![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEh0W_g3qHDtClQKxY9BzawEx8ULpsKXB9hJSV-qkFXYW7MDgAfcoE_33ViT9uG-_8VtDmF-Y6ANHpAOHq4LBsiAXdmIHN6T5DKwl5tXFIgqCuCF2fbXc-avxwiM8FgjgjrX8j3_CZvOK4o/s400/HAM.jpg)
Գրել է ՀԱՄ | |
20-10-2010 | |
Հայ Արիական Միաբանությունը ողջունում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին անդրադարձը` հայ-ադրբեջանական խնդիրներին եւ պատմությանն առնչվող, որտեղ ՀՀ ղեկավարը խոսում է հազարամյակների պատմություն ունեցող հայկական լեզվից, տարածքներից եւ արժեքներից, երբ թյուրք-ադրբեջանցի տերմինն անգամ չկար… Ավելի կարծր է դարձել ՀՀ տեսակետը նաեւ Արցախի հարցում, ակնկալում ենք նույնը` Նախիջեւանի առումով: Մենք ժամանակին ողջունեցինք նաեւ ՀՀ նախագահի հայկական տեսակի` հայ գենի կարեւորումը` անկախ կրոնական, քաղաքական, բնակության վայրի կամ այլ պատկանելությունից: Հայ Արիական Միաբանությունը հույս է հայտնում, որ ՀՀ իշխանությոնները, ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի, այսօրինակ դիրքորոշում կորդեգրեն նաեւ Արեւմտյան Հայաստանի (հայ-թուրքական հարաբերությունների ու պատմության) եւ Ջավախքի (հայ-վրացական-հարաբերությունների ու պատմության) առումով: Հայ արիները, հայ ազգայնականները իրենց աջակցությունն են հայտնում հայկականության վերազարթոնքին եւ պատրաստակամ են բոլոր ուժերը ներդնելու համահայկական արդարության հաղթանակի եւ համահայկական խնդիրների վերջնական լուծման համար` վասն եւ ի փառս Հայի ու Հայքի: Բարի վերադարձ Հայ Աստվածներին: Հայ Արիական Միաբանության Գերագույն խորհուրդ 20.10.2010թ. |
No comments:
Post a Comment