազնվազարմ եղբայր՝ Մամիկը եւ Կոնակը, սրանք թագավորության գլխավորի հետ հակասության մեջ են մտնում եւ այդ պատճառով փախչում Պարսկաստան, որտեղից էլ, ի վերջո, հայտնվում են Հայաստանում ¥Պարսկաստանի թագավորը՝ Արտավանը, խռովարարներին փաստորեն աքսո-րում է Հայաստան. որը համընկնում է հայոց Խոսրով Մեծ թագավորի ժամանակների հետ¤: Այնուամենայնիվ՝ պատմիչների հաղորդած տեղեկութ-յուններում կան կարեւոր մանրամասներ:Խորենացին ասում է, որ Մամիկոնյանների ծագման, գաղթի պատճառի մասին իր պատմությունը քաղել է շրջիկ «զրույց»-ից, ասել է թե՝ այն պատմագիտական հիմք չունի, այլ հենվում է, անշուշտ, հենց իրենց իսկ՝ Մամիկոնյանների տարածած լուրերի վրա: Ինչեւէ, այդ պատմությու-նից իմանում ենք, որ պարսից Արտաշիր թագավորի ժամանակներում Ճենաստանում Արբոկ անունով մի թագավոր է լինում£ Սա ունենում է Բղդող եւ Մամգուն անունով երկու դայակորդիներ, որոնք լինում են մեծ նախարարներ£ Բղդողը Մամգունի մասին չարախոսում է, եւ Ճենաց թագավո-րը որոշում է Մամգունին սպանել£ Վերջինս, իմանալով այդ մասին, իր տունուտեղով փախչում, ապավինում է Արտաշիր թագավորի մոտ£ Ճենաց թագավորը դեսպաններ է ուղարկում Պարսկաստան՝ նրան հետ ուղարկելու պահանջով, հակառակ դեպքում՝ պատերազմելու սպառնալիք է տալիս: Այնպես է լինում, որ Արտաշիրը մահանում է եւ նրան փոխարինում է որդին՝ Շապուհը: Վերջինս, սակայն, Մամգունին չի հանձնում Ճենաց թագավո-րին: Բայց եւ այնպես նրան չի էլ թողնում Պարսկաստանում, այլ «ամբողջ տունուտեղով, իբրեւ աքսորական, ուղարկում է Հայաստան իր գործա-կալների մոտ»՝ Ճենաց թագավորին լուր ուղարկելով, որ «Մի՛ վիրավորվիր, որ ես Մամգունին չկարողացա քո ձեռքը տալ, որովհետեւ հայրս նրան երդվել էր արեգակի լույսով. այլ որպեսզի քեզ հանգստացնեմ, ես նրան իմ երկրից հալածեցի արեւմտյան կողմը, աշխարհի ծայրը, որ նրա հա-մար մահի հավասար է. ուրեմն թող իմ եւ քո մեջ պատերազմ չլինի»: Այն, որ պատերազմ չի լինում, պատմիչը բացատրում է նրանով, որ «Ճե-նաց ազգը խաղաղասեր է»£ Մամգունի Հայաստան աքսորվելը, - հավելում է Խորենացին, համընկնում է Տրդատի՝ թագավորական տիտղոսով Հայաստան գա-լու հետ ¥այսինքն դա, փաստորեն, տեղի է ունեցել 3-րդ դարի վերջերին¤: Մամգունը, օգտվելով բարեպատեհ առիթից, «իր բոլոր տնով-տեղով» նրան «ընդառաջ» է գնում «մեծ ընծաներով»: Դեհ, իսկ բազում տնտեսական պետքեր ունեցող Տրդատ թագավորը, մեր կողմից հավելենք, գայթակղվելով ընծաներով, Մամգունին ընդունում, նրա գերդաստանին «բնակության տեղ» եւ «ապրուստի միջոց» է տալիս: Պատմիչը մեկ այլ կարեւոր տեղեկութ-յուն էլ է հայտնում Մամգունի մասին ¥սա արդեն, երեւի, հավաստի¤. թագավորը, ճիշտ է, ընդունում ու տեղավորում է աքսորյալին, բայց միաժամանակ, «բավական երկար տարիներ տեղից-տեղ» է տեղափոխում նրան, ըստ երեւույթին, ¥մեր կողմից ենթադրենք¤, սկզբունքորեն այլ վար-քուբարք ունեցող տեղաբնիկ հայերի կողմից համառորեն չընդունվելու պատճառով: Բայց դե արքան «ընծաներ» ¥մերօրյա լեզվով՝ կաշառք¤ էր վերցրել, ինչպե՜ս ուրանար դա:Ի՞նչ է հետեւում Խորենացու այս պատմածներից£ - Մամիկոնյանները եկվոր են, Ճենաստանից են, հայ չեն: Իսկ բուն չին ազգի՞ց են, արդ-յոք, - այս հարցի պատասխանը Խորենացին չի տալիս, բայց նաեւ ընթերցողի մեջ կասկած է ստեղծում դրա այդպես լինելու վերաբերյալ, քանի որ նույն տեղում, բնութագրելով չին ազգին, ասում է, որ ճենացիք «խաղաղասեր», անչար մարդիկ են, այն դեպքում, երբ էջեր անց Մամիկոն-յանների՝ հայոց աշխարհում արյունռուշտ վարքուբարք դրսեւորելու բազմաթիվ փաստեր է հիշատակում ¥մեր պատմահայրը ակնհայտորեն ցույց է տալիս, որ ինքը չի սիրում Մամիկոնյաններին¤: - Զրույցի հանգամանքը շեշտելով, պատմիչը դրանով ասել կուզի, որ ընթեր-ցո՛ղ, Մամիկոնյանների՝ իրենք իրենց մասին պատմածներին մի՛ հավատա, որ նրանք Ճենաց աշխարհում, ըստ երեւույթին, ինչ-որ ծանր հան-ցանք են կատարել ¥ո՛չ պատմածի նման¤, որի համար էլ թագավորը ջանք չի խնայել նրանց հետ բերել-տալու եւ պատժելու համար: Բացի այդ, կասկածե-լի է Մամիկոնյանների՝ «մեծ» Ճենաց ազգից լինելու պատմությունը, որը Մամիկոնյան տան զրույցները ներկայացնում են£ - Շատ բան ա-սող է պատմիչի՝ Մամիկոնյանների՝ Տրդատին «մեծ ընծաներով» ընդառաջ գնալու հանգամանքի մատնանշումը£ Այն, որ արքան Հայաստանի գեղատե-սիլ ու հարուստ վայրերից մեկում հող է հատկացնում եկվորներին ¥նաեւ ապրելու միջոցներ¤, - վկայում է այն մասին,որ «ընծան» պատկառե-լի չափսեր է ունեցել: Ի՞նչ իմանաս՝ Տրդատ ու նրան հաջորդող Արշակունի թագավորների այս թուլությունը չէ՞ր այն գլխավոր դրդապատճառը, որ Մամիկոնյանների՝ Հայաստան աքսորվելուց կարճ ժամանակ անց Արշակունի թագավորները սպարապետությունը վստահեցին նրանց ¥Խորենացու հիշատակածը, համենայն դեպս, հիմք տալիս է նման եզրակացության հանգելու¤, - հայոց թագավորության երկրորդ գլխավոր պաշտոնը օտարին տա-լու աննախադեպ քայլ, որը ոչ քիչ դեր կատարեց Հայոց թագավորության վերացման հարցում: Մամիկոնյաններին «տեղից տեղ» տեղափոխելու մա-սին ասածից էլ հետեւում է այն, որ հետագայում եկեղեցական պատմագրության կողմից լուսապսակով պատված Մամիկոնյաներին հայոց աշխարհի բուն տերը՝ Հայը չի ընդունել, Հայի ու Մամգունների մարդկային կերպերը միմյանց չեն բռնել, նրանք միմյանց հետ անընդհատ ընդհար-վել են, մեկ - մեկու հետ բարեկամություն չեն արել, եւ դա, հատկապես, մինչ Մամիկոնյանների սպարապետության տիտղոս ձեռք բերելը ¥թեեւ դրանից հետո էլ հայ-մամգուն սրտալից հարաբերություններ չեն եղել¤. Մամիկոնյաններին Հայաստանում փաստորեն թեւ-թի-կունք էին, նրանց հետ շատից-քչից բարեկամական հարաբերություններ հաստատում էին ¥եւ դա էլ քաղաքական իրենց շահերից ելնելով¤ սեմա-ծին քրիստոնյաները ¥սրանց մեջ առավելապես՝ Գրիգորիսի տոհմը¤ եւ ոչ զտարյուն հայերը£ * * *Սեբեոսը հետեւելով Խորենացուն՝ եւս համարում է, որ Մամիկոնյանները հայեր չեն. «Սրանք նահապետ Արամենակի որդիները չեն, - գրում է նա, - այլ եկել են Ճենաստանից պարթեւների Արտավան արքայի եւ հայոց արքա Խոսրով Մեծի տարիներին»: Դա գրելուց հետո պատմիչը ավելաց-նում է, որ այդ մասին ինքը լսել է մի ճենացուց, ով «բանագնացությամբ ճենաց թագավորի կողմից եկել էր Խոսրով արքայի մոտ»: Ուստի, եթե հավատալու լինենք Սեբեոսի այդ ասածին, ապա դուրս է գալիս, որ նրա՝ Մամիկոնյանների ծագումնաբանության մասին պատմելիքն ա-վելի ճշմարտահարույց ու մանրամասն է լինելու, քան Խորենացունը: Ինչպես եւ, կարծես թե, է: Ահա թե ինչ է լսում մեր պատմիչը ճենա-ցուց ճենացու մասին. «Նաեւ մեր աշխարհում են գուսաններն իրենց երգերի մեջ հիշատակում Մամիկին ու Կոնակին, որոնք երկու քաջ ու նշանավոր հարազատ եղբայրներ են եղել՝ որդիները Կառնում նախարարի, որը Ճենաստանի թագավորության երկրորդն էր: Այս մարդու մահից հե-տո սրանց թագավորը կնության առավ սրա կնոջը: Նրանից որդի ծնվեց, որը իր հոր մահից հետո նստեց հայրենի թագավորության աթոռին: Իսկ նրանք՝ նրա երկու եղբայրները՝ «նույն» մորից եւ ոչ հորից, ապստամբելով հեռացան նրանից, եւ իրենց հետ միաբանելով նախարարության ու զորքերի մի մասը՝ միաբանության ուխտ արին: Նրանք ուխտեցին չար խորհուրդ՝ սպանել իրենց եղբորը՝ երկրի թագավոր Ճենբակուրին, եւ վերցնել նրա թագավորությունը: Եվ Մամիկն ու Կոնակը իրենց երկրում մի տեղ զորաժողով արին նրա դեմ, եւ երկրի զորքը բաժանվեց եր-կու մասի: Լուր տրվեց ճենբակուրին. նա եւս հավաքեց իր կողմի զորքերը եւ գնաց նրանց դեմ պատերազմի: Եվ հարձակվեցին միմյանց վրա, եւ իսպառ կոտորեցին ապստամբ զորքին: Փախուստի դիմելով Մամիկն ու Կոնակը գնացին Արշակունի արքայի մոտ, որը նստում էր քուշանների երկ-րում Բահլ Շահաստանում»: Սերգեյ ՄանուկյանԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դոցենտ «Լուսանցք» թիվ 8 (184), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում |
Saturday, March 5, 2011
Ովքե՞ր են ի վերջո Մամիկոնյանները - բանավեճ «Լուսանցք-ում
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment