![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEidck8I8SHZHLQZBIZSVo28_yoNpM0m_UyyV_5as2kF0yO6lPXG2gkGV7raLk-WLG-j0RDT0HgIf0PmhG_dfY7ayoaZ4eztLRKwomDCHFfEMy9lViyh527rqB4DhErHOetSPacaOhtGH5A/s400/logo-FFA.png)
2010-07-26
Յուրի Ջորկաեֆը ցանկանում է գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ, Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում 1998-ին աշխարհի եւ 2000-ին` Եվրոպայի չեմպիոնների կոչումները նվաճած Յուրի Ջորկաեֆը ցանկություն ունի գլխավորելու Հայաստանի ազգային հավաքականը: Ֆրանսիական «France Football»-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ բաց է Հայաստանի հավաքականի կողմից առաջարկների համար: «Ես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ որեւէ կապ չեմ հաստատել, սակայն եթե մի գեղեցիկ օր ինձ առաջարկեին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, ես կմտածեի այդ մասին»,- ասել է նա:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEj6MnAwIQz2UZZtnEn-1zkZYUA1u3WoWJn2tm-a3aNs3q7a19_YpSE7i3-o1x67StZYuq3J3Mx8mJ85XorXKdHYlsziZceEOngYou3UAhNEUCDOrXCiyNkN2knqsu1rGkfrPKxztNWOAtU/s400/DJORKAEFF_Y_20000611_GH_L.jpg)
Ջորկաեֆը հիշեցրել է, որ 1990-ականներին նման առաջարկ ստացել է հայրը` Ժան Ջորկաեֆը, սակայն որոշ խնդիրների պատճառով չի ընդունել այն: «Հետաքրքիր փորձ կլիներ ինձ համար, եթե մի օր նման առաջարկ ստանայի Հայաստանի հավաքականից»,- ասել է աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստը:
No comments:
Post a Comment