Friday, July 2, 2010

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Գրել է Արմեն Ավետիսյան

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
Գրել է Արմեն Ավետիսյան
01-07-2010



Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանից
«Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Արմենուհի Մելքոնյանից

Պատճեները` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին,
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, զլմներին:

ՀԱՄ առաջնորդի բաց նամակը

Պրն. նախագահ.
Ձեզ եմ դիմում, քանի որ իմ հանդեպ կատարվող պատահական «դժբախտ» դեպքերը արդեն դառնում են օրինաչափություն: Ժամանակին այս կամ այն այսպես կոչված ուժային կառույցների կողմից «սովորական» եւ «ազգային» մշակումները, դատական գործընթացները կամ կալանավորումը այժմ կատարվող դեպքերի համապատկերին երանելի են թվում:





Հիշեցնեմ Ձեզ, որ դեռ 2009թ. մայիսի 4ին, ինձ հետ կատարված այսպես կոչված վրաերթի փաստի առիթով հարուցված քր.գործը կարճվեց համաներմամբ եւ այդպես էլ դատարան չհասավ այդ քր.գործը, որը կազմված էր բազմաթիվ անճշտություններից եւ հարցականներից: Ամենակարեւորն այն է, որ այդ` իբր վրաերթի օրը, Երեւանի Ագաթանգեղոս փողոցում վթարի կամ վրաերթի փաստի վերաբերյալ ճանապարհային ոստիկանությունում ահազանգ չի ստացվել: Այս գրությունը կցված է իմ քր.գործին, որը տվել է Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Մ. Օհանյանը:
Այսպես առանց վրաերթի, վրաերթի ձեւակերպմամբ կարճվեց ինձ մահացու կերպով վտանգած «դժբախտ» դեպքի փաստի առիթով հարուցված քր.գործը: Եվ ավելի քան 1 տարի է ես դեռ վերականգնում եմ առողջական վիճակս:
Դեռ 1 տարին չբոլորած ինձ արդեն մեղադրանք է առաջադրվում ՀԱՄ գրասենյակում ոմն մեկին ծեծի ենթարկելու համար: Ես կարծում եմ, որ նախորդ դեպքի ժամանակ իմ հանդեպ կատարվել էր մահափորձ եւ դա չհաջողելով, հիմա էլ փորձում են սին մեղադրանքներով ինձ նեղել:
Պրն. նախագահ.
Ձեզ եմ դիմում նաեւ այն բանի համար, որ այսքան ժամանակ բոլոր դիմումներս եւ’ նախորդ եւ’ այս` քր.գործով, լավագույնս արձագանքվել է Ձեր աշխատակազմի կողմից եւ համոզված եմ, որ իմ հանդեպ հետապնդումները այլ (գուցե իշխանության մեջ կամ դուրս), մեր դեմ գործող ինչոր շահագրգիռ ուժերի կողմից է կատարվում: Դիմումիս նպատակը հենց այդ ուժերի հայտնաբերումն է, որոնք հաստատ չեն հանգստանալու` մինչեւ չհասնեն իրենց ստոր նպատակին: Սակայն ես չեմ պատրաստվում ո’չ մեռնել, ո’չ էլ կեղծ մեղադրանքներով դատապարտվել, ուստի, եթե այդ ուժերը չհայտնաբերվեն, իսկ նրանց գործիքներն էլ համաներմամբ կամ գործերի կարճմամբ ազատվեն պատասխանատվությունից, ապա Ձեր կարծիքով ինձ ի՞նչ է մնում անել…
Իսկ այդ դեպքում հայտարարում եմ, որ պատասխանատվությունն ընկնում է այն ուժերի եւ դրանց կամակատարների վրա, ովքեր կհանդգնեն իմ դեմ շարունակել ոտնձգությունները, ինչպես նաեւ` այն իրավապահ մարմինների, որոնք ինչինչ դրդապատճառներից ելնելով սատարում են դրանց:
2010թ. մարտի 23ին Հայ Արիական Միաբանությունը հայտարարություն տարածեց, որ ՀԱՄ գրասենյակում «ԱրՄոգ» ՍՊԸի ոմն տնօրենը հարձակվել է իմ մամուլի խոսնակ, «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Արմենուհի Մելքոնյանի վրա եւ փորձել է սադրանքների մղել ինձ եւ ՀԱՄ գրասենյակում գտնվող անձանց: Նպատակը մեկն էր, նա իր գործունեությամբ «Լուսանցք» շաբաթաթերթը կանգնեցրել էր սնանկացման եզրին, կուտակել էր հարկային եւ անձնական պարտքեր եւ սադրանքի գնով փորձում էր հասնել «փոխհամաձայնության»` իր պարտավորությունները չկատարելու, պատասխանատվությունից ազատվելու համար:
Սադրանքը չստացվեց, քանի որ ամեն ինչ հասկանալի էր եւ նա դուրս բերվեց ՀԱՄ գրասենյակից: Հետո փողոցում շարունակեց իր անպատիվ պահվածքը եւ հեռացավ: Մի քանի օր անց մեզ տեղեկացրեցին, որ այդ նախկին տնօրենը դիմել է ոստիկանություն եւ պատմել, թե իբր մենք ծեծի ենք ենթարկել նրան: Իհարկե, այս ոմն գործիքը նաեւ գործիք վկաներ էր գտել եւ` գործը կազմված էր: Գործի ոչ օբյեկտիվ եւ ակնհայտ մեղադրական թեքումով քննության արդյունքում ինձ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր.ի 117 հոդվածի եւ 136րդ հոդվածի հատկանիշներով, իսկ իրական հանցագործություն կատարած անձի` նախկին տնօրենի մասով քր.գործի վարույթը կարճվեց եւ նրա նկատմամբ քր. հետապնդումը դադարեցվեց:
Այն, որ քննիչը նախատրամադրված էր, դա երեւում էր նրա պահվածքից`
1. Պարբերաբար խառնակչություններ եւ վախեցնելու փորձեր էին կիրառվում մեր վկաների նկատմամբ, ինչի հետեւանքով վկաներից մեկը, ով սփյուռքահայ է եւ ոչ լավատեղյակ ՀՀ իրավական ոլորտին, 1 ժամում մի քանի ցուցմունքներ փոխեց: Իհարկե մնացյալ վկաները մնացին իրենց դիրքորոշումներին, սակայն չգիտես ինչու քննիչը հավաստի համարեց միայն իր «մշակած» վկայի փոփոխական ցուցմունքները:
2. Ինձ փորձում էր «ապացուցել», որ ճիշտ կլինի «ծեծի գործը» մեզ վրա վերցնենք, տուգանվենք եւ վերջանա գնա այս ամենը:
3. Արմենուհի Մելքոնյանին փորձում էր համոզել, որ լավ կլինի ինքը «դուրս գա գործից», որ «տղայականով» այս ամենն ավարտվի: Դե մի փոքր տուգանք է, կմուծվի կվերջանա: Կարիք չկա, որ «արանքում» աղջիկ լինի:
4. Գործի քննության ընթացքում քննիչը արգելում էր ինձ առարկություններ եւ դիտողություններ կատարել իր գործողությունների եւ իր կողմից կայացված անօրինական որոշումների դեմ: Ավելին` քննիչը կոպտորեն խախտելով օրենքը, ինձ բերման ենթարկելու որոշում է կայացրել, իսկ բացատրություն տալուց զրկել է փաստաբան ունենալու հնարավորությունից:
5. Նույն օրը քննիչը հրաժարվեց իմ պաշտպանին տրամադրել համապատասխան փաստաթուղթը` սեփական կարծիքը գրելու եւ քննիչի անօրինական որոշումները բողոքարկելու համար: Նա պարզապես խլեց թուղթը պաշտպանիս ձեռքից:
Եվ վերջապես այս քննիչը ինչինչ դրդապատճառներով որոշեց, որ մեր վկաները կեղծ են, իսկ հակառակ կողմի վկաները ոչկեղծ եւ մեր հակառակ կողմի նկատմամբ առաջադրված մեղադրանքը կարճեց ու մեր նկատմամբ մեղադրանք առաջադրեց:
Պրն. նախագահ.
Ես չեմ պատրաստվում`
1. Իրենց գլուխը ջարդող գործ տվողների կամ ոմանց կամակատարների համար,
2. Իրենց բռնաբարված համարող գործ տվողների կամ ոմանց կամակատարների համար,
3. Իրենց մի քանի լումայով ծախող գործ տվողների կամ ոմանց կամակատարների եւ նմանատիպ այլոց համար պարբերաբար տուգանքներ վճարել կամ այլ մեղադրանքների արժանանալ: Շուրջ 30 տարի ես Հայաստանի անկախության, հայոց հողերի ազատագրման եւ պետականաշինության համար չեմ պայքարել, որ ինչոր ուժերի ու դրանց ծախու լամուկների ու «սադրանքի» վկաների թիրախը դառնամ:
Բայց իմ համբերությունն էլ սահման ունի եւ խնդրում եմ Ձեր միջնորդությունը, որպեսզի պարզենք, թե ովքեր են այն ուժերը, որոնք իմ նկատմամբ իրականացրեցին մահափորձ եւ շարունակում են իրականացնել սադրանքներ:
Հայտարարում եմ նաեւ, որ ինչպես իմ դեմ կատարված մահափորձի, այնպես էլ ՀԱՄ գրասենյակում իրականացված սադրանքի ժամանակ քննիչները ընդգծված անտեսում են իմ մամուլի խոսնակի պնդումները: Սակայն, առաջին դեպքում հենց ինքը` ոստիկանական համակարգը, ըստ էության, հավաստեց, որ ավտովթար տեղի չի ունեցել, ինչպես եւ պնդում էր Արմենուհի Մելքոնյանը, եւ երկրորդ դեպքում էլ քննիչը փորձում է անտեսել իմ մամուլի խոսնակի վրա կատարված հարձակումն ու հայհոյանքների փաստը, ինչը, կարծում եմ, նույնպես կհաստատվի արդար քննության ժամանակ: Փաստորեն, իմ հանդեպ կատարվող ոտնձգությունները փորձում են կիրառել նաեւ Արմենուհի Մելքոնյանի նկատմամբ:

Արմեն Ավետիսյան

«Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագրի բաց նամակը

2010թ. մարտի 22ին ինձ վրա հարձակում եղավ ՀԱՄ գրասենյակում, որտեղ մեկ սենյակ է զբաղեցնում «Լուսանցք» հասարակականքաղաքական շաբաթաթերթը այն բանից հետո, երբ թերթը հրատարակող ՍՊԸի նախկին տնօրենը ընկերության ու ընկերության բաժնետերերի գլխին պարտքեր կուտակեց ու թերթը, մամուլի շենքում գտնվող իր տարածքի ծախսերը չկարողանալով հոգալ, տեղափոխվեց այլ տարածք: Եվ ՍՊԸի նախկին տնօրենը փորձելով խուսափել ֆինանսական պարտավորութուններից (ի դեպ, այդ պարտավորությունները պետության մասով այժմ ես եմ մարում), մարտի 22ին մտածված սադրանքի գնաց: Տեսնելով, որ չի հաջողում, ոստիկանությանը ներկայացավ կեղծ տեղեկատվությամբ, իբր իրեն ծեծել են…
Արդեն 12 տարի աշխատում եմ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում: Զուգահեռ, երբ հնարավորություն ունեցա, ներդրեցի իմ ունեցած կարողությունը` սեփական թերթը հիմնելու եւ ազգայնական գաղափարախոսությունը քարոզելու համար: Ու քանի որ մեր քաղաքական կուսակցությունների գաղափարախոսություններից իմ պատկերացումներին ավելի ներդաշնակ էր «Հայաստանի Հայ Արիական» կուսակցության գործունեությունը (գաղափարական մասով), բազմաթիվ առաջարկների շարքում համաձայնեցի դառնալ հենց նշված կուսակցության ղեկավարի մամուլի խոսնակը: Ասեմ, որ այս երեք աշխատանքների համադրումը բավականին հետաքրքիր է ինձ համար, եւ ստեղծագործելու մեծածավալ հնարավորություն էր բացվել:
Սակայն, վերջին մեկ տարում շատ քիչ ժամանակ եմ ունենում դրա համար: Վերջին մեկ տարում, Արմեն Ավետիսյանի հետ հայտնի պատահարից հետո, ես պարբերաբար տարբեր քննիչների մոտ եմ «հայտնվում», եւ միայն այն պատճառով, որ որպես ՀՀ քաղաքացի եւ որպես լրագրող ի վիճակի չեմ լռելու եւ ասում ու գրում եմ այն, ինչ մտածում եմ եւ ինչում համոզված եմ: Բայց դա մեր քննիչներին դուր չի գալիս. նրանք սովոր են իրենք թելադրել քո ցուցմունքը ու հորդորել գրել ոչ թե այն, ինչ տեսել ես, այլ այն, ինչ իրենց է հարմար գործը իրենց ուզած հունով փակելու համար: Դեռ չէի հասցրել մարսել Արմեն Ավետիսյանի դեպքի հետ կապված քաշքշուկները, երբ վրա հասավ հերթականը` այս անգամ ՍՊԸի նախկին տնօրենի ձեռքով: Ես, հաստատ, հուսահատվողներից չեմ, քանզի Արմեն Ավետիսյանի հետ կապված իմ բոլոր կասկածները ուղղակիորեն հաստատեց ճանապարհային ոստիկանության պետը` պաշտոնական գրությամբ, ըստ որի դեպքի օրը նշված փողոցում վրաերթի կամ վթարի ահազանգ չի գրանցվել (փնթի կազմված գործը խմբագրությունում է): Հիմա էլ ստիպված եմ ապացուցել, որ Արմեն Ավետիսյանը նախկին տնօրենին չի ծեծել, այլ պաշտպանել է ինձ այդ նախկին տնօրենի հարվածներից ու հայհոյանքներից ու դուրս է հրավիրել ՀԱՄ գրասենյակից: Հիմա էլ այս քննիչն ինձ լսել չի ուզում. հետաքրքիր է, քննիչները խորհրդային տարիների օրինակով ասում են, թե «կնկա ասածը` հեչ»: Ստացվում է, ինձ վրա հարձակում է եղել, ինձ խփել են, հայհոյել, բայց միայն այն բանի համար, որ ես կին եմ, իմ խոսքին չեն վստահում եւ պատրաստվում են մեղադրել մի մարդու, ով պաշտպանել է ինձ:
Ու քանի որ ես կին եմ, քննիչը «պարզել» է, որ նախկին տնօրենը ոչ մի պատասխանատվության էլ չի ենթարկվի` «հանցադեպի բացակայության պատճառով»: Իսկ հանցադեպ չկա, որովհետեւ վկայություն տվողը կին է: Քննիչը պարզել է նաեւ, որ կմեղադրվի այդ կնոջը` այսինքն ինձ պաշտպանողը, որովհետեւ իբր ծեծվողի վրա կան վնասվածքներ: Բայց թե որտեղ եւ ով է այդ վնասվածքները պատճառել, քննիչի գործը չէ: Սա բացատրությու՞ն է, այսինքն` ամեն վնասվածք ունեցող իրեն հարմար պահի կարող է բողոքել ու շահել, որովհետեւ «պրակտիկա՞ն» է այդպես «ուզում»: Չի քննվում, որ իմ եւ Ա. Ավետիսյանի մոտ մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել, որովհետեւ, ըստ դատաբժշկական փորձաքննության, «դա կարող է պայմանավորված լինել նրանց կողմից փորձաքննությանը ուշ ներկայանալով»: Մինչդեռ մենք ներկայացել ենք այն ժամանակ, երբ ստացել ենք դատաբժշկական ուղեգրերը: Իսկ ինչու՞ ենք ուշ ստացել…
Ու քանի որ կնոջ ասածին բանի տեղ չեն դնում, քննիչը նաեւ «պարզել» է, որ նախկին տնօրենը պատասխանատվության չի ենթարկվի, քանի որ ինձ չի հայհոյել, արժանապատվությունս չի նսեմացրել եւն: Թե այդ ինչպես է պարզվել, գրված չէ: Քննիչի քննությունը ընդամենը քաղվածք է վկաների ցուցմունքներից: Ընդ որում` ինձ վիրավորող ու անարգող եւ նյութական մեծ վնաս պատճառած կողմի վկաների ցուցմունքի հիման վրա է գործը սարքվել: Ասենք` նույն այդ նախկին տնօրենի հետ աշխատած հաշվապահի ցուցմունքի հիմամբ, մի մարդու, նաեւ ում մեղքով են ՍՊԸի գլխին հարկային պարտավորություններ կուտակվել, որ ստիպված եղա ես մարելու` այն գիտակցությամբ, որ դա պարտավորություն է պետության առջեւ, որ դա կենսաթոշակ է նաեւ…
Հույս ունեմ, որ ի վերջո արդար քննություն կկատարվի ու ես քննիչներից կպրծնեմ ու կանցնեմ լրագրողի ու խմբագրի իմ աշխատանքին: Ես համոզված եմ, որ ինչինչ ուժերի ձեռք չի տալիս իմ գործունեությունը ազգայնական դաշտում, ու այդ ուժերը պարբերաբար, պարզապես գործիքներին փոխելով, ինձ անընդհատ դեպի քննչական են «ուղղորդում»` հավանաբար հուսալով, որ մի օր կզզվեմ ու ինձ խելոք կպահեմ: Բայց այդպես չի լինելու:

Արմենուհի Մելքոնյան

01.07.2010թ.

1 comment:

  1. ուֆ...

    www.jewish.am

    սրանք են մեղավոր...

    ReplyDelete