![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEg-LlY6gU4YMg1G2wAwTSn15rO-cx53TvKleFGE6JfIxeWIyWeV6wnq7pF94gQKLFJ_HZ5T4w6viaaRFqlsnK1PY8Wq7YrK6DNHgjSNrrOu81Y-_0jYBHl4Fvy_fzKWNPOHSAQKSBLcLfU/s400/a24.jpg)
ՀԱՄ հայտարարությունը
Գրել է Լուսանցք
28-07-2010
Արիական Ազգերը բերելու են «աշխարհի գաղտնի ու մութ ուժերի» վախճանը
Հաագայի դատարանի ընդունած որոշումը` Կոսովոյի անկախության հարցով, գուցեեւ կարող է նախադեպ դառնալ այլ պետությունների համար, այդ թվում` անկախ Արցախ-ԼՂՀ-ի համար, այսպես կոչված միջազգային իրավունքի եւ փորձի տեսանկյունից:
Սակայն, Հայ Արիական Միաբանությունը համոզված է, որ Կոսովոն` որպես Սերբիայի պատմական տարածք, չի կարող գոյատեւել անկախ, հատկապես, երբ դա կազմակերպվեց արտաքին օտար ուժերի կողմից` ռազմական եւ այլ ճնշումներ բանեցնելով Բելգրադի վրա:
Կոսովոյի անջատումը Սերբիայից առավելապես նման է խորհրդային տարիների` Կոմկուսի կովկասյան բյուրոյի որոշմամբ Արցախ-ԼՂՀ-ի Հայաստանից հեռացմանն ու Ադրբեջանին նվիրաբերելուն: Պարզապես այս դեպքում Կոսովոն անկախ պե-տություն հռչակվեց (չնվիրվեց ասենք` Բոսնիա-Հերցեգովինային), եւ այս դավադրությունն էլ Արեւմուտքը կազմակերպեց, ոչ թե հեղափոխական կամ դեմոկրատական Ռուսաստանը (չնայած Մոսկվան դավաճանական կեցվածք ընդունեց եղբայրական Սերբիայի նկատմամբ)…
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgnx50ORdDnQSAPBfkXuHWQ1mNee4W1eEqv21bXIKpYvF8WA7_Hf92QiSUv6rWIf2hD2a8gcbNB-Ve1WsNALyiz0bT6ySApTNZj71NW21dwJm-55JPEE6xEGIa1d_ubrimyboGz0xc39-I/s400/Census_2002_Serbia,_ethnic_map_(by_localities).png)
«Հաագայի դատարանի ընդունած որոշումը Կոսովոյի մասին էր, եւ ոչ այլ տարածաշրջանների կամ պետությունների, եւ նախադեպ չի ստեղծում այլ տարածաշրջանների կամ պետությունների համար»,- այսպես են բարբաջում Արեւմուտքի դավադիրները` հասկանալով, որ իրենց կեղտոտ գործը կարող է նաեւ ի վնաս իրենց գործել (իրենց պետությունները մասնատման տանել)…
Հայ Արիական Միաբանությունը չի կարծում, որ Կոսովոյի ներկա կարգավիճակը կարող է աջակցել Բալկաններում խաղաղությանն ու կայունությանը, ինչպես շտապել են հայտարարել այն աշխարհակործան մութ ուժերը, որոնք մասնատեցին նախ Հարավսլավիան, հետո` Սերբիան (մասնատել են նաեւ` ԽՍՀՄ-ը, հերթի մեջ են Ռուսաստանը, Իրանը, Իրաքը եւ այլ երկրներ):
Արցախ-ԼՂՀ-ն Հայաստանի բնական ու պատմական տարածքն է եւ կարիք չկա, որ շարժվի Կոսովոյի նախադեպ կոչվածով: Արցախ-ԼՂՀ-ն ոչ միայն իրավունք ուներ անկախանալու զավթիչ Ադրբեջանից, այլեւ` Հայաստանին վերամիավորվելու, ինչն էլ հայտարարել է ավելի քան 20 տարի առաջ (նույնը վավերացված է ՀՀ ԱԺ կողմից): Սա պետք է լինի պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը` վերամիավորումը Հայաստանին:
Մենք մեր աջակցությունն ենք հայտնում արիական սերբ ազգին եւ համոզված ենք, որ մի օր Արցախ-ԼՂՀ-ն վերամիավորվելու է Հայաստանին, իսկ Կոսովոն` Սերբիային:
Փա~ռք Արիական Ազգերին, ովքեր պետք է համախմբվեն, քանի որ դա է հանգեցնելու «աշխարհի գաղտնի ու մութ ուժերի» դաժան վախճանին:
Հայ Արիական Միաբանության
Գերագույն Խորհուրդ
28.07.2010թ.
No comments:
Post a Comment