Գրել է Լուսանցք | |
08-10-2010 | |
Պատմության մութ ծալքերից` առանց գրաքննության Ո՞վ է եղել իրականում Շամիրամը... առանց քաղաքական դիմերեսի Մարդկության պատմության ձմեռային դարաշրջանին հատուկ է մարդու, այդ թվում՝ մարդու արի տեսակի, պակաս զգացական ու մտահասու լինելը: Այդ ընթացքում ինչ մարդ ասես, մարդկության համար մեծ պատուհաս անգամ դարձած, մարդկության կողմից աստվածային լուսապսակով չի պատվել: Այդ անունները տակավին մեր՝ մարդկության պատմության ձմեռային դարաշրջանի ավարտին՝ շարունակում են վայելել իրենց կեղծ ու անարդար «համբավը»: Բազում այդպիսի անուններից է Զրադաշտ անունը: 19-20-րդ դարերում այդ անվան փքումին զգալի չափով նպաստեց Նիցշեն՝ այդ դարերի հոգեւոր մտքի տիրակալներից մեկը` իր «Այսպես խոսեց Զրադաշտը» իմաստասիրա-գեղարվեստական հիանալի երկով: Բայց մարդկության պատմությունը ինչպես մարդկանց արժեքը անհարկի բարձրացնում է, այնպես էլ իրենց իրական տեղն է դնում: Նույն 19-20-րդ դարերը եղան արիական աշխարհընկալումի (որի որոշ սաղմերը Նիցշեի փիլիսոփայության մեջ արդեն կային)՝ մարդկային ամե-նաբարձր աշխարհընկալումի զարթոնքի դարերը: Եվ դա հիմք է տալիս նորովի ընկալել Զրադաշտ երեւույթն ու անձը,- ընկալում, որն ի տար-բերություն արդեն եղածի, բացասական է1: Փորձենք ասվածը հիմնավորել: Սկսենք Զրադաշտի մասին մեր Խորենացու ասածով, որը զրադաշտագիտության մեջ մնում է տակավին անհայտ, որը, սակայն, Զրադաշտին նորովի ըն-կալելու համար կարեւոր ազդակ է հանդիսանում: Պատմիչը գրում է. «Սա2 շարունակ ամառները, երբ գալիս էր հյուսիս, Հայաստանում շինած իր ամառանոցային քաղաքը, կուսակալ եւ Ասորեստանի ու Նինվեի վերակացու էր թողնում Զրադաշտ մոգին, Մարաց նահապետին: Եվ այս այսպես երկար ժամանակ կարգավորելով՝ նրան է վստահում վարել իր իշխանությունը: Եվ հաճախ իր որդիներից հանդիմանվելով իր սաստիկ վավաշոտ եւ անա-ռակ վարքի պատճառով՝ նրանց բոլորին կոտորում է. ազատվում է միայն ամենափոքրը՝ Նինվասը... Իսկ երբ Զրադաշտը տիկնոջ դեմ մի սխալանք գործեց, եւ մեջտեղը հակառակություն ընկավ, Շամիրամը նրա դեմ պատերազմ սկսեց, որովհետեւ մարացին մտադրվել էր ամենքի վրա բռնանալ: Երբ պատերազմը սաստկացավ, Շամիրամը փախուստ տվեց Զրադաշտից եւ դիմեց Հայաստան: Այստեղ Նինվասը վրեժխնդրության հարմար ժամանակ գտնելով՝ մորն սպանում է եւ ինքը թագավորում է Ասորեստանի Նինվեի վրա»: Կարծելի է՝ Խորենացու հիշատակած Զրադաշտը հենց զրադաշտականության հիմնադիրն է: Դրա օգտին է խոսում Շամիրամի եւ Զրադաշտի ապրած ժամանակների (մոտավորապես 6-5-րդ դդ. ա.թ.ա.) համընկնումը, ինչպես նաեւ այն, որ պատմիչը Զրադաշտին անվանում է մոգ, որպիսին նա եղել է իր կրոնը հիմնելիս (ի օգուտ մեր կարծիքի` այլ փաստարկներ կբերվեն ստորեւ): Առաջին հայացքից կարող է թվալ, թե ի՜նչ վատ բան է արել Զրադաշտը, որ ըմբոստացել է Շամիրամին՝ Հայաստանը, ինչպես նաեւ՝ տարաշածրջանի մյուս գլխավոր երկիր Իրանը նվաճող մեր Արա Գեղեցիկին սպանող թագուհու դեմ: Սակայն հարցի զուտ զգացմունքային ու զուտ քաղաքական դիմերեսը մի կողմ թողնենք եւ դրան մոտենանք հավատքային տեսանկյունից: Խո-րենացու ասածները հիմք են տալիս ենթադրելու, որ Շամիամը թեեւ նվաճեց Հայաստանը, ի վերջո ինքը դարձավ Հայաստանի, նրա բնակչի ու նրա հավատքի (բուն արիական հավատքի) գերին: Նա հարազատացավ Հայաստանի ու հայի (նրա աշխարհի) հետ,- մի դրական հուզական կապ, որին նպաստում էր Շամիրամի՝ արական գծով արիական ծագում ունենալը3: Եվ հարազատանալով քիչ բաներ չարեց Հայաստանի շենացման, երկրի հոգեւոր կյանքի աշխու-ժացման, տարածաշրջանում Հայաստանի դիրքերի ամրապնդման համար: Այս առումով նույն մեր պատմիչը վկայում է, որ «Շամիրամը դեռ իր կենդանության ժամանակ Արայի (Արա Գեղեցիկի,- հեղ.) որդուն, որ ծնված էր նրա սիրելի կնոջից՝ Նվարդից եւ տասներկու տարեկան երեխա էր մնա-ցել Արայի մահվան ժամանակ, դեպի Արա Գեղեցիկը տածած սիրո պատճառով նրա անունով կոչում է Արա եւ նշանակում է մեր երկրի գլխավոր՝ սրտանց նրան վստահելով. եւ ասում են, թե նա պատերազմում Շամիրամի հետ մեռավ»: Ինչ խոսք, Արայան Արան իր հորը սպանողի հետ պատերազմների կգնար բացառապես մի դեպքում միայն, եթե նա քավեր իր մեղքը... Շամիրամին ներեց ոչ միայն Արա Գեղեցիկի ժառանգը, այլեւ նրա երկրի բնակիչը՝ հայը: Խորենացին պատմում է, որ երբ հայոց զորքը Շամիրամի զորքից պարտություն է կրում, եւ Արա Գեղեցիկը Շամիրամի զինվորներից մեկի կողմից սպանվում է՝ «Հայոց զորքը պատ-րաստվում է նորից պատերազմելու Շամիրամ տիկնոջ հետ, Արայի մահվան վրեժն առնելու համար»: Դա Շամիրամին ստիպում է,- Խորենացու ասվածից հետո ասածներից հետեւում է,- բավարարել հայերի ներկայացրած բոլոր պահանջները, մասնա-վորապես, որ հայ հավատքը պետք է մնա անձեռնմխելի (լայն առումով՝ երկրում հավատքային ազատություն պետք է տիրի, ամեն ազգ ու ցեղ իր հավատքով պետք է ապրի), պետք է երաշխավորվի հայոց թագավորության անկախությունը, թագուհին պետք է ընդունի Արա Գեղեցիկի՝ որպես ան-մահ (աստվածամարդ) լինելը: Թագուհին իր կողմից Հայաստանում մասնավորապես վարվելիք հավատքային քաղաքականության մասին հայերին ա-սում է. «Այսուհետեւ նրանք (աստվածները,- հեղ.) ավելի եւս արժանի են մեզանից պաշտվելու եւ փառավորվելու»: Ի հավաստումն այդ բանի՝ Շամիրամը «արձան է կանգնեցնում աստվածների անունով եւ մեծամեծ զոհերով պատվում է նրան (Արային,- հեղ.)» (Խո-րենացի): Այսպես նա հայերի սիրտը շահելով` խռովությունը խաղաղեցնում է: Գանք, սակայն, Զրադաշտին՝ Շամիրամի վերակացուին: 1 Նախկին, նույնպես բացասական, ընկալումները կրոնական (կամ մուսուլմանական կամ քրիստոնեական) են եւ չեն բավարարում առողջ դատողակա-նության ու բանականության պահանջներին: 2 Խոսքը Զրադաշտին ժամանակակից Ասորեստանի թագուհի Շամիրամի մասին է, ում կայսրության մասն էր կազմում նաեւ Հայաստանը: 3 Շամիրամը Տիտանյան Բելի սերունդներից էր, իսկ տիտանյանները, ինչպես հայտնի է, արական գծով արիական (հայկական) ծագում ունեն: Ո՞վ է եղել Շամիրամի վերակացու մոգը եւ ինչ կրոն է ստեղծել նա Շամիրամի մասին մեր Խորենացին մեկ այլ կարեւոր տեղեկություն էլ է հայտնում: Նա «ճշմարտախոս Բերոսյան Սիբիլլայից»1 մի այսպիսի մեջբերում է անում. «Նախքան (Բաբելոնյան,-հեղ.) աշտարակը եւ մարդկային խոսակցության բազմալեզու դառնալը, եւ Քսիսութ-րիոսի (Նոյի,-հեղ.) դեպի Հայաստան նավարկությունից հետո, երկրի իշխաններ են դառնում Զրվանը, Տիտանը եւ Հաբետոսթեն2 (Հաբեթը Հայկի հոր՝ Թորգոմի պապի պապն է,- հեղ.)... Երբ նրանք ամբողջ աշխարհը բաժանում են իրենց իշխանությունների մեջ, Զրվանը զորե-ղանալով տիրում է մյուս երկուսի վրա»: Այդ մեջբերումն անելուց անմիջապես հետո Խորենացին գրում է. «Հետո արդեն Զրադաշտ մոգը՝ բակ-տրիացիների, այսինքն՝ մեդացիների թագավորը, այս Զրվանին կոչեց սկիզբ եւ աստվածների հայր եւ էլի ուրիշ շատ բաներ նրա մասին առաս-պելաբանեց, որոնք կրկնելը անտեղի ենք համարում»: Այս «Զրադաշտ մոգը», դժվար չէ ենթադրել, նույն մեր պատմիչի կողմից վերոհիշյալ Շամիրամի կուսակալ ու վերակացու մարերի նահապետ Զրադաշտն է (նույնը չլինելու մասին պատմիչը ոչինչ չի ասում),- այն Զրադաշտը, ով թագուհու «դեմ սխալանք գործեց», եւ երկուսի մեջ թշնամանք առաջացավ: Քաղաքական առումով սխալանքի մասին Խորենացին ավելացնում է, որ «մարացին մտադրվել էր ամենքի վրա բռնանալ (ինչպես իր նախնի Զրվա-նը,-հեղ.)», որը Շամիրամը չներեց եւ նրա դեմ պատերազմ սկսեց,-պատերազմ, որում նրա դաշնակիցն էր Արայան Արան: Բայց քանի որ Զրադաշտի ուժերն ավելի զորեղ են լինում (նրան դաշնակցում է Շամիրամի որդին՝ Նինվասը` իր ասորական բանակով), Շամիրամը պատերազմում տա-նուլ է տալիս եւ, Զրադաշտից փախուստ տալով, դիմում է դեպի Հայաստան, որտեղ եւ Նինվասի զինվորների կողմից սպանվում է: Այստեղ սա-կայն մի կողմ թողնենք Զրադաշտի՝ մեր պատմիչի կողմից սխալանք գնահատվածի քաղաքական կողմը եւ ուշադրություն դարձնենք դրա հավատքա-յին կողմին: Մինչ այդ՝ բուն զրադաշտական աղբյուրների հիման վրա պատասխանենք այն հարցին, թե ով է Զրադաշտը ու ինչ կրոն ստեղծեց նա: Զրադաշտը եղել է մարական Սպիտամա3 տոհմից սերող Պարուշասպայի որդին: Նրա մոր անունը եղել է Դուգդաուբ: Զրադաշտի հայրենիքը, ըստ մի վարկածի, եղել է Արաքս գետի հովիտը (մասնավորապես Հայաստանը կամ Մեդիան), իսկ ըստ մեկ այլի էլ՝ Խորեզմը կամ Բակտրիան: Սակայն զրա-դաշտագիտությունը համակարծիք է այն բանում, որ Զրադաշտի ուսմունքը առաջինը ընդունել են ոչ թե նրա հայրենիքում, այլ Արեւմտյան Իրանում, այդտեղի Քավի դինաստիային պատկանող Վիշտասպ արքայի կողմից: Զրադաշտի հայրենիքի տեղակայումը Հայաստանում պակաս հավանական չէ, քանզի հնուց ի վեր մարերի ոչ քիչ զանգված ապրելիս են եղել նաեւ Հայկական լեռնաշխարհում: Դեռեւս չծնված Զրադաշտի տոհմը համերկրացիների կողմից բուռն հալածանքի է ենթարկվել (ապագա հեղափոխականի տատը մեղադրվել է կախարդութ-յան մեջ): Դրա հետեւանքով Զրադաշտի տատն ու պապը ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը: Նրանք վերջ ի վերջո հանգրվանում են Սպիտամա կոչվող երկրում: Զրադաշտի մայրը ամուսնանում է երկրի գլխավոր տոհմապետերից մեկի տղայի՝ Պարուշասպայի հետ (ըստ երեւույթին Դուգդաուբը եղել է նրա կանանցից մեկը): Խորհրդանշական է, որ զրադաշտական աղբյուրներում նշվում է, որ այդ ամուսնությամբ «բարու եւ չարի դարաշրջանը մոտեցավ իր ավարտին»` ըստ երեւույթին նկատի ունենալով այն, որ արիական բարի ծագում ունեցող Դուգդաուբը ունենալու էր տղա, ով բարու եւ չարի աշխարհների միջեւ սահմանազատում էր մտցնելու: Եվ երկրի վրա բարու աշխարհն էր հաստատելու: Եվ իսկապես էլ` Զրադաշտի ծագումնաբանական էության մասին ասվում է, որ «նրանում երկու էություն կա»՝ «աստվածային-հրեղեն» եւ «մարդկա-յին-հողեղեն» (երկրորդը կապվում է հողեղեն մարդկության նախնիներից մեկի՝ Յամայի հետ): Դա հիմք է տալիս ենթադրելու, որ Զրա-դաշտը եղել է արիական-սեմական խառնածին (ինչպես, ի դեպ, մյուս երկու մեծ կրոնների՝ քրիստոնեության ու բուդդայականության հիմնա-դիրները՝ Հիսուսն ու Բուդդան): Նրա ուղղակի արիական ծագումը մոր կողմից էր (արդեն նշեցինք, որ նրա մար հայրը արիասեմական խառնա-ծին էր): Սպիտամայում Զրադաշտի հայրն ու մայրն էլ են հալածվում: Եվ դա` դարձյալ ընտանիքի մոր պատճառով: Զրադաշտի մասին հրաշապատումներում պատմվում է, որ օրերից մի օր, երբ Զրադաշտի հայրն ու մայրը խաումով արբեցած գրկախառնվում են եւ ցանկանում ապագա զավակի՝ Զրադաշտի բեղմնավորումն ապրել՝ «հեռվից դեւերը գոչում են. ինչու ես դու դա անում, վատաբարո Պարուշասպա: Հիմա եւեթ դադարեցրու՛ եւ մի՛ փոր-ձիր նրան դիպչել»: Երեք անգամ նույն ահազանգը ամուսինները լսում են, սակայն չլսելու տալով դեւերի ասածները՝ իրենց գործն ավարտին են հասցնում: Դրանից հետո դեւերը մտադրվում են Զրադաշտի սաղմը վերացնել: Բայց դիվային այս մտադրությունը Ահուրամազդան ի չիք է անում: Ի վերջո Զրադաշտը ծնվում է, որով, ըստ զրադաշտապատումների, սկսվում է մարդկության պատմության «վերջին դարաշրջանը»՝ բարու՝ չա-րից «բաժանման դարաշրջանը»: Անգրա Մանիան (Ահրիմանը) հրամայում է իր դեւերին լույս աշխարհ եկած նորածնին մեռցնել, բայց Ահուրա-ները՝ Ահուրամազդայի բարի ոգիները, մանկիկին իրենց պաշտպանության տակ են առնում: Զրադաշտապատումներում այնուհետեւ պատմվում է, որ այդուհետ էլ քանիցս Անգրո Մանիան իր դեւերին ուղարկում է Զրադաշտին մեռցնե-լու: Դեւերը իրենց նպատակին հասնելու համար ամեն միջոցի դիմում են, դրդում են անգամ հորը՝ Պարուշասպային եւ Կարապան (մոգ) եղ-բայրներին իրենց ձեռքերով սպանել մանկանը (դա ասում է այն մասին, որ Զրադաշտի հայրն ու հավանաբար խորթ եղբայրները հենց սկզ-բից ցանկացել են նրանից ազատվել, ինչը եղել է նաեւ համայնքի պահանջը): Բայց ամեն անգամ ապագա մարգարեի «սիրառատ մայրը» կամ Ահուրա-մազդայի ուղարկած բարի ոգիները (Վախումանը եւ Սրաուշը) մանկանը փրկում են: Վերջին անգամ Զրադաշտի «սիրառատ մայրը» իր մանկանը փրկելով մահից՝ «նրան սեղմում է իր կրծքին եւ երդվում, որ էլ երբեք ու ոչ մե-կին իր սիրելի զավակին չի տա, անգամ եթե նրանց հետ միասին այստեղ գան Նոդարը եւ Ռակը4»: Զրադաշտի արիածին մոր այս պոռթկումն ասում է այն մասին, որ նրա եւ նրա ամուսնու հարաբերությունները վատ են եղել, ավելին՝ որ Դուգդաուբը չի սիրել իր ամուսնու տոհմը, ծա-գումը... Զրադաշտի մանկությունը այսպիսով անցնում է իր դեմ հյուսված զանազան չարությունների մթնոլորտում: Դա բորբոքում էին հատկապես Պարուշասպայի որդի եւ տոհմակից մյուս մոգերը (կարապանները)՝ Սպիտամայի հոգեւոր կառավարիչները: Լարված է անցնում նաեւ Զրադաշտի երիտասարդությունը: Ինքնին հասկանալի է, որ այս ամենը չէին կարող դրոշմ չթողնել Զրադաշտի հոգում: Ապագա մարգարեի ապրած մանկության ու երիտասարդութ-յան մասին հյուսված պատումներից հետեւում է, որ նրա մայրը՝ Դուգդաուբն է եղել նրա հոգեւոր դաստիարակը: Իսկ նա Պարուշասպայի տոհ-մից ու տոհմակից մոգերից իր երեխայի նկատմամբ անընդհատ վտանգներ տեսնելով` չէր կարող չարությամբ չլցվել դրանց աշխարհի ու կրոնի հանդեպ ու ըստ այդմ չսնել իր զավակին: Այսպես էին Զրադաշտի հոգում ծլարձակում նրա կողմից հետագայում ստեղծված կրոնի սաղմերը: Ինչու զրադաշտականության հիմնադիրը դեմ դուրս եկավ արիական հավատքին Զրադաշտապատումները հիմք են տալիս ենթադրելու, որ Զրադաշտի ինչպես հայրենիքում (ավելի ստույգ՝ հայրենիքի այն հատվածում, որ-տեղ Զրադաշտի նախնիներն ապրել են), այնպես էլ ծննդավայրում դիվապաշտությունն է եղել իշխող դավանանք: Մեր Խորենացին է վկայում, որ մարերին հատուկ է եղել դիվապաշտությունը, իսկ Զրադաշտը մար էր: Իր ժողովրդի դավանանքի դեմ փաստորեն դուրս եկավ Զրադաշտը` իր հիմնած կրոնով (ստորեւ կտեսնենք, որ նա նաեւ արիական հավատքի դեմ դուրս եկավ): Այլ կերպ ասած՝ նրա կրոնական հեղափոխությունն ուղղված էր տարածաշրջանի բոլոր հեթանոսական՝ ազգային հավատքների դեմ: Ազգային՝ հեթանոսական հավատքների այդ ո՞ր գծերն էին Զրադաշտին գրգռում: Հեթանոսական հավատքը բնական (իրական) հավատք էր, դրա հիմքում բնազգացողությունն ու իրականության ապրումն էր ընկած: Ազգի (ցեղի) մեջ ձեւավորված աստծո պատկերը, որքան էլ որ այն խորհրդապաշտական լիներ, միեւնույն է, հավատքային համակարգությունից դուրս չէր մղվում տվյալ աստծուն համապատասխանող բնական զորությունը կամ երեւույթը: Արիական հավատքում, օրինակ, տիեզերական հուր զորության աստված Վահագնը (Վահագն խորհրդանիշը) եւ բուն տիեզերական հուր-զորությունը (դրա ամեն մի արտահայտություն) մեկ միասնություն են կազմում: Մեկն առանց մյուսի անպատկերացնելի է եւ միասին կազմում են պաշտամունքի երկմիասնական խորհուրդը: Հեթանոսական հավատքի աստվածները վերացական չեն, նրանք իրական` դրական կամ բացասական, բնական բացարձակ զորությունների մարմնավորումներ-կրողներ են, որպիսին եւ հայերենի աստված բառ-խորհուրդը նշանակում է: Այդ իրական-բնական զորությունները կարող է ընկալել միայն որոշակի ծագում՝ ազգա-յին ու ցեղային պատկանելիություն եւ դրա հետեւանքով որոշակի ընկալում ունեցողը եւ ոչ խառնածինը, դրա հետեւանքով հոգեւոր խա-թարված ընկալում ձեռք բերածը: Զրադաշտը խառնածին էր, որի հետեւանքով նրա աստվածընկալումը վերացական, շատ վերացական է, ավելի ստույգ՝ դա պար-զապես չկա (նրա Ահուրամազդան եւ Ահրիմանը իրականում, որպես աստված զորություններ, գոյություն չունեն): Կրոնական հեղափոխականի ներքին կենսաբանական ու դրա հետեւանք հոգեւոր երկփեղկվածությունը նրան անընդհատ գրգռում էր ու թույլ չէր տալիս իրականության ամ-բողջական հավատքային ընկալումն ունենալ: Նրա ստեղծածը կրոն էր, ոչ հավատք՝ բնական օրինաչափությունների ներքին հաստատուն ընկալում: Զրադաշտի կողմից մերժված արիական հավատքում ընդունվում էր ոչ միայն դրական արարչակական զորությունների՝ աստվածների (իրանական հավատքա-յին ավանդույթներում նրանք կոչվում էին նաեւ աուրաներ), այլ նաեւ՝ բացասականների՝ դեւերի ու վիշապների գոյությունը, որոնք նույնպես համարվում էին արարչական կարգն ու ճշմարտությունը պահպանող զորություններ: Այդ երկու կարգի զորությունների հակա-մարտությունը համարվում էր, համապատասխանաբար, տիեզերական բարու եւ տիեզերական չարի հավերժական հակամարտություն,- հակամարտութ-յուն, որի կողմերն առանց մեկը մյուսի անպատկերացնելի է համարվում: Զրադաշտն իր միաստվածական կրոնով, փաստորեն, դեմ դուրս եկավ արիական հավատքի այդ՝ բացարձակ բնական զորությունների հարաբերությունն արտահայտող գծին: Հեթանոս հավատքներին ընդհանրապես հատուկ չեն եղել ոչ կարծրատիպերը (դոգմաները) եւ ոչ էլ աղանդավորականությունը: Հեթանոսի տեսանկ-յունից մեկ այլ ազգի հավատքը կարող է լինել թշնամական, անօրեն, նույնիսկ հիմար, բայց ոչ երբեք՝ սխալ. օտար աստվածն ու նրա պաշտա-մունքը հեթանոսի համար նույնքան իրական է, որքան իրենը, այլ հավատքային համակարգությունների նկատմամբ անհանդուրժողականութ-յուն նրանում չկա: Երկու ազգերի միջեւ պատերազմն ընկալվում էր նաեւ նրանց աստվածների միջեւ պատերազմ: Սակայն պարտվող ազգի աստվածները համարվում էին պարտված միայն այն պարագայում, երբ նրանց պաշտամունքն ունեցող քրմությունը անհան-դուրժող էր լինում նվաճողների նկատմամբ, որը վտանգ էր պարունակում, որ հետագայում նրանց հավատքը կարող էր դառնալ ապստամբության խրախուսման դրդիչ. եթե նման վտանգների համար հիմք չէր լինում, ապա նվաճողները ոչ միայն պահպանում էին նվաճվողների սրբարան-ները (մեհյանները), այլեւ իրենք էին հավատում դրանց սրբություններին եւ իրենց կողմից հովանավորում էին դրանց պաշտամունքն ունեցողներին (ինչպես Շամիրամը վարվեց հայոց հավատքի ու հայոց հավատքի նվիրյալների նկատմամբ): Զրադաշտն իր հիմնած կրոնով անհանդուրժող գտնվեց այլ հավատքային համակարգությունների նկատմամբ: Ասել է թե՝ նրա կրոնը հեթանոսական՝ ազգային չէր, այն խառնածնային բնույթ ուներ: 1 Սիբիլլաները հին Հունաստանում Ապոլլոնին նվիրված կույս կանայք էին, ովքեր աչքի էին ընկնում իրենց ճշմարտախոսությամբ եւ հույների մեծ սերն էին վայելում: 2 Աղբյուրների համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ Զրվանը եւ Տիտանը Հաբեթի եղբայրներն են եղել (Տիտանը հորական գծով, իսկ Զրվանը՝ մորական): Զրվանը հույների եւ պարսիկների (մարերի, մեդացիների) նախնին է եղել, իսկ Տիտանը՝ ասորիների: 3 Սպիտամա նշանակում է սպիտակ: Ըստ երեւույթին, այդ տոհմը արիներին հատուկ սպիտակ գունային երանգավորում է ունեցել, ինչի պատճառով էլ այն կոչվել է Սպիտամա: 4 Պարուշասպայի երեւելի նախնիներն են նկատի առնվում: Այս աստվածաբանական համակարգությունում տեղ չկա արիական Աստվածների համար Ավանդական արիական հավատքերին հատուկ էր երկսեռության, այսինքն՝ արարող բացարձակ զորության՝ Արայի (Արարչի՝ Աստվածների եւ աստվածամարդ-կանց հոր) եւ ծնող, արարումը նորոգող բացարձակ զորության՝ Անահիտի (Աստվածների եւ Աստվածամարդկանց մոր) խորհուրդը (սա այս կամ այն չա-փով հատուկ էր նաեւ այլ դիցաբանական համակարգերին): Զրադաշտը դեմ դուրս եկավ այդ խորհրդին. նրա Ահուրամազդան չունի իր կենակից զուգա-կիցը (ինչպես, ի դեպ, նաեւ բոլոր կրոնների «աստված»-ը): Նա միասեռ է: Ահուրամազդայի պես Զրադաշտի ուսմունքում մեն-մենակ է նաեւ Զրվանը՝ Ահուրամազդայի ու նրա չար երկվորյակ եղբայր Ահրիմանի հայրը, ով, պատկերացնու՞մ եք, ինքն իրենից ծնում է իր երկվորյակնե-րին: Զրադաշտի կողմից Արարչագործության խորհրդի այս միակողմանի ընկալումը պայմանավորված էր նրա հոգեաշխարհում ընտանիքի խորհրդի խեղումով, ինչպես նաեւ արիներին՝ նրա մոր ցեղին հատուկ հայրիշխանական ընտանիքի գլխավորի՝ հոր՝ նրա կողմից չափազանց-ված ընկալմամբ: Ավելին՝ Զրադաշտի «աստվածաբանական» համակարգությունում տեղ չկա նաեւ արիական արարչագործական համակարգության մյուս բացարձակ զորութ-յունների՝ Արարչի եւ Աստվածամոր որակները մարմնավորող-կրող Աստվածների (Վահագնի, Միհրի, տիեզերական բացասական զորության...) համար,- զորություններ, որոնք արիական դիցաբանական պանթեոնում իրական ոգե-մարմնավոր բնական զորություններ են. նրանք Զրադաշտի համակար-գությունում ընդամենը մտացածին, վերացական ոգիներ են: Զրադաշտը խեղեց բուն արարչագործական համակարգության արտացոլում հանդիսացող արիական հավատքին բնորոշ համակարգությունը: Ի հետե-ւանք դրա` նրա պաշտելի աստված Ահուրամազդան (նմանապես նաեւ Զրվանն ու Ահուրամազդային հակոտնյա Ահրիմանը) բուն իմաստով աստված չէ, քան-զի ամեն մի աստված աստված է արարչագործական ամբողջական համակարգությունում միայն. դրա (դրանց) նախատիպարը Զրադաշտի ուսմունքում մար-դիկ են, որոնց մեջ առանցքայինն, իհարկե, ինքը` Զրադաշտն է: Զրադաշտի ստեղծած կրոնը, բոլոր կրոնների` բուդդայականության, հուդայակա-նության, քրիստոնեության, մահմեդականության պես մարդակենտրոն է: Նրա ուսմունքում հանձին նրա Ահուրամազդայի կամ Ահրիմանի (նրանց բարի ու չար ոգիների)՝ գործում ու խոսում է նա ինքը, կամ նրա պես այլ մարդիկ: Այս կապակցությամբ հիշենք նաեւ մեր Խորենա-ցու նուրբ դիտարկումը այն մասին, որ նա աստվածացրեց մարդ, պարզապես մարդ Զրվանին: Այնուամենայնիվ՝ Զրադաշտի կողմից արիական հավատքի դեմ դուրս գալը անգիտակցական մղման արդյունք էր (նրա խառնածնային բնույթը այլ բանի չէր կարող հանգեցնել): Բայց այ, նրա հակադիվապաշտությունը` մարերին (նրա հայրենակիցներին) հատուկ դիվապաշտության դեմ դուրս գա-լը նրա կողմից արդեն գիտակցված էր: Նա այդպես վրեժ էր լուծում իր հորից, ով ու ում տոհմն ու աշխարհը, այդ թվում՝ հավատքը, այնքան դառ-նություններ էին պատճառել նրան... Ավելի որոշակիորեն, սակայն, անդրադառնանք Զրադաշտի «աստվածաբանությանը»: Զրադաշտության մասին պատումներից իմանում ենք, որ, որպես թե, ի սկզբանե, երբ երկնքում ու երկրի վրա ոչինչ գոյություն չու-ներ,-տիեզերքում կար եւ թագավորում էր միայն Զրվանը, ճակատագրի ու ժամանակի Աստվածը: Բայց ոչ ոք չէր պաշտում եւ Արարիչ չէր համարում նրան, քանի որ աշխարհում դատարկություն էր տիրում: Այդ իսկ պատճառով Զրվանը որոշում է արարող զավակ ծնել, որ նա ստեղծի երկինքն ու երկիրը եւ դրանցում ամեն ինչը: Զրվանը գիտեր, որ իր արարիչ որդու անունը Ահուրամազդա պետք է լինի: Դարերով Զրվանը զոհաբերութ-յուն է կատարում, որպեսզի ճակատագիրը իրեն զավակ պարգեւի: Բայց Ահուրամազդան այդպես էլ լույս աշխարհ չի գալիս: Այդպես անցնում է հազար տարի: Զրվանը սկսում է կասկածել, որ իր շարունակական զոհաբերություններն անօգուտ են: Նրա այդ կասկածից նրա որովայնից Ահուրա-մազդայի փոխարեն ծնվում է Անգրա-Մանիան (Ահրիմանը): Մինչ այդ Զրվանը իմացած է լինում, որ ինքը երկու զավակ է ունենալու եւ երդվե-լով որոշում է, որ աշխարհի իշխանությունը հանձնելու են նրան, ով առաջինը կծնվի: Ամենատես Ահուրամազդան գուշակում է հոր մտքերը եւ այդ մասին պատմում Անգրա-Մանիային: Սա լսում եւ չարամտորեն ուրախանում է: Ճակատագրի բերումով առաջինը Ահուրամազդան պետք է ծնվեր եւ դառնար աշխարհի տիրակալը: Բայց ԱնգրաՄանիան որոշում է, որ ճակատագրին հակառակ ինքը պետք է առաջինը ծնվի եւ դառնա աշխարհի տիրա-կալ: Երկվորյակ տիեզերական ուժերի զրադաշտական այս զարմանալիորեն միամիտ ծննդապատումից այնուհետեւ իմանում ենք, որ լինում է այնպես, ինչպես Անգրա-Մանիան է որոշած լինում. նախ նա է ծնվում՝ անմաքուր, գարշահոտ, խավարչտին, հետո՝ Ահուրամազդան՝ լուսավոր, բուրա-վետ: Քանի որ Զրվանը երդվել էր, որ աշխարհի տիրակալ է լինելու առաջինը ծնվողը, ստիպված է լինում ԱնգրաՄանիային հանձնել այդ դերակա-տարումը: Դա անելով նա, ի գիտություն նրան, ասում է. «Դու կիշխես միայն 9 հազար տարի: Հետո ոչ կեցության ծոցը կկորչես եւ իմ Ահուրա-մազդա որդին հավերժորեն կսկսի թագավորել: Նա էլ կվերացնի այն բոլոր չարիքները, որ դու գործել ես»: Ըստ զրադաշտապատումների, այդպես էլ պետք է լինի: Մենք հատուկ մի փոքր ավելի երկար կանգ առանք այդ ծննդապատումի վրա, որպեսզի ընթերցողը համոզվի, թե որքա՞ն է դրա մեջ մարդը՝ իր զուտ մարդկային մղումներով, երազային մտատեսիլքներով, ուղեղային մորմոքումներով ու խառնափնթոր մտքերով. դրանում Աստծո ծննդապատում չկա: Զրադաշտի ուսմունքի մարդակենտրոն բնույթը ավելի պարզորոշ է երեւում դրան հաջորդող մասերում: Նա քարոզում է դուալիստական՝ փոխբացառող տիեզերական ուժերի միաստվածություն (մոնոթեիզմ), որը միաստվածության այն յուրահատուկ տեսակն է, որի «աստվածաբանական» համակարգությունում ժխտվում է այլ աստվածների գոյությունը` բացի մեկից (տվյալ դեպքում՝ Ահուրամազդայից), բայց դրա հետ մեկտեղ ընդունվում է այդ Աստծուն հակոտնյա ու փոխբացառող գերբնական ուժի (տվյալ դեպքում՝ Անգրա-Մանիայի) գոյությունը: Միակ բարի ու բերեվետ աստվածը Ահուրամազդան՝ «Իմաստուն տերն» է, ով զուտ բարի (վերացական,-հեղ.) ոգի է եւ չունի մարմնավոր արտահայտութ-յուններ (մարդկային, «չափազանց մարդկային»,- կասեր Նիցշեն,- մտքի չափազանցություն...): Բարի Ահուրամազդային հակադրվում է չար ոգի Անգրա-Մանիան: Ահուրամազդայի բնույթը բարին, Ճշմարտություն-Աշան եւ Տիեզերական Կենսահուրը՝ Աթարն է: Աստծո ոգեգծերը կրողները (սրանց էլ է Զրադաշտը, պարզ է, հասկանում զուտ ոգեղեն-վերացական իմաստով)՝ 6 Ամեշա Սպենտաները՝ «Անմահ Սրբերն» (հրեշտակները,-հեղ.) են. Վախու Մանը («Բարեմտություն»), Աշա Վախիշտան («Կատարյալ Ճշմարտություն»), Կշատրա Վայրան («Լավագույն Կարգ», «Ցանկալի Իշխանութ-յուն»), Սպենտա Արմայտան («Սուրբ Առաքինություն»), Հաուրվատատը («Ողջություն», «Առողջություն»), Ամերտատը («Անմահություն»): Այս 6 Ամեշա Սպենտաները, այլ կերպ ասած՝ Ահուրաները, տիեզերքի դրական ուժերն են: Ահուրամազդան իր Ամեշա Սպենտաներով ստեղծում ու հովանա-վորում է ամենայն դրական բան` բարին, լավը, ճշմարիտը, լուսավորը: Ահուրամազդային հակադիր Անգրա-Մանիան էլ իր չար ոգեգծերը կրողնե-րը՝ դեւերն ունի, որոնց հետ նա տիեզերքում ու երկրի վրա ստեղծում ու հովանավորում է ամենայն բացասական բան: Հակահեթանոսական կրոնը չընդունեցին ազգերն ու ազգային քրմությունները Ողջ գոյավորը, այդ թվում՝ մարդաշխարհը, ըստ Զրադաշտի, ընդգրկված է երկու տիեզերական նախասկիզբ զորությունների՝ ճշմարտության եւ կեղծիքի, բարի Ահուրամազդայի եւ չար ոգու պայքարի մեջ: Ահուրամազդայի վերջնական հաղթանակով է ավարտվելու այդ պայքարը: Տիեզերքը Ա-հուրամազդայի հրեղեն զորությամբ մաքրվելու է անգրա-մանիական պղծություններից, այն մոխրացնելու է բոլոր դրժավանտներին (անգրա-մանիական կեղծիքի հետեւորդներին) եւ դեւերին: Բայց բոլոր բարեպաշտները հրեղեն բոցերից անվնաս են դուրս գալու. մահացածնե-րը կենդանանալու եւ նոր մարմին են առնելու եւ ողջ ճշմարիտը, ողջ ահուրամազդայականը այդուհետ հայտնվելու է Ահուրամազդայի լու-սավոր թագավորությունում: Եվ չար ոգին մեկընդմիշտ կորչելու է ոչ կեցության մեջ: Այդպիսին էր կրոնական հեղափոխականի կրոնական երա-զային մտատեսիլքը՝ ուտոպիան: Զրադաշտի կողմից տիեզերքում, բնության մեջ ու երկրային կյանքում հակադիր ուժերի գոյության փաստի նկատումը նոր չէր. դա արիական հավատքում վաղուց կար: Օրինակ՝ հայկական դիցաբանությունում կար Վահագնի՝ տիեզերական հուր-զորության (տիեզերական դրական էներգիայի) եւ վիշապի՝ տիեզերական բացասական էներգիայի ու նրա դեւերի (երկրածին այդ ուժերի) հակամարտության խորհուրդը (դա կար նաեւ արիական այլ ազգերի դիցաբանություններում): Բայց հայկական դիցաբանությունում այդ զորությունները, միմյանց նկատմամբ մշտական հակամարտութ-յան մեջ գտնվելով, այնուամենայնիվ, փոխբացառող չեն, այլ մեկը պայմանավորում է մյուսին, մեկի մեջ մյուսը այս կամ այն չափով առկա է: Մեկը լրացնում է մյուսին (որոշ դեպքերում դրանք անգամ հակադարձվում են)` այդպես միասին կազմելով հակադրամիասնություն, արար-չագործական համակարգության էներգետիկ (զորութենական, ուժային) կողմը: Բացասական տիեզերական զորությունը՝ Վիշապը (որը հայ դիցաբա-նական ընկալումներում երբեմն անվանվում է նաեւ չը-ար, ավերիչ ուժ) նույնպես համարվում է բնական տիեզերական զորություն, ինչպես Վահագնը՝ տիեզերական արարող բարի զորությունը: Վիշապը հայկական դիցաբանությունում չի սպանվում ու մեկընդմիշտ հեռանում տիե-զերական ու երկրային կյանքի ասպարեզից, այլ` ընդամենը քաղվում է (Վահագնին հայը այլ կերպ Վիշապաքաղ է անվանում եւ ոչ վիշապասպան, քանզի նրա համար աստվածները մահ չունեն): - Հայկական դիցաբանության այս խորհուրդը այս կամ այն չափով ու ձեւով հատուկ է նաեւ արիական մյուս ազգերին՝ իրանցիներին, հնդարիներին... Զրադաշտը իր դուալիզմով խեղեց արիական հավատքին հատուկ այդ բնական խորհուրդը: Իսկ խեղեց, որովհետեւ ինքը կենսաբանորեն ու դրա հե-տեւանք` հոգեբանորեն երկպառակտված էր (սեմա-արիական խառնածին էր) եւ շատ էր ցանկանում իր մի՝ սեմական կողմը (որը նրա կյանքում շատ ող-բերգությունների պատճառ էր եղել) մյուս՝ արիական կողմից ոչնչացված տեսնել: Երկու՝ միմյանց հակադիր նախասկզբնական ոգի-երկվորյակները՝ Ահուրամազդան ու Անգրա-Մանիան, իրենց ընտրությունները կատարել են կամո-վին՝ բարու եւ չարի միջեւ ազատ ընտրություն կատարելու արդյունքում: Ինչպես որ նախասկզբնական այդ ուժերն են ազատ եղել ընտրութ-յան հարցում, այնպես էլ մարդիկ են ազատ այդ ուժերի նկատմամբ իրենց կողմնորոշումը եւ նրանց հակամարտությունում իրենց մասնակ-ցությունը որոշելիս: Մարդու՝ տիեզերական նախասկիզբ բարի եւ չար ուժերի միջեւ ընտրություն կատարելը եւ, ըստ այդմ, նրանց պայ-քարին այս կամ այն մասնակցությունը ցուցաբերելը կախված չէ նրա կենսաբանական որակներից ու ազգային ծագումնաբանությունից: Նա դրա-նում ազատ է եւ վերջ: Հակառակ հեթանոսական (ազգային) հավատքների, որոնցում մարդու հավատքային կողմնորոշումները պայմանավորված էին նրա ազգային-կենսաբանական որակներից: Այսինքն՝ նա բնավ էլ անհատապես ազատ չէր դրանք ընտրելու հարցում: Ավելի ստույգ՝ ըստ հեթանոսական ընկալման, անհատի ազգային (ցեղային) ծագումնաբանությունն է որոշում նրա կողմից որոշակի հավատք ունենալը, որում է հենց արտա-հայտվում նրա` բուն իմաստով հավատքային ազատությունը: Զրադաշտը, փաստորեն, հավատքի ընտրության «ազատություն», աստծո առաջ որպես թե մարդկանց նախնական հավասարությամբ պայմանավորված իրենց հավատքը ընտրելու անհատական վճիռ կայացնելու գաղափարն է քարոզում: Մարդու՝ տիեզերական դրական ու բացասական զորությունների (էներգիաների) պայքարին մասնակցելու գաղափարը կար նաեւ արիական հավատքում. աստվածները ամբողջ տիեզերքում են կռվում, մարդիկ՝ երկրի վրա,-ասում է արիական հավատքային կարգախոսներից մեկը: Բայց այստեղ այդ մասնակ-ցությունը որոշվում էր այն բանով, թե ով է մասնակիցը (ինչ ցեղա-ազգային բնույթ ունի նա) եւ, բացի այդ, հանուն այս կամ այն աստծո նրա պայքարի ելնելը հոռի պայքարի չէր վերածվում, այլ որոշակի չափի էր բերվում, ինչպես չափաբերված էր նաեւ իրենց պաշտելի աստված-ների պայքարը: Զրադաշտի կրոնը այլ հավատքային կրոններ չհանդուրժող, դրանք կրողներին վերացնող կրոն էր: Զրադաշտի հակահեթանոսական կրոնը չընդունվեց ազգերի, դրանց ազգային քրմության, ազնվականության, զինվորական դասի ու, ընդհանրապես, ա-մեն մի հեթանոսի՝ ցեղա-ազգային դավանանք ունեցողի կողմից: Եվ չընդունվեց, քանի որ նա իր քարոզած կրոնում բոլորին աստծո առաջ հա-վասարեցնում էր եւ նրանց միջեւ ազգային ու դասային տարբերությունները ջնջում էր: Պարզ է, որ նրա ուսմունքը ի վերջո գրավիչ էր դառնալու միայն նրանց համար, ովքեր իր պես խառնածին՝ ցեղա-ազգային որոշակի պատկանելություն չունեցող, անդեմ, դասային որոշակի դիմագծից զուրկ, կարճ՝ ոչ ազնվական էին: Ավելին՝ Զրադաշտի ուսմունքը անընդունելի համարվեց նաեւ իր ծննդավայրում ապրողների եւ հա-րազատների կողմից (այս առումով էլ Զրադաշտն ու Հիսուսը նման են): Նրա հարազատները նրանից անգամ հրաժարվում են: Ուր գնում էր Զրադաշտը իր ուսմունքը քարոզելու, նրան հալածում էին: Ի վերջո, ինչպես գիտենք, նրա քարոզած կրոնն ընդունում է մեդական երկրի թա-գավոր Վիշտասպ արքան եւ դարձնում այն պետական կրոն: Զրադաշտական աղբյուրներում հիշատակություն կա զրադաշտականների եւ արիական ազգերից մեկի՝ հայոնիտների միջեւ տեղի ունեցած պատե-րազմի մասին, որը սանձազերծվում է այն բանից հետո, երբ Վիշտասպը կոչ է անում հայոնիտներին ընդունել զրադաշտականությունը: Այս հայոնիտները եւ զրադաշտական մեկ այլ աղբյուրում հիշատակված հայաները, կարծելի է, նույնն են եւ հայերեն, ըստ երեւույթին, կարելի է թարգմանել որպես հայազուններ: Այսինքն՝ դարձյալ ենթադրության կարգով ասենք, հիշատակված պատերազմը տեղի է ունեցել Վիշտասպի զրադաշտական դարձած երկրի եւ իրենց արիական հավատքը պահող հայերի միջեւ: Զրադաշտական աղբյուրները հիմք են տալիս ենթադրելու, որ պատերազմի ընթացքը սկզբում Վիշտասպի համար անհաջող է ավարտվում (պատերազմում նա մեծ կորուստներ է կրում, նրա շատ հերոսներ են զոհվում), եւ նա սկսում է կասկածել իր արած քայլի ճշմարտացիությանը: Բայց Զրադաշտը համոզում է Վիշտասպին, որ ինչքան էլ սկզբում նախնյաց մոլար հավատքը թողնելը ծանր ու արյունալից է՝ վերջնական հաղթությունը, միեւնույնն է, բարեպաշտության կողմն է... Զրա-դաշտն այսպիսով իր կրոնական թակարդն ընկած արքային համոզում է զրադաշտականությունը տարածել ուժով ու զենքով (ամեն մի կրոն այսպես է տարածվել)` «անմաքուրներին» սպանելը համարելով Ահուրամազդային հաճո ամենաբարի գործերից մեկը: Գանք, սակայն, Շամիրամին: Նրա եւ նրա վերակացու-գործակալ «Զրադաշտ մոգի» հարաբերության մասին բացի մեր Խորենացու «Պատմության» մեջ հիշատակությունից, մեզ այլ հիշատակություն հայտնի չէ: Մնում է մեր կողմից ենթադրության կարգով Խորենացուն լրացնել` հիմք ընդունելով վերը մեր ասածները: Զրադաշտը, մինչ Վիշտասպի երկրում հայտնվելը, Շամիրամի կայսրության մայրաքաղաքում թագուհու վերակացուի պաշտոն է վարել: Վերակացու լինելու ընթացքում նա առիթը բաց չի թողել իր կրոնական հայացքները քարոզելու: Իսկ դրանք կայսրուհու դավանած հայացքներին դեմ էին (նա բազմաստվածությունը չէր ժխտում): Շամիրամի մեջ կտրուկ փոխվում է իր վերակացուի նկատմամբ վերաբերմունքը: Զրադաշտը Նին-վեից փախչում է Վիշտասպի մոտ, ով դժգոհ է եղել թագուհու` իր երկրի հանդեպ վարած քաղաքականությունից1: Շամիրամի դեմ լցված ու նրա կայսրության գաղտնիքներին ծանոթ մոգի` իր մոտ հայտնվելը Վիշտասպին ուրախացնում է: Միասին մտածում են ապստամբել Շամիրամի դեմ: Ապստամբության գաղափարախոսությունը, ի դեմս Զրադաշտի ուսմունքի, արդեն պատրաստ էր: Վիշտասպն ընդունում է այդ ուսմունքը եւ դրա հեղինակի հետ պատրաստվում ապստամբության: Նա գիտեր, որ ապստամբելիս թագուհու դեմ ափեափ լցված նրա որդիները իրենց կողմնակից զի-նուժերով իրեն կաջակցեն: Բայց հզոր կայսրությունը տապալելու համար դա քիչ էր: Վիշտասպը մտածում է տարածաշրջանի արիական ազգերին էլ իր կողմը քաշել: Նա հույս ուներ, որ հատկապես հայերը, ում արքային Շամիրամը մի ժամանակ սպանել էր, իրեն կաջակցեն: Բայց հայերը թե՛ հավատքային եւ թե՛ քաղաքական հիմնավոր պատճառների բերումով նրան չեն աջակցում: Տեղի ունեցած պատերազմի ելքի մասին արդեն գի-տենք: Ավելացնենք, որ պատերազմը չի սասանում կայսրության դիրքերը: Վիշտասպն ու Զրադաշտը իրենց ուզածին չեն հասնում: Բայց կայս-րությունում բարձրանում է Մեդիայի կշիռը, եւ թուլանում են Հայաստանի դիրքերը: Զրադաշտը մահանում է 77 տարեկան հասակում, պատերազմներից մեկի ժամանակ նրան սպանում է մի թուրանցի: 1 Ըստ Հերոդոտոսի, հիշատակված ժամանակաշրջանում տարածաշրջանի բոլոր երկրները` Մեդիան, Պարսկաստանը, Հայաստանը... գտնվում էին Ասորեստա-նի տիրապետության ներքո: Քուրմ Մանուկ «Լուսանցք» թիվ 30-34 (161-165), 2010թ. Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում |
Saturday, October 9, 2010
Զրադաշտը եւ Հայաստանը
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment