Sunday, March 13, 2011

Կովկասը վերաբաժանման եզրին. Արցախի խնդիրը կարող է ռազմա-քաղաքական հաղթաթուղթ լինել


Գրել է Լուսանցք   
12-03-2011
Կովկասը վերաբաժանման եզրի՞նԱրցախի խնդիրը կարող է ռազմաքաղաքական հաղթաթուղթ լինել
Արցախյան խնդիրը մերթընդմերթ դառնում է միջազգային այս կամ այն տարածաշրջանային վերհառնող ծրագրի մի մասնիկ եւ, կամա թե ակամա, սկս-վում է հիմնախնդրի վերաքննարկումը, որը «համեմվում» է ադրբեջանական ռազմատենչ հայտարարություններով:ՌԴ ՊՆ հանրային խորհրդի անդամ Իգոր Կորոտչենկոն այդ առիթով վերջերս ասել է. «Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի բանակները սովետական բանակի պատճեն են՝ վերջինիս լավագույն ավանդույթներով... Հայկական զինված ուժերը մոտավորապես այնպիսին են, ինչպիսիք Գերմանիայում սովետական զորախմբերն են եղել, որոնցից բոլորը վախեցել են, քանզի վերջիններս միշտ մարտական բարձր պատրաստվածության մեջ են եղել»: Նաեւ հատուկ շեշտել է, թե նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեջ ամենամարտունակ բանակներից է հայկական բանակը: Ռուս փորձագետի խոս-քերով՝ «Ադրբեջանի զինված ուժերը մարտական ու բարոյական հատկանիշներով զիջում են հայկականին... Հայաստանը լավ բանակ ունի, այդպիսին են նաեւ Ղազախստանի ու Բելառուսի զինված ուժերը»:
Մեկնաբանելով ադրբեջանական ռազմական բյուջեի աճը, Ի. Կորոտչենկոն շեշտել է, թե մարտական ու բարոյական հատկանիշներով, այնուամենայնիվ, ադրբեջանական զինված ուժերը զիջում են հայերին: «Տեխնիկապես ադրբեջանական կողմը ավելի լավ է զինված, ինչը ֆորմալ ցուցանիշ է ու կա-րող է Բաքվին ստիպել գնալ հակամարտության ռազմական ճանապարհով լուծմանը, սակայն իրական ռազմական ներուժը պարզ կլինի միայն պատերազ-մի ժամանակ...»:Երբ ՀՀ ԱԳ նախարարը պաշտոնական այցով Ավստրիայում էր, հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոյի հետ ու քննարկել ԵԱՀԿ գործունեության տարբեր ոլորտներին առնչվող հարցեր: Նախարարը կարեւորել է ԵԱՀԿ դերը Եվրոպայում անվտանգության եւ համագործակ-ցության ապահովման գործում, ուստի ՀՀ-ն կշարունակի գործուն մասնակցությունը կազմակերպության գործունեության բոլոր հարթութ-յուններում: Գլխավոր քարտուղարի խնդրանքով ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վեր-ջին զարգացումները: «Մինչ Հայաստանը խոսում է խաղաղության մասին, Ադրբեջանը պատերազմ է քարոզում, մինչ մենք առաջարկում ենք համաձայնության գալ ուժի չկիրառման մասին, Ադրբեջանը հրաժարվում է այդ առաջարկից եւ պարծենում իր ռազմական բյուջեի ավելացումով: Մինչ միջազգային հանրությունը կոչ է անում ամրապնդել զինադադարը եւ դուրս բերել դիպուկահարներին շփման գծից, Ադրբեջանը շաբաթա-կան հարյուրավոր անգամ խախտում է զինադադարը եւ սադրանքներ կազմակերպում շփման գծում: Միջազգային հանրությունը հայտարարում է, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, իսկ Ադրբեջանն ասում է, որ խաղաղ կարգավորումը չի նշանակում ուժի չկիրառում»: Է. Նալբանդյանը հավելել է, որ Երեւանը կոչ է անում միջազգային կազմակերպություններին եւ այլ երկրներին աջակցել Մինսկի խմբի համանախագահների քայլերին՝ սատարել բանակցությունների շարունակմանը միջազգային հանրության մանդատն ունեցող ձեւաչափով՝ փոխզիջումային լու-ծումներ գտնելու համար: Իսկ Ադրբեջանը Հայաստանի դեմ դիրքորոշում որդեգրելու կոչ է անում բոլորին՝ փաստորեն հանդես գալով համանա-խագահների մոտեցումներին հակառակ, փորձում է բանակցությունները տեղափոխել այլ ձեւաչափեր՝ դրանով վնասելով կարգավորման գործընթա-ցին:Երեւանն ընդունել է հունիսին Սանկտ-Պետերբուրգում, հոկտեմբերին Աստրախանում եւ դեկտեմբերին Մոսկվայում ներկայացված նորացված առա-ջարկները՝ որպես դեպի կարգավորում տանող բանակցությունների հիմք: Դա նշանակում է, որ Երեւանի դիրքորոշումը համահունչ է միջազգա-յին հանրության դիրքորոշմանը: Իսկ Բաքուն շարունակաբար նորանոր փոփոխություններ է առաջարկում մի շարք հարցերի վերաբերյալ, ո-րոնց շուրջ արդեն բավական ժամանակ առաջ փոխըմբռնում էր ձեւավորված: Եվ զարմանալի է, որ իր այդ քայլերը փորձում է քողարկել՝ մեղադրե-լով ՀՀ-ին ձեռք բերված համաձայնեցված տարրերը խմբագրելու ցանկության մեջ, մինչդեռ իրականում հակառակն է: Միջազգային հանրութ-յունն սպասում է Ադրբեջանից մեկ հստակ պատասխան՝ արդյո՞ք նա ընդունում է այսօր սեղանին դրված առաջարկները: Արցախյան խնդրի քննարկումներից այլեւս դուրս չեն մնում նաեւ հայերի անվտանգության խնդիրները: Հայերի անվտանգությունը որեւէ կերպ չի կարող ապահովված լինել Բաքվի գերիշխանության ներքո, եւ այս ամենն ապացուցված է Սումգայիթի, Բաքվի, լեռնային եւ դաշտային Ար-ցախների եւ այլ տեղերում կատարված ոճրագործություններով:1988թ. փետրվարի 28-ին սկսված եւ Ադրբեջանում 2 տարի շարունակված ցեղասպանության հետեւանքով եւս մեկ անգամ փաստվեց այն անհերքելի ճշմարտությունը, որ այդ երկրի հայ բնակչության՝ ներառյալ ԼՂ-ի (ԼՂԻՄ-ի) մեծամասնությունը կազմող հայերի անվտանգությունը ո-րեւէ կերպ չի կարող ապահովված լինել Բաքվի գերիշխանության ներքո: Այս մասին ահազանգում են բոլոր հայկական (նաեւ՝ օտար) կազմակերպութ-յունները, հատկապես՝ հարյուր հազարավոր փախստականներն ու ցեղասպանության ենթարկվածների հարազատները: Միջազգային իրավունքի մասնագետ Անդրեաս Ղուկասյանը «Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում գործող հիմնական հայեցակարգերի քննադատական վերլուծություն» վերտառությամբ զեկույցում գլխավորապես անդրադարձել է ԽՍՀՄ օրենսդրությանն ու անկախ պետության չափո-րոշիչներին ԼՂՀ հռչակման համապատասխանության թեզերին՝ ներկայացնելով նաեւ ԼՂՀ ձեւավորման վերաբերյալ Ադրբեջանում գոյութ-յուն ունեցող քաղաքական-իրավական հայեցակարգերը, մասնավորապես՝ ՀՀ կողմից իբր իրագործված ագրեսիայի եւ օկուպացիայի պնդումների համատեքստում: Ներկայացվել է ԼՂ-ի հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ-ի որդեգրած հայեցակարգը, մարդու իրավունքների հարգման, հակամարտության կարգավորման համար ուժի եւ դրա կիրառման սպառնալիքի բացառման սկզբունքների անտեսումը, ինչպեսեւ հակամարտության կարգավորման «Մադրիդյան սկզբունքների» քայքայիչ ներուժը: Եվրոպական երկրներում, Ռուսաստանում, անգամ ԱՄՆ-ում՝ Ադրբեջանի դեսպանատների առաջ նույնպես բողոքի ցույցեր եղան ադրբեջանական վայրա-գությունների դատապարտման համար, հատկապես՝ ի հիշատակ Սումգայիթի ոճրագործության անմեղ զոհերի: Հետզհետե նորից կարեւորվում է Ադրբեջանում եւ ԼՂԻՄ-ում հայերի զանգվածային ջարդերը որպես ցեղասպանություն ճանաչելը, քանզի Բաքուն ընդհանուր հակաքարոզչությամբ է զբաղված, ինչը փորձում է ճշմարտություն ներկայացնել: «Աբսուրդն այն է, որ Ադրբեջանը նաեւ Խոջալուի դեպքերը ներկայացնում է որպես Ադրբեջանի ժողովրդի ցեղասպանություն: Այս ամենը միֆ է»,- ասել է «Ադրբեջանահայերի ա-սամբլեայի» նախագահ Գրիգորի Այվազյանը: Նա էլ կարեւոր է համարել 1988-1992թթ. ընթացքում Ադրբեջանի իշխանության կողմից հայ բնակչության նկատմամբ իրագործած ոճրագործությունը որպես ցեղասպանություն որակելը: «Մեր համայնքը չի կորցրել իր հույսը, որ նման օրինագծերը վաղ թե ուշ կընդունի ԱԺ-ն: Նախքան միջազգային հանրությանը խնդրելը, մեր պետությունը պետք է Ադրբեջանում տեղի ունեցած դեպքերը պաշտոնապես ճանաչի որպես ցեղասպանություն. աղերսներով խոսելու ժամանակը վաղուց անցել է, պետք է անցնենք հակահար-ձակման: Պետք է նախաձեռնողական քաղաքականությամբ հանդես գանք»: Այս հարցը հրատապ է այլեւս, քանզի պատերազմական կոչերը Բաքվից չեն դադա-րում:«Ես թերահավատորեն եմ վերաբերվում ԼՂ-ում լայնամասշտաբ պատերազմի վերսկսման մասին կանխատեսումներին,- հայտնել է ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը,- ռազմական գործողությունների վերսկսման հարցում մի շարք հակասություններ կան: Չեմ կարծում, որ դրանք կարող են հանկարծակի վերսկսվել, ասենք՝ որեւէ միջադեպի արդյունքում: Պատերազմի սկիզբը քաղաքական որոշում է պահանջում, իսկ ադրբեջանական իշխանությունները քիչ հավանական է, որ կգնան դրան»: Վ. Կազիմիրովն ասել է, որ Ադրբեջանի իշխանությունների յուրաքանչ-յուր քայլին պետք է խիստ պատասխան տրվի, իսկ հակամարտությանը ԵԱՀԿ-ն թույլ ու պասիվ մոտեցում է ցուցաբերում: Համապատկերում հիշեցնենք, որ ՀՀ նախագահը օրերս Սանկտ Պետերբուրգում հանդիպել է ՌԴ նախագահին: Իսկ Սոչիում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդեւի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: ՌԴ նախագահի հրավերով ԼՂ-ի հակամարտության կարգավորման շուրջ անց-կացվող հերթական բանակցությունների ժամանակ զրուցակիցները մտքեր են փոխանակել անցյալ տարի Աստրախանում ընդունված համատեղ հայտարա-րության իրականացման ընթացքի վերաբերյալ: Եռակողմ հանդիպման արդյունքում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ. «...Քննարկելով 2010թ. հոկտեմբերի 27-ին Աստրախանում ընդունված եռակողմ հայտարարության գործնական կիրառման հարցերը՝ նախագահները, ի լրումն դրանում նախատեսված միջոցառումների, պայմանավորվեցին վստահության հետագա ամրապնդման հե-տեւյալ քայլերի մասին. 1. Ամենակարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակումը: 2. Ձգտել բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով եւ կրակի դադարեցման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ»:Երեւան վերադառնալուց առաջ ՀՀ նախագահը Սոչիի օդանավակայանի սրահներից մեկում հանդիպել է նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպո-վին (ՌԴ), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ): Հանդիպմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահողի անձնական ներկայացու-ցիչ Անջեյ Կասպրշիկն ու ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:Վերջերս առավել հաճախ է արծարծվում Կովկասում նոր պետությունների առաջացման հեռանկարը: ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացու-ցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը մեկնաբանել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի վերջերս բարձրաձայնած «Միացյալ Կովկասի» ստեղծման գաղափարը: Նա ասել է. «Ինչ վերաբերում է Վրաստանի նախագահի հայտարարությանը, դժվարանում եմ ասել՝ ինչ է նկատի ունեցել նա: Եթե խոս-քը տարածաշրջանում նոր ինքնիշխան պետությունների՝ Աբխազիայի ու Հարավային Օսիայի ստեղծման իրողությունը ներառող փոխադարձ համագործակցության մասին է, ապա միջազգային սուբյեկտների միջեւ համագործակցություն հաստատող փորձերը հիմնավորված են» եւ հավե-լել է, թե նշյալ պարագայում ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչքանով Վրաստանի իշխանությունները կընդունեն ստեղծված իրողութ-յուններն ու նորմալ հարաբերություններ կհաստատեն բոլոր հարեւանների հետ: Կարծում ենք՝ պաշտոնական Երեւանը պետք է արագացնի Արցախի անկախության ճանաչման հարցը, քանզի միայն Երեւանի ճանաչումից հետո Մոսկվան կարող է գնալ համանման քայլի: Խոսվում էր նաեւ Կիպրոսի կողմից Արցախի անկախության ճանաչման մասին, ինչը կարող է երկարաձգվել հու-նական կողմի պատճառաբանություններով:Կովկասում «ճանաչումների» շղթան կարող է երկարել, քանզի Վրաստանն ու Ճապոնիան միավորվել են՝ Ռուսաստանին «օկուպանտ» ճանաչելու հար-ցում: Այդ պետություններն էլ տարածքային խնդիրներ ունեն ՌԴ հետ, եւ Վրաստանի խորհրդարանն առաջիկայում պատրաստվում է բանաձեւ ընդու-նել «Կուրիլյան կղզիների օկուպացիայի մասով» եւ հույս ունի, որ Ճապոնիան էլ կպատասխանի նրան նույն կերպ՝ ընդունելով պատասխան բանաձեւ «Հարավային Օսիայի եւ Աբխազիայի օկուպացիայի մասով»: Այդ հարցը քննարկվել է Թբիլիսիում՝ Ճապոնիայի դեսպանի հետ:Չի բացառվում, որ բացի Աբխազիայից, Հարավային Օսիայից եւ Արցախից՝ եւս նոր փոքր պետություններ առաջանան Կովկասում: Իրանական կայ-քերը գրում են, որ Ադրբեջանում ապրող հազարավոր ազգային փոքրամասնություններ բռնությունների են ենթարկվում իշխանություն-ների կողմից: Բաքուն, Իսրայելի հովանավորությամբ, մշտապես ճնշումների եւ բռնությունների է ենթարկում Ադրբեջանում ապրող հա-զարավոր թալիշների, եւ բացի այդ, Ադրբեջանի հարավային՝ թալիշաբնակ բնակավայրերից իսրայելական ու ամերիկյան հետախուզական ծառայութ-յուններն իրականացնում են հակաիրանական եւ հակաթալիշական հետախուզական գործունեություն.- հայտարարել է թալիշ քաղաքական գործիչ Ֆախ-րեդդին Աբբաս Զադեն: Պաշտոնական Բաքվի ճնշումների հետեւանքով թալիշները ծանր կացության մեջ են: 2010թ. թալիշ ազգային գործիչ Գումա-տովը նամակ է ուղարկել Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիին՝ խնդրելով օգնել թալիշներին, որպեսզի Ադրբեջանի իշխանություն-ների կողմից ճնշումների եւ ձուլման չենթարկվեն: Թալիշները տարածաշրջանի իրանալեզու ցեղերից են, որոնք դավանում են իսլամի շիա ուղղությունը: Ադրբեջանի ղեկավարությունը երկրում ապրող էթնիկական խմբերի նկատմամբ վարում է ձուլման քաղաքականություն, ինչպես նախկինում, եւ եթե 1993թ. թալիշները կազմում էին Ադրբեջանի բնակչության 3.3%-ը, ապա 1999թ. այն արդեն իջել էր մինչեւ 1%: Թալիշները 1993թ. Ադրբեջանի 7 շրջաններում հռչակեցին Թալիշ-Մուղանյան Ինքնավար Հանրապետութ-յունը, սակայն Ադրբեջանը չճանաչեց նրանց ինքնավարությունը եւ ռազմական ճնշումների դիմեց...…Հիմա չի բացառվում, որ թալիշները, նաեւ լեզգիները Իրանի եւ Ռուսաստանի ջանքերով ստեղծեն Թալիշստան եւ Լեզգիստան: Այս դեպ-քում ինչու չէ. կարող են առաջանալ (ժամանակավոր՝ մինչ ՀՀ հետ միանալը) Նախիջեւան եւ Ջավախք պետությունները եւս...Եթե Ռուսաստանն ու Իրանը փորձեն Կովկասը դարձնել 7 պետությունների տարածաշրջան (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Աբխազիա, Հարավային Օսիա, Թալիշստան եւ Լեզգիստան), ապա ինչու՞ այն չի կարող լինել ասենք՝ 10 պետությունների տարածաշրջան, նշյալներին ավելացրած Արցախը, Նա-խիջեւանն ու Ջավախքը: Իրանում արդեն բազմաթիվ բողոքի ցույցեր են լինում Ադրբեջանի դեսպանության առջեւ, տարբեր առիթներով: Դրանք եւ քաղաքական բնույ-թի են եւ կրոնական: Օրինակ, վերջերս էլ Իրանում ապրող ադրբեջանցի կանայք բողոքի ցույց են կազմակերպել Ադրբեջանի դեսպանության առ-ջեւ՝ պահանջելով վերացնել դպրոցներում հեջաբի արգելման մասին որոշումը: Ցույցի ժամանակ ադրբեջանցի կանայք վանկարկել են «Մահ Ամե-րիկային», «Մահ Իսրայելին» եւ «Հարգեք մեր համոզմունքները» կարգախոսները: Իրանցի աշակերտներն ու ուսանողներն էլ Ադրբեջանի ա-ռաջին տիկին Մեհիբան Ալիեւային ուղղված նամակի հետ միասին Ադրբեջանի հյուպատոսարան էին հանձնել նաեւ նամազ անելու համար նախա-տեսված քող:Իրանցի բարձրաստիճան հոգեւորականը սպառնացել է Ադրբեջանի իշխանությունների դեմ ուրացության հրաման արձակել... Իրանցի մեկ այլ հոգեւորական այաթոլլահ Մաքարեմ Շիրազին վերջերս ֆեթվա էր արձակել, որտեղ նշել էր, որ Ադրբեջանի կրթության նախարարը, խախտելով սահ-մանադրությունը, հրաման է արձակել, ըստ որի՝ արգելվում է դպրոցներում հեջաբ կրել, որն էլ հարուցել է բազմաթիվ մարդկանց դժգոհութ-յունը: Եվս մի ֆեթվա է արձակել՝ Ադրբեջանում շիական մզկիթների արգելման վերաբերյալ, որտեղ Ադրբեջանի ղեկավարությանը ասվել էր. «Այժմ հստակ հայտարարում ենք, որ եթե Ադրբեջանում շարունակվի մզկիթների քանդման գործընթացը, պայքարի հրաման կարձակենք, եւ այն ան-ձը, որը պայքարի ընթացքում կզոհվի, «շահիդ» կդառնա: Հրաման արձակելու պարագայում Ադրբեջանում իրավիճակը անկայուն կդառնա: Ադրբեջանի իշխանությունները պետք է իմանան, որ շիաները յուրաքանչյուր հրաման արձակելուն պես պատրաստ են այն կատարել»: Իրանցի հոգեւորական Զեյն-օլ Աբեդին Ղորբանին էլ, դիմելով Ադրբեջանի նախագահ Իլահամ Ալիեւին, հայտարարել էր. «Ես Ձեզ վերջնագիր եմ ներկայացնում, այնպես մի արեք, որ Մուհամմադ Ռեզա շահի եւ Սադամ Հուսեյնի պես պատմության աղբանոցն ընկնեք»: Այսպես այս գործընթացը կարող է իսկապես վերածվել տարածքային խնդիրների, քանզի ոչ միայն Թալիշստանի հարցը կընդգրկվի օրակարգում, այլեւ՝ հակառակ պահանջներ կառաջադրվեն, քանզի Ադրբեջանը տարածքային սին պահանջներ ունի Իրանից...Այսպիսի ծավալումների դեպքում Կովկասի խնդիրը կդառնա առավել առաջնային, քան՝ Մերձավոր Արեւելքինը...Նշենք նաեւ, որ այս ամենն անդրադառնում է Ադրբեջանի ներքին կյանքին եւս: Ներիշխանական 2 թեւերի միջեւ ակնհայտ բախում է սկսվել: Նախագահ Ալիեւի «հակակոռուպցիոն շոուն» իշխանության ներսում հակասությունների էլ ավելի շիկացման պատճառ է դարձել: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւի եւ արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովի միջեւ դիմակայությունը գա-գաթնակետին է հասել: Այն, որ այդ դիմակայությունը ծագել է նշյալ անձանց միջեւ, պատահական չէ, քանի որ նրանցից յուրաքանչյուրն Ա-լիեւից հետո իրեն է համարում Ադրբեջանի 2-րդ մարդը: Իսկ Ալիեւը «հակակոռուպցիոն շոու»-ն դեռ շարունակում է: «Դրա պատճառն այն է, որ արաբական երկրներում ընթացող հեղաշրջումները Ադրբեջան թափանցելու մեծ հավանականությունից անհանգստացած Ալիեւը իրավի-ճակից դուրս գալու գործը հանձնարարել է կեղծարարության եւ քաղաքական շոուների վարպետ Ռ. Մեհտիեւին: Օգտվելով իրեն ընձեռված հնարավո-րությունից՝ Ռ. Մեհտիեւը ցանկանում է շարքից հանել իր գլխավոր մրցակից Ք. Հեյդարովին եւ, քննադատության թիրախ դարձնելով «արտա-կարգ նախարարի» վերահսկողության տակ գտնվող կառույցները, արդեն սկսել է հարվածներ հասցնել նրան»,- գրում են ադրբեջանական զլմ-ները եւ համոզմունք հայտնում, որ «որպես իշխանության 2 թեւերի միջեւ սկսված պատերազմի արդյունք, մոտ ժամանակում իշխանության ներ-սում լուրջ իրարանցում է սկսվելու»...Բաքվի դիրքերը կարող են թուլանալ ոչ միայն ներքին խժդժություններից, այլեւ՝ Թուրքիայի վիճակից: Անկարան այլեւս անվերահսկելի է համարվում Արեւմուտքի գործընկերների կողմից, եւ դա արդեն նկատելի է: Անգամ Իսրայելն է պարբերաբար խնդիրներ առաջացնում: Վերջերս Թուրքիայում ժամանակավորապես փակվել էր Անկարայում (նաեւ՝ Բաքվում) գտնվող Իսրայելի դեսպանատունն ու Ստամբուլում գտնվող հյուպատո-սարանը: Պաշտոնական Երուսաղեմն անվտանգության նկատառումներով աշխարհի մի շարք երկրներում իր դիվանագիտական առաքելությունները ժա-մանակավորապես դադարեցնելու որոշում էր կայացրել: Ըստ թուրքական զլմ-ների՝ հնարավոր վտանգն Իսրայելի քաղաքացիների համար կապվում է «Հեզբալլահ» ռազմական խմբավորման առաջնորդներից մեկի՝ Իմադ Մուղնիեի սպանության 3-րդ տարելիցի հետ, բայց կարծիք կա, որ սա նա-խազգուշական քայլ է... Ինչեւէ, թյուրքական երկրները փորձում են գոնե ցուցադրաբար միասին հանդես գալ: Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմավարական ուսումնասի-րությունների կենտրոնների միջեւ համագործակցության համաձայնագիր է ստորագրվել: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Բյուլենտ Արասի խոսքերով՝ Թուրքիան ցանկանում է հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորում, սակայն ռազմական գոր-ծողությունների սկսման դեպքում կարող է Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերել: Նա ընդգծել է, թե «Թուրքիան շարունակում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար ջանքեր ներդնել... Անկարան ղարաբաղյան հարցում երբեք ոչ մի քայլ չի անի ի հակակ-շիռ ադրբեջանական դիրքորոշման»: Հակառակ այս ամենին, Հայաստանի եւ Իրանի հարաբերություններն են առանց ցուցադրականության լավանում: Հայ-իրանական բազմաբովանդակ փոխ-գործակցության շրջանակներում օրերս քննարկվեցին նաեւ երկկողմ առեւտրատնտեսական բնագավառի հարցերն ու մասնավորապես՝ էներգետիկայի ու տրանսպորտի բնագավառների ծրագրերի իրականացման ընթացքը: Երկուստեք կարեւորվում է հետաքրքրություն ներկայացնող միջազգային եւ տարա-ծաշրջանային նշանակություն ունեցող խնդիրների համատեղ քննարկումը եւս: Տարածաշրջանային ծավալումներին կարող է նպաստել նաեւ Իրա-նի միջուկային ծրագիրը: Այս առումով ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է, թե ատոմային ռումբի ստեղծումը հակասում է իսլամի սկզբունքներին եւ Իրանը հավատարիմ է միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի սկզբունքներին: «Արեւմուտքը մեկ հայտարարում է, որ Իրանը 1 տարի հետո միջուկային զենք կունենա, այնուհետեւ հայտարարում է, թե 2 կամ 3: Այդ ամենն արվում է, որպեսզի վախեցնեն տարածաշրջանի երկր-ներին»,- նշել է Սալեհին, ով մինչ ԱԳ նախարարի պաշտոնի նշանակվելը ղեկավարում էր Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը:Դառնանք Արցախի խնդրին: Միջազգային ճգնաժամային խումբն իր հերթին նոր ճգնաժամային իրավիճակ է փորձում ստեղծել: ԼՂՀ ԱԳՆ-ն ու-սումնասիրել է այդ խմբի «Հայաստան եւ Ադրբեջան. կանխելով պատերազմը» զեկույցը եւ եկել եզրահանգման, որ «այն գրվել է բացառապես նպա-տակ ունենալով համոզել Հայաստանին «մեղմացնել» դիրքորոշումը բանակցային գործընթացում, մասնավորապես, ԼՂ-ի վերջնական կարգավիճակի հարցում»:ԼՂ-ի հիմնախնդրին նորից անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Ֆիլիպ Գորդոնը. «ԼՂ-ի խնդրի կարգավորման խնդրում ԱՄՆ-ն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մակարդակով համագործակցում է Ռուսաստանի հետ», բայց  ԱՄՆ-ն չի կարծում, թե ՌԴ-ն այդ հարցում գերակայութ-յուն ունի: Իսկ թե արաբական ժողովրդական շարժումներն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ Ադրբեջանի վրա, Ֆ. Գորդոնը նախընտրել է չպատասխանել...Մինչ աշխարհը Արցախի հարցն է որոշում, պաշտոնական Ստեփանակերտը ամրապնդում է իր դիրքերը: Արցախի նախագահ Բակո Սահակյանը Փարիզում Ֆրանսիայի հայության ներկայացուցիչների հետ քննարկել է հայրենիք-սփյուռք, ինչպես նաեւ Արցախի ներքին եւ արտաքին քաղաքակա-նությանը վերաբերող հարցեր: Բ. Սահակյանը Արցախի շենացման գործում սփյուռքահայ տարբեր կազմակերպությունների ակտիվ մասնակցութ-յունը համարել է կարեւոր եւ պահանջված նաեւ ներհայկական կապերի ամրապնդման տեսանկյունից: ԼՂՀ նախագահը Ֆրանսիայի Ազգային ժողո-վում հանդիպել է մի խումբ պատգամավորների եւ բարձր է գնահատել Ֆրանսիայի ԱԺ դերակատարությունը մեր երկու ժողովուրդների միջեւ բարեկամական հարաբերությունների զարգացման ու խորացման գործում, երախտագիտություն հայտնել Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկա-մական խմբին ու նրա նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանին՝ «Արցախյան հիմնախնդիրը օբյեկտիվորեն ներկայացնելու, Եվրոպայում Արցախի ճանա-չելիությանը նպաստելու եւ Մեծ Եղեռնի ճանաչմանն ուղղված հետեւողական ջանքերի համար»: Հանդիպմանն արծարծվել է Արցախի ներքին ու արտաքին կյանքին, տարածաշրջանային քաղաքականությանը եւ երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:Այսպես Երեւանն ու Ստեփանակերտը պետք է համատեղ քայլերով բանակցությունների սեղանի մոտ վերստին բերեն ԼՂՀ իշխանություններին, եւ հակամարտությունը Հայաստան-Ադրբեջան ձեւակերպումից պետք է դառնա Արցախ-Ադրբեջան հակամարտություն, այն էլ՝ միայն միջազգային հանրության համար: Իսկ մեզ համար հարցը վաղուց լուծված է...
Արամ Ավետյան
* * *ՀՀ ՊՆ-ում կայացել է նաեւ ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը, որին մասնակցել են վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՊՆ Սեյրան Օհանյանը, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, զինդատախազ Գեւորգ Կոստանյանը, բարձրագույն սպայակազմի ներակայացուցիչներ:Օպերատիվ հավաքը նպատակ ուներ բարձրացնել եւ կատարելագործել օպերատիվ շտաբների սպաների գիտելիքները ռազմավարության եւ օպերատիվ ար-վեստի բնագավառներում:Սեյրան Օհանյանը պայքար է սկսել նաեւ կոռուպցիայի դեմ: Նրա հրամանով՝ անցյալ տարի աշնանը զորակոչից առողջական խնդիրներով ազատված բոլոր անձինք պետք է անցնեն կրկնակի բժշկական քննություն: Այս որոշումը կայացվել է բժշկական հանձնաժողովի կողմից ապօրինութ-յուններ արձանագրած մի քանի ծնողների բողոքները լսելուց հետո: Երեւանի մի շարք շրջաններում կրկնակի բուժզննության արդյուն-քում բազմաթիվ ապօրինություններ են ի հայտ եկել:Հարկ է խաղաղ վիճակում էլ պատրաստ լինել պատերազմի, պետք է կանոնավորել բանակի (նաեւ մեր հանրության) բորոյա-հոգեբանական մթնոլորտը, քանզի պատերազմում միայն բանակով՝ ուժով չեն հաղթում…
«Լուսանցք» թիվ 9 (185), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

No comments:

Post a Comment