 
            «Գոյություն չունի ոչ պատմական, ոչ բարոյական որևէ հիմք Ղարաբաղը ճանաչելու Ադրբեջանի տարածք: Յուրաքանչյուր պատերազմի ժամանակ մարդու իրավունքները ոտնահարվում են երկու հակամարտող պետությունների կողմից: Սակայն այս դեպքում գոյություն ունի մշտական ասիմետրիա, որը թույլ է տալիս հաստատել այս պատերազմում Ադրբեջանի իրական ագրեսոր լինելու փաստը»
 1991թ օգոստոսյան հեղաշրջման խափանման  արդյունքում ակնհայտ էր Սովետական Միության կործանումը, որի պայմաններում  բազմաթիվ ԽՍՀՄ հանրապետություններ հայտարարեցին իրենց անկախության մասին:  Այսինքն` ինչպես Միխայիլ Գորբաչովն ասաց. «Процесс пошел…»: 
Նույն թվականի օգոստոսի 30-ին Ադրբեջանի  Հանրապետության Գերագույն Խորհուրդը հռչակեց Ադրբեջանի Ժողովրդավար  Հանրապետության 1918-1920թթ. վերականգնումը: Վերջինս լուրջ հիմքեր չի  ունեցել Ազգերի Լիգայի կողմից ճանաչվելու` պայմանավորված չկանոնակարգված  տարածքային խնդիրներով: Այդ վիճելի տարածքների մաս էր կազմում նաև Լեռնային  Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը:
Հակառակ վերոգրյալի, Լեռնային  Ղարաբաղը հռչակեց իր անկախությունը Ադրբեջանական ՍՍՀ, համաձայն ՍՍՀՄ  օրենսդրության: 1991թ. դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ համաժողովրդական  հանրաքվե, որի ժամանակ գերիշխող մեծամասնությունը քվեարկեց կողմ  անկախությանը: Այն տեղի ունեցավ մինչև ԽՍՀՄ փլուզումը ԽՍՀՄ 3-րդ օրենքի  հիման վրա, որն է 1990թ. ապրիլի 3-ին հրապարակված “ԽՍՀՄ-ից դուրս գալու  մասին կարգը”:
1991թ. նոյեմբերին Ադրբեջանի  իշխանությունները անցան ակնհայտ ագրեսիվ գործողությունների ընդդեմ Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության: Սեփականաշնորհելով ռազմական տեխնիկայի  պահուստներից մեծ քանակությամբ զենք-զինամթերք, որը պատկանում էր նախկին  Խորհրդային բանակին, Բաքուն սկսեց պատերազմական գործողություններ ծավալել  ԼՂՀ խաղաղ բնակչության դեմ:
Այս պատերազմը, սկսված 1991թ. աշնանը, տևեց մինչև 1994թ. մայիսը: Այն ավարտվեց Ռուսաստանի Դաշնության միջամտության շնորհիվ:
Այնուամենայնիվ, պատերազմի ավարտը ԼՂՀ  հաղթանակով դեռ վերջնական չի հիմնավորվել ոչ միայն միջազգային ատյաններում,  այլև ներկայիս ՀՀ բազմաթիվ քաղաքացիների գիտակցությունում: Մեզնից շատերի  համար այս մուսուլմանական զավթողական բնավորության դրսևորումը մեր օրերի  «խաչակրաց արշավանք» էր, թե քրիստոնյա ժողովրդի կենաց իրավունք: Եվ ի  վերջո, շատերիս խավարամտությունը նույնիսկ թույլ չի տալիս գիտակցել այս  հաղթանակի ռազմաքաղաքական կարևորությունը մեր ժողովրդի և երկրի համար: Իսկ  ո՞րն է լուծումը կամ, այլ կերպ ասած, լույսը մեր գիտակցության:
Քերոլայն Քոքս, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ,
հատված 1997թ. հուլիսի 1-ի զեկույցից
հատված 1997թ. հուլիսի 1-ի զեկույցից
 
 
 
 
 
No comments:
Post a Comment