Գրել է Լուսանցք
01-10-2010
«Մտավորականները կոյուղի մաքրողներ չեն, որպեսզի մաքրեն իշխանավորների մունտառությունները»
ՀՀ ԱԺ լսումներ օտարալեզու դպրոցների վերաբացման մասին
Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր խորհրդարանական լսումներ օտարալեզու դպրոցների վերաբացմանը միտված «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փո-փոխությունների օրինագծերի մասին: Հիշեցնենք, որ ԱԺ կոալիցիոն մեծամասնությունը ս. թ. հունիսի 24-ին առաջին ընթերցմամբ ըն-դունել էր այդ չարափոխությունները:
Լսումներն սկսվեցին ժամը 11-ին: Սկզբում ելույթ ունեցավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա հավաստեց, որ «ՀՀ-ում հանրակրթութ-յունն ինչպես եղել է, այնպես էլ լինելու է հայոց լեզվով»,- որեւէ բան չասող թութակաբանություն, մինչդեռ գործնականում ճիշտ հակա-ռակն է իրականացվելու հենց այս նախագծերով: Այնուհետեւ ելույթ ունեցավ չարափոխումների գլխավոր «հերոսը»` կրթության եւ գիտության նա-խարար Արմեն Աշոտյանը: Վերջինս թե՛ այս եւ թե՛ իր մյուս ելույթներում ու հարցումների պատասխաններում հայտնապես ձգում էր ժամա-նակը ավելորդաբանություններով, որպեսզի լսումների ժամանակն սպառվի` առանց որոշակի արդյունքի: Նախարարի մեկ ուրիշ վարքագիծն էլ ու-շագրավ էր. նա հաճախ դուրս էր գալիս դահլիճից, երբ իր ու իր ղեկավարած նախարարության հասցեին հնչում էին խիստ քննադատություններ կամ էլ ինքը կանխավ գիտեր, թե ելույթ ունեցողն այդպիսին է անելու: Սովորական չինովնիկական վարվելակերպ... Ուշագրավ էր նաեւ այն, որ «Լեզվի մասին» օրենքից բարբառող սույն պատկառելի այրը գործածում էր ռուսաբանություններ եւ հայերեն համարժեք ունեցող բառեր, ինչ-պես‘«տրյուկ», «լիցենզիա», «կոնսպիրոլոգիա», «սեկտոր», «մենթալիտետ», «ռեյտինգ» (հնչեց «ռեյծինգ» ձեւով), «պրոյեկտ», «կոմպոնենտ», «մաս-սայական», «լոկոմոտիվ», էլ չենք ասում բազմիցս հնչեցրած «խոսքը գնում է» ռուսաբանության մասին: Ո՞ր մեկը թվենք: Ի՞նչ անի խեղճ մարդը, եթե իր ուղեղը կաղապարված է դպրոցական հասակում ձեռք բերած ռուսերեն լեզվամտածողությամբ, թեեւ օրնիբուն խոսում է հայոց լեզվից... Ի դեպ, օտարաբանություններից զերծ չէին նաեւ շատ շատերի ելույթները, այդ թվում` օրինագծին կատաղի հակառակորդների խոսքը: Պարզապես ցավալի է արձանագրել, որ հայոց լեզուն հերթական անգամ հոշոտվում էր հենց օրենսդիրի շենքում, մինչդեռ հայոց լեզվի անա-ղարտության ապահովումը բոլորի պարտավորությունն է` ըստ այսօր խաչվող նույն «Լեզվի մասին» օրենքի: Սա ապացուցում է, որ նախարարը հենց ինքը կա՛մ չի կարդացել այս օրենքը, կա՛մ թքած ունի լեզվական պարտավորությունների վրա:…
Ուշադրություն գրավեց լսումներին ներկա Լեզվի պետական տեսչության պետ, ԿԳ նախկին նախարար, օպտիմալացման տխրահռչակ «հերոս» Սերգո Ե-րիցյանի բացարձակ լռությունը: Նա հլու հնազանդ աշակերտի պես լսում էր իր վերադասի` Աշոտյանի մտքի փայլատակումները:
Լսումներին նախագահող ԱԺ նշված հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը (նրա խոսքում էլ հայերենը հոշոտվում էր. օրինակ, նա արտաբերեց` «հերթը պաշտպանել», «շնորհակալ կըլնեմ» եւ այլ սխալներ ու ժարգոնային բառաձեւեր) այնուհետեւ ներկաներին հնարավորություն տվեց հարցումներ ուղղելու նախարարին: Դավթյանը իր մեկ ռեպլիկում հայոց եւ օտար լեզուներով դպրոցները համեմատեց ոչ ավել, ոչ պակաս` «Մերսեդես» ու «Երազ» ավտոմեքենաների հետ: Դե ի՞նչ անես, մարդու խելքը նման նյութական արժեքներով է առաջնորդվում նույնիսկ հայոց լեզվի նման սրբազնասուրբ հոգեւոր արժեքը գնահատելիս: Հարցումների ժամանակ բավականին աշխույժ էին «Ժառանգություն» կուսակցության կին պատգամավորները` Անահիտ Բախշյանն ու Լարիսա Ալավերդյանը:
Մոտ 10 րոպե ընդմիջումից հետո լսումները շարունակվեցին ելույթների համար հերթագրվածների խոսքերով: Մինչ այդ, ներկա ԱԺ պատգամա-վորների մեծ մասը, այդ թվում` դաշնակցականները, օգտվելով առիթից, կծիկը դրել էին..., այնպես որ լսումների ավարտին շուրջ 10 պատգամավոր էր մնացել, հիմնականում հանրապետականներ եւ ժառանգականներ: Սա եւս մեկ ապացույց է, որ մեր փառապանծ խորհրդարանականներին հայոց լեզվի ու հայեցի կրթության հարցերը բնավ չեն հետաքրքրում, քանի որ մեջը փող չկա...…
Ստորեւ ներկայացնենք Աշոտյանի պայծառ մտքի փայլատակումների արդյունք «գոհարներն» ու ներկաների ելույթներից ընտրված տեսակետներ ու վերլուծություններ:
Աշոտյանի արտահայտած մտքերից.
- «Լեզվի մասին» օրենքը ունի փոփոխության կարիք թեկուզ նրա իրավաբանական տերմինաբանության (հայերենն է` «եզրաբանության» - Գ. Յ.) տեսակետից»:
- «Այս քննարկումները դրական կողմ էլ ունեցան, քանի որ շատերն իմացան, որ երկրում գոյություն ունի «Լեզվի մասին» օրենք»:
- «Լեզուն կապ չունի կրթության որակի հետ» (այս «հանճարեղ» ցնդաբանությունը նախարարը ասաց մի քանի անգամ):
- «Կործանարար չի լինի, եթե բնագիտական ուսումնասիրությունները կատարվեն օտար լեզուներով: Բացի հայագիտական առարկաներից, չգիտեմ, թե կա-րո՞ղ է լինել ազգային գիտություն» (չգիտե՞ս` բարի եղիր իմանալ կամ` պաշտոնից հրաժարվել - Գ. Յ.):
- «Լեզվաքաղաքականության պետական ծրագիր չունենք: Նախկինի ժամկետը վաղուց անցել է, իսկ նորը չի ընդունվել» (եթե այդպես է, ապա` 1. 12 տա-րուց ավել իշխանության գլխին գտնվելով, ՀՀԿ-ն ի՞նչ էր անում, 2. Աշոտյանի տեղակալներից Արա Ավետիսյանը հեռուսատատեսային մի բանավե-ճում հայտարարել էր, թե «լեզուն քաղաքականություն չէ»: Նույն նախարարության երկու բարձրաստիճան չինովնիկները մեկը մյուսի ասա-ծին 180 աստիճան հակադրվող հայտարարություններ են անում):
- «Գիտելիքի կարեւորության նկատմամբ սոցիալական պատվեր չկա, նոր է ձեւավորվում»: Նույն հարցումը` 12 տարի ի՞նչ էիք անում, բացի նման պատվեր չձեւավորելու ուղղությամբ ձեր քայլերից` ուսանողության ընդգրկումը ընտրական կեղծիքների, կոռուպցիայի եւ նման այպանելի երեւույթների մեջ... Հենց մեկն էլ նույնինքն Աշոտյանի օրինակը:
- «Մենք ունենք բարոյական հեղափոխության կարիք»: Հլա մի տեսեք ո՞վ է նման բան ասում...…
- «Ռուսական կողմը օտարալեզու դպրոցների բացման հետ բնավ կապ չունի»:
- «Ներկա աշխարհում անհնար է բռնի միջոցներով պայքարել ուղեղների արտահոսքի դեմ»:
Հարցումներին պատասխանելուց հետո Աշոտյանը լքեց դահլիճը` երեւի ծխելու համար (հիշեցնենք, որ Աշոտյանը մանկաբույժ է... դիպլոմով. եւս մեկ` թեկուզ կենցաղային ոլորտից վերցրած հակասություն անզուգական նախարարի վարքագծում), ինչը պարզապես կոչվում է անամոթություն ու անհարգալից վերաբերմունք թե՛ ներկաների եւ թե՛ քննակման թեմայի նկատմամբ:
Ելույթների համար հերթագրվել էր 16 հոգի: Երկրորդ ելույթ ունեցողն էր «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» շարժման պա-րագլուխներից Արմեն Հովհաննիսյանը: Նա ընթերցեց շարժման հայտարարությունը, ուր ասվում էր, թե իրենք չեն եկել մասնակցելու քննարկման, քանի որ նման բանն իսկ վիրավորական է, հիմնովին անընդունելի եւ նշանակում է համակերպվել դավադրական նախագծին: Նա այս լսումնե-րը համարեց իրենց շարժման 2-րդ համագումար ու հայտարարեց, թե իրենք դահլիճում կմնան այդ համագումարին մասնակցողի կարգավիճակով: Այս ելույթը, ինչպես նաեւ շարժման ուրիշ անդամների նմանօրինակ հայտարարությունները հունից հանեցին Արտակ Դավթյանին, որ լսումների ավարտին նրանցից մի քանիսին նույնիսկ զրկեց ելույթի իրավունքից, թեեւ նրանք նախօրոք հերթագրվել էին:
ԵՊՀ արվեստի պատմության ամբիոնի վարիչ, պրոֆ. Լեւոն Չուգասզյանը հեգնական արտահայտություններով համեմված խստագույնս քննադատեց Աշոտ-յանին: Վերջինիս ելույթները «երկարաշունչ» ու «մանվածապատ» որակելուց հետո, նա Աշոտյանին ամբաստանեց գրագետ հայերենին չտիրապետելու, նույնիսկ օտար լեզուներ բարձր մակարդակով չիմանալու համար: Նախարարին նա խորհուրդ տվեց անցնել մեկ ուրիշ պաշտոնի, որտեղ կարող է իր մասնագիտական կարողությունները դրսեւորել: Այս ելույթը կատաղեցրեց Աշոտյանին, ով հայտարարեց, թե շնորհակալ է խորհրդի համար եւ առա-ջինը կզբաղվի հենց Լեւոն Չուգասզյանի առողջական հարցերով: Ներկաներից մեկը տեղից ռեպլիկ արեց. «Բժի՛շկ, բժշկեա՛ զանձն քո»` նույ-նը ասելով աշխարհաբարով (որպեսզի Աշոտյանը հասկանա):
ԱԺ անկախ պատգամավոր, նախկինում ԱԺ նախագահ ու ՀՀԿ ղեկավար դեմք եղած Տիգրան Թորոսյանը տրամաբանական հարցադրում արեց` խոսքն ուղղելով Ա-շոտյանին. «Եթե, ըստ ձեզ, նախատեսված 2 օտարալեզու դպրոցը օգտակար է լինելու ՀՀ-ին ու մեր հասարակությանը, ապա, տրամաբանորեն, նույնպի-սի 12 դպրոց է՛լ ավելի օգտակար է լինելու, 22 դպրոցը` դրանից էլ ավելի օգտակար եւ այսպես շարունակ: Դե եկե՛ք ՀՀ բոլոր 1400 դպրոցները օտա-րալեզու դարձրեք պրծեք, այդպիսով ամենամեծ օգուտը տված կլինեք»,- հեգնեց պրն. Թորոսյանը: Նա բուն խնդիրը համարեց մասնագետների իրենց տեղում չլինելը եւ առաջարկեց փոփոխությունների փաթեթը հանել շրջանառությունից ու «լրջորեն զբաղվել հանրակրթության գործե-րով»:
Տողերս ստորագրողը հայտնեց, թե ինքը որոշել էր ելույթ ունենալ թուրքերենով, սակայն, նըկատի ունենալով, որ ներկաների մեծամասնութ-յունը դեմ է այս դավադրությանը, նրանց հասցեին անարգական է համարում թուրքերենով խոսելը, ավելացնելով, որ «հոգեպես թուրքացածները» իր ելույթը թող համարեն թուրքերենով հնչած: Նա ներկայացրեց այս չարափոխումների վերաբերյալ սփյուռքահայ մամուլի բազմատասնյակ արձագանքներից մի քանի նմուշներ` շեշտելով, թե սփյուռքահայ մամուլում չի եղել նույնիսկ մեկ հրապարակում, որտեղ այս չարափո-խումները քննադատված չլինեին ու մերժելի չհամարվեին: «Տարբերությունը միայն քննադատությունների չափավոր կամ արմատական լինելու մեջ է»,- նկատեց նա: Իր ելույթի վերջում Գեւորգ Յազըճյանը վրդովված հայտարարեց, որ «մտավորականները կոյուղի մաքրողներ չեն, որպեսզի մաքրեն, հա մաքրեն ՀՀ իշխանավորների մունտառությունները բոլոր բնագավառներում»...…
Հայերենի թվայնացման մասնագետ Գարեգին Չուգասզյանը հարցադրեց, թե «աշխարհն արդյո՞ք գլոբալացվում է, թե՞ լոկալացվում (հայերենն է` «տեղայնացվում»-Գ. Յ.)»: Նա բերեց Թուրքիայի օրինակը, որն աշխարհի տարբեր մասերում եռանդուն աշխատանք է ծավալել թուրքալեզու ժողո-վուրդների մոտ թուրքական դպրոցներ բացելու ուղղությամբ: «Առանց հայերենի ու Հայաստանի «Հայկական աշխարհ» գաղափարը ձախողած է»,- հաս-տատեց նա: «Ի՞նչ ոգի ենք տարածում Հայաստանում»,- հարցադրեց Գ. Չուգասզյանը ու անմիջապես պատասխանեց. «Պարտվողականությա՛ն ոգի»: Նրա կարծի-քով, ՀՀ-ում կրթության որակը ցածր է քանի որ այդ բնագավառը կառավարողները ոլորտի մասնագետներ չեն:
ՀՀ-ում հաստատված ֆրանսահայ Սեդա Մավյանը հիմնովին ջրեց Աշոտյանի` հօգուտ օտարալեզու դպրոցի բացման նշած բոլոր փաստարկները` մեկ առ մեկ: «Չե՞ք տեսնում, որ նման նախագիծ մեջտեղ հանելու ժամանակը չէ»,- հարց տվեց նա Աշոտյանին: «Երբ Խորհրդային Հայաստանում մրցակցութ-յան դրվեցին հայկական ու ռուսական դպրոցները` ո՞վ հաղթեց»,- քիչ անց Աշոտյանին իր հերթական հարցումն ուղղեց տիկ. Մավյանը, որի դիմաց նախարարը թուքը կուլ տվեց: Նախագիծը համարելով արտագաղթը խթանող` նա համոզում հայտնեց, որ կրթության որակը կբարձրանա կոռուպցիայի վե-րացումով միայն: Դիմելով ԱԺ պատգամավորներին` նա առաջարկեց. «Ունեցե՛ք քաջությունը շրջանառությունից հանելու այս նախագիծը եւ քվե-արկելու ոչ թե պատվերներով, այլ` ձեր խղճով միայն եւ ապա նոր միայն խելոք բաներ առաջարկել հասարակությանը»:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ՀՀ դպրոցներից շրջանավարտների օտար լեզուների իմացության ցածր մակարդակը վերագրեց դասավանդման մեթոդ-ների ժամանակավրեպության: Նա պահանջեց որեւէ սողանցք չբացել կրթությանն առնչված օրենքներում` հավելելով, թե օտարալեզու դպրոցների քանակի եւ/կամ դրանց աշակերտների թվի սահմանափակումը (ինչի մասին խոսել էր Ա. Աշոտյանը) նշանակում է խտրականություն ՀՀ քաղաքացիների միջեւ, ինչը հակասահմանադրական է: «Հայոց լեզուն զարգանում է ոչ միայն հայագիտական առարկաների, այլեւ բոլոր առարկաների` այդ թվում բնագիտականների շնորհիվ»,- եզրափակեց ելույթը Ա. Իշխանյանը:
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» շարժման ակտիվիստներից Նվարդ Բաղդասարյանը Արտակ Դավթյանի հետ «մենամարտում» հաղթելուց հետո առաջարկեց փոփոխությունների փաթեթն առհասարակ հետ կանչել, ապա նոր միայն քննարկումներ սկսել (այս պահանջը հնչեց նաեւ ուրիշ-ների ելույթներում): Նա հայտնեց, թե «մեր շարժումն անցնում է երկրորդ հանգրվան` պայքար հանուն հայալեզու կրթության որակի բարձ-րացման»: Նա զգուշացրեց, որ օտարալեզու դպրոցների միջոցով «այլ մշակութային հոսքեր են թափանցելու Հայկական աշխարհ» ու ներսից ցե-ցի նման սպառելու են հայկական ներուժը: Նա խորհուրդ տվեց նախագծի կողմնակիցներին` «պատմությունից դասեր քաղել» եւ գաղութարարների հետ չգործակցել, որոնց նմաններին մեր ժողովուրդը միայն պարսավանքի է արժանացրել:
Լեզվի պետական տեսչության պետի նախկին տեղակալ, լեզվաբան Հովհաննես Զաքարյանը հայտնեց, թե Աշոտյանի ելույթում հնչած` աշխարհի լավա-գույն կրթահամակարգն ունեցող Ֆինլանդիայում օտարալեզու դպրոցներ չկան:
ԵՊՀ հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Բաբկեն Հարությունյանը հայտնեց, թե նախընտրելի էր այս լսում-ներն անցկացնել առաջին ընթերցումից, նույնիսկ փոփոխությունները մշակելուց առաջ: Նա իր վճռական ընդդիմությունը հայտարարեց ՀՀ-ում օտարալեզու դպրոցի բացմանը` միաժամանակ հույժ կարեւորելով մի քանի օտար լեզուների տիրապետումը: Նա առաջարկեց ուժեղացնել թե-քումով դպրոցները` ավելացնելով դրանց քանակն ու օտար լեզուներով դասաժամերը: «Հայերենը մեր ամենամեծ արժեքն է, կորցրեցի՞նք հայերե-նը` խաչ կքաշենք մեր հանրապետության (կավելացնեինք` նաեւ մեր ազգի - Գ. Յ.) վրա»,- զգուշացրեց գիտնականը:
ՀՀ ԱԺ պատգամավոր Լ. Ալավերդյանը դժգոհություն հայտնեց, որ «քննարկում ենք մի նախագիծ, որը չենք տեսել, որը գրավոր տեսքով որեւէ մեկը ձեռքի տակ չի ունեցել»: «Որեւէ օրենքի նախագիծ իր հետեւում ունի քաղաքականություն»,- նշեց տիկ. Ալավերդյանը ու հարց տվեց. «Ո՞րն է այս նախագծի հետեւում թաքնված քաղաքականությունը»: Նա վերահաստատեց, թե «Ժառանգություն» կուսակցությունը դեմ է ՀՀ-ում օտարալեզու դպրոց-ներ բացելու հայեցակարգին: «Փոփոխությունների այս փաթեթը չի լուծում գլխավոր հարցը` ՀՀ-ում կրթության զարգացման խնդիրը: Դա հատ-վածական խնդիր է լուծում միայն»,- հավելեց նա:
Այս ելույթից հետո, լսումների ժամանակն սպառած հայտարարելով` ԱԺ հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն ավարտած համարեց ելույթները` ձայնից զրկելով մի քանի հերթագրված «դեմ»ականների: Այս փաստն ու վերջին խոսքի իրավունքը վերստին Արմեն Աշոտյանին տալը առաջացրեց «Մենք դեմ ենք...» շարժման անդամների ընդվզումը, եւ նրանք վայրկյանական որոշեցին լքել դահլիճը: Տողերս գրողը, լինելով այդ շարժման անդամ, եւս դուրս եկավ դահլիճից, մինչդեռ բարձրախոսի մոտ ՀՀ ԿԳՆ անզուգական նախարարը շարունակում էր դուրս տալ իր մտքի փայլատակումնե-րը...…
Գեւորգ Յազըճյանի
ազատ լրագրող, պատմաբան,
Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) խորհրդի անդամ
* * *
Կկարգավորվի՞ ի վերջո մեր կրթական համակարգը
ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն առայժմ չի որոշել, թե 2012թ. ավագ դպրոցի շրջանավարտներն ու դիմորդները ավարտական ու միասնական քննություններին «Հայոց պատմություն» առարկայի ինչ ծրագրով ու դասագրքերով պետք է առաջնորդվեն: Այդ որոշման համար ԿԳՆ-ն ժա-մանակ ունի՝ մինչեւ 2011թ. դեկտեմբերի 1-ը: Սակայն, մարդկանց համար դեռ պարզ չէ, թե 3 խումբ դասագրքերից որը անհրաժեշտ կլինի 2012թ. դիմորդին: Հայոց պատմության դասագրքերը տարբեր են եւ միջին դպրոցի ու ավագ դպրոցի, եւ ընդհանուր ու բնագիտամաթեմատիկական կամ հումա-նիտար հոսքերի համար,- հայտնում է «A1+»-ը:
Սա կարծես թե քիչ է, մյուս կողմից էլ «Հայոց պատմության» դասագրքերում բավականաչափ լուրջ հակասություններ ու ծավալաբովանդակային տարբե-րություններ կան:
* * *
Զլմ-ներն անդրադառնալով «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծին` նշել են, որ ըստ այդմ՝ օտար լեզուներով կրթություն կարող են կազմակերպել նաեւ տեղական ոչ պետական ուսումնական հաստատությունները: «Արդեն ակնհայտ է, որ այս հնարավորությունից կօգտվեն «Անանիա Շիրակացի» քոլեջը, որ համագործակցում է Թաիլանդի Ռեջենտների դպրոցի հետ, եւ «Քվանտ» վարժարա-նը, որի տնօրենը հայտնել է, թե հավակնում են մաս կազմել Միջազգային բակալավրիատի ծրագրին, ինչը նաեւ ենթադրում է 5 առարկաների ուսու-ցում անգլերենով»,- գրում է «Առավոտ»-ը:
Իսկ ահա, «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանը ասել է, «Մենք դեմ ենք յուրա-քանչյուր միջազգային ծրագրի՝ առանց տեղայնացման եւ գոնե մասնակի հայկականացման՝ արհեստական ներմուծմանը մեր հանրակրթական հաստատութ-յուններ»:
Նարե Մշեցյան
ԱԺ նախագահի հերթական ձեւական ելույթը «հանուն լեզվի»
(գոնե ասածի կեսի չափով պայքարե~ր)…
«Մեր առջեւ խնդիր է դրված պահպանել ազգային նկարագիրը, լեզուն, ժառանգականությունը, խուսափել հերթական ձուլման ու օտարացման ռիսկե-րից: Մյուս կողմից էլ չսահմանափակել միջազգային համագործակցությունը` սերունդներին կրթելու փորձի փոխանակումը, կրթության կազմակերպման հարցում լինել ճկուն, արագ, արձագանքման ընդունակ եւ մրցունակ: Այս առումով օրենսդրական փաթեթը հանգամանորեն քննարկվել է հանրապետության նախագահի եւ կոալիցիոն մեր գործընկերների հետ, եւ հաշվի առնելով օտար լեզվով հանրակրթական ծրագրերի իրականացման հարցի օրենսդրական կարգավորման շուրջ արտահայտված հանրային բազմակարծությունը, հայեցի լեզվամտածողության ձեւավորման ձգտումը եւ ցանկութ-յուն ունենալով հասնել որակյալ ազգային կրթության համաչափ զարգացմանը, առաջարկվում է վերանայել երկրորդ ընթերցման ներկայացված օրի-նագծերը` հիմք ընդունելով հետեւյալ մոտեցումները»,- Ազգային Ժողովում այսօր հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
«Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող նախագծի խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ ԱԺ նախագահն Հ. Աբրահամյանն իր ելույթում նշեց որ հարցն այսուհետ կարգավորվելու է միայն «Հանրակրթության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու միջոցով, քանի որ օրենսդրական նախաձեռնության փաթեթից հանվել է «Լեզվի մասին» օրենքում փո-փոխություն կատարելու օրենքի նախագիծը, ինչն էլ ամենից շատն էր անհանգստացնում նախագծին դեմ արտահայտվողներին: Ինչ մնում է «Հան-րակրթության մասին» օրենքին, ապա, ըստ Հ.Աբրահամյանի, դրանում անհրաժեշտ է սահմանել` այլընտրանքային կրթական ծրագիր, հեղինակային կրթական ծրագիր, փորձարարական կրթական ծրագիր եւ միջազգային կրրթական ծրագիր հասկացությունները:
«Այլընտրանքային ու միջազգային ծրագրերով կրթությունը պետք է կառուցվի ձեւավորված հայեցի լեզվամտածողության հիմքի վրա: Անկախ հան-րակրթական ծրագրից եւ ուսումնական հաստատության ձեւից, ՀՀ քաղաքացու համար հայոց լեզվի եւ հայագիտական առարկաների հայերենով ուսու-ցումը պետք է պարտադիր լինի եւ համապատասխանի պետական կրթական չափորոշիչի պահանջներին, ինչպես սահմանված է օրենքում: Կարծում եմ սա կա-րող է սփյուռքահայության համար հնարավորությունների դաշտ ստեղծել` հայրենիքում կրթություն ստանալու եւ աստիճանաբար հայեցի կրթության անցնելու համար,- նշել է ԱԺ նախագահը եւ հավելել, որ- պետությունը չի կարող ստեղծել կամ եւ հիմնադրել միջազգային ծրագրե-րով դպրոցներ, երբ պետական միջոցներ չեն դրվում այդ ծրագրերի վրա, այսինքն 1400 հանրակրթական դպրոց շարունակում են գործել բացառապես հա-յեցի հենքով: Կարծում եմ առաջընթացի ցանկացած ձգտում կարող է արդարացված լինել, եթե տեսանելի են հեռանկարներն ու հետեւանքները եւ հա-մոզված եմ, որ այսօրվա քննարկումներն առաջին հերթին հենց միտված կլինեն դրանց բացահայտմանը»:
«Լուսանցք» թիվ 33 (164), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում
Saturday, October 2, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment