[ 2010/07/23 | 14:02 ] հասարակություն
Ինգա Մարտինյան
«Եթե որևէ երկրում անպտղության մակարդակը գերազանցում է 15 տոկոսը, այդ խնդիրն արդեն բժշկական հիմնահարցից վերածվում է համազգային խնդրի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քաղաքային սեքսապատալոգիայի վերականգնողական կենտրոնի մանկաբարձ, գինեկոլոգ Նունե Ասրյանը:
«Սանտե» բժշկական կենտրոնի գինեկոլոգ, էնդոկրենոլոգ Լիլիթ Կուջոյանն էլ նշեց, որ եվրոպական երկրներում անպտղությունը 15-20 տոկոսն է. «Հայաստանում Առողջապահության նախարարության կողմից մինչ օրս չի արվել ապացուցաղական բժշկության հիմունքներով կազմակերպված որևէ միջոցառում»:
Իրենք երեք տարի առաջ կազմակերպել են ինչ-որ հետազոտություն, զանգերի միջոցով փորձում էին ճշտել` արդյոք այդպիսի մարդիկ կա՞ն, թե՞ ոչ: Այդ հետազոտության արդյունքում կանացի չբերությունը կազմել է 25 տոկոս: Լիլիթ Կուջոյանը նշում է, որ շատ տարածված է նաև տղամարդկանց անպտղությունը: Դա, նրա կարծիքով, հետևանք է այն բանի, որ մեր ազգաբնակչությունը չի սովորեցնում իր երեխաներին ճիշտ սնվել, ֆիզիկական ակտիվություն ձևավորել, հետևել անձնական, սեռական հիգենիային, որոնք բերում են անպտղության առաջացմանը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաշվել է, որ օրական 1 մլն մարդու մոտ գրանցվում է անպտղություն, իսկ տարեկան` 300 միլիոն: «Անպտղությունը ավելացել է, հետազոտություն չենք արել, որովհետև դա շատ ծավալուն աշխատանք է, սկսեցինք ու կիսատ թողեցինք»,- ասում է Լիլիթ Կուջոյանը:
Բանախոսները նշեցին, որ անպտղությունը ոչ միայն բժշկական խնդիր է,այլև սոցիալական, քանի որ կտրուկ իջնում է ծնելիությունը, անհատների սոցիալական դիրքն է ընկնում, հոգեկան գերլարվածություն է առաջացնում, ընդհուպ` ամուսնալուծություն:
Անպատղությունն այն է, երբ ամուսնական զույգը 12 ամիսների ընթացքում ապրում է նորմալ սեռական կյանքով, առանց հակաբեղմնավորիչներ օգտագործելու, բայց կինը չի հղիանում: Այն լինում է բացարձակ և հարաբերական, առաջնային և երկրորդային:
Բացարձակ անպտղությունն այն է, երբ բժշկության զարգացման տվյալ փուլում հնարավոր չէ շտկել պատճառները, իսկ հարաբերականի դեպքում պատճառները շտկվում են: Առաջնային անպտղության դեպքում հղիություն ոչ մի անգամ չի գրանցվել, իսկ երկրորդայինի դեպքում կնոջ կյանքում գոնե մեկ անգամ գրանցվել է հղիություն:
Չբերությունը հիմնականում արձանագրվում է 18-35 տարիքային խմբում:
Անպտղության գործոններից 25 տոկոսը հորմոնալ խնդիրներն են,18 տոկոսը` ինֆեկցիոն գործոնները, 10 տոկոսը`իմունաբանական գործոնները` զույգերի անհամատեղելիությունը. «Որպեսզի լինի հղիություն, դրա համար հարկավոր է կենսունակ սպերմա, արգանդի պարանոցի թափանցիկ խցանը, ձվազատումը, արգանդի լորձաթաղանթի կառուցվածքային և ֆունկցիոնալ լիարժեքություն: Եթե որևիցե օղակում լինում են շեղումներ, հնարավոր է անպտղություն»,- բացատրում է Նունե Ասրյանը:
Փոքր տարիքում ճարպակալումը, գերքաշը հանդիսանում է ռիսկի գործոն հորմոնալ խնդիրների առաջացման համար, ինչն էլ` անպտղության: Սեռահասունացման տարիքում, բացի քաշի ավելացումից, ռիսկի գործոններն են նշագեղձերի բորբոքումները. հաճախակի գրիպները, արևահարումները, սթրեսները, կենտրոնական նյարդային համակարգի խանգարումները, հոգնածությունը: Դրանք ել հանգեցնում են մազակալման, որի հանդեպ պետք է ուշադիր լինել:
«Կովկասյան աղջիկների մոտ մազակալումն ավելի շատ է, բայց դա չի նշանակում, որ պետք է տարվել մեր ազգային մտածելակերպով, որ մամաները ասում են`ես էլ եմ մազոտ եղել, հղիացել եմ»,- ասում է Լիլիթ Կուջոյանը` նշելով, որ մազակալաման չափ կա, տեղակայում կա: Նա նշում է, որ երբ կինը դիմում է իրենց, որոշակի արտաքին գործոնների միջոցով իրենք կարողանում են հասկանալ` ինչ խնդիրներ ունի:
Քանի որ մեր երկրում յոդի պակաս կա, դա էլ հանդիսանում է վահանաձև գեղձի ֆունկցիայի համար ռիսկի գործոն: Լիլիթ Կուջոյանը նշեց, որ վահանաձև գեղձի քայքայման համար ռիսկի գործոն են նաև բոլոր քիմիական նյութերը: Էնդոկրին խանգարումներով պայմանավորված` չբերությունները լինում են մի քանի պատճառներով` ձվարանների հիվանդություններ, կենտրոնական նյարդային համակարգի հորմոնների գերաճ:
Բշկությունը զարգանում է, այսօր անգամ հնարավոր է անել արտամարմնական բեղմնավորում: Բայց բժիշկները խորհուրդ չեն տալիս ձգտել արտամարմնական կամ արհեստական բեղմնավորմամբ հղիանալու. «Եթե զույգի մոտ ինչ-որ տարրական ինֆեկցիա է, ապա կարելի է այն բուժել և հղիանալ,պետք չէ միանգամից գնալ այլ ճանապարհով հղիանալուն»,- ասում են բանախոսները:
40 տարեկանից հետո անպտղությունն ավելի հավանական է դառնում, երեխա ունենալը`ավելի դժվարանում: Մինչև 35 տարեկանը չկան այնքան ռիսկի գործոններ, որոնք կարող են խանգարել երեխա ունենալուն, իսկ 35-ից հետո այդ գործոնները շատանում են, բնական ուղիներով ծննդաբերության փոխարեն գերադասվում է կեսարյան հատումը: Նունե Ասրյանն էլ նշում է, որ բժիշկը պետք է որոշի կեսարյան հատում անե՞լ, թե՞ ոչ. դա քմահաճույթ չէ:
Նունե Ասրյանը նշում է, թե քանի որ մենք պահպանողական ենք և մեր ազջիկները սեռական կայնքով սկսում են ապրել բավական ուշ (օրինակ Եվրոպայում` 9 տարեկանից է), այդ առումով մեզանում տվյալները փոքր ինչ մեղմ են, բորբոքումենրը, սեռական հիվանդությունները` քիչ: Երբ աղջիկը չի զբաղվում սեռական հարաբերությամբ, ամուսնանում է ուշ, ապա անպտղության մեծ վտանգ չկա:
Լիլիթ Կուջոյանը նշեց, որ սեռական կյանքով չապրելը բերում է հորմոնալ խանգարումների, բայց դա ուղղակի կարող է կապ չունենալ անպտղության հետ:
Բանախոսները խորհուրդ են տալիս ամուսնական զույգերին հետազոտվել:
Friday, July 23, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment