Գրել է Լուսանցք | |
28-10-2010 | |
Բռնաբարում են, էլի՛... ՀՀ-ում հայոց լեզուն տեր ունի՞ Բաց նամակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին Լեզվի տեսչության այսօրվա ղեկավարը գերազանց է կատարում իրավախախտումները կոծկելու իր ճղճիմ ու ազգուրաց առաջադրանքը Հարգարժան պարոնա՛յք, Զլմ-ներով եւ այլապես Ձեր ելույթներում Դուք միշտ հնչեցնում եք, որ ՀՀ կառավարությունը պայքար է հայտարարել երկրում փտախտի կամ փչացածության (կոռուպցիայի) դեմ: Բարի՛: Սակայն, հազվադեպ ենք լսում փչացածության «հերոսների» ձերբակալման եւ օրենքի ողջ խստությամբ դատապարտման մասին: Կարծում եմ՝ կհամաձայնեք ինձ հետ, թե պետական ֆինանսներից աշխատավարձ եւ այլ գումարներ ստացող պետական ծառայողների անգործունեութ-յունը եւս մտնում է «կոռուպցիա» հասկացության մեջ (ստորագրողս խմբագրել է 2005թ. լույս տեսած «Հակակոռուպցիոն ռազմավարության միջազգային փորձը - Գիտական նյութերի հատընտիր» ժողովածուն եւ շատ լավ գիտե տվյալ երեւույթի ամենատարբեր դրսեւորումների մա-սին): Խնդրում եմ ուշադրությամբ ընթերցել ներքեւը բերվող փաստաթղթերը, ապա՝ իմ մեկնաբանությունները: (Երեւան, 30 սեպտեմբերի 2010թ.) ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության պետ պր. Սերգո Երիցյանին Հարգարժան պր. Երիցյան, Երեկ՝ սեպտեմբերի 29-ին (ժամը 19:00-19:50-ի սահմաններում), Հայաստանի Հանրային հեռուստատեսության (Հ1) «Երջանկության մեխա-նիկա» ծրագրի հերթական հաղորդումը հյուրընկալել էր ճանաչված երգչուհի Էռնա Յուզբաշյանին ու նրա ընտանիքին: Ցավալի է արձանագ-րել, որ հայերենը որոշակի չափով իմացող երգչուհին իր խոսքերի մեծագույն մասն արտաբերում էր օտար լեզվով: Նույնն անում էին նաեւ մյուս մի քանի մասնակիցներ: Սակայն, հարցը դա չէ: Նախօրոք տեսագրված նյութի ոչ հայերեն մասերը հաղորդման պատասխանատունե-րը պարտավոր էին թարգմանել հայերենի ու դա հեռուսադիտողին ներկայացնել ձայնային կամ լուսագրային տողի ձեւով, ինչը չէր արվել: Իհարկե, լավ կլիներ, որ հաղորդավարը՝ Նազենի Հովհաննիսյանը հենց ինքն աներ այդ պարտավորիչ աշխատանքը յուրաքանչյուր ոչ հայե-րեն խոսքից հետո, մանավանդ որ շատ լավ էլ հասկանում էր այդ օտարալեզու արտահայտությունները, ինչի ապացույցն էին նրա ժպիտներն ու ռեպլիկները: Ինչպես գիտեք, սա օրինազանցություն է, մի կողմից՝ լեզվական պարտավորությունները կատարելուց խուսափում, մյուս կողմից՝ մեր՝ հեռուստադիտողներիս լեզվական իրավունքների կոպիտ ոտնահարում: Այս հաղորդումը ինձ հետ դիտող 83-ամյա մայրս, որ կես տարի առաջ Բեյրութից գալով հաստատվել է Հայրենիքում, հերթական անգամ հարցրեց վրդովմունքով. «Հոս Հայաստա՞ն է»...… Հարգարժան պրն. Երիցյան, Ձեր վերադասը՝ ՀՀ ԿԳ նախարար պր. Արմեն Աշոտյանը առիթ չի փախցնում կրկնելու, թե շնորհիվ օտարալեզու դպրոցները վերաբացելու իր նախաձեռնության հետեւանքով առաջացած հասարակական արձագանգի, «շատ շատերը իմացան, որ երկրում «Լեզվի մասին» օրենք գոյություն ու-նի»: Բայց արդյո՞ք նման՝ իմ համոզումով՝ դավադրական նախագիծ պետք է մեջտեղ հանվեր, որպեսզի «շատ շատերը իմանային «Լեզվի մասին» օ-րենքի գոյության մասին», թե՞ դա Ձեր ղեկավարած գերատեսչության պարտականությունն է, թե՞ ԼՊՏ-ն ստեղծվել է անպայման ապահովելու այդ եւ մյուս օրենքների լեզվական դրույթների պարտադիր կատարումը:… Սույն գրությամբ դիմում եմ Ձեզ՝ պատժելու վերոհիշյալ հեռուստահաղորդման պատասխանատուներին՝ օրենքի ողջ խստությամբ: Խնդրում եմ այս առնչությամբ Ձեր ձեռնարկած քայլերի ու դրանց արդյունքների մասին տեղեկացնել ինձ՝ օրենքով ընդունված կարգով: «Ա-վետում եմ», որ այս հարցը մինչեւ վերջ հետապնդելու եմ ու դրան տալու եմ համահայկական հնչեղություն՝ հանդես գալով հայրենական եւ սփյուռքյան պարբերական մամուլում: Հուսով եմ, որ ԼՊՏ-ն կկատարի մեր՝ հարկատուներիս հաշվին գոյատեւող պետական մարմնի իր գործառույթները նաեւ այս օրինախախտման պարագա-յին: Այլապես, հարցը լղոզելու դեպքում, ինձ իրավունք եմ վերապահում դատական հայց հարուցել ԼՊՏ-ի դեմ՝ «կոռուպցիա» հասկացութ-յան մաս կազմող՝ հարկատուների վճարումները վատնելու համար: Մաղթելով Ձեզ ամենայն բարիք, հարգանքներով՝‘Գեւորգ Յազըճյան (ազատ լրագրող, պատմաբան, «Լեզվի ժողովրդական տեսչություն» հասարակա-կան նախաձեռնության հիմնադիր անդամ) Վերեւի նամակը ս. թ. հոկտեմբերի 1-ին անձամբ տարա Լեզվի պետական տեսչություն ու հանձնեցի ԼՊՏ պետի քարտուղարուհուն: Երկու շաբաթ անց, հոկտեմբերի 14-ին ստացա հեռախոսազանգ նույն անձից, թե ԼՊՏ պետի պատասխանը պատրաստ է: Հաջորդ օրը գնացի ԼՊՏ ու առձեռն ստացա Ս. Ե-րիցյանի հոկտեմբերի 14 թվականակիր համար 504 գրությունը, որի շարադրանքը նույնությամբ բերում եմ ստորեւ: Ի գիտություն ԼՊՏ պետ, բանասիրական գիտությունների դոկտոր (sic!) Ս. Երիցյանի, նկատեմ, որ շարադրանքում բացակայում է տողադարձը, որը հայոց լեզվի պարտա-դիր նորմերից է: Հարգելի՛ պարոն Յազըճյան: Ի պատասխան Ձեր 04.10. 2010թ. դիմումի՝ տեղեկացնում ենք, որ այն քննարկվել է ՀՀ լեզվի պետական տեսչությունում, որի վերաբերյալ հայտնում ենք հետեւյալը. Ձեր բերած օրինակի դեպքում, իսկապես, խախտվել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի, այս դեպքում, պետք է կատարվեր ձայնային կամ լուսագրային թարգմանություն: Համաձայն ենք, որ հեռուստառադիոհաղորդումների՝ լեզվի բնագավառում օրենսդ-րության պահանջը խախտելու համար պատասխանատվություն նախատեսված չլինելու հետեւանքով եթերում աստիճանաբար ավելանում են օտար լեզ-վով պատրաստվող եւ հեռարձակվող հաղորդումները: Հաշվի առնելով Ձեր կողմից ներկայացված եւ ցավոք, նման բազմաթիվ այլ օրինակներ, ՀՀ լեզվի պետական տեսչությունը մշակում է «Հե-ռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որը թույլ կտա լեզվական խախտումների համար պատասխանատվություն սահմանել: Այդ դեպքում ՀՀ լեզվի պետական տեսչությունը իրավասու կլինի կոնկրետ (ճիշտ կլիներ գործածել հայերեն համարժեքը՝ «որոշակի» - Գ.Յ.) քայլեր ձեռնարկելու այս ուղղությամբ: Հարգանքով՝ Ս. Երիցյան Հիմա՝ իմ մեկնաբանությունները: 1. Միանգամայն ուշագրավ է, որ ԼՊՏ պետը հեռավոր ակնարկություն իսկ չի անում ՀՀ «Լեզվի մասին» օրենքին, որով ինքն ու իր ղեկավարած պետական մարմինը պարտավոր են առաջնորդվել եւ որի հիման վրա էլ ստեղծվել է այդ կառույցը ու պահվում է մեր՝ հարկատուներիս վճարած հարկե-րով, տուրքերով եւ ուրիշ պարտադիր վճարումներով: Ս. Երիցյանը «մոռանում է», որ «Լեզվի մասին» օրենքի առաջին հոդվածը, ի շարս այ-լոց, սահմանում է, որ ՀՀ պետական լեզուն՝ հայերենը «սպասարկում է հանրապետության կյանքի բոլոր ոլորտները», իսկ 5-րդ հոդվածը (եւ օրենքը) ավարտվում է հետեւյալ հաստատումով. «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվում է պատասխանատվություն սույն օրենքի պահանջները խախտելու համար» (ընդգծումներն իմն են - Գ.Յ.): Ոչ միայն հասակով, այլեւ էությամբ գաճաճ, մտքով կույր եւ հոգով սրիկա պետք է լինել չհասկանալու համար, որ «կյանքի բոլոր ոլորտներից» մեկն էլ հեռուստատեսությունն է (ի դեպ՝ այս միտ-քը Ս. Երիցյանը հենց ինքն է արձանագրել իր դոկտորական ատենախոսության մեջ...), որի լեզվական խախտումների համար էլ նախատեսված է «պա-տասխանատվություն»՝ ըստ նույն օրենքի: 2. Պր. Երիցյանը բացահայտ սուտ է խոսում, երբ գրում է, թե «հեռուստառադիոհաղորդումների՝ լեզվի բնագավառում օրենսդրության պա-հանջը խախտելու համար պատասխանատվություն նախատեսված չէ»: «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում նման խախտումների համար պատիժներ սահմանված են, ինչին պր. Երիցյանը պետք է լավատեղյակ լինի, քանի որ հենց իր ղեկավարած կառույցը իր ստեղծման օրից բազմատասնյակ անգամ դիմել է ՀՀ դատարաններ՝ տարբեր տնտեսավարողների տուգանելու հայցով՝ հիմնվելով հենց այս օրենսգրքի պատժական դրույթների վրա: Սակայն եկեք մի պահ ենթադրենք, որ, իսկապես, պատիժներ սահմանված չեն օտարալեզու եւ չթարգմանվող հեռուստահաղոր-դումների համար: Այդ դեպքում կոպտորեն խախտվում է օրենքի առաջ բոլորի իրավահավասարության սահմանադրական նորմը: Այդ ինչպե՞ս է, որ ԼՊՏ-ն՝ դատարանի միջոցով պատժում է օտարալեզու ցուցանակ ունեցող խանութներին, բայց «չի կարողանում» պատժել հարյուր հազար իսկական հայերի ականջն ու ազգային արժանապատվությունը ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե եւ ամեն վայրկյան խարտոցող-սղոցող օտարալե-զու հեռուստահաղորդումների դիմաց... Ի դեպ, ԼՊՏ-ի հավաստի ներքին աղբյուրները մեզ հայտնում են, որ վերջին 3 տարիներին որեւէ տնտեսավարողի կատարած լեզվական խախտում-ների համար որեւէ դատական հայց չի հարուցվել: Ահա թե ինչպե՛ս է ԼՊՏ-ն «պայքար մղում» (sic!) հանուն ՀՀ-ում հայոց լեզվի մենաշ-նորհային իրավունքների պաշտպանության... 3. Պր. Երիցյանը նույնիսկ առանց որեւէ ցավի պարզապես նշում է, թե «եթերում աստիճանաբար ավելանում են օտար լեզվով պատրաստվող եւ հեռարձակվող հաղորդումները»: Սրանից ավելի պարզ խոստովանություն չի կարող լինել իր ղեկավարած կառույցի անգործունեության եւ անպիտանելիության մասին: Այս արտահայտությամբ, Ս. Երիցյանը վկայում է, որ ԼՊՏ աշխատակիցները քամուն են տալիս՝ մեր՝ հարկատունե-րիս վճարած պետական գանձումների գումարները, այսինքն՝ նա բացահայտորեն վկայում է այդ կառույցում փչացածության ոչ միայն առկայութ-յան, այլեւ՝ «աստիճանաբար ավելացման» ու «ցավոք», «բազմաթիվ» լինելու մասին: Այսքանն իսկ բավարար է, որպեսզի ՀՀ գլխավոր դատախա-զությունը քրեական գործ հարուցի եւ վարույթ ընդունի հիշյալ կառույցում փչացածության հանցակազմը: Արդար լինելու համար հայտնենք, թե այս հանցակազմով պետք է քննել նաեւ ԼՊՏ-ի նախկին պետերից Լեւոն Սարգսյանի ու հատկապես Լավրենտի Միրզոյանի ղեկավարության ժամանակաշրջանները եւս, քանի որ նրանց ժամանակ սկսեց հանրապետությունում ծաղկում ապրել օտար լեզու-ների հաղթարշավը՝ ՀՀ պետական եւ իսկական հայոց մայրենի ՄԻԱԿ լեզվի դեմ: 4. Պր. Երիցյանը հայտնում է, թե ԼՊՏ-ն «մշակում է» ինչ-որ փոփոխություններ «Հեռուստատեսության մասին» օրենքում: Այստեղ ծա-գում է 3 հարց. ա. ԼՊՏ-ն ե՞րբ է ավարտելու այդ «մշակումը»՝ մի պահ ենթադրելով, որ դա երբեւէ սկսել է, բ. եթե մշակումը ավարտի էլ՝ ե՞րբ է «մշակվածը» վերամշակվելու ԿԳՆ-ում եւ ե՞րբ է դա կառավարությունում հաստատվելու (Արմեն Աշոտյանի ու նմանների՝ ԿԳՆ-ի ղեկավարման պայ-մաններում նման բյուրոկրատական քաշքշուկի ավարտն ակնկալելը հիմարություն է...), գ. եթե սա էլ հաղթահարվեց, ե՞րբ է «մշակված-ԿԳՆ՝ հաստա-տած-ՀՀ կառավարության հաստատածը» քննարկվելու եւ ընդունվելու ԱԺ-ում, որի անդամների ջախջախիչ մեծամասնությունը, շատ մեղմ արտահայտ-ված, երկրագնդից մինչեւ ամենահեռավոր համաստեղությունները հեռու է հայոց լեզվի էությունն ու հայության եւ իբրեւ թե հայկա-կան պետություն ՀՀ-ի համար կարեւորությունը հասկանալուց՝ մանավանդ որ «մեջը փող չկա»: Մի կողմ թողնենք այն, որ փոփոխութ-յունների օրենքն ընդունվելուց հետո կկիրառվի՞ թե՞ ոչ: Ինչպես ասում են՝ «Մինչեւ այդ՝ կա՛մ էշը կսատկի, կա՛մ իշատերը»...… 5. Ակնբախ է այն փաստը, որ ամբողջ շարադրանքում ակնարկություն իսկ չկա այն մասին, որ ԼՊՏ-ն գրավոր կամ թեկուզ բանավոր զգուշացրած լինի «Երջանկության մեխանիկա» հեռուստահաղորդման պատասխանատուներին կամ Հ1-ի ղեկավարությանը՝ լեզվական խախտումներ այսուհետ թույլ չտալու համար: Դե ինչ, ԼՊՏ-ի այսօրվա ղեկավարը պարզապես հիանալի՜ է կատարում իրավախախտումները կոծկելու իր ճղճիմ ու ազգուրաց առա-ջադրանքը: Իսկ ի՞նչ կարելի է սպասել մի ողորմելի արարածից, որ նույնիսկ դավաճանեց մեկ ուրիշ ճարպիկ լարախաղացի՝ Արթուր Բաղդասար-յանին՝ ներսից ականահարելով «Օրինաց երկիր» կուսակցությունը: Այդ գործը փայլուն գլուխ հանելու համար «Սերգո ջանին» ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշ ժամանակով պարգեւատրեց՝ իր խորհրդականը լինելու պաշտոնով՝ ի վերջո նրան շպրտելով ԼՊՏ-ի պետ դառնալու ոսկորը: 6. Ուշագրավ է եւս մեկ փաստ. ամբողջ փաստաթղթում, բացի վերտառությունից, համենայն դեպս՝ ամբողջ շարադրանքում հիշատակվող 3 դեպքե-րում էլ, պր. Երիցյանը իր ղեկավարած կառույցի անունը նշում է «ՀՀ լեզվի պետական տեսչություն» ձեւով՝ փոխան «ՀՀ ԿԳՆ լեզվի պետա-կան տեսչության»: Ի՞նչ է դրանով ակնարկում «Սերգո ջանը». այն, որ ԿԳ չնաշխարհիկ նախարար Արմեն Աշոտյանը իր վերադասը չէ՞. թե՞ ցանկա-նում է վերականգնված տեսնել ԼՊՏ նախկին կարգավիճակը, երբ հենց «ՀՀ լեզվի պետական տեսչություն» էր կոչվում՝ լինելով ոչ թե ստորաբաժա-նում ինչ-որ նախարարության կազմում, այլ՝ ՀՀ կառավարության կազմում ինքնուրույն կառույց: Այս հարցում շատ ուրախ կլինեինք ի-րականացած տեսնել Երիցյանի երազանքը, թեեւ հայոց լեզուն, մանավանդ ի տես նրա այսօրվա անարգաան վիճակի ՀՀ-ում, արժեր որ ունենար իր պաշտպանությունը գերնպատակ ունեցող հատուկ նախարարություն: Հարգարժան պր. Սարգսյա՛ն եւ պր. Հովսեփյա՛ն, Սույն բաց նամակով դիմում եմ Ձեզ՝ պատասխանատվության կանչելու ՀՀ-ում լեզվական օրենսդրության հարցում բոլոր թերացողներին, եւ առաջին հերթին, Սերգո Երիցյան կոչեցյալին: Հոկտեմբերի 30-ին լրանում է 90-ամյակը Կարսի անփառունակ ու խայտառակ հանձնման, որին հետեւեց 1-ին Հանրապետության կործանումը: Իսկ Դուք գիտե՞ք, որ այդ հանրապետության մեջ, մասնավորաբար նրա կյանքի վերջին ամիսներին, անարգական վերաբերմունք է եղել պետութ-յան ՄԻԱԿ պետական լեզվի նկատմամբ, ինչը, իմ համոզումով, էական դեր է ունեցել հանրապետության կործանման մեջ (ազգային ու պետական լե-զուն չպաշտպանողը, առավել եւս՝ դա անարգողը երբեք չի պաշտպանի պետության սահմաններն ու հայրենիքի հողը): Իմ բարձրացրած հար-ցի նկատմամբ Ձեր անտարբերությամբ՝ մասնակիցը մի՛ դարձեք Հայաստանի 3-րդ Հանրապետության կործանման: Գեւորգ Յազըճյան Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) խորհրդի անդամ Հ. Գ. - 1. Կարող են ինձ հարց տալ, թե ինչո՞ւ չեմ դիմում նաեւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին: Պատասխանեմ՝ հիմնականում 2 պատճառով. ա. Իմ հա-մոզումով՝ նա երբեք արժանի չէ այն պաշտոնին, որին իրեն նշանակել են՝ չգիտես ի՞նչ նկատառումներից ելնելով, բ. ինձ համար անարգական է դիմել մի անձի, որը հենց ինքն է հայոց լեզուն անարգողներից մեկը. բավական է հիշեցնել ՀՀ-ում օտարալեզու դպրոցներ վերաբա-ցելու ուղղությամբ սույն՝ նրա դպրոցական ուսումնառության լեզվով իր ու իր նմանների համար այնքան ճիշտ հնչող «ցեխակրոնի» դավաճանական նախաձեռնությունն ու ոգի ի բռին քարոզչությունը: 2. Երբ այս բաց նամակը պատրաստ էր, կիրակի, հոկտեմբերի 17-ի գիշերային «Երգ երգոց» հաղորդման ժամանակ մեկ անգամ եւս ոտնակոխվեց մեր ոս-կեղենիկն ու մեր արժանապատվությունը: Մի քանի ականավոր մտավորականների մասնակցությամբ Հ1-ի այս հաղորդման ժամանակ, միջոցառման մասնակից մի նեգրի անգլերեն խոսքը ոմն հայանուն արարած թարգմանեց ... ռուսերենի, իսկ ներկաներից եւ ոչ մեկը ձայն-ծպտուն չհանեց այս անպատվության դիմաց: Պատկերացրե՛ք, թե նեգրը ի՞նչ կմտածի, եթե իմանա, որ իր խոսքը ՀՀ-ում թարգմանում էին ոչ թե հայերենի, այլ՝ ռուսերենի. միանշանակ այն, որ ՀՀ-ի պետական լեզուն ռուսերենն է, այսինքն՝ ՀՀ-ն Ռուսաստանի Դաշնության մի գուբեռնիան է կամ ավտոնոմնայա ռեսպուբլիկան... Հիշեցնենք՝ սա կատարվեց իր անկախությունը ավելի քան 19 տարի առաջ հռչակած երկրում: Սա նշանակում է, թե մենք ԿՈՐՑՆՈւՄ ԵՆՔ ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆՈւԹՅՈւՆԸ: Ժողովուրդ ջա՛ն, հասկանո՞ւմ եք մեզ սպասող աղետի ահավորությունը... 3. Հ1-ը օրերս «ավետեց», որ «Երջանկության մեխանիկա»-ի հաջորդ հյուրն է Ռուսական դրամատիկական թատրոնի գեղ. ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը, որը բացառապես ռուսերեն է խոսում՝ առանց զուգահեռ թարգմանության: Դե ինչ, մնում է նազենիների ու նմանների չափը տալ պապերից ժառանգված ու իրենց արդյունավետությունն ապացուցած եղանակներով... «Լուսանցք» թիվ 37 (168), 2010թ. Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում |
Friday, October 29, 2010
ՀՀ-ում հայոց լեզուն տեր ունի՞ - Գեւորգ Յազըճյան
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment